Օրվա լրահոսը

Լոռու մարզպետը կարևորել է ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել համատեղ աշխատանքի կարևորությունը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծման գործում

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Քննարկվել են  Լոռու մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը և երկկողմ համագործակցության արդյունավետությանն առնչվող հարցեր: Լոռու մարզպետը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել համատեղ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Դավիթ Անհաղթի փողոցում՝ Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ տեղադրված ձախ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ»

«Կոմիտեն նպատակ ունի վերջնարդյունքին հասցնել մայրաքաղաքի միջուկը հետագա ձևափոխումից պաշտպանող նախաձեռնությունը». Եղիազար Վարդանյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ։ Ներկայացվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որը խմբագրվել է նախորդ քննարկումների հիման վրա։ Կոմիտեի մշակած նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական դիմագիծը: «Կոմիտեն նպատակ ունի մասնագիտական հանրության աջակցությամբ վերջնարդյունքին հասցնելու մանրակրկիտ աշխատանք պահանջող

«ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչների հետ Գևորգ Մանթաշյանը քննարկել է հանրության վրա ազդեցության, թվային գրագիտության հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի ներկայացուցիչներին՝ Արևելյան Եվրոպայում կորպորատիվ հարցերով տնօրեն Սերգեյ Սոկոլովին և Կենտրոնական Ասիայի, Ռումինիայի և Մոլդովայի կառավարությունների հետ կապերի ղեկավար Բուրժուև Ազամատին: Մանթաշյանն անդրադարձել է «ՏիկՏոկ»-ի հետ համագործակցությունը զարգացնելու, հանրության վրա ազդեցության ու հետևանքների,  դրանց կանխարգելման շուրջ լուծումներ գտնելու, անվտանգության նորմեր գործադրելու

Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի և մյուսների կալանքի ժամկետները երկարաձգվել են։

Մհեր Գրիգորյանը «Գիպրոզեմից» 1987 թվականի փաստաթղթեր է «բռնագրավել»․ Հրանտ Բագրատյան

«Մեր գնահատմամբ, այս պահին արդեն 1100 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք ենք զիջել Ադրբեջանին, թեեւ Նիկոլն ասում է՝ 260 քառակուսի կիլոմետր։ Եվս 600-700 քառակուսի կիլոմետր է պատրաստվում զիջել՝ չհաշված միջանցքը»,-այսօր  «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած՝ «Googlemaps-ի կեղծարարությամբ ՀՀ տարածքները «դարձան» Ադրբեջան» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։     Նա

Բարձիթողի վիճակ՝ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածքում. հերթական մեքենան է թալանվել. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների հսկողության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքում՝ ժողովրդի լեզվով ասած՝ «պլաշչադկայում»: Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լևոն Գ.-ն և հայտնել, որ 3 օր

Հայաստանը մեծապես գնահատում է Հունգարիայի` հումանիտար հարցերում մեր երկրին աջակցելու առաջարկը, մասնավորապես` հայ ռազմագերիների ազատ արձակման առումով. Հռիփսիմե Գրիգորյան

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա դիվանագիտական ճանապարհով չլուծվող որեւէ հարց

«Հանրային վայրը ոչ նպատակային օգտագործելու համար»․ բլոգեր Արթուր Չախոյանին բերման ենթարկեցին

Արթուր Չախոյանն ի վերջո, ավարտեց իր ցույցը՝ հայտարարելով, որ իշխանության ամբարտավանությունը գալիս է նրանից, որ հասարակությունն անտարբեր է եւ այսօր երիտասարդները չլսեցին իր կոչը, դուրս չեկան փողոց՝ պայքարելու Երեւանի կանաչ տարածքների համար։

Պաշտոնական ներկայացուցիչները այժմ կրելու են զգալի վնասներ՝ ստիպված լինելով լրացուցիչ մաքսատուրք վճարել այն մեքենաների ներմուծման համար, որոնք ՀՀ կհասնեն քվոտայի լրանալուց հետո. հայտարարություն

«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների Ասոցիացիան», որն արդեն հինգ տարի է, ինչ հետևողական աշխատանք է տանում երկրում քաղաքակիրթ, ինստիտուցիոնալ ավտոշուկա ձևավորելու, անվտանգային հարցեր լուծելու ուղղությամբ, դեռևս 2021 թվականից ակտիվորեն նպաստել է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացմանը՝ լինելով էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար նախատեսված արտոնություններ սահմանելու ջատագովներից մեկը։ Այս ընթացքում բազմիցս հանդիպումներ ենք ունեցել պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ,

Սարգիս Խանդանյանը խոսել է Հունգարիայի հետ միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտության մասին՝ արժեւորելով բարեկամական խմբերի աշխատանքը

Կարեւորում եմ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունների ակտիվացումը, ինչը դրական ազդեցություն կունենա տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու խորացման վրա. ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` ողջունելով Հունգարիայի Ազգային ժողովի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությանը մեր երկրի խորհրդարանում: Հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա

Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Օրերս Կ․Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, որոնք իրենց շնորհավորական ուղերձներն են հղել շրջանավարտներին։ Fastex-ը՝ որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ, մշտական աջակցություն է

Ալեն Սիմոնյան. Հայաստանի համար հարազատ եւ հասկանալի է մեր տաջիկ ընկերների վերաբերմունքը Սահմանադրության տեքստում ամրագրված հիմնարար սկզբունքների անձեռնմխելիության նկատմամբ

Ալեն Սիմոնյանի ելույթը «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովում Մեծարգո՛ Ռուստամի Էմոմալի, Մեծարգո՛ Մահմադթոիր Զոքիրզոդա, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու ձեզ «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովի կապակցությամբ եւ ցանկանում եմ շնորհավորել մեր հարգարժան տաջիկ գործընկերներին Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի առիթով: Մեր պատվիրակության համար մեծ պատիվ է

