Օրվա լրահոսը
Համոզելու եղանակով փորձել էր երկու անչափահաս երեխայի նստեցնել իր ավտոմեքենան. 57-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա անձը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտենում է միասին քայլող 11 և 12 տարեկան երկու երեխայի և հորդորելու, համոզելու եղանակով փորձում նրանց նստեցնել իր ավտոմեքենան: 57-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանրային քրեական հետապնդում է հարուցվել,
Թոմաս դը Վաալ. Ալիևը ժամանակ է շահում. «Ազատություն»
Հայերը, ադրբեջանցիները, աշխարհն ավելի քան երեք տասնամյակ ունեին այս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, բայց տեղի ունեցավ ձախողում։
Մինչեւ ամսվա վերջ մետրոյում ժետոնը կվերանա. մետրոպոլիտենի տնօրեն
Ավտոբուսներում վճարման տրամաբանությունը եւս փուլային եղանակով կփոխվի
ՀՀ իշխանությունը հասկացնում է, որ իր զիջողականության ռեսուրսն անսպառ չէ և երկրի ներսում լուրջ իրարանցման վտանգ է պարունակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության: Հայաստանյան իշխանությունը հասկացնում է, որ իր զիջողականության ռեսուրսն անսպառ չէ և երկրի ներսում լուրջ իրարանցման վտանգ է պարունակում, սակայն Բաքվում շարունակում են պնդել, որ հաղթողի դիրքից հանդես
WCIT 2024-ի շրջանակում իրականացված հրավառությունը չի ունեցել թույլտվություն. Տիգրան Ավինյան
ՆԳՆ մեր գործընկերների հետ պետք է հարցը քննարկենք
Թուրքիան ռազմագործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում
Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրաքի հյուսիսում իրականացված ռազմագործողությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Իրաքի Գարայի շրջանում 7, իսկ Հաքուրքում 5 քուրդ զինյալ է սպանվել, որոնք իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներ են եղել: Ընդգծվել է, որ նման գործողությունների իրականացմանւ հարցում Թուրքիան վճռական է:
«Բայրամովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ». Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրել է, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «առանձին հանդիպում նախատեսված չէ»։
Հասարակությանը պետք է ճիշտ ներկայացնել վիճակը. ընդվզիր, որ լինի խաղաղություն։ Այս ընթացքը տանում է աղետի. Վահե Հովհաննիսյան
Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում
ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ երկրի դեմ տարածքային պահանջ չկա․ ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին
ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հոկտեմբերի 4-ին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել էր վերջին շրջանում Ադրբեջանից ավելի հաճախ հնչող ռազմատենչ հռետորաբանությունը: Հաջորդ օրն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն էր մեկնաբանություն տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությունների վերաբերյալ: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ն Անի Բադալյանին խնդրել է պատասխանել մեր մի քանի հարցերի: -Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի 4-ի Ձեր մեկնաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ
«Սա դեղին քարտ է ՍԴ դատավորներին»․ Գառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյանը վրդովվեց․ «Ալիևը պահանջում է, սրանք դակում են․ մենք այլևս զիջելու հայրենիք չունենք»
«Անձամբ ես չեմ տեսել Աննա Հակոբյանի «Lexus»-ի մգեցված ապակիները». ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարո՞ղ է հատուկ եք քաղաքացիների մեքենաները մայիսի 30-ից Հանրապետության հրապարակից տարել հատուկ պահվող տարածք, որ ճնշում գործադրեք, վախեցնեք քաղաքացիներին, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը պատասխանեց՝ ո՞նց կլինի տենց բան։
«Վաղն ասելու են՝ ինչո՞ւ վիրավորեցիք ՍԴ դատավորներին, հիշեք՝ ով էր դատավորներին վնգստացողներ անվանում»․ Բագրատ սրբազան
Բագրատ Սրբազանը տեղեկացրեց՝ չորեքշաբթի՝ ժամը 12։00-ին կհանդիպեն ՀՀ գլխավոր դատախազության առաջ։
«Եթե Արման Դիլանյանն իր խղճի առաջ հաշտ է, թող գա իր խղճի հաշտությունը ներկայացնի»․ Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանի աջակիցները ՍԴ-ի առաջ անհնազանդության ակցիա իրականացրին՝ գոչելով հայրենիք ու պատիվ՝ Բաղրամյան պողոտան ծխածածկույթով պատելով։ Երիտասարդները մայթին գրառումներ են կատարել՝ «դատավոր եք, թե՝ ծառա եք․ ընտրություն կատարեք»։
Բաղրամյանը՝ ծխածածկույթի մեջ․ վիճաբանություն ոստիկանների և Գառնիկ Դանիելյանի միջև
Ակցիայի մասնակիցները նաև փակեցին Բաղրամյան պողոտան՝ գոչելով՝ հայրենիք ու պատիվ։ Նրանց ձեռքերին ՍԴ դատավորների նկարներով պաստառներ են՝ ստի դատավորներ մակագրությամբ։
«Չեմ համարում, որ հայկական Արցախի էջը որևէ առումով փակված է»․ Մետաքսե Հակոբյան
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասին ասաց․ «Ցավոք, երբ իրենք խրախճանքներ էին անում Արցախում, դրանք եղել են ոչ Ալեն Սիմոնյանի դեմքով, մնացած ՔՊ-ականների դեմքով, նաև պատերազմից հետո, որոնց երբևէ մենք մեր սկզբունքներից ելնելով՝ չենք մասնակցել՝ հասկանալով, որ չի կարելի հայասպանի հետ գնալ խրախճանքների՝ հասկանալով, որ դա մեզ որևէ կերպ չի փրկելու այն աղետներից, որը կա»։
«Անցյալ օրվա խոսքս ծանր է նստել որոշ գործարարների համար»․ Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանը վստահեցրեց՝ կլինենք մենք հրապարակում այնքան, որքան պահանջված է․ «Այն տեսքով, որ մայիսի 9-նն էլ, մայիսի 26-ն էլ, մայիսի 12-ն էլ, հունիսի 9-նն էլ կլինի մեր հաղթանակը»։
