Օրվա լրահոսը
Շինանյութի արտադրությամբ զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից պետական բյուջե է վճարել 276 միլիոն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների
Ոստիկանապետը պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին
Անդրադառնալով ԱՄՆ քաղաքացու առևանգման դեպքին՝ ոստիկանապետն ընդգծել է, որ բացահայտմանը նպաստել է ՀՀ-ԱՄՆ իրավապահ մարմինների համագործակցության բարձր մակարդակն ու արհեստավարժությունը
Իջևան-Երևան երթուղու միկրոավտոբուսը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան զոհեր և վիրավորներ. Shamshyan.com
Վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մյուսների վիճակը միջին ծանրության է:
Վերականգնվում են իշխան Չեսար Օրբելյանի պալատից հայտնաբերված գտածոները
Հողի հաստ շերտի տակից մեզ հասած հնագիտական առարկաները նոր շունչ են ստանում։ 13-14 դդ․ թվագրվող այս սափորը և բազում հնագիտական առարկաներ հայտնաբերվել են 2024 թ․ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի իշխան Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու պեղումների արդյունքում։ Ավետիս Գրիգորյան/պ․գ․թ արշավախմբի ղեկավար/. Իշխան Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու պեղումներով հայտնաբերվել 13-15-րդ դդ․ թվագրվող խեցեղեն, մետաղյա
«Ճամպրուկիս մեջ մի կտոր Հայաստան». ավարտվեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամփոփեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2024-25թթ. շրջափուլի հայաստանյան դասընթացը: Այս տարի ծրագրին մասնակցեց 28 սփյուռքահայ երիտասարդ 18 երկրից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից և Չինաստանից: Երկշաբաթյա ծրագիրը ներառեց դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ
ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավար անձանց մասնակցությամբ քննարկվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՀՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կառույցների ղեկավար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն
Գարո Արմենը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց է ստեղծել. մեկ տարվա ընթացքում մտադիր է շուկա հանել. «Sputnik Արմենիա»
Ամերիկյան «Agenus» ընկերությունը մեկ տարվա ընթացքում մտադիր է շուկա դուրս բերել նոր տեսակի հակաքաղցկեղային դեղամիջոց, Երևանում կայացած WCIT 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում «Sputnik Արմենիա»-ին ասաց ընկերության գործադիր տնօրեն, հայազգի գործարար Գարո Արմենը։ Նոր դեղամիջոցի նախատիպերի փորձարկումներին մասնակցում է նաև Երևանի Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը: «Հիվանդներից մեկը, որը համաձայնել է փորձել դեղը,
«SocialGovTech-ը միջազգային հարթակում ներկայացվել է որպես որակյալ, մարդակենտրոն և ինովատիվ արտադրանք»
Առաջին անգամ սիմպոզիումի շրջանակում հայկական կողմը թվային ոլորտում արտադրանք ներկայացնելու բացառիկ հրավեր է ստացել
4 հոգով՝ մեկն անչափահաս, սպանել են Ստեփանավանի բնակչին, դիակը հրկիզել և թաղել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, քննչական համակարգված և տակտիկապես նպատակային կազմակերպված գործողությունների արդյունքում բացահայտվել է 2024թ. հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռու մարզի Լոռի բերդ համայնքում կատարված սպանությունը, հայտնաբերվել է տուժողի՝ տևական ժամանակ փնտրվող մարմինը։ Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ նշված օրը 3 ընկերներ, այդ թվում՝ մեկն անչափահաս, և
Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին
Գեղարքունիքի պարեկները հոկտեմբերի 8-ի ժամը 12.50-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Յագուար» մակնիշի մեքենան: Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 20 հազար դրամ տալ պարեկներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Սուրեն Պարսյան․ «Այնպես չէ, որ սահմանը բաց լինելու դեպքում Թուրքիան շուկան բացելու է». Ermenihaber
Հայաստանը չի կարող երրորդ երկրների նկատմամբ խտրական մաքսատուրքեր կիրառել, նույնիսկ Թուրքիայի նկատմամբ, իսկ Թուրքիան կարող է մինչև իր ապրանքների 50%-ի նկատմամբ մինչև 40% մաքսատուրք կիրառել։
ՀՅԴ. Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները՝ արդարացված
