Օրվա լրահոսը
Նռնակները ցուցադրաբար ձեռքերում պահած՝ մուտք են գործել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք․ ՔԿ
Երեք անձի կողմից 2024 թվականի մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզում հաշվառված 56-ամյա Ա.Մ.-ն,
Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը
Սարյանական ոգին և գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը: Խճանկարը բաղկացած կլինի 1620 սալիկից, որոնք պատրաստված են կավից և ամբողջությամբ ձեռքի աշխատանք են: Նախաձեռնությունն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի, «Mane Tiles»-ի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Գյումրեցի մտավորականը «Դեպի Եվրոպա» քարոզողներին հորդորեց հիշել Խրիմյան Հայրիկին ու նրա թղթե շերեփը
Ինչպես տեղեկացրել ենք, Եվրամիությանն անդամակցելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնած ուժերն այսօր քարոզարշավ-քայլերթ անցկացրին Գյումրիում՝ այցելելով նաև կենտրոնական շուկա։ Նրանք «Դեպի Եվրոպա» խորագրով թռուցիկներ էին բաժանում գյումրեցիներին, հորդորում վերցնել անձնագիրը կամ նույնականացման քարտն ու գնալ քաղաքապետարան ստորագրելու՝ հօգուտ ԵՄ անդամակցման։ Շուկայում նրանք բավական ջերմ ընդունելության արժանացան, սակայն գյումրեցի մտավորականներից մեկը՝ «Կումայրի արգելոց –թանգարանի» նախկին տնօրեն, այժմյան աշխատակից
Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը, ինչով պայմանավորված, հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը։ Կոմիտեի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նշված մաքսային անցման կետերում բնականոն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում: Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայում «Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՊԵԿ-ը 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր է ապահովել
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 և Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 նորակառույց դպրոցներ՝ ծանոթանալու գույքով ապահովման գործընթացին: Դպրոցները կառուցվել են Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում և արդեն մոտ 1 տարի է՝ ինչ սկսել են բնականոն դասապրոցեսը: Դպրոցներն ապահովված են ուսումնական
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` սեպտեմբերի հաշվետվությունը
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում
Դավթաշենում 45 բարդի հատելու հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1 մլն 590 հզր դրամ
Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է հատված 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի ծառ։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։ Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Յունիբանկն առաջարկում է օգտվել UNIBusiness Mobile հավելվածից, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ կառավարել հաշիվները աշխարհի ցանկացած կետից: Հավելվածում նախատեսված է հաշիվների հետ աշխատանքի լայն ֆունկցիոնալություն, միջազգային դրամական փոխանցումների, վճարումների իրականացում և այլն: Օգտատերերը կարող են ստուգել հաշվի մնացորդն ու հետևել գործարքների պատմությանը: UNIBusiness Mobile հավելվածը զգալի պարզեցնում և արագացնում է է անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական
Արգիշտի Քյարամյանը փորձաքրեագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին պարգևատրել է «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով
Փորձաքննությունների որակով և ժամանակին իրականացումը անկյունաքարային նշանակություն ունի հանցագործությունների բացահայտման, քրեական վարույթների ելքի համար և համընդհանուր ջանքերն ուղղվելու են դրա համար ՊՈԱԿ-ում անհրաժեշտ պայմանների բարելավմանը։
Լիբանանում վերջին 24 ժամվա ընթացքում ավիահարվածների հետևանքով զոհվել է 37 մարդ․ իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ ըստ «Հայկական ալիքի»
«Հայկական ալիք»– Իրավիճակը Մերձավոր Արևելքում. Իսրայելական բանակը գիշերը մոտ 20 հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մերձակայքում գտնվող թաղամասին: Հարձակման թիրախը եղել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նասրալլայի հավանական իրավահաջորդը՝ Հաշեմ Սաֆի ադ-Դինը: Նա ողջ է, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։ Իսրայելի հարվածների ֆոնին Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին ժամանել է Բեյրութ: Իրանական պատվիրակության այցի շրջանակներում Լիբանանին կփոխանցվի
Դավիթ Մինասյան․ Ստացել ենք այնպիսի արտադրանք, որ իր համ ու հոտով հիշեցնում է Արցախի անարատ մեղրը․ «Ապառաժ»
