Օրվա լրահոսը

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը: Այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները: -Պարոն Խանդանյան,

«Այն ֆուտբոլիստները, որոնք լքել են մեր ակումբը, այլևս չեն կարող ազատ մուտք ու ելք ունենալ ակումբում».

Մեզ համար անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների այսպիսի թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը. սա դուրս է բարոյական և էթիկական բոլոր նորմերի սահմաններից։ «Նոա» ֆուտբոլային ակումբը ֆուտբոլիստների գրանցումն իրականացրել է իրավական գործընթացներին համապատասխան՝ վճարելով մարզումային փոխհատուցումներ։

Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը, հայտնում են ԱԳՆ-ից: Այն կկայանա Ստամբուլում հոկտեմբերի 18-ին։

Իշխանական ֆեյքը «կպել» է դպրոցին, ծնողները վրդովված են

Գրառումը կատարվել է, երբ տնօրենը դիմել է մասնակցելու ընտրություններին

Կապանում ապամոնտաժվել է նորմատիվ պահանջների խախտումով շահագործվող բենզալցակայանը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից նախաձեռնված վերահսկողական աշխատանքների շրջանակներում իրականացված հերթական շրջայցի արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան 32/20  հասցեում հայտնաբերվել է «Մելնար»  ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանը, որը շահագործվում էր տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներով։ Հաշվի առնելով առկա հրդեհատեխնիկական անվտանգության

Աննա Վարդապետյանի ելույթը՝ ԱԺ խորհրդարանական լսումներին

 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ելույթը՝ ԱԺ խորհրդարանական լսումներին  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում ընթացող՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով խորհրդարանական լսումներին: Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է 2019-2024 թվականների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների

«Բոլորը ծնվել են նախկինում, բոլորը նախկին են․ ստեղ ապագայից ծնված կա՞»․ Արմեն Խաչատրյան

Արմեն Խաչատրյանը վստահեցրեց՝ կլինի Սուրեն Պապիկյանը, թե քաղաքական թիմի որևէ անդամ, եթե ՊՆ նախարարն իր լիազորությունները, իր առջև դրված խնդիրները չլուծեր այնպես, ինչպես պատկերացնում էինք, այդ նախարարը չէր լինի, որովհետև իր՝ նախարար լինելը պայմանավորված չէ նրանով, որ ինքը Սուրեն Պապիկյանն է ու քաղաքական թիմի անդամ։

Ստամբուլում կկայանա «3+3» ձևաչափով տարածաշրջանային հանդիպումը. Հաքան Ֆիդան

Հայկական ալիք. Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» ձևաչափով տարածաշրջանային հանդիպումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Մեզ կմիանան Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները»,- ասել է Ֆիդանը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։

«Ես ինձ կարող եմ թույլ տալ մարդկային եւ տղամարդկային հարաբերությունների մակարդակում Միքայել Արզումանյանի գործի մասին խոսել»․ Արգիշտի Քյարամյան

Արգիշտի Քյարամյանը հավելեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ գործերով շուրջ 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործեր են ուղարկվել դատարան։

Թեհրանում քննարկվել է Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը

«Ազատություն». «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ռովշան Ռուստամովը Իրանում բանակցել է Իրանի երկաթուղային ադմինիստրացիայի ղեկավար Ջաբար Ալի Սարդրուդի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ քննարկվել են Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղին կառուցելու, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու հարցերը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Այդ տեսակ բարձրակարգ մշակութային տոն, ինչպիսին Թբիլիսիի հայկական թատրոնի «Խանում» ներկայացումն է, հնարավոր է ստանալ միայն կատարյալ  ու անթերի համագործակցության արդյունքում

«Խանում» ներկայացումը դարձավ մշակութային երևույթ, ոչ միայն հայ իրականության համար, այլ այն  հստակ տեսանելի գագաթ դարձավ բազմադարյա հայ-վրացական մշակութային հարաբերություների պատմության մեջ` իր նմուշօրինակ տեղը գրավելով աշխարհում հազվադեպ հանդիպող պատմամշակութային սերտ հարաբերություններում:

Ուղեվարձի շուրջ վիճաբանության ընթացքում վարորդը և ուղևորը դանակահարել էին միմյանց, վարորդը մահացել էր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում օպերատիվորեն իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների, ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2024թ․ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում կատարված սպանության դեպքը։ Մասնավորապես, հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկ չհասած, կա դանակահարված քաղաքացի

