Օրվա լրահոսը

Էրդողանի կառավարությունը փորձում է իր նախապայմաններն ու պահանջներն առաջ մղել արդեն նաև Ադրբեջանի միջոցով. «Փաստ»

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը կրկին հանրային քննարկումների տիրույթում է։ Տարիներ առաջ այս թեման հնչեղություն էր ստացել, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, ու Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք։ Բայց 2009 թվականին իրավիճակը լրիվ այլ էր, Հայաստանն այլ դիրքերից էր հանդես գալիս, իսկ հիմա իրադրությունը ի վնաս մեր երկրի է՝ հաշվի առնելով,

Երբ Դարոն Աճեմօղլուն արժանացել է Նոբելյան մրցանակի, նրանք քաղաքացիության քողի տակ փորձում են այս հաղթանակը վերագրել թուրքական ինքնությանը. «Փաստերի ստուգման հարթակ»

Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Դարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը տնտեսագիտության ոլորտում արժանացել են Նոբելյան մրցանակի՝ «ինստիտուտների ձևավորման գործընթացների հետազոտության և տնտեսական բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրության համար»։ Այս իրադարձության կապակցությամբ թուրք հայտնի հետաքննող լրագրող Իսմայիլ Սայմազը X-ի իր էջում գրել է, որ Դարոն Աճեմօղլուն երրորդ թուրքն է, որն արժանացել է Նոբելյան մրցանակի:

ԲԴԽ-ն որոշել է չվերանայել Դավիթ Հարությունյանի գործը․ «Հետք»

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) 2024թ. հոկտեմբերի 18-ին որոշել է չվերանայել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» իր կայաացրած որոշումը, որով դադարեցվել է դատավորի լիազորությունները։ Պատճառաբանությունն այն է, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) ոչ թե Դ. Հարությունյանի լիազորությունները դադարեցման համար անմիջական հիմք հանդիսացող նորմերն է Սահմանադրությանը հակասող

Ո՞վ է այս խայտառակ ու կատաստրոֆիկ վիճակն ստեղծել․ «Փաստ»

Այն, որ երկիրը աղետային վիճակի մեջ ընկղմած Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչամեքենան ամենօրյա ռեժիմով «իրական Հայաստանի» ինչ-որ ֆանտասմագորիկ պատկեր է նկարում ու դրանով «կերակրում» անուղղելի դյուրահավատներին (եթե դեռ այդպիսիք կան), դեռ հարցի մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ անվտանգային ու արդեն գոյաբանական սպառնալիքների տակ մտած, իսկ ավելի ճիշտ՝ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության

Մենք միտում չենք ունեցել վիրավորելու մեր ակադեմիայի նախկին սաներին․ «Փյունիկ» ՖԱ

ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ «Նոա» ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի կոմիտե` կապված «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գործողությունների հետ` 6 երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխության վերաբերյալ «Նոայի» ակադեմիա: Հայտարարում ենք, որ մենք միտում չենք ունեցել վիրավորելու մեր ակադեմիայի նախկին սաներին: Եթե որևէ մեկը սա ընկալում է որպես վիրավորանք, ներողություն ենք խնդրում: Ցանկանում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել

Որտեղի՞ց է գալիս խուլիգանությունը

«Մենք մեր պրոբլեմների խորությունը չենք գիտակցում։ Չենք էլ գիտակցել երբեք։ Մենք պետք է վերադառնանք խոսելու կուլտուրային։ Պետք է խոսենք այդ մասին՝ կարո՞ղ ենք հարց քննարկել, թե՞ ի վիճակի չենք»: Եթե այդ խոսքերը թարգմանենք անգլերեն, ապա կարելի է ենթադրել, որ դրանց հեղինակը Իթոնի քոլեջի շրջանավարտ է եւ Լորդերի պալատի անդամ: Բայց «խոսելու կուլտուրայի» ջատագովը մի քաղաքական

Զախարովան չի խոսում հայերի՝ իրենց տները լքելու հիմնական պատճառի մասին, բայց մանիպուլյատիվ պնդում է անում նրանց վերադարձի հնարավորության վերաբերյալ. «Փաստերի ստուգման հարթակ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 16-ի ճեպազրույցի ընթացքում պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերն «իրենց տները վերադառնալու հնարավորություն ունեցել են և ունեն»։ «Մենք բազմիցս ընդգծել ենք Բաքվի՝ հարազատ վայրերը լքած բնակչությանը վերադարձի հնարավորություն տալուն ուղղված կառուցողական քայլերը։ ․․․ Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ վերադարձի հնարավորություն ընձեռվել է, վերադարձի հնարավորություն եղել

Իրենք ինչպես ատելությամբ եկան իշխանության, այդպես էլ շարունակում են պաշտոնավարել․ «Փաստ»

Ի՞նչ քաղաքակիրթ բանավեճի մասին կարելի է խոսել, երբ Փաշինյանի՝ իշխանության զավթումն ու պաշտոնավարումն աչքի են ընկել ատելության սուր դրսևորումներով։ Իրենք ինչպես ատելությամբ ու դագաղներով եկան իշխանության, այդպես էլ շարունակում են պաշտոնավարել։ Առաջին հերթին քաղաքական դաշտը բաժանեցին նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների՝ մարդկանց հանելով մեկը մյուսի դեմ։ Այս համատեքստում թշնամանքի թիրախ են

