Օրվա լրահոսը

Գերեվարված անձանց, կորածների ճակատագրերի հարցը չբարձրացնելու դեպքում Ադրբեջանն ավելի կոգեւորվի անպատժելիությունից. Գեղամ Ստեփանյան

Հարցը միշտ պետք է բարձրաձայնվի Ադրբեջանի վրա հնարավորինս ավելի շատ ճնշում գեներացնելու համար

Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը դատախազություն է հրավիրվել

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների կայքից՝ «Ազդարար»-ից:

Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը ԱՄՆ առաջնությունը սկսում են միմյանց դեմ խաղալով

Այսօր Ամերիկայի շախմատային մայրաքաղաք Սենթ-Լուիսում մեկնարկում են ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որտեղ չեմպիոնի տիտղոսը վիճարկում են երեք հայ շախմատիստներ՝ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սամուել Սեւյանը եւ կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը: Վիճակահանությամբ տղամարդկանց առաջնության մեկնարկային տուրում Արոնյանն ու Սեւյանը խաղալու են միմյանց հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պետք է Հայաստանից տասնյակ հազարավոր դիմումներ ու պահանջներ գնան COP29-ի կազմակերպիչներին. Լարիսա Ալավերդյան

Եթե գտնվի գեթ մեկ ՀԿ, որ չդիմի, նա հանցակից է Ադրբեջանի բոլոր հանցագործություններին

Պաշտոնական Երևանը չի՞ գտնում ժամանակ դժգոհություն արտահայտելու ՆԱՏՕ-ի գեներալի՝ Բաքվի «ռազմավարի պուրակ» այցելության առնչությամբ. Հակոբ Բադալյան

Եթե այց կատարած լիներ որեւէ ռուսաստանցի զինվորական, հիմա ըստ երեւույթին հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից: ՆԱՏՕ գեներալի դեպքում՝ լռություն է:

«Հռչակագիրն ունեցել է գաղափարական պաշտպանիչ ուժ». Սահմանադրական դատարան

«2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով կայացրած որոշման վերաբերյալ իրենց հատուկ կարծիքներն էին հայտնել ՍԴ երեք դատավորներ: Նրանցից

Մեր նոր դատավարության օրենսգրքում կան կարգավորումներ, որոնք սկզբնապես մեռելածին են. Հովհաննես Քոչարյան

Հրանտ Բագրատյանի պաշտպանական կողմը պատրաստվում է պաշտպանական ճառերին

Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային ոչնչացում

Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային ոչնչացում: Վերջին մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտի Թումանյան փողոցի երկայնքով, մայրաքաղաքի ամենահին պատմական թաղամասերը հողին են հավասարվել՝ դրանով իսկ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար

«Զանգեզուրի միջանցքը» Կրեմլի բառապաշարում է, արդեն` պաշտոնապես

Պուտինյան այսօրվա ՌԴ-ն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, հետեւաբար ռուսական ներկայությունը մեր ինքնիշխան տարածքում ավելի շատ հարցեր է առաջացնում, քան` խնդիրներ լուծում, եւ ՀՀ իշխանությունների կողմից նաեւ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի դուրսբերմանը հասնելը` կլինի միանգամայն արդարացված քայլ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս Մոսկվայում էին, սակայն Վլադիմիր Պուտինի հովանու ներքո եռակողմ բանակցություններ

Գառնիկ Դանիելյան. Տպավորություն է, որ շարժումը մարել է, ու հարմար պահ են գտել մեզ քննադատելու, իրենք մի նպատակ ունեն՝ վերցնել ընդդիմադիր դաշտը. «Հրապարակ»

Հարցազրույց Սրբազան շարժման լիդեր, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ – Սրբազան շարժման վերջին հավաքներից հետո ավելի է մեծացել շարժման քննադատների շրջանակը, իշխանականներին են միացել նաեւ սրտացավները: Ասում են, որ Բագրատ սրբազանը չունի հստակ ծրագիր, իշխանափոխության ճանապարհային քարտեզ: Շարժումը մարում է, շուտով վերջնականապես մսխվելու է գեներացված մեծ էներգիան, վերջին հավաքներին քիչ են մասնակցում։ Շարժումը փրկելուն ուղղված

Նոր Նորքում այգին վնասելու համար Վիտալի Բալասանյանի ու ևս մեկ անձի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ

Համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։

Ինչո՞ւ են ձերբակալել Սամվել Բալասանյանի որդուն․ նա մեկնում էր ԱՄՆ՝ հոր 70-ամյակը նշելու