Արմեն Գրիգորյանը Պրահայում «Ֆորում 2000» կոնֆերանսի ընթացքում ընդգծել է ՀՀ-ԵՄ վիզայի ազատականեցման հարցով երկխոսության կարևորությունը

Հոկտեմբերի 15-ին Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին: Կոնֆերանսի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականեցման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը: Հավելել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում են

Թուրքիան մտադիր է թարմացնել ԵՄ-ի հետ մաքսային միության համաձայնագիրը

Ermenihaber. Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է Ստամբուլում անցկացված «Պալատների համաշխարհային ֆեդերացիայի» գլխավոր խորհրդի նիստին: Այդ շրջանակներում ունեցած ելույթի ընթացքում Բոլաթն անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) հետ կնքված «Մաքսային միության համաձայնագրին» և Թուրքիայի արտահանման տվյալներին: «Գիտենք, որ Թուրքիայի արտահանումների 41 տոկոսին համապատասխան մասնաբաժինը ԵՄ-ինն է: Մենք հույս ունենք, որ առկա մաքսային միության համաձայնագիրը (ԵՄ-ն-խմբ.) կվերանայի

«2023-ին զինծառայողների մահվան 22 դեպք է գրանցվել, ի՞նչ վիճակագրության վրա եք դուք հենվում, որ ասում եք՝ ահռելի թվեր են»․ Աննա Վարդապետյան

«Տարիներն անցնում են, բանակում զոհերի թիվն ավելանում է, բայց ընդամենը շատ քիչ տոկոսով ունենք բացահայտում»։

«Կարվի ամենը, որ ապահովվի թվային անվտանգությունը». առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ

Ներկայացվող օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ներդնելու աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ, ինչը նշանակում է, որ աշխատանքային պայմանագրերը կկնքվեն թվային համակարգի միջոցով, կլինեն օրենսդրությանը համապատասխան, գրագետ եւ նույնանման: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ

«Տիկին Վարդապետյան, ՌԴ դատախազի հետ հուշագիր ստորագրեցիք, Միհրան Պողոսյանը չի ուզո՞ւմ վերադառնալ հայրենիք»․ Անդրանիկ Քոչարյան

«Ես առաջարկել եմ Ռուսաստանին, որպեսզի կոնկրետ գործերով, որոնք մենք ունենք, քննարկենք արդեն սառեցման եւ ապօրինի գույքի բռնագանձման հարցերը»։

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտները դասադուլ են անում

«Ազգային ճակատ». Աշակերտները պահանջում են դպրոցի տնօրեն նշանակել փոխտնօրեն Վիկտորիա Բաբաջանյանին։ Երեկ քաղաքապետարանն առանց կոլեկտիվի ու ծնողների կարծիքը հաշվի առնելու դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Քրիստինե Դումանյանին, որը դպրոցի անձնակազմից չէ, ինչն էլ դժգոհության ալիք է բարձրացրել։ Հիշեցնենք՝ օրերս ԱԱԾ-ն հենց երեխաների աչքի առջև կալանավորել ու տարել էր դպրոցի ֆիզիկայի ուսուցչին։    

«Տնային կալանքն օգտագործեք, ապարանջան-մապարանջան օրենքով ընդունել եք, օգտագործեք»․ Հովիկ Աղազարյանի խորհուրդը Աննա Վարդապետյանին

«Դեպքերը բազմաթիվ են, երբ մենք օպերատիվ ուղեկցումով տեսնում ենք, թե ոնց են սովորեցրած նույն տեքստով ուղարկում վկաներին եւ պայմանավորվում, թե ոնց պետք է նախաքննությունն ուղղորդեն»։

Գառնիկ Դանիելյան․ «Այս իշխանությունները իրենք էլ գիտեն, որ բերել-հասցրել են անդառնալիության կետին ու դա համատարած վերաբերում է բոլոր բնագավառներին»

Ասենք, ով՝ քանի կիլոմետր է Նիկոլ Փաշինյանի հետ քայլել, ըստ այդմ բաշխվեցին պաշտոնները, եւ իշխանության կարեւորագույն օղակներում հայտնվեցին մարդիկ, որոնք իրենց ամենավառ երազանքներում դա չէին տեսնի։ Օրինակ, ասում են, որ նրանցից մեկի գերնպատակը եղել է այն, որ կյանքում մեկ անգամ շանս ստանա, որպեսզի դառնա դպրոցի տնօրեն, իսկ այսօր կարեւորագույն ոլորտ է ղեկավարում։

