Օրվա լրահոսը
«Հարգում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». ԻԻՀ նախագահը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
«Իրանն այսօր». Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը մեկնել է Թեհրան, հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Փեզեշքիանը նշել է, որ հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հավելել, որ որևէ երկրի ինքնիշխանության իրավունքը չպետք է անտեսվի: Նա կրկնել է իրանական կողմի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանում այլ երկրների ներկայությունը տարածաշրջանի երկրների օգտին չէ, և որ խնդիրները պետք
Նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին. «Հետք»
ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսը վերջին տարիներին ինչպես է ինտենսիվորեն ռազմական արտադրանք ու ծառայություններ վաճառում Ադրբեջանին, որի գլխավոր թիրախը եղել ու մնում է Հայաստանը, նախկինում՝ նաեւ Արցախը:
Փաշինյանը և Տոկաևը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի
Իսրայելական հարվածներից նախօրեին Լիբանանում ավելի քան 50 մարդ է զոհվել
«Ազատություն». Իսրայելական հարվածներից երեկ Լիբանանում 51 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարությունը։ Նշվում է նաև 174 վիրավորի մասին։ Լիբանանում ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ Իսրայելի գործողությունների մեկնարկից ի վեր արդեն ավելի քան 1000 քաղաքացու մահվան մասին է հաղորդվել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Արմեն Խաչատրյանն ընդունել է Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկը. «Փաստինֆո»
Այո, իմ թեկնածությունն առաջադրված է Արդարադատության նախարարի պաշտոնում։ Մամուլում շրջանառվող տեղեկությունները «Փաստինֆոյի» հետ զրույցում հաստատեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Ես ընդունել եմ առաջարկը և եթե վարչությունն ինձ ընտրի՝ պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Խաչատրյանը: Նա նաև նշեց, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե երբ է ՔՊ-ում քննարկման դրվելու հարցը։ «Այս պահին դեռ հայտնի չէ,
«Ցանկանում ենք՝ ամենակարճ ժամանակամիջոցում Զանգեզուրի միջանցքը բացվի». Թուրքիայի խորհրդարանի նախագահը՝ ադրբեջանցի իր գործընկերոջը
Region monitor. Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սաբիհա Գաֆարովային։ Քուրթուլմուշը նշել է, որ ցանկանում են, որ «ամենակարճ ժամանակամիջոցում Ղարաբաղը բարեկարգվի և Զանգեզուրի միջանցքը բացվի, օգուտ ապահովի Ադրբեջանի, Թուրքիայի և տարածաշրջանի մյուս ժողովուրդներին»։
ՖԱՖ. «ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սպառել է իրեն, ՀՖՖ նախագահը պետք է հեռանա»
Բոլոր FAF-ականները կփաստեն. մեզ շատ են մեղադրել, բոլորն ասում են «Նեմեցի» ժամանակ սենց արեցիք, իսկ Արմեն Մելիքբեկյանի ժամանակ չեք անում: Բայց մեր դիրքորոշումը եղել է այն, որ ցանկացած ֆեդերացիայի պետք է ժամանակ տալ: Ֆեդերացիան կարող է սխալվել մեկ անգամ, կարող է սխալվել երկու անգամ, երեք անգամ:
Վարորդը հայտնել է, որ 14 խմ փայտանյութը Նավուրի անտառպետության տարածքից է հատել
Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը մշտական է: Հետևողական պայքարի արդյունքում բացահայտման հերթական դեպքերը գրանցվեցին ոստիկանության Տավուշի և Գուգարքի բաժիններում: Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հոկտեմբերի 11-ին, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, Իծաքար-Գանձաքար ճանապարհին նկատել են փայտանյութով բարձած «Ուրալ» բեռնատար: Բեռնատարի վարորդը հայտնել է, որ 14 խմ փայտանյութը Նավուրի անտառպետության տարածքից բենզասղոցով
Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ
Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ երկրորդ տարին անընդմեջ կայացավ Francofest 2024-ը՝ ֆրանսերեն գրքերի փառատոնը՝ խրախուսելով ֆրանսիական գրքերի, գրականության և մշակույթի տարածումը Հայաստանում։ Մշակութային այս աննախադեպ միջոցառումը կազմակերպել է Newmag ընկերությունը: Newmag-ը ֆրանսիական գրքերի այս փառատոնին հայերենով է ներկայացրել է 5 նոր գիրք։ «Ակբա Լիզինգը խրախուսում է ընթերցանության տարածումը Հայաստանում և այս աջակցությունը նաև գնահատանքն է գրականությանը, արվեստին,
Փաշինյանն ազնիվ չէ. Հովհաննես Իշխանյանը՝ հայտնի բանախոսության մասին
Շատերը Հայաստանի մասին կենացներ էին ասում, սակայն փողով իրենց տղաներին բանակից ազատում էին
«Անհայտ հաքերները շարունակում են կոտրել հայկական Whatsapp հաշիվները»
ՀՀ-ում Whatsapp հաշիվների գողանալը շարունակվում է: «Պաշտպանեք ձեր Whatsapp հաշիվները, քանի որ զանգվածային հաշիվ գողանալը շարունակվում է ». ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Անհայտ հաքերները շարունակում են զանգվածային կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին: Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չէ: Խնդիրն այն է, որ մարդկանցից
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ կրկին որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը. Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով ս․թ․ օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նույն քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել և նրանց նկատմամբ ընտրվել էր 3 ամիս ժամկետով
2017 թ.-ին գրանցվել է 112 նոր լրատվամիջոց. թավշյա իրարանցում և կազմակերպական փոփոխություն. Աղասի Թավադյան
Ինչո՞ւ հենց 2017-ին: Ինչո՞ւ այսքան շատ նոր կազմակերպություններ
Լիբանանի Հայ Աւետարանական համայնքը՝ հարաւի գաղթականներու կողքին
