Օրվա լրահոսը

Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Արման Թաթոյան

Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ: Բավական չէ առաջարկում են Վեհափառ Հայրապետի ուղերձի հրապարակման նվաստացուցիչ պայմաններ, մի հատ էլ մանիպուլացնելով՝ ցույց են տալիս, թե իբր իրենք ամեն ինչ արել են, բայց այ, տե՛ս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ից հրաժարվում են: Անցյալ տարի Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով

Մամիկոն Ասլանյանի գործով պաշտպանը այսօրվա դատական նիստում հանդես եկավ պաշտպանական ճառով

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ կայացավ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ Սուրեն Աբովյանի եւ Անահիտ Հովհաննիսյանի գործով հերթական դատական նիստը: Նախորդ նիստում դատախազության ներկայացուցիչ Նարեկ Մովսիսյանը հանդես էր եկել մեղադրական ճառով, միջնորդել ամբաստանյալներին ճանաչել մեղավոր եւ պատժաչափ կիրառել. Մամիկոն Ասլանյանին՝ 8 տարի 6 ամիս՝ պատժի ժամկետից հաշվակցել արգելանքի տակ

Ի՞նչ նոր նշանակումներ է արել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը

Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը, որը ուղիղ մեկ շաբաթ է՝ ինչ ստանձնել է Շիրակի մարզպետի դժվար ու պատասխանատու պաշտոնը, արդեն հասցրել է երկու նշանակումներ կատարել հայեցողական պաշտոններում։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքից, Դավիթ Առուշանյանը մեկ նոր խորհրդական և մեկ օգնական է նշանակել։ Խորհրդականի պաշտոնում նշանակել է Ազգային ժողովում

Անահիտ Մանասյանն ու Դավիթ Առուշանյանը քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ: Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին պաշտոնը ստանձնելու առթիվ: Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Պաշտպանը հույս է հայտնել մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության կապակցությամբ և նշել,

Տիգրան Ավինյանը՝ ցանկապատած «բախչաների» ու ավտոտնակների մասին

«Բոլոր վարչական շրջաններում բակային ծրագրեր են իրականացվում: Հիմնական խոչընդոտը հանդիսանում են կիսասեփական ավտոտնակները, տարատեսակ կառույցները, հին ավանդույթները, ցանկապատած «բախչաները»… Այստեղ մի փոքր մտածելակերպի խնդիր ունենք: Բայց հենց սկսում էինք քննարկումները նախագծի վերաբերյալ, լուծումներն ավելի պարզ էին դառնում: Շատ քիչ մարդ էր մինչեւ արյան վերջին կաթիլը կռիվ տալիս իր ավտոտնակի համար…»,- ասուլիսում  ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան

Նաիրա Զոհրաբյան. «Նիկոլ Փաշինյանը իր դավաճանությունը դարձրել է ակցիոներական ընկերություն եւ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելով, փորձում է բոլորին բերել եւ սարքել դավաճանության ակցիոներ»

Բայց մենք երեկ տեսանք, որ վթարի ենթարկվեց Բաքու-Գրոզնի ինքնաթիռը: Երեսունից ավելի զոհ կա: Եվ մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը շտապեց  ցավակցել Ադրբեջանին՝ վթարի եւ զոհերի կապակցությամբ: Ես նորից թերթեցի մամուլը փորձելով հիշել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ցավակցեց, երբ որ Ստեփանակերտի մոտ բենզալցակայանի պայթյուն տեղի ունեցավ եւ մի քանի հարյուր հայ մոխրացավ: Ոչ:

Լոռու մարզում դեկտեմբերին առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վանաձորում հանդիպել է տնտեսավարողների Լոռու մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների, ֆերմերների ու սպանդանոցների ներկայացուցիչների հետ, որը միտված էր վեր հանելու մարզում սննդամթերքի անվտանգության ու, մասնավորապես, կենդանու սպանդի, մսի իրացման հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծման փոխշահավետ և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակները: «Մեր կողմից դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025–2029 թթ ներդրումային ծրագրին

