Օրվա լրահոսը
Արմեն Գրիգորյանը և Դիտեր Ռոմանը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Դաշնային ոստիկանության նախագահ Դիտեր Ռոմանի հետ: Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել ու առանձնակի գնահատել է գերմանական կողմի ներդրումն առաքելության գործունեության շրջանակներում: Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները:
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ
Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին Աղստև, Դեբեդ, Հրազդան, Քասախ, Ազատ, Վեդի և Սևանա լճի ավազանի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
Զախարովայի երեկվա հայտարարությունները՝ ինքնախոստովանական ցուցմունք Արցախի կորստի հարցում Ալիեւի հետ համագործակցության վերաբերյալ. Գայանե Աբրահամյան
Այսինքն իրենք պահել էին Արցախի բնակչության անվտանգությունը, ՀՀ իշխանությունն էլ բռնի դուրս բերեց արցախցիներին ու հիմա էլ չի թողնում վերադառնան, մինչդեռ ինչպես տիկինը պնդում է հաջորդիվ. «Վերադարձի հնարավորությունը ԵՂԵԼ Է ԵՒ ԿԱ»։
«Ինչո՞վ են հիմնավորում». ՀԴՄ սպասարկող ընկերությունները կրկնակի թանկացրել են ծառայությունները. «Հրապարակ»
ՀԴՄ-ները սպասարկող ընկերությունները թանկացրել են իրենց ծառայությունները, ընդ որում` 100 տոկոսով։ Եթե նախկինում յուրաքանչյուր տնտեսվարող ամսական սպասարկման համար նրանց վճարում էր մոտ 1800-2200 դրամ, ապա այսօր բոլոր ընկերությունները միանման գին են սահմանել՝ ամիսը 3500-3600 դրամ։ Այս մասին «Հրապարակին» ահազանգում են մանր ձեռնարկատերերը։ Առաջին հերթին հենց նրանք են տուժում թանկացումից, քանի որ նրանց շրջանառությունն ամենափոքրն է։
Իրավիճակի լրջության գիտակցման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք. Վիտալի Մանգասարյան. «Փաստ»
Արդեն քառասուն տարուց ավելի է, ինչ հավաքական Արևմուտքի կողմից Իրանի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ: Այս փուլում այն ավելի ակտիվ բնույթ է ստանում: Վերլուծելով Իրանին պատերազմի մեջ ներքաշելու հնարավորության առկայությունը՝ այս մասին նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը: «Իրանական փորձագիտական դաշտի վերլուծությունը վերջին տարիներին հանգում է հետևյալին՝ իրանական կողմին
Ադրբեջանի ռազմական բյուջեի ծախսերը կավելացվեն. «168 ժամ»
Մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանը 2025թ. բյուջեում մոտ 7 տոկոսով կրճատելու է պաշտպանության ու անվտանգության ծախսերը: Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի կառավարությունը 2025-ի բյուջեի նախագծի վերջնական տարբերակում մի շարք ուղղություններով որոշել է վերանայել ծախսերը, և բյուջեի առաջնահերթությունների մեջ դարձյալ ազգային անվտանգությունն ու ռազմական ոլորտն է: Համաձայն ներկայացված փաստաթղթի,
Մի ոլորտում այս իշխանություններն իսկապես աճ գրանցել են, ընդ որում՝ շոշափելի: Խոսքը հանցավորության աճի մասին է. «Փաստ»
Իրավիճակն այն աստիճանի է հասել, որ դա նույնիսկ իրավապահ համակարգի ղեկավարներն են ստիպված դա խոստովանել
Արմեն Խաչատրյանը չունի իրավաբանի բարձրագույն կրթություն, բայց հավակնում է նեղ մասնագիտական կարողություններ պահանջող նախարարություն ղեկավարել. «Ժողովուրդ»
Գրիգոր Մինասյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական «ստիպելուց» հետո ՔՊ-ն «կրախի» առաջ է կանգնած. իշխող թիմում թեկնածու չունեն: Միայն հայտնի է, որ նախարար աշխատելու իր համաձայնությունն է տվել ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հենց ինքը՝ պատգամավորն է հայտնել: Սակայն նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանը չունի իրավաբանի բարձրագույն կրթություն: Նա 2000 թվականին՝ 27