Լիբանանի մէջ տիրող իրավիճակին առընթեր գաղութային մարմիններ իրենց ունեցած բոլոր կարելիութիւնները ժողուելով կը փորձեն օգնութեան փութալ իրենց իսկ երկրին մէջ գաղթական դարձաւ Հարաւի բնակիչներուն, հայտնում է vaticannews-ը։ Լիբանանի մէջ տիրող իրավիճակին առընթեր գաղութային մարմիններ իրենց ունեցած բոլոր կարելիութիւնները ժողուելով կը փորձեն օգնութեան փութալ իրենց իսկ երկրին մէջ գաղթական դարձած Հարաւի բնակիչներուն։ Այս առումով ալ օրերս
Տարոն Աճեմօղլուն տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել
Տնտեսագիտության բնագավառում 2024թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է ծնունդով Ստամբուլից, ազգությամբ՝ հայ Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնի և Ջեյմս Ռոբինսոնի հետ միասին: ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնական, տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, Չիկագոյի համալսարանի գիտնական, քաղաքագետ Ջեյմս Ռոբինսոնի հետ միասին հանրահայտ «Ինչու են ձախողվում ազգերը» բեսթսելլերի հեղինակն է: Գրքի միջոցով հեղինակները փորձել են տալ այն հարցերի պատասխանները, թե ինչու են որոշ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովին
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումներ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Բնակապահովման ծրագրին դիմելու համար ՀՀ քաղաքացիության պարտադիր պահանջը խտրական վերաբերմունք է արցախցիների նկատմամբ»
Անի Չատինյանի խոսքով՝ իրենց հետ հանդիպած արցախցիների ճնշող մեծամասնությունը տեղեկատվության հասանելիության խնդիր է ունեցել բնակարանային ապահովման եւ մյուս ծրագրերի մասին։
Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը՝ 317 հատ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 14-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ։ Հիշեցնենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ՝ ներմուծման
Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ
Հաշվի առնելով տարածաշրջանի ստատուս քվոյի փոփոխությունը՝ Մոսկվան առաջ է քաշում եվրասիական անվտանգության համակարգի ձևավորման գաղափարը, որպեսզի կոնսենսուս մշակվի։
Արցախցիների 79.4 տոկոսը Հայաստանում վարձակալությամբ են բնակվում, աշխատանք չունեն 51.7 տոկոսը. հետազոտություն
Հարցված արցախցիների մեծամասնությունը նշել են, որ իրենց ընտանիքի միջին ամսական եկամուտը 150-350 հազար դրամ է կազմում։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղուների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում
«Ակն ընդ ականը» կարծում է, որ Հայկական ազգային կինոակադեմիան վստահելի և ձեռնահաս կառույց չէ՝ որոշելու, թե Հայաստանն ինչ ֆիլմ ներկայացնի «Օսկարին»։
Հայկական ազգային կինոակադեմիան պատասխանել է «Ակն ընդ ականի» հարցերին՝ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Օսկարին չներկայացնելու հետ կապված։ Մենք հարցրել էինք, թե ի՞նչ սկզբունքով, ի՞նչ չափանիշներով ու ի՞նչ մեխանիզմով է ընտրվում ֆիլմ Հայաստանը այլ կինոակադեմիաների մրցանակաբաշխություններին ներկայացնելու համար։ Ակադեմիան նշել է, որ – Բոլոր ներկայացված ֆիլմերը դիտում են կինոակադեմիայի անդամները, ապա հատուկ նիստով անցկացվում է փակ
Բարձվող բեռի հերթը չպահպանելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է
Հոկտեմբերի 10-ի ժամը 11.27-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Մեղրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Մեղրիի ՏԲԿ» բուժօգնության են դիմել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի 41 և 36 տարեկան երկու բնակիչ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով: Ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանները, սակայն, պարզել էին, որ նրանք Մեղրի-Երևան ճանապարհի
Դպրոցներում տեղի ունեցող աժիոտաժը կապ ունի առաջիկա ընտրական գործընթացների հետ. ավագանու անդամը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասին
Նման վիճակում են գտնվում Երեւանի շուրջ 40 դպրոցներ
Զինծառայողի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ
2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով
2 երկրաշարժ, 1 ուժեղ կարկուտ, 18 օձի նկատում. փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը
Հոկտեմբերի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք, որից 172-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 89, փլուզման, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 18, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 167, հրդեհի
«Գինին ավելին է, քան պարզապես խմիչք․ այն կամուրջ է, որը միավորում է մարդկանց». ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։ Գևորգ Պապոյանն իր ողջույնի խոսքում կարևորել է OIV-ի առաքելությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու համաշխարհային գինեգործության կայուն զարգացմանը։ «Գինին
«Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել. մեկ անձ դիմել է հիվանդանոց
Հոկտեմբերի 14-ին, ժամը 9․36-ին, հաղորդում է ստացվել, որ Այվազովսկու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել: Ըստ նախնական տեղեկատվության՝ մեկ անձ դիմել է հիվանդանոց բուժզննության։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դի
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11․30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Բաղրամյան պողոտայում մեկ շենք և մեկ տուն տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ են ստացել
Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը։ Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ․ Բաղրամյան պողոտա 26 հասցեի բնակելի շենքը (1949-1951 թթ.) և Մ․ Բաղրամյան պողոտա 5 հասցեի բնակելի տունը (1947-1950-ական թթ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