Օրվա լրահոսը

Երեխաների մեջ Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման և տարածման գաղափարի ձևավորում՝ ապրիլքսանչորսյան ծաղիկներից հավաքված ծաղկաթերթիկներին երկրորդ կյանք տալու միջոցով

Ս.թ. դեկտեմբերի 16-ին ՀՑԹԻ-ի կրթական ծրագրերի բաժնի նախաձեռնությամբ և «Արալեզ» բարեգործական ՀԿ-ի մասնակցությամբ Երևան քաղաքի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հավերժացնելով հիշողությունը» խորագիրը կրող կրթական միջոցառումը: Միջոցառման նպատակը երեխաների մեջ Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման և տարածման գաղափարի ձևավորումն էր՝ ապրիլքսանչորսյան ծաղիկներից հավաքված ծաղկաթերթիկներին երկրորդ կյանք տալու միջոցով: Միջոցառման ընթացքում երեխաները նախ

Նիկոլ Փաշինյանին անիծելու համար գյումրեցի ընդդիմադիր գործիչը կկանգնի դատարանի առաջ

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կրկին կկանգնի դատարանի առջև։ Այսօր Քննչական կոմիտեն  մի գործ է ուղարկել դատարան, որը վերաբերվում է Կարապետ Պողոսյանի՝ տարիներ առաջ կատարած ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է․ «Նիկո՛լ, դու չպետք է մեռնես, դու պետք է ապրես և զգաս այն ամբողջ ցավը, ինչը մենք են զգացել

Նախկին պատգամավորը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված

Էրդողանը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Էրդողանը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ մեծ ցավով է տեղեկացել Բաքու-Գրոզնի չվերթի ադրբեջանական ինքնաթիռի վթարի մասին, – հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը: Հիշեցնենք. Ղազախստանի «Ակտաու» օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող «Embraer 190» մարդատար ինքնաթիռը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5

Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քուրդ զինյալները հրաժարվել են զինաթափումից

Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քուրդ զինյալները հրաժարվել են զինաթափումից։ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հակահարձակում են սկսել Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազգային բանակի» (SNA) դեմ՝ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող տարածքները հետ գրավելու համար։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Պեսկով. Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից

«Արմենպրես». Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է ինչպես Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունում (ԱՊՀ): Նրա կարծիքով՝ այդ մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը բազմաթիվ դիվիդենտներ են ստանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։

Գյուլերը և Պենտագոնի ղեկավարը քննարկել են Սիրիայի և տարածաշրջանի պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Լյոյդ Օսթինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայի և տարածաշրջանի պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր:

Փաշինյան. Քովիդ թեսթս կրկին դրական է: Կաշխատեմ որոշակի սահմանափակումներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչեւ առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով:

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր տեսնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն: Սիրելի՛ ծնողներ, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում: 🔹 երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում, 🔹 դեղերը

Լավրով. Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի հեշտ կարգավորման պատրանքներ չունի, ԱՄՆ-ում վարչակազմը Թրամփին անցնելու համատեքստում

ՌԴ-ն ուկրաինական ճգնաժամի հեշտ կարգավորման պատրանքներ չունի՝ ԱՄՆ-ում վարչակազմը Դոնալդ Թրամփին անցնելու համատեքստում. ինչպես հայտնում է «Իզվեսիա»-ն, «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ «բոլորն ինչ-որ փոփոխություններ են սպասում Թրամփի վարչակազմի գալու հետ կապված»: «Մենք պատրանքներ չենք ունեցել եւ չունենք ուկրաինական ճգնաժամի հեշտ կարգավորման առումով։ Այն կարելի է

Վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի 29 հաստատված դեպք կա. ԱՆ

«Ազատություն». Վերջին 14 օրվա ընթացքում քովիդի 29 հաստատված դեպք կա: «Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես շրջանառվում է օմիկրոնի ենթատեսակը»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ցուցադրվող նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության բացառիկ մասունքներ են

Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի մշտական ցուցադրությունից ևս մեկ հատված՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով։ Ցուցադրությունն ընդգրկում է Կիլիկիայում հայկական պետության գոյության ժամանակահատվածը՝ 11-14-րդ դարերը։ Ցուցադրությունում ներկայացված են թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև համաժամանակյա այլ պետությունների դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսյա վերնազգեստ: Ցուցադրվող նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության այն բացառիկ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 11 ամսում աճել է 54 տոկոսով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-նոյեմբերին 54 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշված ժամանակաշրջանում այն կազմել է 28 մլրդ 179.6 մլն դոլար։ Ընդ որում, նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ կրճատվել է 15.6, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 27․4 տոկոսով։ Այս տարվա նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել

«Հայերի վերադարձը ԼՂ մարդասիրական պարտավորություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն». Monument Watch

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Monument Watch. Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունել է միջնորդություն՝ կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով, որը կքննարկի Արցախի վտարված բնակչության անվտանգ վերադարձի իրավունքի հարցը: Միջնորդության նպատակն է նպաստել տեղահանված հայ բնակչության՝ դեպի իրենց հայրենիք անվտանգ, հավաքական և

Խախտումները՝ սպառնալիք մարդկանց կյանքի համար. Արաքս բնակավայրում ապամոնտաժվել է դիզելային վառելիքի վաճառքի կետը. ՔՏՀԱ տեսչական մարմին

☑ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) մասնագետների կողմից 𝟐𝟎𝟐𝟒 թվականի նոյեմբերի 𝟐𝟓-ին իրականացվել էր հրդեհատեխնիկական հետազոտություն Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Սեդրակ Գրիգորյան փողոց 𝟒𝟓 հասցեում շահագործվող դիզելային վառելիքի վաճառքի կետում: ☑ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրվել էին հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք էին ստեղծում մարդկանց

ՊԵԿ-ն ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր է բացահայտել

Շուկան կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության  դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր բնակչին հնարավոր ռիսկերից զերծ պահելու նպատակով` ՊԵԿ ներքին անվտանգության վարչությանը տրամադրած տվյալներով բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է,  որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է ավելի քան 560

Իշխանությունների քաղաքականությունը տանում է նոր արհավիրքի, նոր աղետի, նոր պատերազմի. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը խաղաղության մասին չէ և չի կարող մեզ խաղաղություն բերել։ Այդ քաղաքականությունը տանում է նոր արհավիրքի, նոր աղետի, նոր պատերազմի։ Որովհետև մեր առջև ծառացած խնդիրները անտեսվում են և կեղծ օրակարգեր են հրամցվում։ Ինչպես դա անում էին 2020 թվականի պատերազմից

Պայթյուն Վլադիկավկազի առևտրի կենտրոնում. կա մեկ զոհ, վիրավորներ

«Ազատություն». Վլադիկավկազի «Алания Молл» առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, այսօր առավոտյան հաղորդել են ռուսական տելեգրամյան ալիքները՝ նշելով վիրավորների ու մեկ զոհի մասին։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան, տեղական ժամանակով 8:30-ին՝ առևտրի համալիրի վերջին հարկում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

1990 թվականի կարծրատիպերից դուրս

Ինչի մասին էր զգուշացնում Մակրոնը 2019 թվականին «Ես կարծում եմ, որ Ռուսաստանին Եվրոպայից դուրս մղելը մեծ ռազմավարական սխալ է, որովհետեւ դրանով մենք մղում ենք Ռուսաստանին մեկուսացման կամ այլ՝ Չինաստանի նման խոշոր տերությունների հետ ալյանսի, իսկ դա բացարձակապես մեր շահերից չի բխում»: Եթե որեւէ հայ «քաղաքագետ», «ստատուսագիր» կամ «մեկնաբանագիր» նման բան կարդար, ապա նա, չխորանալով այդ մտքի

Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի զոհերի ընտանիքներին

Ինքնաթիռում տեղի է ունեցել բալոնի պայթյուն

Կրեմլը հուսով է, որ կորոնավիրուսով վարակված Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով

Կրեմլն ակնկալում է, որ կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը տեսակապով կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովին. այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ին: «Հուսով ենք, որ արդեն վաղը, իսկ վաղը լինելու է ԵԱՏՄ գագաթաժողովով նախատեսված մասը, Փաշինյան կկարողանա տեսակապով մասնակցել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

