Օրվա լրահոսը

«Առաջիկա տարիներին լրատվամիջոցների աջակցությամբ անհրաժեշտ է նպաստել գրագետ միգրացիոն վարքագծի ձևավորմանը»

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

Վասիլիս Մարագոսը ԵՄ աջակցությունն է հայտնել ՀՀ ինքնիշխանությանն ու կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին

«Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության». Հայաստանը Միլանում մասնակցում է ցուցահանդեսին

Հայաստանը միասնական տաղավարով Միլանում մասնակցում է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» խորագրով ցուցահանդեսին Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում հոկտեմբերի 14-18-ը տեղի է ունենում «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովը», որը կազմակերպվել է «Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի» կողմից։ Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող այս կազմակերպությունը համախմբում է տարբեր երկրների ազգային տիեզերական գործակալություններին, ոլորտային ընկերություններին, ինչպես նաև փորձառու և երիտասարդ

Քրեական հեղինակության կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից Վարդանանց փողոցում գործող ակումբում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը 2024թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 01:45-ի

«ՀՀ-ում առաջին ատյանի դատարանների արդյունավետությունը նվազել է վարչական գործերով, աճել՝ քրեական գործերով, Վճռաբեկ դատարանի աշխատանքը մնում է զգալիորեն ավելի արդյունավետ»․ ԱԱԵՀ զեկույց

Զեկույցում դիտարկվել է նաև դատավորների միջին համախառն աշխատավարձը 2022 թվականի միջին համախառն ազգային աշխատավարձի նկատմամբ։

Լոռիում բենզալցակայանն ապամոնտաժվել է, Տավուշում հեղուկ գազի լցակայանը՝ կապարակնքվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել  ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Թումանյան 10 հասցեում անհատ ձեռնարկատեր  «Կ․ Բ» կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև ՀՀ, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Բագրատաշեն 19, թիվ 1 հասցեում՝ «Նեֆտոգրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր

Թվային մարքեթինգի հայաստանյան VS միջազգային թրենդները. հիմնական նմանություններն ու տարբերությունները 2025-ին

Թվային մարքեթինգն ամբողջ աշխարհում զարգանում է աննախադեպ տեմպերով։ Տեխնոլոգիական նորարարությունները, հատկապես արհեստական ​​բանականության (AI) վրա հիմնված թվային լուծումները փոխում են թե՛ սպառողների վարքագիծը, թե՛ բիզնեսների գործելակերպը՝ դառնալով ոլորտում թրենդներ թելադրող գլխավոր գործոն։ Հայկական թվային մարքեթինգի ոլորտը նույնպես զգալի աճ է ապրում։ Լինելով մասշտաբով ավելի փոքր՝ այն արագ ընդունում է գլոբալ միտումները՝ դրանք հարմարեցնելով տեղական փորձին։

Նաիրա Զոհրաբյան. «Երեկ երկու հայտարարությամբ տրաքացվեց Նիկոլ Փաշինյանի արդար դատական համակարգի ամբողջ միֆը»

Երեկ տեսանք, թե ուժային կառույցների ղեկավարները ինչպիսի հպարտությամբ էին ներկայացնում Հայաստանում հանցագործությունների թվերի աճերը: Հանցագործությունների այնպիսի աճ կա, որ Սիցիլիայի եւ Մեքսիկայի մաֆիոզներն ու հանցագործ կլանները պետք է պրակտիկայի գան Հայաստան:

Քննարկում ԱԺ-ում՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերի 16-ին մասնակցել են Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկմանը՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծի և կից օրենքների փաթեթի վերաբերյալ։ Փաթեթի քննարկումները սկսվել են դեռևս 2022 թվականի սեպտեմբերից՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում քաղաքացիական հասարակությանը։ Քննարկմանը մասնակցում էին նախագծի հեղինակները՝ Արդարադատության նախարարությունից ու «Օրենսդրության