«Սև Բերդ» ամրոցի հետ կապված գործը տևական ժամանակ է՝ քննվում էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Ամենայն հավանականությամբ հենց այս գործն է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քննության։

Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը

Սույն թվականի հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 28-ը Ֆասթ Բանկը նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, դրամային՝ 10.25, դոլարային՝ 6.25 և եվրոյով՝ 5.25 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։ Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 7,000,000,000 ՀՀ դրամ է։ Մեկ արժեթղթի անվանական արժեքն է՝ դրամային՝ 100.000 ՀՀ դրամ, դոլարային՝ 100 ԱՄՆ դոլար, եվրոյով՝ 100 եվրո։ Պարտատոմսերը թողարկվում են 36 ամիս մարման ժամկետով

Չարլզ Երրորդ արքան Բաքու մեկնելն արդեն չեղարկել է. «Ազգ»

Բարձրաստիճան դիվանագետները մտավախություն ունեն, որ COP29-ից հետո կարող է հերթական հարձակումը լինել:

«Ես չեմ պատկերացնում, որ կնստեմ մեքենան ու Ադրբեջանով Ռուսաստան կգնամ։ Իրենք դա կանեն, անգամ ուզում են գալ, Հայաստանում ապրել». Հենրիկ Քոչինյան. «Հրապարակ»

Ես կարծում եմ, որ իշխանությունները հասել են այն կետին, որ միջանցք չեն տալու, միջանցք՝ նշանակում է մի ճանապարհ ես տալիս, կողքերը ցանկապատ ես անում ու դու չես կարող այնտեղ մտնել, ինքը կուզի` կգնա, կուզի` կմտնի, ինչ կուզի` կանի, դա ադրբեջանական տարածք ես սարքում։ Դա չի լինելու, ես միշտ դեմ եմ եղել դրան, հիմա ոնց որ իշխանությունն էլ է եկել դրան»։

Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունն աղետալի չափերի է հասել, իսկ Բադասյանն ըստ էության ասում է՝ հերթեր չգոյացնելու համար այնքան էլ խնամքով չեն ստուգում մեքենաները. «ՉԻ»

Անդրադառնալով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նախ հորդորել է Google-ով պարզել, թե ամսական որքան թմրանյութ է մտնում ԵՄ, օրինակ, Անտվերպենով կամ իտալական նավահանգիստներով, ապա հայտարարել է, թե եթե մաքսային ծառայությունը Հայաստան մտնող բոլոր բեռները ստուգի՝ «մինչև Փոթի հերթ կգոյանա»։ Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունն օրեցօր աճում է ու արդեն աղետալի չափերի է հասել, իսկ

«Տեսչական մարմինը կարող է մտնել, ուսումնասիրություններ կատարել, բայց զուտ գրագրության առումով. գնացել էր գեղեցկանալու, բայց երեկ թաղումն էր». «Հրապարակ»

Արթուր Սարգսյանը քրեական սկանդալներով հայտնի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի որդին է։

Վստահությունը կարելի է չափել. «Հայաստան» հիմնադրամի 2023 թ. հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է վերջին 6 տարիների ամենաքիչ գումարը. «Ժողովուրդ»

2018 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կոչ եմ անում վստահությամբ վերաբերվել Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքներին եւ օժանդակել հիմնադրամին գործունեության թափանցիկության, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում… Շատ կարեւոր է վստահության զգացումը, եւ հույս ունեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կհիմնվեն առաջին հերթին վստահության վրա»: Իրականում սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին

«Զվարթնոց» օդանավակայանում գիշերը ձերբակալել են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, ԶԼՄ-ներին հայտնել են քննչական կոմիտեից։ Խոսքը կոռուպցիոն բնույթի գործողությունների վերաբերյալ քրեական գործի մասին է, որը վերաբերում է Խաչատուր Բալասանյանին ու նրա մերձավորին։ Մանրամասն՝ ավելի ուշ:

Վաշինգտոնում երիտասարդները ցույց են արել՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին

«Ազգային ճակատ». ԱՄՆ-ում երիտասարդները կեսգիշերային բողոքի ակցիա են իրականացրել Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի առջև (այն դպրոցն է, որը կհյուրընկալի COP29 պանելը՝ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ) 🔷Այնուհետև երիտասարդներն իրենց բողոքի ակցիան շարունակեցին Կապիտոլիումի բլուրում՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի քաղաքական ղեկավարությանը։ 🔷Հիշեցնենք՝ այսօր, ժամը 11:00-ին Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի առջև կիրականացվեն

ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Տարածքային կառավարման նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այո, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Ինչո՞ւ են ուռճացվում երկրորդական խնդիրները

Մեզանում մշտապես քննարկման թեմա են դառնում երկրորդական թեմաներ: Չգիտեմ՝ դա միտումնավո՞ր է արվում, այդ երկրորդական թեմաներն ավելի «աղբիբարով են» կամ «դեղի՞ն», թե՞ սոցցանցային ալգորիթմներն են դա հուշում, բայց հաճախ ամեն մի մանրուք ձեռք է բերում «որոշիչ նշանակություն» եւ մի քանի օրվա ընթացքում դառնում հանրության «ծամոնը»: 1.Ի՞նչ եք կարծում, եթե Փաշինյանը ցանկանար, որ Արփի Դավոյանը դառնար

Չնայած բնակչության ընդհանուր թվի աճին՝ Հայաստանում ծնունդների թիվը նվազել է

Մեսրոպ Առաքելյանի պնդումը, որ 2023-ին՝ 2019-ի համեմատ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի բնակչության թիվը նվազել է, ճիշտ է:
Բաբկեն Թունյանի այն պնդումը, թե 2023-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը 2019-ի համեմատ աճել է, ճիշտ է, սակայն ընդհանուր աճի մասին տվյալները չեն հակասում Առաքելյանի խոսքերին, քանի որ նրա հիշատակած երեք մարզերում բնակչության թվի նվազում իսկապես եղել է։

Բաքվի պահանջը նույնն է՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը. «Գնդակը Հայաստանի դաշտում է»

Խաղաղության համաձայնագրի անավարտ տեքստը ստորագրելու Հայաստանի համառ փորձերը ոչ այլ ինչ են, քան փորձ՝ թոզ փչել միջազգային հանրության աչքին և թաքցնել իր իրական մտադրությունները. հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա նշել է, որ Հայաստանն Ադրբեջանի համար անընդունելի առաջարկներ է ներկայացնում և ձգձգում բանակցությունները: «Հայաստանը և նրա կողմնակիցները պետք է հասկանան,

Հայտնի է Գարեգին Բաղրամյանի հրաժարականի պատճառը. ազատման դիմում է գրել նաև ՏԿԵ փոխնախարարը. News.am

NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Վերջինս այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ. հունիսին: Մինչ այդ Վարդանյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: Մեզ հայտնի դարձավ, որ ՏԿԵ փոխնախարարի հրաժարականը կապ ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

Սարինե Աբրահամյանը ընտրվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության գլխավոր քարտուղար

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը  ընտրվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth – IUSY/ԸԵՄՄ) գլխավոր քարտուղար Սարինե Աբրահամյանը առանցքային դեր է խաղացել տարբեր ծրագրերում, այդ թվում ԸԵՄՄ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցմանն ուղղված աշխատանքներում, ինչի արդյունքում 2015 թ․ Երևանում ԸԵՄՄ-ի համաշխարհային խորհրդի

ՔՊ-ականները քննարկել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։ Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Ռոման Երիցյանը տեղեկացնում է մի շարք անձանց դատական գործերի մասին

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Հաշվի առնելով լրագրողների մեծ հետաքրքրվածությունն ու անընդհատ հնչող զանգերը՝ տեղեկացնում եմ․ Ալբերտ Առստամյանի գործը (խնձոր նետող պապիկի գործ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Առաջին դատական նիստը նշանակված է սույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում, դատավորը՝ Արման Հովհաննիսյան, դատական նիստերը՝ դռնբաց։ Ա․Առստամյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու

ԿԿՀ-ն բանավոր դիտողություն է հայտարարել Իշխան Սաղաթելյանին. «Փաստինֆո»

ԿԿՀ-ն բանավոր դիտողություն է հայտարարել Իշխան Սաղաթելյանին. վերջինս դիմել է դատարան. «Փաստինֆո» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանավոր դիտողություն է հայտարարել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և կարճել վարչական վարույթը՝ ՀՅԴ-ին ուղղված նվիրատվության մի մասը նվիրատուին չվերադարձնելու կամ պետական բյուջե չվճարելու վերաբերյալ։ Մասնավորապես, ԿԿՀ-ն հիմք ընդունելով ՀՅԴ կուսակցության 2022թ տարեկան հաշվետվության ստուգման և աուդիտի արդյունքում

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728