Պեդրո Զարոկյան. «Մի 4-5 ամիս առաջ սկսել եմ այդ գործընթացը, դրա հետ կապված՝ քրեական գործ են հարուցել». «Հրապարակ»
Դուրս է գալիս՝ քաղաքապետարանում բոլորին պետք է ձերբակալեն, այսինքն՝ ով անօրինական շինություն է անում, հետո օրինականացնում է, այդ քաղաքապետին կամ թաղապետին պետք է բռնեն։
Հովիկ Աղազարյանը պնդում է, որ լրագրողին ասել է. «Էդ պարսկուհու գեղեցկությունդ չլիներ՝ շատ ավելի խիստ կարտահայտվեի»
«Մի խումբ լրատվամիջոցներ Քնար Մանուկյանի նախաձեռնությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջում են, որ ես ներողություն խնդրեմ Քնար Մանուկյանից՝ իրեն վիրավորելու համար։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես միշտ հասանելի եմ լրատվամիջոցների համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանը՝ գրառման մեջ փաստացի կրկնելով այն որակումները, որոնք
Այն, որ իշխանության անդամների հարազատները նշանակվում են պաշտոնների՝ եւս կոռուպցիա է այս իշխանության օրոք. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2018 թվականին վարչապետ ընտրվելը տվել է հարյուրավոր խոստումներ։ Ընդ որում, դրանցից կատարվել է ընդամենը 1-ը՝ հեղափոխությունը։ Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի խոստումը եւս տապալվել է. ոչ մի կոռուպցիոներ պատժված չէ, թալանը ժողովրդին չի վերադարձվել։ Այն, որ իշխանության անդամների հարազատները նշանակվում են պաշտոնների, պետական գնումները տեղի են ունենում իշխանության անդամներին փոխկապակցված կամ նրանց հարազատների
Ո՞վ ասաց, որ Սասուն Խաչատրյանի եւ Արթուր Վանեցյանի հայտնի ձայնագրությունն ավելի նորմալ է պետության համար, քան երեքշաբթի օրը տեղի ունեցածը. Միհրան Պողոսյան. «Հրապարակ»
Փաստաբան Միհրան Պողոսյանին հարցրինք. – Արգիշտի Քյարամյանի վարքագիծը շատերը կոչեցին խուլիգանական: Ի՞նչ տպավորություն ունեք Դուք: – Մի քանի կարեւոր արձանագրում արեցի կատարվածից. ավտոներկրողների հետ կապված էր վեճը, գուցե Հովիկ Աղազարյանը չկարողացավ լավ բացատրել՝ ինչ է կատարվում, բայց իրականում տեղի է ունեցել հետեւյալը. պետությունը խաղի կանոններ է հայտարարել, մարդիկ օգտվել են այդ խաղի կանոնից, վերջում պետությունը
Անձեր, խարդավանքներ, ինստիտուտներ
Ակնհայտ է, որ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորությամբ չի ընկալել, թե ինչ են իրենցից ներկայացնում խորհրդարանական լսումները եւ ինչի համար են դրանք կազմակերպվում: Գործադիրի ներկայացուցիչները, հատկապես խորհրդարանական երկրում, կանչվում են խորհրդարան հենց այն նպատակով, որ պատգամավորներն ու մյուս ներկաները «ռեպլիկներ բաց թողնեն», տվյալ դեպքում՝ ուժայինների գործունեության վերաբերյալ: «Ռեպլիկներին», թեկուզ եւ ոչ կոռեկտ, անվրդով, չանձնավորված
Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է զրպարտություն համարվող հայտարարությունը հրապարակայնորեն հերքել Ազգային ժողովի ամբիոնից. «Ժողովուրդ»
Դատարանը վճռել է նաեւ Արթուր Հովհաննիսյանից հօգուտ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում եւ 29 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Այդ մասին անընդհատ խոսում են իրավաբանները, իսկ հիմա դրա մասին, այն էլ ԱԺ դահլիճում խոսեց քպականը. «Փաստ»
Զավեշտական էին, որովհետև այդ Արգիշտի Քյարամյանին՝ նման վարքուբարքով ու դրսևորումներով, ձևավորել են հենց իրենք՝ իրենց շեֆով հանդերձ, երբ նրան այդ տարիքում այդպիսի պաշտոններ էին վստահում ու անսահմանափակ իշխանությամբ օժտում, կարևորը՝ իրենց ուզածներն անի: Իսկ քանի ու քանի հոգու կյանք և ճակատագիր է արժանացել այդ ամենը…