Իսրայելը դարձյալ հարվածել է Բեյրութի ուղղությամբ

Իսրայելը հայտնում է, որ թիրախը «Հեզբոլա»-ի զենքերի ստորգետնյա պահեստն է եղել։

«Գեթ մեկ Նոբելյան մրցանակ Թուրքիան չէր վաստակել». թուրք հոդվածագիրը կառավարությանն է վերագրել Տարոն Աճեմօղլուի նվաճումը

Ermenihaber. Թուրքական ազգայնական ուղղվածության «Yeniakit» թերթի հոդվածագիր Ալի Քարահասանօղլուն անդրադարձել է աշխարհահռչակ հայ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագետ-պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուի Նոբելյան մրցանակի արժանանալուն: «Զարմանալի ես ԱԶԿ (Թուրքիայի իշխխող կուսակցություն–խմբ.)… այնպես, ինչպես բոլոր ոլորտներում ես, Նոբելյանում ևս Թուրքիային բարձրացրիր»,-գրել է նա: Նա ընդգծել է նաև, որ 1923-ից՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո մինչև «ԱԶԿ»-ի իշխանության գալը գեթ

«Գնանք Հայաստան». «LIZA» ամսագրում հոդվածը նշում է մեր երկրի առաջարկած տարբեր փորձառությունները

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն «LIZA» ամսագրի հետ համատեղ ստեղծել է հոդված հատուկ ռուսական զբոսաշրջային շուկայի համար՝ «Գնանք Հայաստան․ հինգ գաղափար թավշյա սեզոնին հանգստի համար» վերնագրով։ Հոդվածը հատկանշում է Հայաստանի առաջարկած տարբեր փորձառությունները՝ ակտիվ արձակուրդներից և մշակութային երթուղիներից մինչև գաստրոնոմիական հաճույքներ և ռոմանտիկ հանգստավայրեր: Այն կատարյալ է նաև ընտանեկան հանգստի և անմոռանալի հիշողություններ ստեղծելու համար:

«Ամեն ինչ թողեցի երեխայիս օրորոցում». Մարիաննա Բաղունց

Artsakhpublictv. Մարիաննա Բաղունցը 28 տարեկան է: Ծնվել է Արցախի Ստեփանակերտ քաղաքում: Աշխատում էր Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N2 հիմնական դպրոցում՝ որպես կազմակերպիչ, Հանրային հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար: Առաջին հղիության մասին Մարիաննան իմացել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ վերջնականապես փակվել է Արցախի կյանքի ճանապարհը:

«Գլխավոր դատախազի համար թվերն են կարեւոր՝ ո՞նց անեն, որ քիչ ցույց տան»․ ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ այս տարի ավելի քան 32 մահվան դեպք է գրանցվել բանակում

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է խոսի այս դեպքերի մասին, պատասխանատվություն ստանձնի, բայց «բանակը փակել են, բանալիները դրել իրենց գրպանը»։

Անդրադարձել են «Հայասաթ-1»-ին և հետագա առաքելությունների հետ կապված պլաններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Բազումք»

Քննարկվել է Հայաստանի համար արբանյակների միջոցով Երկրի հեռազննման կարևորությունը

Քննարկվել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են հիմնադրամի գործառույթներին և հետագա գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում ընդունվել են որոշումներ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնի» բնականոն գործունեության ապահովման և ֆինանսավորման համատեքստում: Որոշում է կայացվել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակում, որում կքննարկվեն ընդունված որոշումների արդյունքներն ու հետագա

Սյունիքում եղբայրներից մեկի սպանության վարույթով երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնից ստացվել է հաղորդում՝ Լիճք բնակավայրի տարածքից

«Դեռահասների շրջանում սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճը էական մտահոգություններ է առաջացնում»

ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ, ԷԿՐԱՆՆԵՐԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԱՀԿ Եվրոպան կոչ է անում ներդրումներ կատարել թվային գրագիտության մեջ և բարելավել հոգեկան առողջության ծառայությունները՝ թվային տեխնոլոգիաների խնդրահարույց օգտագործման դեմ պայքարելու համար Երևան, 16 հոկտեմբերի 2024թ. 10 դեռահասից 1-ը պայքարում է սոցցանցերի օգտագործումը վերահսկողության ներքո պահելու համար, և այդ միտումը Հայաստանում աճում է։ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նոր տվյալները փաստում

