Օրվա լրահոսը

Հրապարակվել է ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի համատեղ հատուկ կարծիքը սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ

Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: ՍԴ-ն հրապարակել է դատավորներ Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի

«Հասանք վերջնական հանգրվանի. «10-ի գործ»-ով դատախազության վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել»

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Երեք տարուց ավելի տևած հանրահայտ «10-ի գործ»-ով, որով բոլոր պաշտպանյալներս վերաքննիչ քրեական դատարանի կողմից անմեղ էին ճանաչվել, իսկ դատախազությունը հաջորդիվ վճռաբեկ բողոք էր բերել, հասանք վերջնական հանգրվանի՝ այսօր տեղեկացա, որ բողոքը վարույթ չի ընդունվել: Հ.Գ. Հարգելի՛ դատախազներ, խնայե՛ք Ձեր աշխատանքն ու ժամանակը…

Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումների ժամանակ շոշափվել է նաև «Զանգեզուրի միջանցքի» թեման. Պեսկով

«Զանգեզուրի միջանցքի թեման հավանաբար շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ»,- ինչպես հայտնում է ՌԻԱ-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինն առանձին-առանձին խոսել է նրանցից յուրաքանչյուրի հետ, ՌԴ նախագահի հանդիպումները Փաշինյանի և Ալիևի հետ տևել են երևի թե կես-կես

Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 14 անշարժ, 8 շարժական գույք, ավելի քան 5 միլիարդ դրամ՝ պահանջում է դատախազությունը

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝ 14 անշարժ գույք. 8 շարժական գույք. 5 իրավաբանական

Կրեմլում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ, բարեկամներ, Շատ ուրախ ենք ձեզ ողջունել Մոսկվայում` ԱՊՀ երկրների առաջնորդների աշխատանքի շրջանակում, անցկացնել երկկողմ հանդիպում: Հենց նոր առանձնազրույցի շրջանակում մենք Նիկոլ Վլադիմիրիի հետ քննարկեցինք ընթացիկ

Հայաստանի քաղհասարակությունը ԵԱՀԿ համաժողովի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և International Partnership for Human Rights-ը հոկտեմբերի 7-ին Վարշավայում՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի շրջանակում, կազմակերպել էին հատուկ միջոցառում, որի ընթացքում միջազգային համայնքին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները։ ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունների պատվիրակություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի,

Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման և զբաղվածության ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի և Ասիական

Ըստ «Դոմուս»-ի հաղորդման՝ ընկերությանը նախնական տվյալներով շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։ Հաղորդման հիման վրա

Սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր են բացահայտվել

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց պետական գրանցման, հարկային մարմնում հաշվառման և համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն  օպերատիվ եղանակներով տեղեկություն էր ստացվել, որ  ինստագրամյան «pharm_Online_24» էջի միջոցով գովազդվում և իրացվում են դեղանման ապրանքատեսակներ: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, վարչության ոլորտային

Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 29 անշարժ գույք, ավելի քան 2 միլիարդ դրամ՝ պահանջում է դատախազությունը

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 29 անշարժ գույք. 8

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքով կալանավորվել է զորամասից մի սերժանտ

Վահեի ծնողները դեպքից երեք օր առաջ էին այցելել նրան

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։ Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման

Ադրբեջանի նորընտիր խորհրդարանը կապեր չի հաստատի Ֆրանսիայի օրենսդիր մարմնի հետ

«Ազատություն». Ադրբեջանի նորընտիր խորհրդարանը կապեր չի հաստատի Ֆրանսիայի օրենսդիր մարմնի հետ, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Միլի մեջլիսում արտաքին հարցերով հանձնաժողովում ընդունված որոշումը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, հաստատված նախագիծը չի նախատեսում Ֆրանսիայի խորհրդարանի հետ հարաբերությունների խմբի ստեղծում։ Նախորդ գումարման Միլի մեջլիսում ֆրանսիացի օրենսդիրների հետ համագործակցությունը դադարեցվել է «Փարիզի ապակառուցողական դիրքորոշման» պատճառով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հոր բանկային հաշվին փոխանցած գումարը հարևանը փոխանցել է իր բուքմեյքերային խաղային հաշվին

Հոկտեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ գումար է փոխանցել հոր բանկային հաշվին, սակայն անհայտ հանգամանքներում այն պարբերաբար ելքագրվել է: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ստուգումների ընթացքում պարզել են, որ հոկտեմբերի 3-ի գիշերը՝ ժամը 1:49-ի սահմաններում, անհայտ անձը Մեծ Այրում բնակավայրի բնակիչ 56-ամյա տղամարդու

Օրենքի նախագիծը ԳԱԱ-ն կազմաքանդելու մասին է. Ատոմ Մխիթարյան

Այս իշխանությունները խորշում են ազգային բառից

Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը Արցախի թեմի առաջնորդի հետ քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

Արման Թաթոյանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Տեղի է ունեցել հանդիպում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։ Քննարկվել է հետագա համագործակցության հարցեր, հատկապես միջազգային հանրությանը հնարավոր բոլոր