ԱԳՐԻԳՈԼԴ ընկերության տնօրեն Դավիթ Մինասյանը Արցախից է։ Կրկնակի զգացել է տեղահանության դառնությունը։ Նախ Շուշիից, ապա Ստեփանակերտից է տեղահանվել։ Այժմ ընտանիքով ապրում է Երևան քաղաքում։ Մեղվաբուծությամբ զբաղվում է 15 տարեկանից և այդ գործի հանդեպ սերը նա ժառանգել է իր պապիկից։ Պատանեկան տարիներից էր ցանկանում բացահայտել մեղվաբուծության արվեստը, հասկանալ նրա նրբությունները։ Փոքրուց պապիկից միշտ լսում էր, որ
«Մենք որ եվրոպացի էինք, եվրոպացիք ո՞ւր էին»․ Եվրամիությանն անդամակցելու քարոզարշավ-քայլերթ՝ Գյումրիում
Եվրամիությանն անդամակցելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնած ուժերն այսօր քայլերթ անցկացրին Գյումրիի տարբեր հատվածներում, եղան նաև կենտրոնական շուկայում։ Գյումրեցիների մեծ մասը, տեսնելով Եվրաքվեի ստորագրահավաքի քարոզարշավն առաջնորդող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, կանգնեցնում էին նրան, բարևում, բացականչում, թե Վազգեն Սարգսյանի եղբայրն է եկել։ Նույնիսկ խնդրում էին լուսանկարվել իրենց հետ, վարսավիրներից մեկն էլ նրան հրավիրեց «սպասարկվելու»։ «Դեպի Եվրոպան է
Կիրանցի բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տալիս խաղալ նորակառույց դպրոցի խաղահրապարակում․ Կարեն Ղազարյան
«Ազգային ճակատ» – Աճարկուտի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հայտնում է՝ Կիրանցի բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տալիս նորակառույց դպրոցի խաղահրապարակում խաղալ։ «Մոտ տասը օր առաջ պատի մոտ թշնամու զորքերի կուտակումներ էին նկատվում, դեպի Աճարկուտ տանող ճանապարհից անգամ լսվում էին նրանց ձայները։ Սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած կամրջի վրա էլ ինչ–որ աշխատանքներ էին իրականացնում, տեխնիկա էր
Էսպես հանգիստ, էսպես սիրով, Մեղրից անուշ լավ խոսքերով․ կայացավ Նարեկ Դուրյանի «Մի կաթիլ մեղրը» սիմֆո-հեքիաթի պրեմիերան
Մեր ժամանակներում դասական արվեստը զուգահեռվում է սիմֆո-ջազ, սիմֆո-փոփ, սիֆո-ռոք և այլ ուղղությունների հետ: Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» սիմֆո-հեքիաթի պրեմիերան: Երաժշտության և երգերի խոսքերի հեղինակը Նարեկ Դուրյանն է, համերգը ղեկավարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Մասնակցությամբ Երևանի պետական կամերային երգչախմբի (խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և
Թուրքիա վերադառնալիս միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և նրա կնոջ հետ․ Ermenihaber.am
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կնոջ Հայրունիսա Գյուլի հետ մեկնել էր Անգլիա՝ մասնակցելու Օքսֆորդի իսլամական հետազոտական կենտրոնի խորհրդի նիստին։ Թուրքիա վերադառնալիս օդանավակայանում նախկին նախագահի ու կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել։ Նշվում է, որ անգլիական ոստիկանությունը մի քանի անգամ խուզարկել է Գյուլի կնոջ իրերը, ինչը չի համապասխանում դիվանագիտական նորմերին։ Աբդուլլահ Գյուլը մի քանի անգամ արձագանքել
«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի պատվիրակության անդամներին են ներկայացվել Հայաստանի գինեգործության ապագայի և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները
«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի պատվիրակության անդամները հոկտեմբերի 3-ին այցելել են «Հին Արենի» գործարան, ծանոթացել տարածաշրջանի գինեգործության պատմական ավանդույթներին և խաղողի տեղական տեսակներին: Մասնակիցներն այցելել են նաև Արենի-1 քարանձավ՝ աշխարհի ամենավաղ հայտնի գինեգործարան, որից հետո պատմական նշանակությամբ 13-րդ դարի կառույց՝ Նորավանք։ «Նոա» խաղողի այգում մասնակիցները ներկա են եղել «Գինին փոփոխվող աշխարհում. նորարարական խաղողագործությունը և
Վարժանքների միջոցով դիտարկվել են քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգների տարածման դեմ ՀՀ կարողությունները և արձագանքման մեխանիզմները
Ս․թ․ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի՝ ոլորտի իրավասու մարմինների մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք: Վարժանքն իրականացվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ և Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ: Վարժանքը միտված էր դիտարկելու քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգների տարածման դեմ ՀՀ կարողությունները և
Ադրբեջանի ու Թուրքիայի միջև «Քրեական պատիժների կատարման պրոբացիոն համակարգերի ոլորտում կարողությունների ուժեղացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր» է կնքվել․ Ermenihaber.am
Ermenihaber.am – Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը պաշտոնական այցով մենկել է Բաքու։ Այցի շրջանակներում Թունչը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ Ֆարիդ Ահմադովի հետ և նշել, որ երկկողմ հարաբերությունները Շուշիի հռչակագրով բարձրացել են դաշնակցային մակարդակի։ Նա հայտնել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև շարունակվում է ճանապարհը իրավական ու դատական ոլորտում՝ առանց որևէ խնդրի և հավելել, որ հարաբերությունների