Մեսրոպ Մանուկյան. «Թանկ գնված ավտոբուսների սպասարկումն իրականացնում է մի ընկերություն, որը կապված է նախկին քաղաքապետ Հրաչ Սարգսյանի հետ». «168 ժամ»
Հիմա այդ ընկերությունն ահազանգում է, թե իր դեմ ռեկետ են իրականացնում, որպեսզի ավտոբուսների սպասարկելու գործառույթն այս տարվա հունվարից տրվի այլ ընկերության, որն էլ, շուտով կբացահայտվի, թե ում է փոխկապակցված»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Հայաստանին վերաբերող զեկույցում Freedom House-ն արձանագրել է իշխանության կողմից գրաքննության և թվային ոլորտի վերահսկման դեպք
Զեկույցն անդրադառնում է նաև 2024 թվականի մայիսին «ՍիվիլՆեթի» բացահայտմանը, ըստ որի՝ «կառավարական ֆեյսբուքյան էջերը, այդ թվում՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի կողմից ղեկավարվող լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջը, կեղծ տեղեկություն է տարածել՝ նշելով, որ 2024 թվականի մայիսյան բողոքի ցույցերի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով քննադատում է Փաշինյանի կառավարությանը և Տավուշում սահմանամերձ գյուղերի փոխանցումը Ադրբեջանին, հանդիսանում է Կրեմլի գործակալ»։
Դեսպանը մեծապես կարևորել է Մխիթարյան Միաբանության բացառիկ դերն ու նշանակությունը հայապահպանության, հայոց լեզվի, գրականության և հայ մշակույթի զարգացման գործում
Երկուստեք կարևորվել է դեսպանության և Միաբանության համագործակցության անհրաժեշտությունը համատեղ միջոցառումներ կազմակերպելու, ինչպես նաև խնդիրների հասցեագրման շուրջ։
Թուրքիայում գործող ռադիոկայանի գործունեությունը դադարեցվել է եթերում հյուրի կողմից «Հայոց ցեղասպանությունը» տերմինը հիշատակելու
Ստամբուլում գործող Açık Radyo ռադիոկայանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ թուրքական իշխանությունները փակել են այն՝ վեց ամիս անց այն բանից հետո, երբ ռադիոկայանի եթերում հյուրը հիշատակել էր «Հայոց ցեղասպանությունը», ըստ AFP-ի։ Չնայած փակմանը, ռադիոկայանը խոստացավ շարունակել իր աշխատանքը այլ ձևերով: Թուրքիայի ռադիոհեռարձակման կարգավորող մարմինը՝ RTÜK-ը, մայիսին Açık Radyo-ի աշխատանքը դադարեցրել էր հինգ օրով՝ մեղադրելով ատելություն տարածելու
Էդմոն Մարուքյան. «Հայաստանի Հանրապետությունը ինտենսիվ ներգրավված է պրոցեսների մեջ, որոնք մեծ հաշվով լավ բանի մասին չեն խոսում»
«Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը յութուբյան եթերում խոսել է իշխանությունների նոր գաղտնի բանակցությունների եւ Հայաստանի համար դրանց կործանարար հետեւանքների մասին: «Արդեն մեկ ամիսը լրանում է, որ վարչապետը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի 17 կետերից 13-ը համաձայնեցված են: Եվ Ադրբեջանին առաջարկվեց, որ այդ 13-ով եկեք կնքենք խաղաղության պայմանագիր, որովհետեւ այն չորս
Վասիլիս Մարագոսը շեշտել է առողջապահության ոլորտի հզորացմանը միտված համատեղ աշխատանքների կարևորությունը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, Եվրամիության հետ իրականացվող և ընթացիկ ծրագրերը: Հանդիպմանը նախարար Ավանեսյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացմանը, շտապօգնության ծառայության բարելավմանը և արդիականացմանը, Էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ընթացիկ աշխատանքներին` որպես առողջության համապարփակ ծածկույթի բաղադրիչներ: Հանդիպմանն անդրադարձ է
Միջազգային գործընկերների կողմից սկզբունքային դիրքորոշում որդեգրելու պարագայում հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված տեքստի ստորագրմանը. ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար
