Օրվա լրահոսը

Ինեկոբանկը Mantashyants Global Expo 2024-ին ներկայանում է բիզնեսների զարգացմանն ուղղված իր լուծումներով

[Երևան, 18 հոկտեմբերի] Ինեկոբանկն իր բիզնես պրոդուկտներով և բիզնեսի զարգացմանն ուղղված  ֆինանսավորման լուծումներով  Mantashyants Global Expo 2024 ցուցահանդեսի մի մասն է և հրավիրում է բոլոր բիզնես ներկայացուցիչներին, գործընկերներին և բիզնես հետաքրքրություններ ու գաղափարներ ունեցողներին իր կանաչ գոտիներ։ Հոկտեմբերի 18-ին և 19-ին Մերիդիան էքսպո կենտրոնում գործարար համայնքի ներուժը, ձեռքբերումներն ու հեռանկարները մեկտեղող Mantashyants Global Expo 2024

Ալիեւի եվրոպական վախերը

ՀՀ սահմաններին կայունությունն ապահովում է այդ փոքրաթիվ կազմով ԵՄ քաղաքացիական առաքելությունը, այնպիսի կայունություն, որը չի կարողացել ապահովել ռուսական խաղաղապահ առաքելությունը 44-օրյա պատերազմից հետո` Արցախում: Հայաստանի կողմից որեւէ առաջարկ մերժելուն զուգահեռ պաշտոնական Բաքուն հստակ նպատակ է դրել հեռացնել Հայաստանի տարածքից ԵՄ-ի դիտորդական առաքելությունը: Թե ինչու` պատճառները պարզ են: Անհասկանալի է մեկ այլ հարց` արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի

Խորհրդատվական հանրության տարվա միջոցառումը Հայաստանում ունեցավ մասնակիցներ շուրջ 30 երկրներից

Հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց միջազգային ամենահեղինակավոր Միջազգային CMC համաժողովը՝ հայաստանյան խորհրդատվական և գործարար համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը։ Ավելի քան 150 մասնակից և խորհրդատու 30 երկրներից ժամանել էին Հայաստան՝ քննարկելու խորհրդատվական ոլորտի նորամուծությունները և առաջնահերթությունները։ Համաժողովի ընթացքում Հայաստան այցելեցին ավելի քան 30 ներկայացուցիչներ և 35 հյուրեր ու խոսնակներ տարբեր երկրների առաջատար խորհրդատվական ընկերություններից։ «Համաժողովի

Հո ձեռքներս ծալած չե՞նք նստելու: Ես այս ակցիան սկսել եմ մենակ, հիմա հինգ հոգով ենք, ու վստահ եմ՝100 հազարների ենք հասնելու, եթե ոչ՝ 3 միլիոնի. Վահագն Չախալյան. «Հրապարակ»

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը երեկվանից կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով։ Չախալյանը «Հրապարակի» հետ զրույցում ընդգծեց, որ նստացույց կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ հայ ռազմագերիների հարցն օրակարգ չի բերվել։ Նրա խոսքով՝ պաշտոնապես գերիների թիվը 23 է, բայց համոզված է, որ անհետ կորածներից շատերն

Ադրբեջանը խաղաղատենչի դիմակ հագնելով՝ փորձում է COP29-ի միջոցով շեղել միջազգային հանրության ուշադրությունն Արցախի էթնիկ զտումից. իրանցի փորձագետ. «Ազգ»

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցչական համաժողովը հյուրընկալելու Բաքվի ընտրությունը հիմնականում բացասական արձագանքի է արժանացել շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ անկախ ակտիվիստների կողմից: Իրանի փորձագիտական շրջանակներում նույնպես համոզմունք կա, որ մի շարք հանգամանքներից ելնելով Ադրբեջանն այդ միջոցառումն անցկացնելու համար լավագույն ընտրությունը չէր: Միջոցառումը Բաքվում անցկացնելը ոչ նպատակահարմար համարելու կապակցութամբ իրանցի վերլուծաբան

Տարակուսելի է, որ Ալեն Սիմոնյանը նախկինում ավելի հանդուրժող էր իր մասին նույնատիպ խոսույթի նկատմամբ, քան այսօր. Թագուհի Թովմասյան

