Օրվա լրահոսը
2023 թ. հարցումների համաձայն՝ ոստիկանությունը զբաղեցրել է 2-րդ տեղը, զիջելով միայն Հայ Առաքելական Եկեղեցուն. Վահե Ղազարյան
Հարցման արդյունքներով մայրաքաղաքի և մարզերի բնակիչների 72 %-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում։
«Դատախազությունը մտադի՞ր է ապաքաղաքականացնել Քր․ օր․-ի մի շարք հոդվածներ»․ Արծվիկ Մինասյանը՝ Աննա Վարդապետյանին
«Միջին ծանրության հանցագործությունների համար անձին երեք ամսից ավելի կալանքի տակ են պահում, դա օրինաչա՞փ եք համարում»,- հարցրեց պատգամավորը։
Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին Ժնեւում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային ու քննարկել հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացի վերջին զարգացումներն ու ներկայացրել հայկական
«Նիկոլ Փաշինյանի կամքով՝ 2 տարի 45 օր է՝ Միքայել Արզումանյանը կալանքի տակ է, այս տեմպերով դատաքննությունը շարունակվելու է 13 տարի»․ Գեղամ Մանուկյան
«Քանի դեռ վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու թեկուզ աննշան վտանգ լինի, դատախազությունը յուրաքանչյուր մեղադրողի դեպքում դեմ է լինելու խափանման միջոցի փոփոխությանը»։
Նշվել է Մարգահովիտ բնակավայրի 1027-ամյակը
Հոկտեմբերի 12-ին հանդիսավորությամբ նշվել է Մարգահովիտ բնակավայրի 1027-ամյակը։ «Մարգահովիտի օր» ամենամյա տոնակատարությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, բնակիչներ և հյուրեր: Ներկաներին օրհնության խոսք է հղել Մարգահովիտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու հոգևոր հովիվ
Ավետ Ադոնց․ «Ցավոք, մենք հանդիպում ենք շատ ցածրորակ արձագանքի ուժային մեթոդներով՝ ռազմական կոնտինգենտի ներկայությամբ և աջակցությամբ, որով պաշտպանում են անօրինական գործողությունները»
Ավետ Ադոնցն ասաց, որ իրենք բազմիցս դիմել են այդ 330 քառակուսի մետր տարածքին հարակից իրենց պատկանող տարածքում հյուրանոց կառուցելու համար «ԱՊԶ» ստանալու համար, բայց անընդհատ մերժում են ստացել, մինչդեռ այս 330 քառակուսի մետրի վրա 7 հարկանի հյուրանոց կառուցելու թույլատվությունը միանգամից ստացվել է։
Տարվա ընթացքում ավելի քան 57 անգամ ավել ցորեն է օգտագործվել, քան բրինձ: Ինչպե՞ս է Արմեն Գրիգորյանը պատկերացնում փոխարինումը. Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Եվ դարձյալ ցորենի ու բրնձի մասին… Ես ֆանտասմագորիկ ժանրի հայտարարությունները սովորաբար չեմ մեկնաբանում, բայց այն ինչ մի քանի օր առաջ ասաց Հայաստանի ԱԽՔ-ը, անտեսել չի կարելի: Առաջարկում է ցորենից անցնել բրնձի: Ավելի «խելոք» բան մեկ էլ Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան էր բրնձել: Երբ իրեն ասել
«Թմրամիջոցների դիմաց վճարումներն իրականացվում են ՀՀ տարածքում գործող կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջոցով»․ Աննա Վարդապետյան
Այս տարի արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86 տոկոս։
Տարեկան կրծքագեղձի քաղցկեղի 1100-1400 առաջնային հայտնաբերված դեպք ենք ունենում. կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ
Անկախ նրանից՝ որտեղ է հայտնաբերվում կրծքագեղձի քաղցկեղը, այն առաջատարն է կանանց մոտ եւ առհասարակ քաղցկեղային հիվանդությունների շարքում: Մեր բուժհասարակության հաջողությունը ոչ թե այս թվերի մեջ է, այլ 4-րդ փուլում հայտնաբերված քաղցկեղի վիճակագրության մեջ:
Քննարկվել են Գերմանիայի հետ համագործակցության հեռանկարները GreenIron ծրագրի շրջանակում, որը միտված է Վանաձորում մշակութային և կրթական կենտրոնի ստեղծմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ երկրամասի GreenIron հիմնադրամի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության հետ հնարավոր համագործակցության հեռանկարները GreenIron ծրագրի շրջանակում, որը միտված է Վանաձորում մշակութային և կրթական կենտրոնի ստեղծմանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ ՀՀ
«Օրենքով գողերին նշեք ըստ անուն ազգանունների եւ մականունների», «Իրենց համար շատ ճոխ կլինի, եթե այս ամբիոնից իրենց մասին խոսեմ»
Պատգամավորը նշեց, որ հանրության շրջանում կան մտահոգություններ, որ այս օրենքը կիրառվում է ընտրանքային կամ ոչ բոլորի նկատմամբ, ինչը նաեւ կարող է կոռուպցիոն ռիսկերի հանգեցնել։
Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում Տիկի՛ն նախագահ, Պարո՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձեւավորման գործում: Հայաստանի համար՝ երկրի, որը կանգնած
«Պարոն Զարոկյան, ձեր չափերը ճանաչեք։ Ես զոնտիկ բռնող չունեմ, անվտանգության աշխատակից չունեմ»․ Տիգրան Ավինյան
«Անամոթներ, գոնե դպրոցների ճանապարհների փոսերը լցրեք»,- վրդովվեց նա՝ հայտարարելով, թե տպավորություն ունի, որ յուրացված գումարները ՔՊ-ում «իրար մեջ են բաժանում»
Ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. Անահիտ Մանասյան
Պաշտպանը նշել է, որ այդ երևույթները Հայաստանում լայն տարածում են գտել, ինչն անընդունելի է
