Օրվա լրահոսը
«Ես գետինն եմ մտնում, որ այս ամբիոնը ղեկավարում է այցեքարտով ինչ-որ մի մարմնավաճառ»․ Ռուբեն Հակոբյանը կրկնեց Վահագն Ալեքսանյանի բնորոշումը
«Մահապարտների ջոկատներ պետք է կազմակերպել եւ վռնդել սրանց իշխանությունից»
«Մեր կոմպոզիտորական դպրոցը և կատարողական արվեստը, այո, Ֆրանսիայում ունեն մեծ պահանջարկ ու հաջողություն». Սերգեյ Սմբատյան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մասնակցել է Newmag հրատարակչության կողմից կազմակերպված FrancoFest2024-ին։ Փառատոնի ընթացքում ելույթ ունեցավ նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի սեքստետը՝ հանդիսատեսին նվիրելով Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները՝ դասական հնչողությամբ։ Նվագախումբը փառատոնին ներկայացրեց 2024 թվականին հայտնի թավջութակահար Կամիլ Տոմայի հետ համատեղ թողարկված «Ազնավուրիանա» ալբոմը, որում ընդգրկված են Շառլ Ազնավուրի սիրված երգերը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար։ Ակբա
Դեռ շատ աշխատանք կա անելու՝ որակյալ կրթության հնարավորությունները Հայաստանում և ամբողջ Եվրոպայում ընդլայնելու համար. Վասիլիս Մարագոս
Պաշտոնապես մեկնարկել է «Էրազմուս օրեր 2024» տոնակատարությունը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 19-ը։ Հոկտեմբերի 15-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդես եկավ բացման խոսքով «Erasmus+4ME․ բացահայտիր Էրազմուս + հնարավորությունները քեզ համար» միջոցառմանը, որը կազմակերպվել է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի կողմից։ Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ Էրազմուս+ ծրագիրն արդեն հնարավորություն է տվել
Ձեւավորել այնպիսի միջավայր, որ գյուղական դպրոցում աշխատելը լինի գրավիչ եւ մրցունակ. ԿԳՄՍ նախարար
«Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ հնարավորություն էինք ընձեռել, որ եթե ուսուցչի թափուր տեղը չի համալրվում, ապա կարողանան այդ տեղի համար մրցույթին մասնակցեն մանկավարժի որակավորում չունեցող, բայց բարձրագույն կրթություն ունեցող անձինք՝ 30 կրեդիտ հավաքելու պայմանով… Այժմ մեծ հետաքրքրվածություն կա, ունենք 4 երաշխավորված ծրագրեր, որտեղ այդ անձինք կարող են այդ դասընթացներն անցնել: Այս գործընթացի իրականացման ժամանակ պարզ դարձավ, որ որոշակի օրենսդրական կարգավորումների կարիք կա»,-հաստատեց նա:
ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար ՔՊ-ն առաջադրել է Ավետ Պողոսյանի թեկնածությունը
Համաձայն ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 2-3-րդ մասերի, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում: Թեկնածուի կենսագրական տվյալներն
Կրթության ավանդույթներից ու պատմությունից սովորելու շատ բան ունենք՝ հատկապես կրթության բարեփոխման համատեքստում. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին: Նախարարը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և ի թիվս Ներսիսյան դպրոցի 200-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների՝ հատկապես ընդգծել գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ բուհերում
ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համաձայնագրի գործողության ժամկետը կերկարաձգվի 7 տարով
2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրվել է ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ համաձայնագիր` զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաեւ այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքերի, ինչպես նաեւ այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով: Համաձայնագիրը կնքվել է 7 տարի
ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն է ընտրվել Լիլիթ Դաշտոյանը
Սույն թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Լիլիթ Դաշտոյանը։ Լիլիթ Դաշտոյանը ծնվել է 1974 թվականին։ Սովորել է Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Այսօր սիմֆոնիկ երաժշտությունը միավորում է Եվրոպան եւ Հայաստանը. Վասիլիս Մարագոս
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը կրում էր «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագիրը:
