Օրվա լրահոսը
«Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել. մեկ անձ դիմել է հիվանդանոց
Հոկտեմբերի 14-ին, ժամը 9․36-ին, հաղորդում է ստացվել, որ Այվազովսկու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել: Ըստ նախնական տեղեկատվության՝ մեկ անձ դիմել է հիվանդանոց բուժզննության։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դի
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11․30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Բաղրամյան պողոտայում մեկ շենք և մեկ տուն տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ են ստացել
Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը։ Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ․ Բաղրամյան պողոտա 26 հասցեի բնակելի շենքը (1949-1951 թթ.) և Մ․ Բաղրամյան պողոտա 5 հասցեի բնակելի տունը (1947-1950-ական թթ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ
«Ձախողված մահափորձ». Կալիֆորնիայում Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ զինված տղամարդ է ձերբակալվել
«Ազատություն». Կալիֆորնիայի Ռիվերսայդ շրջանում նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի քարոզարշավի ժամանակ զինված տղամարդ է ձերբակալվել։ Վարչաշրջանի շերիֆը միջադեպն անվանել է «ենթադրաբար ձախողված մահափորձ», հաղորդում է Southern California News Group-ը: Կալիֆորնիայի հարևան Նևադա նահանգի 49-ամյա բնակչի մեքենան, ով գրանցված է որպես Ուեմ Միլլեր, կանգնեցվել է հանրահավաքի մոտ անցակետում։ Միլլերի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան և ատրճանակ,
Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ մամուլի խոսնակ
Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ:
«Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով օդանավի շահագործման վկայական է ստացել
«Հայկական ավիաուղիներ»-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է օդանավի շահագործման վկայական՝ 16 տարի ժամկետով (ՕՇՎ)։ Սա կարևոր ձեռքբերում է ընկերության զարգացման, թռիչքների ուղղությունների ընդլանյման համար։ Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ Հաջորդ տարի սպասում են նոր ու հետաքրքիր ուղղություններ։ Առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական
Արցախում կատարված հանցագործությունների փաստով քննություն նախաձեռնել. կոչ Միջազգային քրեական դատարանի դատախազին
Արցախի քաղաքացիները, ինչպես նաև այլ մտահոգ անձինք կոչ են անում Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ Արցախում կատարված հանցագործությունների փաստով քննություն նախաձեռնել: Կոչը տեղադրվել է Change.org կայքում: Հաշվի առնելով հանցագործությունների մասշտաբն ու լրջությունը, կան հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) կատարվել են գործողություններ, որոնք ընկնում են Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ եւ
Գերմանացու արտաքինով հայ գրողը Գերմանիայի միջազգային փառատոնում ներկայացրեց Հայաստանը
Ես շատ երջանիկ կվերադառնայի փառատոնից այսքան ջերմ ընդունելությունից հետո, եթե իհարկե գերմանական դպրոցներում աշակերտները որևէ բան իմանային մեր երկրի մասին: Ես քարտեզ խնդրեցի և էկրանի վրա ցույց տվեցի մեր պատմական հողերը՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանից մինչև մեր օրերը: Իմ թարգմանչուհի Ֆրենսիսն արդեն անգիր էր արել այդ անունը և արդեն ինքն էր նախապես ներկայացնում, որ Տիգրան Մեծի մասին գրվել է ավելի քան 25 օպերա աշխարհում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների փաթեթը` Վենետիկի հանձնաժողովի նիստի օրակարգում
Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հայտնել երեք օրենսդրական փաթեթների վերաբերյալ. Արդարադատության նախարարության ներկայացուցիչները մասնակցել են հանձնաժողովի 140-րդ լիագումար նիստին Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հոկտեմբերի 11-12-ը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 140-րդ լիագումար նիստին: Նիստի օրակարգում եղել է նաև Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է կատարելագործել հարկադիր
«Իրանի ժողովուրդը միշտ սահմանն անցնելիս ասում էր՝ ինչո՞ւ պիտի ՀՀ-ի սահմաններին օտարները կանգնած լինեն, ոչ թե հայերը»
Իրանագետ Էմմա Բեգիջանյանը շեշտեց՝ այս պայմաններում մեզ ձեռնտու չէ, եթե Իրան-Իսրայել պատերազմ կամ փոխհրաձգություն լինի, Իրանը թուլանա։ «Իրանի ժողովուրդը միշտ սահմանն անցնելիս ասում էր՝ ինչո՞ւ պիտի ՀՀ-ի սահմաններին օտարները կանգնած լինեն, ոչ թե հայերը։ Այդ առումով իրենք միշտ բողոքում էին, օրինակ՝ մեքենայի վրա ինչո՞ւ պետք է Պուտինի նկարը լինի եւ այլն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց
