Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12,400 քմ մակերեսով հողամասը

Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Վ.Թ.-ի միջև 2005 թվականի օգոստոսի 17-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Աշխատավարձի պահպանմամբ աշխատաժամանակի կրճատման նախագծի ընդունումը լուրջ խնդիրներ է առաջացնելու բիզնես միջավայրի վրա. «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»

Բնական է, որ էլեկտրոնային e-draft համակարգում, այս պահին արդեն, վերոհիշյալ նախագծին կողմ քվեարկածների քանակը անգամներով գերազանցում է դեմ քվեարկածներին, հաշվի առնելով, որ վարձու աշխատող ֆիզիկական անձինք, միայն իրենց նեղ շահերի շրջանակներից ելնելով կողմ են քվեարկում։

Բարոյականությունս թույլ չի տալիս խոսել դրա մասին. Բագրատ Սրբազանն անուններ չտվեց շարժումը ձախողողների մասին

Լրագրողի հարցին՝ հատկապես ում նկատի ունի, սրբազանն այսպես արձագանքեց. «Դրանց մեջ կան քաղաքական ուժեր, ոչ քաղաքական ուժեր… ես շատ բան չեմ կարող այս մասին ասել, իմ բարոյականությունը թույլ չի տալիս խոսել դրա մասին…Մյուս կողմից՝ չնայած ամեն ինչին, առաջին պատասխանատուն ես եմ»:

Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է. նա նախ իր հայրենի Արցախը կորցրեց, ապա գերեվարվեց ադրբեջանցիների կողմից

Դավիթ Իշխանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանն ու ադրբեջանական բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցները բանտում են իրենց սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով:

Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք

Երևանում նույնպես սպասվում են տեղումներ. բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Ժամանակին ԱԺ նախագահի մայրն էր հայհոյում ու թքում, այսօր՝ Երեւանի քաղաքապետի հայրը. Բագրատ Սրբազան

Այն, ինչ մտածում են այս մարդիկ, խոսում եւ գործում են իրենց ընտանիքներում, ուղղակիորեն արտահայտում են հրապարակներում:

Գիրքը ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում զոհերին, այլ նաև կոչ է միջազգային հանրությանը` գիտակցելու ցեղասպանության կրկնվող գործողությունների լրջությունը և քայլեր ձեռնարկելու դրանք ապագայում կանխելու համար

Գրքի անգլերեն տարբերակն արդեն փոխանցվել է Վրաստանում տարբեր երկրների ավելի քան 40 հավատարմագրված դեսպանություններին և ներկայացուցչություններին, ինչը նպաստում է ողբերգական իրադարձությունների մասին միջազգային իրազեկվածության բարձրացմանը։ Նախատեսվում է նաև ուղարկել այն երկրների դեսպանատներ, որոնց ներկայացուցչությունները գտնվում են այլ երկրներում։ Վրացերեն տարբերակը փոխանցվել է Վրաստանի ավելի քան 20 բուհերի գրադարաններ, իսկ ապագայում նախատեսվում է ֆոնդերը համալրել անգլերեն թարգմանությամբ։

«Անհրաժեշտ է առանձին քննարկել, թե ինչո՞ւ ամբողջ երկրում չգտնվեց որևէ այլ մարդ, ով կուզենա դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ». Դանիել Իոաննիսյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու` ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը

Անհաջողությունների պատասխանատվությունն իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան

Ես խոնարհաբար ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ չկարողացանք իրագործել մեր ծրագիրը

«Հայկական մշակութային եւ կրօնական նշանակութեան վայրերի միտումնաւոր ոչնչացումն Ադրբեջանի քաղաքականութեան առանձնայատկութիւններից է». «Ասպարեզ»

Չափազանց կարեւորում եմ նաեւ, որ 2020 թուականին «Գեթթի» թանգարանը յայտարարութիւն տարածեց ի աջակցութիւն Արցախում հայկական ժառանգութեան պաշտպանութեանը: Մարդիկ ասում են, որ այդ յայտարարութիւնները պարզապէս թուղթ են: Այո, դա թուղթ է, բայց ամէն ինչ սկսւում է թղթից, դա ներգրաւման սկիզբն է, եւ մեր խնդիրն է հետեւողական լինելը:

Լեյլա Սարիբեկյան. «Ինչ այս մարդիկ իշխանության են, իրենց կազմակերպած ոչ մի միջոցառման չեն հրավիրում, դուք դրանից եզրակացություն չե՞ք անում». «Հրապարակ»

Ես Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, բոլոր իշխանավորների ժամանակ երգել եմ, իրենց տիկինները նստած, ես եղել եմ պետական մակարդակի երգչուհի, լավ ստեղծագործող։ Դուք չե՞ք տեսել, որ ես այժմ իրենց կազմակերպած ոչ մի միջոցառման մեջ ընդգրկված չեմ։

Էլեկտրոնային նամակները կարելի է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հասցեով՝ նշելով գերիների անունները. «Ազգ»