Այս նախագծով քանդվելու է ողջ կրթական համակարգը. Ցոլակ Ակոպյան

Քաղաքական լծակներ ունեցող մարդիկ էլ ավելի մեծ հնարավորություն են ունենալու ազդելու բուհում իրականացվող որոշումների վրա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 8-ի, 11-13-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 8-ին, 11-13-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին

«Թուրքական լավ նվեր է». Էրդողանը ծննդյան նվեր է ուղարկել Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ ծննդյան նվեր է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցից առաջ ծննդյան հատուկ նվեր է ուղարկել նրան»,- ասել է Ուշակովը և հավելել, որ դա «թուրքական լավ նվեր է»։ Պատասխանելով

«Հարթակի շրջանակում համագործակցությունը հնարավորություն է տալիս մեղմել հակահայկական քարոզչությունը, որն Ադրբեջանը շատ դեպքերում փորձում է իրականացնել հատկապես իսլամական երկրներում»․ Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մեկ տարով ստանձնեց Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահի պաշտոնը։

«Գաղափարը կար, բայց աջակցություն չստացավ». Մոսկվայում եռակողմ հանդիպում նախատեսված չէ. Ուշակով

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել եռակողմ հանդիպման ձեւաչափին։

«Նեթանյահուի քաղաքականությունը կկասեցվի այնպես, ինչպես Հիտլերինը». Էրդողանը կտարհանի Թուրքիայի քաղաքացիներին Լիբանանից

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ծովային ճանապարհով կտարհանի իր քաղաքացիներին, որոնք դիմել են Լիբանանից հեռանալու խնդրանքով, ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 8-ին Բեյրութ կմեկնի թուրքական երկու ռազմանավ, որոնք մինչև 2000 ուղևոր կարող են տեղափոխել։ Ներքին գործերի նախարարությունից հավելել են, որ տարհանման գործընթացը անհրաժեշտության դեպքում

«Բագրատ սրբազանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել և զբաղվում են դրա վաճառքով՝ իբր թե հաջակցություն մեր պայքարի»

«Սրբազան պայքար». Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ մեզ համար անհայտ մարդիկ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել և զբաղվում են դրա վաճառքով՝ իբր թե ի աջակցության մեր պայքարի։ Հայտնում ենք, որ այդ կրիպտոարժույթի հետ որևէ առնչություն չունենք, չգիտենք ովքեր և ինչ նպատակով են իրականացնում դրա վաճառքը։ Հորդորում ենք զգույշ լինել համացանցում

Փաշինյանի այցը Մոսկվա չի կարող «պատահականորեն» համընկնել Պուտինի տարեդարձի հետ եւ հանդիսանում է ՀՀ իշխանության քաղաքական ընտրության արտացոլում. Տիգրան Խզմալյան

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա հոկտեմբերի 7-ին ԱՊՀ «վեհաժողովին» չի կարող «պատահականորեն» համընկնել Ռուսաստանի բռնապետ ու միջազգային հանցագործ Պուտինի տարեդարձի հետ եւ հանդիսանում է ՀՀ իշխանության քաղաքական ընտրության արտացոլում։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը գնահատում է այս քայլը որպես քաղաքական կոպիտ սխալ եւ բարոյապես աններելի զարգացում, որը վարկաբեկում է

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ԱԺ-ի դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն Ազգային ժողովում է, այն դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը մինչև

Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԱԿ-ի հետ փոխգործակցության կարևորությունն ու համատեղ ծրագրերի արդյունավետությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԱԿ-ի հետ փոխգործակցության կարևորությունն ու կյանքի կոչվող համատեղ ծրագրերի արդյունավետությունը։ Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել մարդու

«Թող նախկինները չմասնակցեն»-ը կապ չունի առողջ բանավեճի հետ, դա նիկոլական ուղերձ է, որի նպատակը պառակտելն է. Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում 2020-ի նոյեմբերից ի վեր 4 մեծ ալիք է բարձրացել բողոքների։ Բոլորի ժամանակ էլ լսել եմ «այ, որ նախկինները չմասնակցեին, այդ ալիքները կհաջողեին» տիպի հայտարարություններ։ Բայց երբ այդ ալիքները հանգում են, «նախկիններին» մեղավոր հանողներից և ոչ ոք իր սեփական շարժումը չի կազմակերպում։ Մեղադրողներն ակտիվանում են

«Պատերազմի ընթացքում ավելի շատ լրագրող է սպանվել, քան երբևէ սպանվել է որևէ երկրում մեկ տարվա ընթացքում»

«Ամերիկայի ձայն». Նախորդ մեկ տարվա ընթացքում Գազայում շարունակվող հակամարտությունը լրագրողների համար ամենամահաբերներից մեկն է, և անցած ամիսներին ռազմական գործողությունների լուսաբանման ժամանակ զոհվել ու վիրավորվել են մեդիայի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Սպանված լրագրողների թիվը 116-ն է՝ գրեթե բոլորը պաղեստինցիներ։ Անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց Իսրայելի դեմ՝ սպանելով 1,200 մարդու և պատանդառելով շուրջ 250-ի։ Իսրայելական կողմը

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728