«Արման Դիլանյան և ՍԴ մյուս դատավորներ, որ թաքուն որոշում եք կայացրել, հրավիրում ենք բոլորիդ ՍԴ-ի առջև, մենք գնում ենք դեպի ՍԴ»․ Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանը ՍԴ նախագահին ու նախկին և ներկա դատավորներին զգուշացրեց՝ կգան, կխոսեն, շատ լավ, չեն գա, իրենք կգնան․ «Ձեզ դադար չի տրվելու թե′ պախարակումից, թե′ ամոթանքից»։
«Արարատ Միրզոյանի շուրթերով ասում են, որ COP29-ից հետո լինելու է հերթական պատերազմը․ էլ ինչի՞ն են սպասում մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյանը կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոց ու ակտիվ պայքարի մասնակցել հայրենիք, պատիվ ու պետություն ունենալու համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա թեմական խորհրդի և ազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համաժողովին: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
«Միքայել սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք ընդունում եմ ուղղված ինձ»․ Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանն ասաց, որ այս ընթացքում առիթ չի ունեցել խոսել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, վերջին անգամ նրա հետ խոսել է մեկ ամիս առաջ։
Հայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: ՀՀ ՊՆ
Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր
Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ Իր քարոզում Արշակ Սրբազանն անդրադարձավ օրվա ավետարանական ընթեցվածքին,
Այն իշխանությունը, որն իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, կորցնում է կապը իշխանություն շնորհող Աղբյուրի՝ Աստծո հետ․ Արշակ սրբազան
ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ Դ ԿԻՐԱԿԻ ԶԿՆԻ ՍՐԲՈՅ ԽԱՉԻՆ (ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 2024 թ., ՄԱՅՐ ՏԱՃԱՐ) Քույրեր և եղբայրներ, Այսօր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տաճարի վերաօծման առաջին կիրակի օրը, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կարդացվեց Սուրբ Մարկոսի Ավետարանից մի դրվագ, երբ Հիսուս արձագանքում է իր ունեցած իշխանության վերաբերյալ հրեական տաճարի պաշտոնյաների հարցադրումներին։ Իշխանության
Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար
Իռլանդիայում կայացել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Մայրաքաղաք Դուբլին են մեկնել նաեւ մեր երկիրը ներկայացնող պատգամավորները՝ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ: Քննարկվել են ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ընթացող հակամարտություններին վերաբերող հարցեր: Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար: Մանրամասները՝ կից տեսանյութում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Պատուհան դեպի առցանց ներդրումները․ Ֆինթեքը՝ ԴիջիԹեքում
Հայաստանում արդեն 19-րդ անգամ անցկացվում է ամենասպասված տեխնոլոգիական իրադարձություններից մեկը` «ԴիջիԹեք էքսպո 2024» -ը, որին Ամերիաբանկը ևս միացել է որպես ֆինթեք գործընկեր և ներկայացնում է իր MyInvest հարթակը՝ պատուհան դեպի առցանց ներդրումները: MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական
Ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսվող 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը
Մերիդիան էքսպո կենտրոնում «ԴիջիԹեք 2024»-ի շրջանակում անցակացվող DigiTalks-ի սրահում տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագրի տեղեկատվական հանդիպումը»՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Plug and Play-ի ավագ կորպորատիվ նորարարության մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիան հանգամանալից ներկայացրել են նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսվող 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը։ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է իր
Էլչին Ամիրբեկով․ Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը». «Ազատություն»
Ադրբեջանը կրկին հայտարարում է, թե Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը, որոնք վերաբերում են Ադրբեջանին»։ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի մասին այս անգամ էլ խոսել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա նշել է, որ Հայաստանը հրաժարվում է ճանաչել նոր իրողությունները և շարունակում է «չմտածված ռազմավարություն վարել՝ փորձելով ամեն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին
Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
«Եկեղեցի, որ միասնական է առաքելության և նորացման ճանապարհին» Ս․ թ․ հոկտեմբերի 2-ին Վատիկանում, Ֆրանկիսկոս քահանայապետի նախագահութեամբ բացվեց Եպիսկոպոսների Սինոդի 16-րդ հերթական ընդհանուր ժողովը, որը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը։ Այս պատմական ժողովը, որը հայտնի է որպես «Ժողովականության սինոդ», հավաքել է շուրջ 400 մասնակիցների՝ եպիսկոպոսներ, տարբեր եկեղեցականներ, այդ թվում քահանաներ, և աշխարհականներ, որպեսզի քննարկեն, թե ինչպես կարող
Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին և Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ․ «Ազատություն»
Բաքուն մեղադրել է Երևանին և Փարիզին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «խորապես ցավալի է, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ չարաշահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։ Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում երեկ ընդունվել է բանաձև, որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Ադրբեջանը, սակայն, պնդում