Երեք տարուց ավելի էր՝ քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը և Նարեկ Մանթաշյանն անցնում էին շինծու քրեական գործով, որի նպատակը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հետապնդում։ Վերջիններս 2021թ․ ապրիլի 22-ին հազարավոր այլ քաղաքացիների հետ միասին բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ գլխավոր
«Վրաստանի քաղաքականությունը հակասում է եվրոպական հավակնություններին». Եվրոպական խորհրդարանը Թբիլիսիի դեմ հերթական բանաձևն ընդունեց
«Ազատություն». Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ Եվրոպական խորհրդարանն այսօր Թբիլիսիի դեմ հերթական բանաձևն ընդունեց։ «Ժողովրդավարական հետընթացի և քաղաքական բազմակարծությանը սպառնացող վտանգների վերաբերյալ» վերնագրով փաստաթղթի հեղինակները Եվրամիությանը կոչ են անում ամբողջությամբ սառեցնել Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսավորումը, քանի դեռ իշխանությունները չեն հրաժարվել հակաժողովրդավարական օրենքներից։ Եվրոպական խորհրդարանը հիշեցնում է, որ միայն այս տարի Վրաստանի իշխանություններն ընդունել են
«Վրացի գրողի վեպը սագա է հայ ընտանիքի մասին, որն Արցախյան պատերազմի ժամանակ փախչում է Թբիլիսի»
Վրացի գրող Իվա Փեզուաշվիլին Հայաստանում էր՝ ներկայացնելու իր «Բունկեր» վեպի հայերեն թարգմանությունը։ «Բունկեր» վեպը սագա է Սիմոնյան ընտանիքի մասին, որն Արցախյան պատերազմի ժամանակ փախչում է Թբիլիսի՝ կոռուպցիայի, բռնության և կեղտոտ քաղաքականության քաղաք: 24 ժամվա ընթացքում զարգացող պատմությունը կոնֆլիկտների, դրամաների ու մարտահրավերների մի կծիկ է, որի մեջ միանգամից հայտնվում է ամբողջ ընտանիքը: Թարգմանությունը վրացերենից իրականացրել է
Հայաստանի հրաձգության հավաքականը մասնակցել է Լիմայում երիտասարդների աշխարհի առաջնությունը
Պերուի մայրաքաղաք Լիմայում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը կայացավ հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Մրցմանը մասնակցեց 50 երկրի ավելի քան 500 մարզիկ։ Հայաստանի հրաձգության հավաքականը առաջնությանը ներկայացավ 4 հոգանոց կազմով։ Մեր մարզիկների գրանցած արդյունքները ներկայացված են լուսանկարում։ Հայաստանի հրաձգության ֆեդերացիա
Թուրքական նավահանգիստը կարևոր հանգրվան է դարձել Լիբանանը լքող մարդկանց համար
«Ամերիկայի ձայն». Լիբանանից չվերթների մեծ մասը չեղարկվել է, իսկ ավիատոմսերի գները՝ կտրուկ աճել են, և նման պայմաններում թուրքական մի փոքր նավահանգիստ դարձել է կարևոր հանգրվան Լիբանանը լքող մարդկանց համար։ Թուրքիայի Մերսին նահանգի Թաշուչու նավահանգստային քաղաքում Լիբանանից ուղևորների հոսք է․ մարդիկ փախչում են Իսրայելի ռազմուժի գրոհներից և տարածաշրջանում աճող լարվածությունից: Լաստանավի աշխատակիցների խոսքով՝ անցած շաբաթվա ընթացքում
«Պատասխանատվությունն ընկնում է գլխավոր դատախազի վրա». Բագրատ սրբազանն՝ Աննա Վարդապետյանին
«Սրբազան» շարժումը դիմումները մուտքագրեց Գլխավոր դատախազություն
Սեպտեմբերին Հայաստան առավել շատ այցելել են ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից
Հրապարակվել են ընթացիկ տարվա սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին Հայաստան այցելել է 236,561 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 260,618-ի համեմատ։ 2024 թ․ սեպտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%): Զբոսաշրջության կոմիտե
«Դրվագներ Չարենցի բանտային կյանքից». միջոցառում «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ Քրեակատարողական ծառայության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 8-ին կազմակերպվել էր «Դրվագներ Չարենցի բանտային կյանքից» խորագրով միջոցառում։ Միջոցառումն անցկացնելու համար հիմնարկ էին այցելել թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և աշխատակից Գոհար Վահանյանը։ Ազատազրկված անձանց համար ցուցադրվել է «Չարենց․ մահվան տեսիլ»
«Առաջիկայում կասեմ նաեւ՝ ո՞ւմ ներկայությունն ում է ձեռնտու, ինչպե՞ս է ձեռնտու, ես ի՞նչ գործ ունեմ հրապարակում»․ Բագրատ սրբազան
Իրենց պատճառով է, որ ես գտնվում եմ այստեղ․ Բագրատ սրբազանն՝ ընդդիմադիր ուժերին
Ալիևի մատնանշած հնագույն հողը ՀՀ սուվերեն տարածքի մի մասն է՝ Վարդենիս համայնքի Ազատ գյուղը. Թագուհի Թովմասյան