«Եթե մեր իրավապահ մարմինները մի քանի օր տաքսի վարեն, մեծ թվով թմրամոլների եւ հողը փորողների կհայտնաբերեն»․ Գեղամ Նազարյան
Վահե Ղազարյանն արձագանքեց․ «Ինչ վերաբերում է տաքսի վարելուն, գաղափար է, կարելի է ակտիվացնել ձեր ասած առաջարկը»։
Ազգականին սպանել է նրա ոսկյա շղթան հափշտակելու համար
Ձորաղբյուրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա ազգականը
«Եթե մինչեւ երեկո էլ այդ հարցը կրկնեք, չեմ հոգնելու, ասելու եմ, որ մեկնաբանություն չեմ տալիս». Սուրեն Գրիգորյանն իր՝ արդարադատության նախարար դառնալու մասին
«Ասեմ ավելին՝ վարչության քննարկումների, վարչապետի որոշումների ու մյուս հանգամանքների մասին կան տեղեկացման պաշտոնական խողովակներ, որոնք այնպես չէ, որ չեն աշխատում, որ պետք է փոխարինվեն իմ մեկնաբանությամբ»,- ասաց նա:
Ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Մալխասյանց փողոցների՝ իրենց նրբանցքներով, Ղափանցյան, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53
«Այդ 1 տոննա թմրանյութը ինչպե՞ս կարող էր մտնել ՀՀ, արդյոք հովանավորչություն չկա»
«Ես վստահեցնում եմ, որ մենք մոտ ապագայում կունենանք հանցավորության այլ պատկեր»,- ասաց ՆԳ նախարարը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17 – 18 – ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է
Էլինա Ավանեսյանը Ճապոնիայում մեկնարկել է հաղթանակով
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որը Կանանց թենիսի ասոցիացիայի վարկանիշային դասակարգման TOP 50-ում է (49-րդ ռակետ) Ճապոնիայում մեկնարկած Kinoshita Group Japan Open մրցաշարի առաջին շրջանում երկու սեթում 7։6, եւ 6։3 հաշվով առավելության է հասել Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Էշլին Կրյուգերի նկատմամբ ու շարունակում է պայքարը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Նորմա՞լ եք համարում, որ ՆԳՆ կոռուպցիայի բաժնի պետն իր հարուստ ունեցվածքի ծագումնաբանությունը վերագրեց նրան, որ ընկերներն են նվիրել»
«Ինչ վերաբերում է իմ ներքին անվտանգության եւ կոռուպցիայի կանխարգելման վարչության պետին, ես պարոն Մարտիրոսյանին ճանաչում եմ շատ շուտվանից»,- ասաց Վահե Ղազարյանը։
Սյունիքում տղամարդը վիճաբանել է տնեցիների հետ, կրակոցներ արձակել տանը, ապա շենքի բակում. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում կրակոցների ձայներ են լսվում: Տեղում ոստիկանները պարզել են, որ Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Վլադիմիր Մ․-ն ընտանեկան հարցերի շուրջ
«Պատգամավորի հարգելի թեկնածուներ»․ Տիգրան Ավինյանը` «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանին
87 երեւանցիների գույքահարկի արտոնություն ստացան
«Նման կացության մեջ մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը». Գարեգին Երկրորդը մասնակցել է ՀԲԸՄ 93-րդ համագումարին
Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համագումարին, որի ընթացքում իր հայրական պատգամը փոխանցեց մասնակիցներին: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց տիար Պերճ Սեդրակյանին, ով տքնաջան աշխատանքով, ազգանվիրումի ոգով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սիրով ու հավատարմությամբ քսաներկու տարիներ
«Երկու-երեք տարի է՝ լսում ենք, որ թմրամիջոցները տելեգրամ ալիքներով են փոխանցվում, բայց մենք չենք տեսնում ոստիկանության արմատական քայլերը»․ Ագնեսա Խամոյան
Վահե Ղազարյանն ասաց, որ 47 ոստիկանության ծառայող է հեռացվել համակարգից՝ թմրամիջոց օգտագործելու պատճառով։
«Մարդն իր պատուհանից պետք է տեսնի 3 ծառ, 30 տոկոս կանաչ ծածկույթ, 300 մետր հեռավորության վրա պետք է ունենա առաջին կանաչ գոտին»
Քրիստինա Վարդանյան. Քաղաքը մեծանում է, սակայն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները չեն ավելանում
Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ առաջնությունում ընթանում է 3-րդ հորիզոնականում
Տղամարդկանց մրցաշարում գրոսմայստեր Սամուել Սեւյանը նույնպես ունի 2,5 միավոր եւ առայժմ 4-րդն է, իսկ Լեւոն Արոնյանը 1,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում։
Ֆրանսիայում առաջին դպրոցն է անվանակոչվել դիմադրության շարժման հայազգի հերոս Միսակ Մանուշյանի անունով
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվեց Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ Սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է Դիմադրության շարժման հայազգի հերոսի անունը: Անվանակոչման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց դպրոցի սաների կողմից Միսակ Մանուշյանի բանաստեղծությունների հուզիչ ընթերցմամբ: Ողջույնի խոսքերով հանդես եկան դպրոցի տնօրենը, ինչպես նաև պատմության և
«Հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարիներին գրանցված եզակի դեպք է»․ Վահե Ղազարյան
Խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի աճ․ Վահե Ղազարյանը՝ հանցավորության աճի մասին