ԵՄ-ն եւ գործընկերները ստորագրում են երեք EFSD+ երաշխիքային համաձայնագրեր՝ խթանելու կայուն զարգացումը գործընկեր երկրներում
Եվրոպական միությունը ս.թ. հոկտեմբերի 3-ին մեկնարկել է ավելի քան 700 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ երեք ներդրումային ծրագիր, որոնք կոչված են ներգրավելու 6,3 միլիարդ եվրո պետական եւ մասնավոր ներդրումներ: Ծրագրերը, որոնք բոլորն արտացոլում են կլիմայի փոփոխությանը դիմակայունությանն ու ներառական տնտեսական բարգավաճմանն ուղղված ԵՄ-ի ամուր հանձնառությունը, աջակցվում են Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից (EFSD+)։ Վերջինս «Global Gateway»
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
Ֆասթ Բանկը հոկտեմբերի 4-6-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունենում DigiTec 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին որպես ֆինտեք հովանավոր։ Այս տարի Ֆասթ Բանկը հանդես է գալիս «Բացահայտի՛ր աշխարհը մեր աչքերով» խորագրի ներքո և այցելուներին ներկայացնելու է իր թվային նորարարական պրոդուկտները։ Ֆասթ Բանկի տաղավարի բացումն ազդարարվել է առանձնահատուկ ներկայացումով՝ ոգեշնչված նոր թողարկված ԱԿՆքարտերի մտահղացմամբ։ Այցելուները կարող
ՌԴ գլխավոր դատախազն իր ելույթը Վահան Տերյանի խոսքով է եզրափակել. «Մարդկությունը ոչ թե տեխնոլոգիայի առաջընթացն է, այլ թույլերին պաշտպանելու կարողություն»
Սպուտնիկ Արմենիա. ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևանում իր ելույթը եզրափակեց նշանավոր բանաստեղծ Վահան Տերյանի խոսքերով. «Մարդկությունը ոչ թե տեխնոլոգիայի առաջընթացն է, այլ թույլերին պաշտպանելու կարողություն»։ Նա ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է ներկայացնել առաջադեմ ձեռքբերումները և կիրառելի գործիքները դատախազության իրավապաշտպան գործառույթն առավել արդյունավետ իրականացնելու համար։ Մասնավորապես, ՌԴ կարող է ներկայացնել իր փորձը, թե
ՀՀ փոխվարչապետն առաջնահերթ է համարել ԱՊՀ իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու զարգացումը
Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը,
«Մանիպուլյացիա, որը փորձում է քողարկել Հայաստանի նկատմամբ պարտավորությունների կատարման ձախողումները». ԵՄ-ում նոնսենս են որակել Բորտնիկովի հայտարարությունները. «Արմենպրես»
ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը, թե Արևմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։ Պատասխանելով Բորտնիկովի հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Ստանոն նշել է, որ ՌԴ
Հիմնադրամն Արցախում իր գործունեությունն սկսելու հենց առաջին օրվանից աջակցել է արցախցիներին
Հոկտեմբերի 3-ին Երևանում՝ Թուֆենկյան երևանյան ավանդական հյուրանոցում, նշվեց «Թուֆենկյան» հիմնադրամի կազմավորման 25 ամյակը: «Թուֆենկյան»-ը հիմնադրվել է 1999 թ.: Զբաղվում է սոցիալական, տնտեսական, մշակութային և բնապահպանական ամենահրատապ խնդիրներով, որոնց բախվում են Հայաստանն ու Արցախը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին «Թուֆենկյան» Հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ Ջեյմս Թուֆենկյանը, տնօրեն Գրիգոր Պետեանը, աշխատակիցներ, հյուրեր: Ներկա էին նաև արցախցիներ՝ կառավարության
Գրիպի դեմ պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր
Սեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ: Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։ Պատվաստումները կատարվում են կամավորության
Տուգանքի՝ 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվող քաղաքացիների թիվը հատել է 60 հազարի սահմանը
Արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տուգանքի գումարը վճարել 20 տոկոսով պակաս։ Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվող քաղաքացիների թիվը հատել է 60 հազարի սահմանը։ Արդեն 60 040 քաղաքացի օգտագործելով թվային լուծումները՝ ակտիվացրել է էլեկտրոնային ծանուցումը և տուգանքի որոշումը կստանա ավտոմատ 20
«ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրվում չտրվել այս սադրիչ հայտարարություններին, չհնչեցնել որևէ քաղաքական գնահատական՝ ուղղակի հեծանիվ քշել»
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել: Նա ասել է․ «Հայաստանը վտանգավոր խաղերի մեջ է մտել, և նրանք չպետք է մոռանան Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի պատմությունը։ Նրանք չպետք է մոռանան, թե ինչպես էին ծնկաչոք աղերսում մեզ օգնություն և ինչպես էին
Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողների համար. Պապոյանը՝ Քենան Պոլեոյին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր հյուպատոս Քենան Պոլեոյին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են զբոսաշրջության, ծառայությունների, առևտրի, ենթակառուցվածքների զագացման, ներդրումների խրախուսման հնարավորությունները։ Կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը։ Նախարարը