Մահացել է Զառա Տոնիկյանը

Մեծ ցավով հայտնում ենք, որ անկրկնելի երգչուհի Զառա Տոնիկյանը արդեն մեկ ամիս մեզ հետ չէ: Միշտ հիշում ենք, լսում ու գնահատում: Հայաստանի երգի պետական թատրոն

Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ իրականացված ռազմական հարձակումներին

Հայաստանի վերաբերյալ երկօրյա քննարկումներ տեղի ունեցան Շվեյցարիայում ընթացող «Արևելք-Արևմուտք հանդիպման» 12-րդ փառատոնի շրջանակներում Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հովհաննիսյանը հանդես եկավ բացման խոսքով։ Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց 2018թ․ հեղափոխությունից հետո Հայաստանի որդեգրած ժողովրդավարական ուղին, անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական հարձակումներին Հոկտեմբերի 7-ից 8-ը Շվեյցարիայի Վալե կանտոնի Սիեռ քաղաքի Մեղսիե դղյակում անցկացվող «Արևելք-Արևմուտք

18-ամյա աղջիկը հեռախոսով տղամարդուն ասել է`«Mercedes»-ի բանալիները թողնի մեքենայի վրա և առաջանա՝ անակնկալը վերցնելու. պարզվել է՝ ոչ անակնկալ կա, ոչ մեքենան. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է զանագահարել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին և հայտնել, որ Նար-Դոս փողոցի 66 հասցեի մոտից ամուսինը՝ Հրաչ Բ․-ն զանգահարել է իրեն և հայտնել, որ իրենց «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են: Նշված հասցե մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին Երևանի

Ծառերն ապօրինի հատել էր Վերին Խոտանան գյուղի հարակից անտառից

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 9-ի գիշերային շրջագայության ընթացքում ժամը 23.30-ին Հալիձոր գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ՍԱԶ 3507» մակնիշի մեքենան: Թափքում առկա մոտ 4 խմ բոխի տեսակի փայտանյութի վերաբերյալ Շինուհայր գյուղի բնակիչ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ ծառերն ապօրինի հատել է Վերին Խոտանան գյուղի հարակից անտառից:

ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը: «Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: Գերատեսչությունից հիշեցրել են, որ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի:

Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կալանքի միջոցը փոխվել է

Դատարանը, քննարկելով նրանց խափանման միջոցի հարցը, որոշեց խափանման միջոց ընտրել տնային կալանքը և գրավը՝ 2 մլն դրամի չափով։

Մահացած անձը Ստամբուլում թաղման արարողության ժամանակ սկսել է ներսից հարվածել դագաղին

Ermenihaber. Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արտասովոր դեպք է գրանցվել: Այվանսարայի «Hacı İlyas Yatağan» մզկիթում թաղման արարողության ժամանակ 86 տարեկան մահացած անձը սկսել է ներսից հարվածել դագաղին: Ականատեսները պատմել են, որ բոլորն էլ լսել են այդ ձայնը և զգացել, թե ինչպես է ներսում եղած մարդը շնչում: Շտապօգնության ժամանելուց հետո միայն դագաղը բացվել է և պարզ

«Կձեւավորվի արդար եւ հավասար կարգավորման դաշտ». կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության եւ լուծարման ընթացակարգերը

Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կարգավորման ոլորտում առկա որոշ խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքների նախագծերում: Առաջարկը քննարկվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում: Ներկայում ոչ հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների մեծ մասը ՀՀ

Կապանի բնակիչը համերկրացուն տան հետնամաս է տարել և այրել՝ նրա դեռևս ողջ լինելու պայմաններում

Կապան քաղաքի 63-ամյա բնակիչը տնից էշով դուրս է եկել և այլևս չի վերադարձել:

Շների համար առանձնացված զբոսայգիների թիվն ավելանում է

Երևանում 2020-2024 թվականներին կառուցվել է շների համար առանձնացված 6 զբոսայգի՝ Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջաններում: Նոր Նորքում և Քանաքեռ-Զեյթունում արդեն 2-րդն է կառուցվում, Դավթաշեն, Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջաններում էլ նախագծման փուլում են: Զբոսայգիները բաժանված են երկու մասի՝ մեծ և փոքր շների համար, որոնցում էլ. համապատասխանաբար, տեղադրվում են խաղասարքեր և

ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցություններում Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու կարևորել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության և միջազգային համագործակցության վարչություններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ ու

«Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը բիծ է մեր խղճի վրա». ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն

Աշխարհում ավելի քան 370 միլիոն աղջիկ և կին մանկության տարիներին սեռական բռնության է ենթարկվել

Դրական եզրակացություն է տրվել վարկային համաձայնագրերին

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով օրինագիծն ուղղված է 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը

Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին

11 հոկտեմբերի, 2024 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ի աջակցությամբ հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում կայացավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, «ՄՏՔԻ ՈՒԺԸ․ Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։    Միջոցառման գլխավոր տեխնոլոգիական գործընկեր Team Telecom Armenia-ն իր տաղավարում անցկացրեց Team Talks փոդքասթը՝ հյուրընկալելով մի շարք հեղինակավոր բանախոսների՝ ի դեմս

Ինչո՞ւ է թուրքական կողմը նման հայտարարություն անում Փաշինյանի՝ Մոսկվա այցից անմիջապես հետո. Տաթևիկ Հայրապետյան

Եթե սա ապատեղեկատվություն է, ապա հայկական կողմը պետք է արձագանքի այս հայտարարությանը։

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728