2023 թ. հարցումների համաձայն՝ ոստիկանությունը զբաղեցրել է 2-րդ տեղը, զիջելով միայն Հայ Առաքելական Եկեղեցուն. Վահե Ղազարյան

Հարցման արդյունքներով մայրաքաղաքի և մարզերի բնակիչների 72 %-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում։

«Դատախազությունը մտադի՞ր է ապաքաղաքականացնել Քր․ օր․-ի մի շարք հոդվածներ»․ Արծվիկ Մինասյանը՝ Աննա Վարդապետյանին

«Միջին ծանրության հանցագործությունների համար անձին երեք ամսից ավելի կալանքի տակ են պահում, դա օրինաչա՞փ եք համարում»,- հարցրեց պատգամավորը։

Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին Ժնեւում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային ու քննարկել հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացի վերջին զարգացումներն ու ներկայացրել հայկական

«Նիկոլ Փաշինյանի կամքով՝ 2 տարի 45 օր է՝ Միքայել Արզումանյանը կալանքի տակ է, այս տեմպերով դատաքննությունը շարունակվելու է 13 տարի»․ Գեղամ Մանուկյան

«Քանի դեռ վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու թեկուզ աննշան վտանգ լինի, դատախազությունը յուրաքանչյուր մեղադրողի դեպքում դեմ է լինելու խափանման միջոցի փոփոխությանը»։

Նշվել է Մարգահովիտ բնակավայրի 1027-ամյակը

Հոկտեմբերի 12-ին հանդիսավորությամբ նշվել է Մարգահովիտ բնակավայրի 1027-ամյակը։ «Մարգահովիտի օր» ամենամյա տոնակատարությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, բնակիչներ և հյուրեր: Ներկաներին օրհնության խոսք է հղել Մարգահովիտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու հոգևոր հովիվ

Ավետ Ադոնց․ «Ցավոք, մենք հանդիպում ենք շատ ցածրորակ արձագանքի ուժային մեթոդներով՝ ռազմական կոնտինգենտի ներկայությամբ և աջակցությամբ, որով պաշտպանում են անօրինական գործողությունները»

Ավետ Ադոնցն ասաց, որ իրենք բազմիցս դիմել են այդ 330 քառակուսի մետր տարածքին հարակից իրենց պատկանող տարածքում հյուրանոց կառուցելու համար «ԱՊԶ» ստանալու համար, բայց անընդհատ մերժում են ստացել, մինչդեռ այս 330 քառակուսի մետրի վրա 7 հարկանի հյուրանոց կառուցելու թույլատվությունը միանգամից ստացվել է։

Տարվա ընթացքում ավելի քան 57 անգամ ավել ցորեն է օգտագործվել, քան բրինձ: Ինչպե՞ս է Արմեն Գրիգորյանը պատկերացնում փոխարինումը. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Եվ դարձյալ ցորենի ու բրնձի մասին… Ես ֆանտասմագորիկ ժանրի հայտարարությունները սովորաբար չեմ մեկնաբանում, բայց այն ինչ մի քանի օր առաջ ասաց Հայաստանի ԱԽՔ-ը, անտեսել չի կարելի: Առաջարկում է ցորենից անցնել բրնձի: Ավելի «խելոք» բան մեկ էլ Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան էր բրնձել: Երբ իրեն ասել

«Թմրամիջոցների դիմաց վճարումներն իրականացվում են ՀՀ տարածքում գործող կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջոցով»․ Աննա Վարդապետյան

Այս տարի արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86 տոկոս։

Տարեկան կրծքագեղձի քաղցկեղի 1100-1400 առաջնային հայտնաբերված դեպք ենք ունենում. կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ

Անկախ նրանից՝ որտեղ է հայտնաբերվում կրծքագեղձի քաղցկեղը, այն առաջատարն է կանանց մոտ եւ առհասարակ քաղցկեղային հիվանդությունների շարքում: Մեր բուժհասարակության հաջողությունը ոչ թե այս թվերի մեջ է, այլ 4-րդ փուլում հայտնաբերված քաղցկեղի վիճակագրության մեջ:

Քննարկվել են Գերմանիայի հետ համագործակցության հեռանկարները GreenIron ծրագրի շրջանակում, որը միտված է Վանաձորում մշակութային և կրթական կենտրոնի ստեղծմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ երկրամասի GreenIron հիմնադրամի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության հետ հնարավոր համագործակցության հեռանկարները GreenIron ծրագրի շրջանակում, որը միտված է Վանաձորում մշակութային և կրթական կենտրոնի ստեղծմանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ ՀՀ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728