«Շատ համով է․ Երևանում լավ ռեստորանները դրսից են ներկրում էս միսը»․ վարչապետը՝ Գաբոյանների անասնագոմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Շիրակի մարզում հյուրընկալվեց նաև ոչխարաբուծությամբ ու այծաբուծությամբ զբաղվող Գաբոյաններին։ Գաբոյանների ընտանիքն օգտվել է Կառավարության ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերից․ անասնագոմի կառուցման համար ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։ Ներդրողը կառավարության ծրագրով  ձեռք է բերել 240 գլուխ ֆրանսիական բլանշ

«Ապրես, Փաշինյան ջան, հրաշք»․ մանկապարտեզի կառուցմամբ ոգևորված կառնուտցին՝ վարչապետին

ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր մարզային այցելությունների շրջանակում եղավ նաև Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայրում, որտեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նոր մանկապարտեզ։ Այն նախատեսված է 50 երեխայի համար, այս բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել։ Ծրագրի ընդհանուր արժեքը 259 մլն դրամ է, որից 181 մլն դրամը հատկացրել է կառավարությունը: Միաժամանակ, պետբյուջեից տրամադրվել է 16

50.000 ստորագրությունն իրականություն է. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի ՖԲ գրառումը. 50.000 ստորագրությունն իրականություն է. սա մեր նորանկախ պատմության անկյունաքարային իրադարձությունն է:

Հեղափոխություն արած կնոջ գրկախառնությունն ու գյուղացիներից մեկի հետ լեզվակռիվը․ Փաշինյանը Հոռոմում էր

«Կանչում, բերում եք, դրա համար էլ մեզ աշխատանքի տեղ չի մնում»։ «Ինչի՞ ենք կանչում բերում, ես չեմ գործատուն, բայց գիտեմ՝ հիմնարկները խնդրում-աղաչում են, աշխատող չկա»,- ասաց վարչապետը։ Տղամարդը  շարունակեց՝  «Մենք էլ աշխատող չենք, ես Ռուսաստանում ավելի շատ եմ առնում, քան էստեղ»։ «Բա որ Ռուսաստանում ավելի շատ ես առնում, ինչի՞ ես էստեղ»,- հարցրեց վարչապետը։ « Նոր եմ եկել»-, պատասխանեց բնակիչը։

Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների` 2024 թվականին զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերը ոչ թե 26-են, ինչպես ԱԺ-ում ներկայացրել է գլխավոր դատախազը, այլ 39-ը

Օրերս ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ 2024 թվականի հունվարից մինչ օրս  զինվորական ծառայության հետ կապված մահերի թիվը 26 է, որից 5-ը ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր են: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը ներկայացրեց պաշտոնական վիճակագրությունից տարբերվող այլ թվեր. «Վիճակագրությունն իրականում լրիվ այլ թվերի մասին

ՀՀ ԲՏԱ ռազմաարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահը եւ ԲՏԱ նախարարը հանդիպել են ԱԺ մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներին

Ս․թ․ հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի, ՀՀ ԲՏԱ ռազմաարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանի և ԲՏԱ նախարարության այլ ներկայացուցիչների հետ։ Հանձնաժողովականները շնորհավորել են ԲՏԱՆ ՌԱԿ նորանշանակ նախագահին՝ մաղթելով բեղուն աշխատանք։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովի

Սիսիանի համայնքապետ կընտրվի Հովսեփ Առաքելյանը, առաջին տեղակալը կլինի Դավիթ Հարությունյանը․ հնարավո՞ր է այլ սցենար

Ավագանու մանդատ ստացած Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել

Արմավիրի մարզում ծեծի են ենթարկել երկրապահի. նա տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքում տանիքից վայր ընկնելու հետևանքով «ԳՈՒՎ հարցականով, գլխի և գոտկային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանները հիվանդանոցում պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արմավիրի

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Nissan» (վարորդ՝ Վ․

Գետք այցելած վարչապետին իր դիմանկարը նվիրեցին ու գյուղի խնդիրները թվարկեցին

Գետքը Շիրակի մարզի այն գյուղական համայնքներից է, որտեղ  վերջին մեկ տարվա ընթացքում անընդմեջ բողոքի ցույցեր էին տեղի ունենում ու անխնա քննադատություններ էին հնչում կառավարության հասցեին։

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Հանդիպումը կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի

«Մտածե՞լ եք  ջրի, սուրճի, թեյի վաճառք կազմակերպելու մասին»․ Փաշինյանը Անիպեմզայի բնակիչներին սովորեցնում է՝ ինչպես եկամուտ ստանալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելությունների շրջանակում այսօր Շիրակում էր։ Ցավոք, վերջին 2-3 տարիների ընթացքում նրա այցերի մասին լրատվամիջոցներին տեղյակ չեն պահում, լուսաբանման չեն հրավիրում, այլ բավարարվում են կառավարության կամ հենց վարչապետի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում տեսանյութներ ու տեղեկատվություն տարածելով։ Ինչևէ, ինչպես տեսնում ենք Փաշինյանի ՖԲ պաշտոնական էջից, նրա այցը բավական տարողունակ է, այցելել է Շիրակի