Հետաքրքիր է, ԱԺ-ի՝ որպես ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նախօրեին ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը չհրահանգեց իշխանական պատգամավորի ու պետական պաշտոնյաների ձեռքերը ոլորել ու դուրս հանել:

«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքնուրույն պայքարի իր իրավունքները պաշտպանելու համար՝ անկախ ՀՀ կառավարության գործողություններից». «Միրոր-Սփեքթեյթր»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ինչ խոսք, ունեն մեղքի իրենց բաժինը այսօրվա աղետալի վիճակի համար: Եթե նրանք վեր կանգնեին իրենց կարգավիճակից` որպես ինքնակոչ անկախ պետություն եւ օգտագործեին դիվանագիտական որոշակի իրավական հարթակները, որոնք հասանելի են ազգային էթնիկական խմբավորումներին, ապա նրանք հաստատած կլինեին իրենց քաղաքական կամքը եւ միջազգային թատերաբեմում բարձրացրած կլինեին գիտակցությունն այդ մասին:

Հայ Դատի «Մարդկային իրաւանց ախոյեան» մրցանակը՝ Ռուբէն Վարդանեանին

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ 20 Հոկտեմբերին տեղի ունենալիք իր տարեկան ձեռնարկին ընթացքին, ներկայիս Պաքուի մէջ բանտարկուած Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար եւ բարերար Ռուբէն Վարդանեանը պիտի մեծարէ իր «Մարդկային Իրաւանց Ախոյեան» հեղինակաւոր մրցանակով։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Ադրբեջանն ավերում է Արցախը. ոչնչացման դեպքերը վանդալիզմ դիտարկելուց բացի նաև այս ամենը պետք է դիտարկենք որպես հոգեբանական ահաբեկչության մեխանիզմ. Հովիկ Ավանեսով. «Հրապարակ»

Ադրբեջանն ավերում է օկուպացված Արցախը, շենքեր, ճանապարհներ, եկեղեցիներ է ավերում, տպավորություն է, թե հայկական հետքն Արցախից ջնջելու խնդիր են դրել իրենք առաջ: Ինչո՞ւ է Ալիևն այդքան սարսափում հայկական հետքից, զրուցել ենք Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովի հետ: – Թեպետ օկուպացրել են Արցախը, սակայն կարծիք կա, որ ազերիները չեն ցանկանում ապրել Արցախում,

Պետք է Նոբելյան դափնեկիր Աճեմօղլուից պահանջելու պես խնդրել զբաղվելու Հայաստանով. «Ազգ»

Աջեմօղլուի մշտական թիրախի տակ է գտնվում նաեւ մեր երկրում տիրապետող ավտոկրատիզմը,

Ադրբեջանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

«Ազատություն». Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Վերջերս հայտնի դարձավ, որ մեղադրանքը է՛լ ավելի է խստացվել՝ ավելացել է պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հոդվածը: Օրեր առաջ Բաքուն հաղորդեց, որ երկարաձգել է նաև Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ

«Թմրանյութերի շրջանառության համար պատիժը պետք է լինի սպանության պատժի չափով». Հայկ Սարգսյան. «Ժողովուրդ»

Իշխանական պատգամավորը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը, որը գործող օրենքի համաձայն 3-6 տարի է, երկարեցվի՝ ընդհուպ 15 տարի։ ArmLur.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանն ասում է՝ թմրանյութերի շրջանառության համար նախատեսված 3-6 տարի պատիժն անհամաչափ է. «Պետք է լինի սպանության կամ սպանության փորձի պատժի չափով, օրինակ՝ մինչեւ 15 տարի»։

Լեւոն Զուրաբյան. Հակառակ իր պնդումներին, նա ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենավախկոտ ու անվճռական ղեկավարն է. «Հրապարակ»

Բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ ինքը վախեցել է պատասխանատվություն վերցնել եւ ՀՀ-ի համար կարեւոր, բայց գուցե հանրության համար դժվար ընկալելի որոշում կայացնել:

«Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Մշակել է կրիպտոգրաֆիկ ալգորիթմներ միջազգային խոշոր ընկերությունների համար, հեղինակել է տասնյակ գիտական հոդվածներ և միջազգային պատենտներ