«Ամեն ինչ ավերված է, մեզ պետք է ամբողջական եւ վերջնական վերակառուցում եւ լիբանանցիների վերադարձ». Լիբանանի նախկին նախարար

Հարցազրույց Լիբանանի նախկին նախարար, Լիբանանի Փաղանգավոր կուսակցության ղեկավարներից, նախկին պատգամավոր, իրավաբան Էլի Մարունիի հետ – Կասկած չկա, որ Լիբանանն ականատես է եղել ողբերգությունների, բայց ինչ եք կարծում, որ բոլոր ավերածություններից հետո Լիբանանն այժմ ունի՞ պետականության առաջացման պատմական հնարավորություն։ – Լիբանանը գտնվում էր երկու մղձավանջների՝ սիրիական ռեժիմի եւ «Հըզբոլլահի» զենքի միջեւ, «Հըզբոլլահը» մեզ տարավ դեպի պատերազմ,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը

«Ձեր ստեղծագործությունները նոր էներգիա, ոգևորություն և լավատեսություն են պարգևում». Լևոն Մալխասյանին ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ է հանձնվել

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մաեստրոյին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և նրան հանձնել ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ: «Սա

«Ամուլսարի հանքը մյուս տարվա կեսերից պետք է գործարկվի արդեն, առաջին եկամուտները պետք է ստանանք»․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը չհերքեց տեղեկությունը, որ «Լիդիան Արմենիա» ընկերությանը պետական երաշխիքով վարկ կտրամադրվի՝ Ամուլսարի հանքավայրը շահագործելու համար։

«Սրանով ևս մեկ անգամ ընդգծվում է, որ Ադրբեջանը դե-ֆակտո ճանաչում է Կիպրոսի հյուսիսի օկուպացիան և այդտեղ հռչակված արհեստական պետությունը»

Ադրբեջանի նախագահականից հայտնում են, որ հեռախոսազրույց են ունեցել Իլհամ Ալիևը և ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» նախագահ Էրսին Թաթարը։ Սրանով ևս մեկ անգամ ընդգծվում է, որ Ադրբեջանը դե-ֆակտո ճանաչում է Կիպրոսի հյուսիսի օկուպացիան և այդտեղ հռչակված արհեստական պետությունը։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

«Հայի ճախրող հոգու ամենապոետիկ մարմնացումը»

Սվետլանա Նավասարդյանի համերգը՝ նվիրված Կոմիտասին 2024 թվականը կոմիտասական է: Լրանում է հայ ազգային դասական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակը: Յուրաքանչյուր արվեստագետ իր խոնարհումն ու մեծարանքի խոսքն է ուղղում Կոմիտասին: Տարին նշանավորվում է համերգային, գիտական, փառատոնային տարաբնույթ միջոցառումներով: Ինչ խոսք, մշակութային կյանքում  իրադարձություն է, երբ  Վարդապետին անդրադառնում է համաշխարհային մեծության եւ վաստակի երաժիշտը: 2024

Երբ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Փաշինյանի վարչախումբը զբաղված է ինչով ասես, բացի երկիրը և ժողովրդին վերահաս նոր աղետներից պաշտպանելուց. ՀայաՔվե

Ալիևը հստակ նպատակ ունի նախ ներթափանցելու ՀՀ արևելյան շրջաններ: Այս ծրագրում նրան ակտիվորեն օգնում է Հայաստանի գործող վարչախումբը, որը որևէ կերպ չի հակազդում Ադրբեջանի ծրագրերին. ՀայաՔվե

«Առողջապահության համակարգը պատրաստ չէ ապահովագրության ներդրմանը, որի պատճառով որոշում է կայացվել այս պահին դա չանել»․ Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարարը հավելեց՝ երբ կառավարությունը կորոշի, որ ծրագիրը պատրաստ է գործարկման, այն ժամանակ էլ կգործարկվի։

Բաքվից Գրոզնի թռչող մարդատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Վթարի պատճառը ինքնաթիռի բախումն է թռչունների երամի հետ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031