«Մշակվում են քայլեր, որոնք հնարավորություն կստեղծեն մեղմելու կարկուտից տուժածների ֆինանսական կորուստները». Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին։ Հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց հուզող խնդիրները, քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը։ Քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև կարկտահարության և բերքի կորստի հետևանքով առաջացած ֆինանսական և վարկային խնդիրների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում նախարարը քաղաքացիներին վստահեցրել
Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու համար. ԱԺ նախագահի խոսնակ
ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների, տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։ Նման պահվածքը երբեք
«Բացահայտիր Հայաստանը». Միլանում ներկայացվել է մեր երկիրը որպես ճամփորդական ուղղություն
Հոկտեմբերի 14-ին Միլանում տեղի ունեցավ «Բացահայտիր Հայաստանը» միջոցառումը, որտեղ իտալացի հանդիսատեսին՝ շուրջ 250 մասնակցի, ներկայացվեց Հայաստանը որպես ճամփորդական ուղղություն։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ իրականացված՝ «Հայաստանի տեսլականները» պանելային քննարկմանը ԶԿ-ի կողմից առաջադրված խոսնակը ներկայացրեց Հայաստան ճանապարհորդելու պատճառներից մի քանիսը՝ Հայաստանի պատմությունը, արվեստը, մշակույթը, ավանդույթները և շատ ավելին: Զբոսաշրջության կոմիտե
Մինչև 2018թ. Հայաստանը վարում էր բազմավեկտոր և իր շահերի տեսանկյունից հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Արտակ Զաքարյան
Նիկոլը ևս կարող էր շարունակել Սերժ Սարգսյանի արդյունավետ արտաքին քաղաքականությունը և Հայաստանն այսօր չէր ունենա այն ահագնացող սպառնալիքներն ու մարտահրավերներն, ինչի առաջ կանգնած ենք բոլորս
«Ավետիս» լարային քառյակը Մատենադարանի «բեմից»՝ Պավարոտիի անվան թատրոն
Քառյակի առաջին ջութակահար Անուշ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեծ պատիվ է մեզ համար առաջին անգամ ելույթ ունենալ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, այն էլ նման պատմական և մշակութային օջախում՝ Մատենադարանում: Հայ հանդիսատեսի առջև նվագելը միշտ կրկնակի պատասխանատվություն է»:
Փաշինյանն անդրադարձել է անձնագրային բաժանմունքներում գոյացող հերթերին և հետաքրքրվել, թե խնդիրն ինչպե՞ս է կարգավորվել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման արդյունքում կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, կապահովվի վարույթի էլեկտրոնային
Քաշքշոց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի եւ ԱԺ անվտանգության աշխատակիցների միջեւ
«Հա, բայց էդ ստորությունն ինչի՞ եք անում։ Ես ձեր հերն անիծելու եմ»,- խորհրդարանում անվտանգության աշխատակիցներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Ականների թեման Հայաստանի և հայերի դեմ ադրբեջանական քարոզչական-տեղեկատվական արշավի գործիքներից մեկն է, որը կիրառվում է պետական մակարդակով. «Գեղարդ» հիմնադրամ
Ադրբեջանի ականային քարոզչությունը Հայաստանի դեմ Հոկտեմբերի 12-13-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է ականների զոհերին նվիրված ֆոտոցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպվել է «Gilavar Foto Klubu» հասարակական կազմակերպության կողմից՝ «Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» և Չեխիայում գործող ադրբեջանական «Կրակի երկիր» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: «Ոտքերը սեղմում են կոճակը» խորագրով երկօրյա ցուցահանդեսը կազմակերպվել է Պրահայի պատմական կենտրոնում գտնվող Հին
«Դուք ինձ մի ասեք՝ ես երբ, որ հարցին արձագանքեմ, Դուք էլ ինձ մի ասեք՝ ես երբ հարցնեմ, ում հարցնեմ, ինչպես հարցնեմ»․ բանավեճ Արմենուհի Կյուրեղյանի և Նարեկ Զեյնալյանի միջև
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ի պատասխան Արմենուհի Կյուրեղյանի հնչեցրած հարցերի ասաց․ «Անցյալ նիստին այս նույն հարցերը տվել եք, պատասխանները չեն բավարարել Ձեզ։ Եթե հարցը այլ ձևակերպմամբ եք տալիս, պատասխանը, միևնույն է, նույնն է։ Եթե բավարարված չեք, դեմ քվեարկեք»։
Ուղեվարձի շուրջ վիճաբանության ընթացքում ուղևորը դանակահարել էր վարորդին և նրա պատասխան հարվածից տեղում մահացել
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հաղորդում, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Հաջորդ հաղորդումը շտապօգնությունից էր. հայտնում էին, որ արձանագրել են դանակահարված տղամարդու մահը: Ահազանգով նշված վայր մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզեց տուժածի ինքնությունը` Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն էր: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական
Այս մարդը բոլորին ներգրավում է, որ միայնակ հանցավոր չլինի. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ աղետալի փաստաթղթեր են ստորագրվել, ոչ մեկը ՍԴ-ով, ԱԺ-ով չեն անցել
Ամերիկյան կողմը նշել է՝ կշարունակի աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք նշվել է, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը պաշտպանության ոլորտում զարգանում է։ Ամերիկյան կողմը նշել է, որ կշարունակի
ՍԴ-ն պետական հեղաշրջում է իրականացնում․ Արամ Օրբելյան
«Այդ որոշման մեջ ուղղակիորեն արձանագրել է, որ ՀՀ սահմանադրական, իրավական համակարգի մաս չի կազմում Անկախության հռչակագիրը»
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների որոշակի խմբի համար դիմումները կրկին ընդունվում են
ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ արդեն իսկ կարող են դիմում ներկայացնել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից օգտվելու
Ռոսպոտրեբնադզորը շրջանառությունից հանել է ՀՀ-ում գրանցված սննդային հավելումների ավելի քան 118 000 տուփ, որոնք սիմետիկոն և մելատոնին են պարունակում
«Ռոսպոտրեբնադզոր»-ը շրջանառությունից հանել է ՀՀ-ում գրանցված կենսաբանական ակտիվ հավելումների ավելի քան 118 000 փաթեթ, որոնք սիմետիկոն (մետեորիզմը նվազեցնող դեղամիջոց) և մելատոնին (ցիրկադային ռիթմերը կարգավորող հորմոն) են պարունակում: Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ սննդային հավելումների բարեխիղճ արտադրողները ներգրավված են նման հավելումների հայտնաբերման աշխատանքներում. օգնում են որոնել արգելված նյութեր և դեղաչափեր
Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականների ըմբիշները կմասնակցեն աշխարհի առաջնություններին
Հոկտեմբերի 21-ից 27-ը Ալբանիայի մայրաքաղաքում անցկացվելու է հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանը Տիրանայի մրցագորգում ներկայացնելու է 10 դասական եւ 9 ազատ ոճային ըմբիշ: Նրանք են: Հունահռոմեական ոճ. 55 կգ՝ Արայիկ Թոփալյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Արման Վարդանյան, 67 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝
«ՍԴ-ն քողարկված մեսիջ է հղել մեզ, որ իրենք խժռվելու են, իրենք խժռվել կարող են․ Անկախության հռչակագիրը խժռվել չի կարող»․ Ալեքսանդր Կոչուբաեւ
«Տագնապի մի մատնվեք․ այս փաստաթուղթն իրողություն է, պատմական իրողություն է, չպետք է տուրք տալ այն անհիմն պնդումներին, որ չեղարկվել է Անկախության հռչակագիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ հակառակը պնդողները թելում են մեր թշնամիների թելը։
Գումարտակի և դասակի հրամանատարները պարեկներին վստահեցրել են, որ անհրաժեշտ չէ հաղորդում ներկայացնել Ապարանում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու դեմ
2023 թվականի մայիսի 27-ին, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի երկու պարեկ ծառայություն են իրականացրել «Ապարան 1» երթուղում: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները Ապարան քաղաքի Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են տրանսպորտային միջոց, որը քաղաքացին վարել է առանց հաշվառման համարանիշների և ապահովագրության պայմանագրի: Քաղաքացու
«Մենք ունենք մեր տարածքից օկուպացված տարածքներ, եւ վստահ եմ, որ այդ տարածքներից հակառակորդը դուրս է գալու»․ Գեղարքունիքի մարզպետ
«Հայաստանի Հանրապետության տարածքից որեւէ մաս որեւէ այլ պետությանը չի հանձնվում ու չի հանձնվել։ Մի փորձեք մեկնաբանել ձեր ուզած տարբերակով»։
Ջրվեժ գյուղում հաշվառված օտարերկրացին ձերբակալվել է թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով
Օտարերկրացին թմրանյութ էր տեղադրում. Արաբկիրի քրեական հետախույզների բացահայտումը Արաբկիրի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրացի մի տղամարդ տեղադրում է թմրանյութեր: Տեղեկությունն իրացվեց հոկտեմբերի 14-ին: Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հաշվառված 50-ամյա տղամարդը, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, ժամը 14.15-ին Գրիբոյեդովի փողոցի զբոսայգու մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են
«Հեսա կպարզվի, որ մենք խոսել էլ չգիտենք, որովհետեւ հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում իրար գլխի»․ Փաշինյան
«Պետք է խոսենք այս մասին՝ լավ, մենք կարողանո՞ւմ ենք հարց քննարկել, թե՞ ի վիճակի չենք որեւէ հարց քննարկել»։