Դատական գործընթացի արհեստական հետաձգումը ևս մեկ ակնհայտ փաստ է, որ Ռուբեն Վարդանյանի և մնացած կալանավորված անձանց նկատմամբ քրեական գործերը ամբողջությամբ շինծու են

COP-29 համաժողովի մասնակիցները պետք է հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը Ադրբեջանի կողմից համամարդկային արժեքների ոտնահարման վերաբերյալ՝ պահանջելով օր առաջ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։

Ստամբուլում հանդիպել են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ: Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը։ ՀՀ ԱԳՆ

Կարեն Քոչարյան. «Աշխարհը հաշվի է նստում ուժեղի, ատամ ցույց տվողի, ինքնասիրություն եւ արժանապատվություն ունեցող պետությունների հետ, այլ ոչ թե նրանց, որ ասում են. բա էս խեղճն ինչ անի, ջեբը գցեցին»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Հենարան» մամուլի ակումբում, խոսելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակի, մարտահրավերների եւ անվտանգային սպառնալիքների մասին, ասաց. «Ներքաղաքական որեւէ օրակարգ չկա, որովհետեւ չկա ներքին քաղաքականություն: Ցավոք սրտի, վաղուց արդեն Հայաստանը դարձել է խամաճիկ ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական ուժերի ձեռքում: Եվ դրա համար ներքաղաքական օրակարգերը սկսվում եւ ավարտվում են հեծանվավազքերով կամ տարբեր հարթակներում ինչ-որ հայհոյախառն կռիվներով: Այնպես որ,

Էրդողանն ընդունել է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Ermenihaber.am. «3+3» տարածաշրջանային խորհրդակացական հարթակի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։ Հանդիպումը կայացել է Թուրքիայի նախագահականում։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Հարցաքննվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով ողջ մնացած, ողբերգության ականատես վերջին վկան․ հակասություններ՝ նրա ցուցմունքներում

Հետաքրքրվեցինք՝ վկաների հարցաքննության ընթացքում իրենց հուզող գոնե որոշ հարցերի պատասխանները ստացե՞լ է, Նորայր Նորիկյանը պատասխանեց․ «Ընդհակառակը, ավելի մեծ հարցեր են առաջացրել։ Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս քրեական վարույթով հանրությանը հուզող պատասխանները դեռևս սպառիչ կերպով տրված չեն»։

Շարմազանովը հիշեցնում է 2016թ. իր ելույթը՝ Մոսկվայում. «No pasaran»

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ՖԲ գրառումը. Հայաստանում Բյուլբյուլօղլուն ցիտողներին հիշեցնում եմ ելութս, որը նույն Բյուլբյուլօղլին լուռ եւ խելոք լսում էր Մոսկվայում՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ 2016թ.ապրիրլի 19,Մոսկվա։ Եվրասիա մայրցամաքի խորհրդարանների ղեկավարների համաժողով։ Իմ պատասխանը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին։ Հ.Գ.Հատուկ նրանց համար,ում համար պատմությունը սկսվում է 2018թ- ի ապրիլից հետո։ No pasaran. Արցախի պատասխանն Ադրբեջանին. Էդուարդ Շարմազանովը

«Թալանի փառատոն» Երեւանում. «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավարը՝ ավտոբուսների ոլորտի մասին

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանի ՖԲ գրառումը. Թալանի փառատոն Երևանում. ավտոբուսների ոլորտում օրական ստվերը կազմում է շուրջ 80.000 դոլար (ըստ քաղաքապետարանի ներկայացրած թվերի): Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում

ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել է «Աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» խորագրով աշխատաժողով: Մասնակցում էին ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներ, Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի 11 համայնքների ղեկավարներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների տնօրեններ, բժշկական կենտրոնների

Արամ Գ. Սարգսյան. «Երեւանը դարձել է ռախիտ մի մարմնի մեծ գլուխ»

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած «Երկրաշարժ Երեւանում. հնարավոր հետեւանքները» թեմայով ասուլիսի նպատակը բնակչության եւ դեռ գործող քաղաքապետի ուշադրությունը հրավիրելն էր այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են Երեւանի անվտանգությանը: «Մենք շատ լավ պատկերացնում ենք իրավիճակը, թե ինչպիսի հնարավոր ռիսկերի առաջ ենք կանգնած, եթե հանկարծ այսպիսի կառուցապատման արդյունքում Երեւանում կամ Հայաստանում լինի երկրաշարժ»,-ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ

Էական բարեփոխումներ  ՇՄՆ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում։ Նախքան ընթացիկ աշխատանքների քննարկումը նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։ Նախարարին այցի ընթացքում ուղեկցել է նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։ ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում նախարարը ևս մեկ անգամ շեշտել է

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728