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 25-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025–2029 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 143 045,67 մլն դրամ (առանց ԱԱՀ): Ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով

Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը. ստորագրվել են ընդունված որոշումների արձանագրությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում: Նեղ կազմով նիստին վարչապետ Փաշինյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը։ «Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկում էին տնտեսական համագործակցության առանցքային ոլորտները՝ էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը,

ՄԻՊ ազգային ռազմավարությունը ՀՀ կառավարության հիմնական ուղղություններից է՝ հավաստիացրել է նախարարը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը։ Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը նախարարության համար կարևոր և առաջնահերթ ռազմավարական ուղղություններից է։ Նա շեշտել է ռազմավարության ներառականության կարևորությունը։ Դիմելով նիստի մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ նախարարը հատուկ ընդգծել է յուրաքանչյուր

Պաշտպանը Գյումրիում հանդիպել է մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկվել են սոցիալական, բնապահպանական, կրթական հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ շարունակվում է: Պաշտպանը դեկտեմբերի 26-ին Գյումրիում հանդիպել է մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները։ Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։ Քննարկվել են սոցիալական, բնապահպանական, կրթական, կանանց, երեխաների, երիտասարդների

Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ։ ՀՀ ՊՆ

Անվճար իրավաբանական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց

ՀՔԱՎ գրասենյակը տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Իրավաբանական աջակցության նպատակն է տրամադրել անվճար իրավաբանական և տեղեկատվական խորհրդատվություն՝ պետական աջակցության ծրագրերի հասանելիությունը ապահովելու ու աջակցելու համար։ Գրասենյակը մասնավորապես նախատեսում է  աջակցել  բնակապահովման ծրագրին դիմող բռնի տեղահանված անձանց։ ՀՔԱՎ գրասենյակի հստակ դիրքորոշումն է՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր անձինք պետք է ունենան հնարավորություն դիմելու

Վերջերս շատ տգեղ ֆոտո էր պտտվում. Տիգրան Ավինյան

 Երեւանի քաղաքապետարանն «ազատվում» է մասնավոր գծատերերից

YoPhone հավելվածը տեղեկատվական ալիք բացելու հնարավորություն է տալիս

Հայկական ծագում ունեցող YoPhone հավելվածը, որն ակնթարթային հաղորդագրությունների, ձայնագրությունների փոխանցման միջոց է և ունի մեսենջերի բոլոր հատկանիշները, իր օգտատերերին ներկայացնում է նոր՝ YoChannels Section գործիքակազմը։ YoChannels բաժինը նախատեսված է մեծ լսարանին հաղորդագրություններ հեռարձակելու համար։ Այն թույլ է տալիս ալիքի օգտատերերին ուղարկել տեքստային, ձայնային հաղորդագրություններ և տեսահաղորդագրություններ, կիսվել լուսանկարներով և փաստաթղթերով։ YoChannels Section-ը նախատեսված է ինչպես

Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում բրոնզե մեդալ է նվաճել

Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած մասնագիտական հմտությունների միջազգային առաջնության եզրափակիչ փուլում նվաճել է բրոնզե մեդալ՝ գրավելով 3-րդ տեղը: Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանողներ՝ 55 հմտություններով։ Արարատի պետական քոլեջը ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։ Մրցույթի մեկնարկը տրվել է մասնակից մասնագետների վերապատրաստմամբ և թեստավորմամբ,

Սրբուհի Գալյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Նախարարը կարևորել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը: Քննարկվել են նախարարության բարեփոխումային առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ է արվել Սահմանադրական բարեփոխումներին և օրենսդրական մի շարք նախաձեռնություններին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ դեսպանության և համապատասխան ԱՄՆ գործակալությունների միջոցով շարունակել

«Մենք գիտենք, որ Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաեւ մի փոքր հիվանդացել եք»․ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն խայթեցին միմյանց