Հայաստանում կանայք նույն աշխատանքի համար մոտ 30 %-ով ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ՝ նշված է Համաշխարհային բանկի զեկույցում

Միայն աշխատուժի կազմում մասնակցության հարցում գենդերային հավասարության հասնելով` Հայաստանի ՀՆԱ-ն հնարավոր կլինի ավելացնել 4-ից 6%-ով. Գեգինանտ

Հավի շաուրմայի նմուշը չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին. հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արման Գրիգորյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Բաղրամյան փ․), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել

Պարզապես հնարավոր չէ Փարաջանովին անդրադառնալ առանց փարաջանովյան արտառոցության ձեռագրի

Եվրոպայում հայտնի Պրել Ժոկաժի երիտասարդական բալետային խմբի և Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի համատեղ, բնականաբար, տարածության բերումով շատ բարդ համագործակցության արդյունքում հաջողվեց Փարաջանովին արժանի ստեղծագործական մեծ հարգանքի տուրք մատուցել` մեծ արվեստագետին մեծ բալետային բեմ հանելու անհնար թվացող բարդագույն աշխատանքով:

«Շարունակել զարգացնել Հայաստանը, որը մեր տունն է»․ Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը

«Այսօր մենք վերահաստատում ենք մեր առաքելությունը եւ հրավիրում ենք բոլորին միանալ մեզ ու միասին շարունակել զարգացնել Հայաստանը, որը մեր տունն է»։

Ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառքի հասույթը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին կուղղվի

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան ընդառաջ՝ Ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակեպվել էր աննախադեպ և բացառիկ միջոցառում. կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցելու և իրենց աշխատանքներն անձամբ ներկայացնելու համար քրեակատարողական հիմնարկ էին բերվել «Սևան», «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների ստեղծագործող ազատազրկված անձինք: Ցուցահանդեսին ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության

«Մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ»

Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։ Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։ Ըստ այդմ, ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որպես գործընկեր կառույց, մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ներգրավված է

Դպրոցներին հեծանիվների մատակարարումը շարունակվում է

Մեկնարկել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին հեծանիվների մատակարարման երկրորդ փուլը: Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներին հեծանիվների բաշխումն ավարտվել է: Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցներին բաշխվել է 354, Տավուշի՝ 270, իսկ Վայոց ձորի՝ 156 հեծանիվ: Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 6-ից: Առաջին փուլում հեծանիվները բաշխվել են հետևյալ

Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում օտարերկրյա հրատարակչություններին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է ավելի քան 20 տարի: Ցուցահանդեսում ներկայացվում է Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին հրատարակված հիմնականում օտարալեզու հայ գրականություն: Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում»

Ժաննա Անդրեասյանը և Աիդա Բալաևան համագործակցության հուշագիր են ստորագրել

Աստանա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր, որում նախանշված են երկու պետությունների միջև ոլորտային համագործակցության ուղղությունները: Ժաննա Անդրեասյանը և Աիդա Բալաևան Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման նոր

«Հատկապես ուժային կառույցների ղեկավարները պետք է բարեվարքության պահանջները պահպանեն եւ անձամբ ուզում եմ այդ ամենը տեսնել ուժային բոլոր կառույցներում». Անդրանիկ Քոչարյան

Վերջին հաշվով Աղազարյանը տարիքով էլ է մեծ: Նա այն Աղազարյանն է, որը մեզ էլ առավոտից իրիկուն միշտ անհարմար վիճակների մեջ է դնում: Էդպես որ լիներ, պետք է բոլորս դանակն առնենք, Աղազարյանին դանակահարենք: Այդպես չի լինում:

Զանգերի կենտրոնից զանգահարում էին օտարերկրացիների և գումար հափշտակում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցում՝ վարձակալական հիմունքներով տրամադրվող գրասենյակային տարածքում, գործում է հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որում ներգրավված անձինք, չարաշահելով օտարերկրյա պետություններում գտնվող անձանց վստահությունը, հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ:  Ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728