Վարդենիս խոշորացված համայնքի Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին և մի շարք կազմակերպությունների՝ այս անգամ մեր հայրենիքի մի մասի նկատմամբ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումների վրա ուշադրություն հրավիրելու համար: Սեպտեմբերի 30-ին Բաքվում հանդիսավոր կերպով բացվել է ծագումով ադրբեջանցի ժողովրդական հեքիաթագիր, աշուղ Ալասկերի արձանը, որի բացման արարողության ելույթի ժամանակ Իլհամ
Սարուխանցի 48-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր ազգականին
Հոկտեմբերի 8-ի ժամը 16.30-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում ընկնելու հետևանքով: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի
Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժել է Սալոմե Զուրաբիշվիլիի միջնորդությունը՝ կասեցնել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, մինչ հայցը քննվում է դատարանում
Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժել է երկրի նախագահի միջնորդությունը՝ կասեցնել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, մինչ հայցը քննվում է դատարանում, հայտնում է «Էխո Կավկազա»-ն: Դատարան էր ներկայացվել 4 հայց՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից, վրացական 121 հասարակական կազմակերպություններից, խորհրդարանի 38 ընդդիմադիր պատգամավորներից և լրագրողներից։
Սպանությունից հետո հափշտակել է մահացածի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի. Ձորաղբյուրի 42-ամյա բնակիչը ձերբակալվել է
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.57-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ պարզվել է, որ մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացմանը, սեռական և վերարտադրողական առողջությանը, գենդերային հավասարությանը, խտրականությանը, կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը վերաբերելի, ինչպես նաև մարզերում և գյուղական համայնքներում կանանց կարողությունների
ՆԱՏՕ-ի պատվիրակությունն այցելել է Բաքվի «ռազմավարի պուրակ»
«Ազատություն». Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի պատվիրակությունն այցել է Բաքվի «ռազմավարի պուրակ», հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը «ռազմավարի պուրակում» «ուսումնասիրել է հակառակորդից գրավված» զինտեխնիկան։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Յունիբանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է մասնագիտացված սպասարկում
Յունիբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է էլ ավելի հարմարավետ սպասարկում մասնագիտացված մասնաճյուղերում: Այդպիսի մոտեցումն էապես արագացնում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի սպասարկման գործընթացը և ապահովում անհատական մոտեցում, որը նպաստում է հաճախորդների բավարարվածության մակարդակի բարձրացմանը: Բիզնես հաճախորդները կարող են այցելել Յունիբանկի մասնագիտացված մասնաճյուղեր՝ հետևյալ հասցեներում. Երևան, Բայրոնի 1, «Բայրոն» մասնաճյուղ Երևան, Կիևյան 8, N63, «Կենտրոն»
«Այդքան մի տանջվեք, տղերք, հեսա ձեզ էլ է հանձնելու, ինչպես Արցախի ոստիկանությանը հանձնեց»․ Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին
«Ոստիկանները խոչընդոտեցին մեր ակցիան, մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնություններ են իրականացնում։ Այն մետաղադրամները, որ նետվում են, Նիկոլ Փաշինյանի ու Ալիեւի պատկերով են, որոնք մեր թշնամին են, հանցակից ու Արցախը հանձնողներ»,-հայտարարեց շարժման մասնակից, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
Քաղաքապետարանը 33 մլն դրամով էլեկտրական շարժիչով Mercedes-Benz է գնել Ավինյանին սպասարկելու համար. Գրիգոր Երիցյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանցիների հաշվին քաղաքապետարանը 33 մլն դրամով (85․700$) Տիգրան Ավինյանին սպասարկելու համար էլեկտրական շարժիչով Mercedes-Benz EQE 500 է գնել, որ քաղաքապետը նոր մեքենայով ավելի հպարտ ընկնի դեսպանատների դռները՝ խնդրելու, որ մանկապարտեզների վերանորոգման ու ավտոբուսների ձեռքբերման համար փող տան:
«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար
«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել է «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հավաքածուից։ 1874 թ.-ին Պոլսում գրավոր առաջին անգամ հրատարակվել է «Սասունցի Դավիթ»-ը՝ հայ մեծագույն էպոսը, որը դարեր շարունակ գոյատևել է ժողովրդի հիշողության մեջ: Շոշափելի կրկնօրինակը ստեղծվել է ի հիշատակ «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակի, Ավետիք