2024-ի հոկտեմբերի 11-ին Երեւանում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հաղորդեց, թե «բացի ադրբեջանական իշխանությունների կողմից հաստատված եւ Բաքվի բանտերում պահվող 23 անձանցից, հայ իրավապաշտպան համայնքի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկություններով փաստվում է եւս շուրջ 80 անձանց հավանական գերեվարության հանգամանքը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը որեւէ տեղեկություն չի տրամադրում»:

Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները

Հիշեցնենք, որ երկու լցանավերի վթարից հետո ծով է հոսել 3700 տոննա մազութ, ինչը հանգեցրել է բնապահպանական լուրջ աղետի:

Լոս Անջելեսի հեղինակաւոր «Փօլ Գեթթի» թանգարանը դեկտեմբերի 15-ին կազմակերպել էր հայ ականաւոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինի գլուխգործոցներից թանգարանում պահուող 13-րդ դարի Զէյթունի Աւետարանի էջերի մասնաւոր ցուցադրութիւնը. «Ասպարեզ»

Դոկտոր Մորիսոնը տեղեկացրեց, որ Զէյթունի Աւետարանի այս էջերը «Գեթթի» թանգարանում հանրային ցուցադրութեան կարող են ներկայացուել 50 կամ 100 տարուայ ընթացքում ընդամէնը եօթ անգամ` հայ մշակոյթի այս անգնահատելի գանձերի երկարակեցութիւնն ապահովելու նպատակով:

Հենրիխ Դանիելյան. Տիգրան Ավինյանի հեռանալը քաղաքապետի պաշտոնից պետք է դիտարկվի որպես կարևոր քայլ՝ ուղղված Երևանի ապագայի և բնակիչների բարեկեցության ապահովմանը

Տիգրան Ավինյանը պետք է հրաժարական տա Երևանի քաղաքապետի պաշտոնից, քանի որ նրա ղեկավարումն ակնհայտորեն չի համապատասխանում մայրաքաղաքի առաջ ծառացած խնդիրների լուծման և զարգացման պահանջներին։ Երևանը, լինելով Հայաստանի կենտրոնը և ազգային ինքնության խորհրդանիշը, արժանի է արդյունավետ կառավարմանը, որը կհամապատասխանի ժամանակակից քաղաքի չափանիշներին և կծառայի երևանցիների շահերին։

Ստեփանակերտի նախկին քաղաքապետն իրավունք ունի առավոտյան 7-ից երեկոյան 7-ը տնից դուրս գալ, բայց այդ ընթացքում անգամ խանութ, բանկ գնալու իրավունք չունի. «Հրապարակ«

Նա մեղադրվում է մի արարքի մեջ, որը փաստացի այսօր ՀՀ իշխանություններն իրենք են սկսել իրագործել։ ՀՀ կառավարության որոշման համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են արտոնյալ ընթացակարգով գրանցել այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնավոր սեփականություն չեն հանդիսանում, սակայն իրավաչափորեն իրենց տիրապետման տակ են գտնվում կամ օգտագործվում են իրենց կողմից։

MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանին ՀՀ Ազգային ժողովի գործունեության լուսաբանման նպատակով հավատարմագրելու համար ներկայացված դիմումը մերժվել է. «Ժողովուրդ»

Այսինքն, ստացվում է, որ այսուհետև անգամ հավատարմագրումը վաղաժամ դադարեցնելու դեպքում՝ լրագրողը մեկ օրացուցային տարի խորհրդարան մտնելու իրավունք չի ունենա։ Ահա թե ինչպիսի նոր օրենքներ է սահմանել Ալեն Սիմոնյանը լրագրողների հավատարմագրման փուլի մեկնարկին ընդառաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ընդ որում, իր հաստատած կարգը հետին թվով է ուժ ստանում փաստացի:

Ի՞նչն է մոտիվացնում բանակներին

Աշխարհում եւ, մասնավորապես, Եվրոպայում երիտասարդների, դեռահասների որոշ շրջանակներում կրկին «նորաձեւ» են դարձել ֆաշիստական խորհրդանիշները: Նման երեւույթներ ես նկատում եմ նաեւ Հայաստանում: Դա ինձ համար խիստ ցավալի է ոչ միայն որպես ազատական պահպանողական գաղափարների կողմնակցի, այլեւ՝ որպես Մեծ հայրենական պատերազմի մասնակցի թոռան: Բայց երեխաներին մեղադրելն ամենասխալ գործն է. նրանք կա՛մ կրկնում են այն, ինչ մենք ենք

Այո, ի՞նչ բանավեճ եւ ինչի՞ շուրջ` առանց բանակցային փաստաթղթերի ողջ պարունակությունը հրապարակելու. «Ազգ»

Այլեւս ի՞նչ ունեն կորցնելու` Արցախը կորցրել ենք, Հայաստանը բազմաթիվ սպառնալիքների առաջ է կանգնած, բա հանրության լայն շերտերը չիմանա՞ն` ինչ են բանակցել մեր գլխի վրայով մեր կողմից վարձված պաշտոնյաները:

Արտակ Մանուկյանը հայտնել է Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից հրաժարականի մասին