Հայաստանը պետք է մեծապես իր կարողությունների վրա հույս դնի, այլ ոչ թե արտաքին ուժերի. ՀՀ արտաքին քաղաքականության և անվտանգության մասին միջոցառում ԱՄՆ-ում
Ըստ Չալիկյանի տրամադրած տեղեկատվության՝ փորձագետների կարծիքով՝ Հայաստանը պետք է շարունակի դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը՝ շարունակելով զարգացնել հարաբերությունները բարեկամ երկրների հետ, առանց ՌԴ-ի հետ թշնամանալու, քանի որ դա կարող է բացասական հետևանքներ ունենալ մեր երկրի համար:
Կանադուհին հայտնել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության սպան փորձել է համբուրել իրեն. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից տեղեկություններ է փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, որ իրենց կողմից սեպտեմբերի 28-ին ՀՀ քր. օր.-ի 44-198 հոդ. 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ։ Վարույթը նախաձեռնվել է մայիսի 24-ին Կանադայի քաղաքացի՝ Ռեյչել Դ.-ի ահազանգի հիման վրա։ Ռեյչել
«Վերջին օրերին մենք Արցախի ԱԺ շենքում էինք։ Շենքի տերուտնօրենը մի քանի օր մենք էինք»
2020 թ. դեկտեմբերից մինչեւ 2023 թ. Արցախի վերջնական հայաթափումը բազմիցս փորձել եմ Արցախի իշխանություններին, հատկապես ԱԺ-ին, հասկացնել, որ պետք է 2020 թ. պայմանավորված պատերազմի գնահատականը տալ, մատնացույց անել այդ ամենի գլխավոր մեղավորին ու շարքային մեղավորներին։ Անգամ ինքս նամակի տեքստ եմ պատրաստել, որ Արցախի քաղաքական ուժերն այդ նամակն իրենց ուզած ձեւով խմբագրեն, փոփոխեն ու մինչեւ 2020
Աննորմալ է, երբ թանկացումների ֆոնին աշխատավարձերի, թոշակների և նպաստների ինդեքսացիա չի արվում. Կարեն Չիլինգարյան. JAMnews
«Ժամանակն է, որ գյուղացին պլանավորի՝ ինչ մշակաբույս կամ մշակաբույսեր է ուզում ստանալ, և ունենա դրա պատասխանը»
Փաշինյանը չգիտի՞ մոնիթորինգ ու վերահսկողություն բառերի տարբերությունը. Տիգրան Աբրահամյան
Վերահսկողությունն առավել լայն հասկացություն է, որը ենթադրում է նաև մոնիթորինգ, սակայն վերահսկողություն տերմինի տակ նաև իրադրության կառավարում է ենթադրում, որը կումունիկացիաների ապահովման և անվտանգության տեսանկյունից առավել լայն լիազորություններ կարող է ենթադրել:
Հատկապես ինտենսիվ շրջանառության մեջ են դրել գետերի ու ստորգետնյա ջրերի աղտոտման թեման
Հայաստանի դեմ Ադրբեջանն արդեն 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան: Հայցերից մեկով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է շրջակա միջավայրին վնաս հասցնելու մեջ՝ ինչպես Արցախի տարածքում, այնպես էլ` Հայաստանում: Թիրախավորել են Արցախի ու Հայաստանի հանքարդյունաբերությունը: Հայաստանին մեղադրել են, որ հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանում առաջացրել է գետերի կենսամիջավայրի, ջրի, հողի քիմիական աղտոտում: Արդեն նշանակվել է արբիտրաժային
«Մտքներովդ չանցնի՝ ունենալ ոչ նյութական արժեքներ, վեհ գաղափարներ»
Երեկվա մասին Մեզ սխալմամբ թվում է, թե երեկվա ամենակարևոր ու ողբերգական իրադարձությունը հավաքականի պարտությունն էր։ Իհարկե, դա հաճելի տեսարաններից չէր։ Սակայն։ Երեկ բանակում ունեցանք նոր զոհ՝ ինքնասպանության վարկածով։ 18-19 տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արված տոնական Երևանի ֆոնին ցավալիորեն խորհրդանշական էր. սյուրռեալիզմը մեզ հետապնդում է վերջին տարիներին։ Երեկ նաև ՄԵԿ հոգու դասախոսությունն էր ինչ-որ երիտլսարանի
Անգամ մեկ երեխայի սպանության մեղքն ինչպե՞ս է ձեզ թույլ տալու, որ գրկեք, սիրեք ձեր երեխաներին
Այսօր աշխարհն այնքան է խառնվել իրար, որ եթե կար ժամանակ, որ բոլոր ազգերի ու ժողովուրդների մոտ հատուկ վերաբերմունք կար երեխաների կյանքի ու անվտանգության վերաբերյալ, ապա հանուն նյութի՝ փողի, հատկապես վերջին տարիներին այդ սրբության վրա եւս ոտքերն են մաքրում համարյա բոլոր երկրների ղեկավարները՝ խիղճները լրիվ կորցրած: Անհասկանալի է, թե ո՞րն է աշխարհի հզորների նպատակը, այն էլ
Միշտ ընդունելի «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը
«Եվ սեղմենք մի կոճակ Եվ մարդկանց հոգում Ծաղիկների պես լույսերը ծաղկեն: Եվ ստվերները Դառնան ցայտաղբյուր ճառագայթների… Ու եթե լինի՛, Հենց այդպես լինի, Իզուր չենք գոչի «Եղիցի՛ լույս», Այլ կշշնջանք արդեն «Եվ եղև»: Պ. Սևակ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում են գործում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Ալեքսանդր Պետրակովն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ
«Էրեբունի-Երևան 2806». տոնական ու տարաբնույթ միջոցառումներ՝ մայրաքաղաքի սրտում (ֆոտոշարք)
Ռոք, ջազ, էստրադա, դասական երաժշտություն, սպորտային գոտի ու գինու և գարեջրի փառատոներ. «Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումները քաղաքի սրտում իրենց շուրջն էին հավաքել երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայաստանի հավաքականի ձախողումները շարունակվում են
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիային եւ պարտվեց 0:2 հաշվով: Առաջին խաղակեսում մեր թիմը շոշափելի առավելություն եւ մրցակցի դարպասը գրավելու մի քանի իրական հնարավորություն բաց թողեց ձեռքից, ինչի համար չգրված ֆուտբոլային օրենքով պատժվեց: Երկրորդ խաղակեսը միանգամայն այլ պատկեր ունեցավ: Մեր տղաները սկսեցին հաճախակի սխալվել,
Եդեմի պարտեզում ամեն ինչ կար՝ տաղավարները, ռեստորանները… կարող էիր անվճար պատվիրել ցանկացած բան. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը դասախոսություն կարդաց «Հայաստանի Հանրապետության սոցիալ հոգեբանությունը» թեմայով
Հայաստանի տարածքով անցնելիք միջանցքի բացումը ընդամենը ժամանակի հարց է. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար
«Հայկական ալիք» – Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն այսօր հայտարարել է, որ Հայաստանի տարածքով անցնելիք 61 կիլոմետրանոց միջանցքի բացումը ընդամենը ժամանակի հարց է։ Նախարարը նշել է, որ թեև Անկարան ուղղակիորեն չի մասնակցում Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների բացման շուրջ ընթացող բանակցություններին, բայց Բաքվի հետ մշտական կապի մեջ է։ Նա մասնավորապես ասել է․ «Թուրքիան և
Լեռնային հեծանվավազքի այս երթուղին կարող է դառնալ Ապարան խոշորացված համայնքի՝ առողջ ապրելակերպի հետ կապված բրենդը․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին, այնուհետև մասնակցել մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարի հաղթողները ստացել են դրամական պարգևներ, մրցանակային ֆոնդը կազմել է 1.500.000 դրամ: Մրցուղին եղել է շուրջ 40 կմ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ստեղծված մթնոլորտի համար և շնորհավորել ինչպես հաղթողներին, այնպես էլ մրցանակային տեղեր չզբաղեցրած հեծանվորդներին:
Իլհամ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի ցեղասպանության համար․ Լուիս Մորենո Օկամպո
«Ազգային ճակատ» – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի ցեղասպանության համար, քանի որ հենց նա է գլխավորում պետական ապարատն ու վերահսկում քաղաքական, ռազմական ու դիվանագիտական ոլորտների որոշումները։ Նա բացահայտ կերպով չի ենթարկվել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումներին։ Պետք է հետաքննություն սկսվի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պետ Էլչին
Եթե 10 տարի անց Վիեննայում տեսնենք հայկական անուններ, հաստատ երաժիշտը կապ կունենա մեր հիմնադրամի հետ. Սերգեյ Սմբատյան
Ռազմավարական նշանակության նպատակ է, որ մեր երեխաները պատրաստ լինեն աշխարհում հաջողակ լինելուն
Լուսինե Գեւորգյանը եւ Արթուր Սահակյանը Սոֆիայում մեկնարկեցին հաղթանակով, իսկ Ջուլիա Լալայանը պարտվեց
Սոֆիայում ընթացող բռնցքամարտի 22 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանն ունի վեց մասնակից: Ցերեկային մրցահերթում երեքն արդեն ավարտել են մենամարտերը: Առաջինը ռինգ մտավ աղջիկների առաջնության մասնակից 54 կգ քաշային Լուսինե Գեւորգյանը, որը վստահորեն պարտության մատնեց հույն մրցակցին: Պայքարից դուրս մնաց 57 կգ քաշային Ջուլիա Լալայանը, իսկ Արթուր Սահակյանը 60 կգ քաշային կարգում մրցավարների միաձայն
Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված «TriFest» սպորտային փառատոնով
«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված «TriFest» սպորտային փառատոնով: Միջոցառման մասնակիցներին է միացել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Փառատոնը ներառում է մանկական վազք, մեծահասակների վազք, հեծանվով անջատ մեկնարկ (Time Trial) և դուատլոն՝ ապահովելով ակտիվ ժամանց ու մասնակցության հնարավորություն բոլորի համար: Փառատոնի շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացվել նաև Հրազդանի կիրճում դիտարկվող
Լարված պարեկներ, պարալիզացված երթևեկություն. անցնում է Փաշինյանի շարասյունը
Aravot.am-ի տեսախցիկը ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վերադարձն Ապարանից։ Պարեկները Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ հարթելու նպատակով կանգնեցրել էին միջպետական ճանապարհի երթևեկությունը։ Մանրամասն՝ տեսանյութում Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