Ալիեւի նպատակը հայկական պետության լուծարումն է

Համացանցում հայտնվել է մի հաղորդագրություն, ըստ որի՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի հանքարդյունաբերության մոնիտորինգը, որին կմասնակցեն միջազգային եւ ադրբեջանցի մասնագետները: «Պահանջը» հնչեցրել է ինչ-որ երկրորդական պաշտոնյա՝ Էկոնոմիկայի նախարարությանը կից հասարակական խորհրդի նախագահ: Բնական զուգահեռ է առաջանում մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակումը սկսել էին ադրբեջանցի «բնապահպանական ակտիվիստները»,

Հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղից:

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը (հոկտեմբերի 17) հիշենք և բարձրաձայնենք արցախահայերի կորսված մշակութային իրավունքների մասին

2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանը հոկտեմբերի 17-ը հռչակեց ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր: Ոչ նյութական ժառանգությունը, որը փոխանցվում է սերնդեսերունդ, մշտապես վերստեղծվում է համայնքների կողմից՝ ի պատասխան իրենց միջավայրի և բնության ու պատմության հետ փոխգործակցության: Այն ապահովում է նրանց ինքնության և շարունակականության զգացումը, խթանելով մշակութային բազմազանության և մարդկային ստեղծագործության նկատմամբ հարգանքը:

«Ցեղասպանութենէն վերապրած եւ լիբանանեան ասպնջականութեան արժանացած լիբանանահայութիւնը գիտէ՛ այսօր ցեղասպանական արարքներու ենթարկուող իր համաքաղաքացիներուն ձեռք երկարել». Վեհափառ Հայրապետ

Հինգշաբթի, 17 Հոկտեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը առցանց խորհրդակցական հանդիպում մը ունեցաւ Լիբանանի մէջ գործող հայ քաղաքական երեք կուսակցութիւններու ներկայացուցիչներուն հետ։ Նիստին մասնակցեցան Ս.Դ.Հ.Կ.էն Վանիկ Տաքէսեան, Հ.Յ.Դ.էն Յակոբ Բագատունի եւ Ռ.Ա.Կ.էն տոքթ․ Աւետիս Տաքէսեան։ Հանդիպումին ներկայ էր նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համահայկական խորհրդաժողովները համակարգող Շահան Գանտահարեան։ Նիստին հիմնական օրակարգը կը վերաբերէր Լիբանանի

Հայաստանի միջուկային անվտանգության ոլորտին ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը սկսած իննսունականներից հասել է 70 միլիոն եվրոյից ավելի դրամաշնորհների․ սա ԵՄ հանձնառության հստակ նշան է

Հայաստանում ԵՄ դեսպանը մասնակցել է «Հայկական ատոմակայանին (ՀԱԷԿ) և Հայկական ատոմային կարգավորող մարմնին (ՀԱԿՄ) տրամադրվող միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանը», որը տեղի է ունեցել Մեծամորում։ Նույնիսկ իննսունականներից սկսած՝ ԵՄ-ի համագործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում բնութագրվել է տեխնոլոգիաների և լավագույն փորձի փոխանակմամբ, վերապատրաստումներով, ռադիոակտիվ թափոնների կառավարմամբ և միջուկային անվտանգության երաշխիքներով։ Հայաստանի միջուկային անվտանգության ոլորտին ուղղված ԵՄ

Մենք պետք է պատրաստ լինենք համաշխարհային պատերազմին. Հաքան Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան. Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հավանականությունը գնահատում ենք շատ բարձր։ Տարածաշրջանը պետք է պատրաստ լինի դրան։ Մենք պետք է պատրաստ լինենք համաշխարհային պատերազմին։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

ՔՊ-ում քննարկել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները

Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Վերջին շրջանում ընդունվել են մոտ մեկ տասնյակ որոշումներ, որոնք ուժի մեջ են մտնելու հունվարի 1-ից եւ վատթարացնելու են ՓՄՁ-ների կյանքը». Հակոբ Ավագյան

Կայացավ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը: 2019 թվականին ստեղծված այս հարթակը ակտիվ գործունեություն է ծավալել: Սակայն COVID-ի, պատերազմի, ԱԺ արտահերթ ընտրությունների եւ դրան հաջորդած այլ հանգամանքներով պայմանավորված աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Այժմ փորձ է արվում վերականգնել ԱԺ-ՓՄՁ խորհրդի աշխատանքը: ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում

Դեսպան Աթաբէկեան վերահաստատեց Հայաստանի Հանրապետութեան աջակցութիւնը եղբայրական Լիբանանին

Հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներու հանդիպումը դեսպան Աթաբէկեանի հետ

The Washington Post-ը քննադատել է COP29-ը Բաքվում անցկացնելու ՄԱԿ-ի որոշումը

«Ազատություն». Ամերիկյան առաջատար The Washington Post-ի խմբագրակազմը քննադատում է COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը` նկատելով, որ ՄԱԿ-ը Ադրբեջանին վստահելով այդ միջոցառումը աչք է փակել Ալիևի ռեժիմի բռնաճնշումների վրա: «Երբ ՄԱԿ-ը որոշում է` ով պետք է ընդունի իր կլիմայական ամենամյա համաժողովը, չափանիշները երկրի ենթակառուցվածքներն են, կլիմայի հարցով պարտավորությունները, քաղաքական կայունությունը և ֆինանսական ռեսուրսները։ Բայց ոչ ժողովրդավարությունը, մարդու

Ինքնակարգավորման մարմնին միանալը երբեք չի կարող մեդիա գործունեություն վարելու նախապայման հանդիսանալ.Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը

Վենետիկի հանձնաժողովը նաև առաջարկում է հստակորեն նշել  հավատարմագրման հետևանքները, այդ թվում՝ առաջարկվող առավելությունները և չհավատարմագրված լրագրողների համար հնարավոր բարդությունները։ Սակայն, հավատարմագրումը որևէ դեպքում չի կարող օգտագործվել տեղեկատվական հասանելիության մեդիայի իրավունքը սահմանափակելու նպատակով։ Հանձնաժողովը նաև առաջարկում է բողոքարկման արդյունավետ մեխանիզմ, այն դեպքում, երբ մերժվում է լրագրողի հավատարմագրումը։

Ադրբեջանական մամուլում ՀՀ-ի հասցեին հնչող ակնհայտ սպառնալիքների պակաս չկա, բայց մեր իշխանությունների քննարկումները բացառապես քյաբաբի ու խաշի շուրջ են փաստացի. Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Այն հրթիռային համակարգերը, որոնք կժամանեն Հայաստան, մի օր կարող են վերածվել մետաղի կույտի, քանի որ դրանք պոտենցիալ սպառնալիք են լինելու Ադրբեջանի անվտանգության համար, և Բաքուն բոլոր իրավունքներն ունի դրանք ոչնչացնելու։ Հայաստանն այս քայլին ի պատասխան անգամ չի կարող որևէ բան ասել Ադրբեջանին։ Նրանք շատ լավ գիտեն, որ

Ադրբեջանի կառավարության բնութագրիչներից է խորքային ռասիզմը՝ հայատյացության համակարգային դրսևորմամբ. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի գրադարան

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի գրադարանը հրապարակել է ուսումնասիրություն՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի՝ Բաքվում անցկացման վերաբերյալ։ Համայնքների պալատի գրադարանը իրականացնում է նաև հետազոտական ​​և տեղեկատվական ծառայություններ, որոնք տրամադրվում է խորհրդարանի պատգամավորներին, որպես հավելյալ տեղեկատվության աղբյուր։ Ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվել կոնֆերանսի առաջնահերթություններին, ինչպես նաև Բաքվում դրա անցկացմանը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության անբավարար մակարդակի պայմաններում։

Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները անցան եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար

Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները անցան եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար: Էլիդա Քոչարյանի հաջողությունը զարգացրեցին նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։ Գարբոյանը հաղթեց  իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին: Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը

«Տրամադրված նյութերի և «Լեզվի մասին» ՀՀ օրենքի միջև հակասություն չկա»․ Սիրանուշ Դվոյանը՝ ՔՊ կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված համաժողովի մասին

Համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ելույթներից բացի մյուս պաշտոնյաներն անգլերեն էին խոսում։

Կառավարությունը նախատեսում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հոկտեմբերի 17-ի Կառավարության հերթական նիստում քննարկվել և հավանության են արժանացել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է՝ • թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, • ապահովել վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728