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ իմ հրաժարականը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ պատրաստակամությունը շարունակել աջակցել հայկական շախմատի հետագա զարգացմանը: Ես միշտ կլինեմ հասանելի՝ իմ փորձով, գիտելիքներով և նախաձեռնություններով՝ ոլորտին օգտակար լինելու համար:

Հայկ Մարության. Կկարողանայի այս տգեղ միջադեպը պատահականություն համարել, ինչպես Տիգրան Ավինյանն է պնդում, եթե լսած չլինեի, թե ինչպես էր նա հայկական լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում

Էնպես որ, սա սոսկ պատահականություն չէ, սա, ցավոք, մեր երկրում կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխարհայացքն է, մտածելակերպն ու իրենց իշխանություն շնորհած ժողովրդի հանդեպ վերաբերմունքը։

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար

«Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել։ Դրանք նյարդի ազդեցության հետևանք են եղել, ափսոսում եմ ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում։ Շատ ցավում եմ և ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար. դրանք ինձ համար ուղղակի անընդունելի խոսքեր են եղել», – հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այսօր ավելի վաղ Oragir.News-ը մայրաքաղաքում հարցում էր արել անցորդների

Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Արման Թաթոյան

Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ: Բավական չէ առաջարկում են Վեհափառ Հայրապետի ուղերձի հրապարակման նվաստացուցիչ պայմաններ, մի հատ էլ մանիպուլացնելով՝ ցույց են տալիս, թե իբր իրենք ամեն ինչ արել են, բայց այ, տե՛ս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ից հրաժարվում են: Անցյալ տարի Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով

Մամիկոն Ասլանյանի գործով պաշտպանը այսօրվա դատական նիստում հանդես եկավ պաշտպանական ճառով

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ կայացավ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ Սուրեն Աբովյանի եւ Անահիտ Հովհաննիսյանի գործով հերթական դատական նիստը: Նախորդ նիստում դատախազության ներկայացուցիչ Նարեկ Մովսիսյանը հանդես էր եկել մեղադրական ճառով, միջնորդել ամբաստանյալներին ճանաչել մեղավոր եւ պատժաչափ կիրառել. Մամիկոն Ասլանյանին՝ 8 տարի 6 ամիս՝ պատժի ժամկետից հաշվակցել արգելանքի տակ

Ի՞նչ նոր նշանակումներ է արել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը

Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը, որը ուղիղ մեկ շաբաթ է՝ ինչ ստանձնել է Շիրակի մարզպետի դժվար ու պատասխանատու պաշտոնը, արդեն հասցրել է երկու նշանակումներ կատարել հայեցողական պաշտոններում։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքից, Դավիթ Առուշանյանը մեկ նոր խորհրդական և մեկ օգնական է նշանակել։ Խորհրդականի պաշտոնում նշանակել է Ազգային ժողովում

Անահիտ Մանասյանն ու Դավիթ Առուշանյանը քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ: Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին պաշտոնը ստանձնելու առթիվ: Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Պաշտպանը հույս է հայտնել մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության կապակցությամբ և նշել,

Տիգրան Ավինյանը՝ ցանկապատած «բախչաների» ու ավտոտնակների մասին

«Բոլոր վարչական շրջաններում բակային ծրագրեր են իրականացվում: Հիմնական խոչընդոտը հանդիսանում են կիսասեփական ավտոտնակները, տարատեսակ կառույցները, հին ավանդույթները, ցանկապատած «բախչաները»… Այստեղ մի փոքր մտածելակերպի խնդիր ունենք: Բայց հենց սկսում էինք քննարկումները նախագծի վերաբերյալ, լուծումներն ավելի պարզ էին դառնում: Շատ քիչ մարդ էր մինչեւ արյան վերջին կաթիլը կռիվ տալիս իր ավտոտնակի համար…»,- ասուլիսում  ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան

Նաիրա Զոհրաբյան. «Նիկոլ Փաշինյանը իր դավաճանությունը դարձրել է ակցիոներական ընկերություն եւ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելով, փորձում է բոլորին բերել եւ սարքել դավաճանության ակցիոներ»

Բայց մենք երեկ տեսանք, որ վթարի ենթարկվեց Բաքու-Գրոզնի ինքնաթիռը: Երեսունից ավելի զոհ կա: Եվ մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը շտապեց  ցավակցել Ադրբեջանին՝ վթարի եւ զոհերի կապակցությամբ: Ես նորից թերթեցի մամուլը փորձելով հիշել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ցավակցեց, երբ որ Ստեփանակերտի մոտ բենզալցակայանի պայթյուն տեղի ունեցավ եւ մի քանի հարյուր հայ մոխրացավ: Ոչ:

Լոռու մարզում դեկտեմբերին առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վանաձորում հանդիպել է տնտեսավարողների Լոռու մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների, ֆերմերների ու սպանդանոցների ներկայացուցիչների հետ, որը միտված էր վեր հանելու մարզում սննդամթերքի անվտանգության ու, մասնավորապես, կենդանու սպանդի, մսի իրացման հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծման փոխշահավետ և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակները: «Մեր կողմից դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025–2029 թթ ներդրումային ծրագրին

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 25-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025–2029 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 143 045,67 մլն դրամ (առանց ԱԱՀ): Ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031