Գարնանը՝ Մինսկում կայանալիք ԵԱՏՄ տնտեսական խորհրդի բարձրագույն մարմնի նիստին հայկական պատվիրակությունը տեսակապով կմասնակցի

Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է: Նա ոստիկաններին ցույց է

Մեր GIS հարթակում բոլորս տեսնում ենք Երեւանի օդի որակի հետ կապված խնդիրները. Տիգրան Ավինյան

Սրանք շատ լավ հիմք են տալիս օդի որակի բարձրացման ուղղությամբ քառամյա ծրագիր մշակելու համար

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը հավատարմագրված, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ։   Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Պապիկյանը համառոտ ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների՝ պաշտպանական բնագավառին վերաբերող հարցերին։ Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Գեղարքունիքի մարզում նա հետևել է Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ Մանկապարտեզն ունենալու է խաղահրապարակներ, կանաչապատ տարածք, ապաստարան։ Հաջորդ կանգառը Ջիլի միջնակարգ դպրոցում էր, որը ներառում է նաև նախակրթարան։ Դպրոցն ունենալու է արևային ֆոտովոլտային կայան, բացօթյա

Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանական կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով։ Ըստ այդ աղբյուրների՝ հրթիռը արձակվել է 8432 չվերթի ուղղությամբ Գրոզնիի վրայով անօդաչու թռչող սարքի գործունեության ժամանակ, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և

Կարեն Գիլոյանը, հնարավոր է` հունվարի 1-ից այլևս չի զբաղեցնի փոխնախարարի պաշտոնը․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա– «Այս պահին իմ աշխատասենյակում եմ, բայց նման ծրագրեր կան։ Ինչպես գիտեք` ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ և հունվարի 1-ից անցնելու եմ իմ պարտականությունների կատարմանը։ Հիմա նրանց հետ բանակցությունների մեջ եմ, գուցե խնդիր լինի նախարարության իմ աշխատանքը»,- @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասեց Կարեն Գիլոյանը։

Սոցիալական ցանցում Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է

Ermenihaber.am – Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Սամսունում բնակվող Աբդուլքադիրը ձերբկալվելուց հետո դատարանի կողմից ազատ էր արձակվել, այնուհետև կրկին ձերբակալվել է: Պարզվել է, որ կասկածյալը նույն գրառումը նա կատարել է մեկ այլ սոցիալական մեդիա հարթակում ևս: Ուստի նրան կրկին ձերբակալելու որոշում է կայացվել:

Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը․ պարզաբանում

Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 1.2 տոկոս. 2024թ․ նոյեմբերը 2023թ․ նոյեմբերի համեմատությամբ

2024թ. հոկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 2024թ․ հունվար-նոյեմբերը 2023թ․ հունվար-նոյեմբերի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.4%, Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7․6%–ով, Ծառայությունների ծավալն աճել է 6․3%–ով, Առևտրի շրջանառությունն աճել է 11.8%–ով, Շինարարության ծավալն աճել է 14․9%–ով, Արտահանման ծավալն աճել է 73.9%–ով, Ներմուծման ծավալն աճել է 41.5%–ով։ 2024թ․ նոյեմբերը 2023թ․ նոյեմբերի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը

Viva-ն և HouseNet-ը Արմավիրի մարզում

Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED» փաթեթում Viva-ի հետ հնարավոր է զարգացնել սեփական ցանցը, ստեղծել բաժանորդային ընդհանուր բազա, ներկայացնել գրավիչ առաջարկ, գործել արդյունավետ կերպով և լինել նորարար: Ֆիքսված ինտերնետի և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող HouseNet ընկերությունը բավարարել է Viva-ի ներկայացրած պահանջներն ու համալրել «RED»-ի գործընկերների ցանկը: Արդյունքում՝ «RED» սակագնային պլանն արդեն հասանելի է Արմավիրի մարզի

Քննարկվել են Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները

Քննարկվել են նաև տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու հնարավորություններն ու վերջիններիս մրցունակության բարձրացման ուղիները

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031