Հայաստանի դեսպանը ելույթ ունեցավ ՀՀ-ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի նիստին
ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա. Մարիա Զախարովա
«Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ վերադարձի հնարավորություն ընձեռվել է… Վերադարձի հնարավորություն եղել է և կա: Եթե մարդիկ հետաքրքրված են իրենց տների, հարազատ վայրերի պահպանմամբ, հավանաբար պետք է օգտվել այդ հնարավորությունից: Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այն ախր կա»:
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Ղազախստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարար Սայասատ Նուրբեկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ կողմերը կարևորել են միջբուհական կապերի զարգացումը և ընդգծել համատեղ կրթական և հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ուսանողների
Զարեհ Սինանյան. Հունգարիայի հայ համայնքն այս տարի մասնակցություն է ունեցել գրասենյակի գրեթե բոլոր ծրագրերին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հունգարիայից Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին՝ Հունգարիայի Ազգային ժողովում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ կատարել սեպտեմբերին կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: Զարեհ Սինանյանը նշել է նաև, որ Հունգարիայի հայ համայնքն այս տարի մասնակցություն է ունեցել գրասենյակի գրեթե
ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանին ևս ձերբակալելու որոշում է կայացվել․ հայտարարվել է հետախուզում
Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի, Գյումրու նախկին ու ներկա փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանի ու Սուրեն Ջանոյանի ձերբակալումներից զատ, ձերբակալման որոշում է կայացվել նաև ԱՄՆ-ում բուժման նպատակով գտնվող Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ։ Այս մասին 1Lurer.am-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վաչե Մխիթարյանը։
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատգամավոր Հովիկ Աղազարյանից՝ հրապարակավ ներողություն խնդրել լրագրող Քնար Մանուկյանից
Հովիկ Աղազարյանը հերքել է, որ գործածել է «պարսիկ» բառը, սակայն միջադեպին ականատես են եղել այլ ԶԼՄ-ների թղթակիցներ, և մասնավորապես News.am կայքի լրագրող Ռուզան Խաչատրյանը հաստատել է, որ պատգամավորը օգտագործել է այդ խոսքը։
Հայաստանի հինգ բռնցքամարտիկ առնվազն բրոնզ է ապահովել Եվրոպայի առաջնությունում
Սոֆիայում կայացան բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի մենամարտերը: Տղաների պայքարում Հայաստանն ուներ ութ մասնակից, որոնցից չորսը՝ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ՝ Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ՝ Արթուր Սահակյանը եւ 67 կգ՝ Հարություն Հակոբկոխյանը առավելության հասան մրցակիցների նկատմամբ եւ մտան կիսաեզրափակիչ՝ իրենց համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Երեկ պատվո պատվանդանին իր համար
Գյումրու սրտում գտնվող իր տանը դուռը բացելու համար քաղաքացին հայտնվել է քննչականում
Բանն այն է, որ Գյումրու պատմական կենտրոնում գտնվող տներում սեփականատերը մի մեխ խփելու անգամ պիտի շինթույլտվություն ստանա, քանի որ այդ տները հուշարձաններ են, այլապես քրեական վարույթներ են նախաձեռնվում։
Մարիա Զախարովա. Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի գործածում
News.am. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, հիշեցրել է, որ Մոսկվան չի գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նման կերպ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է՝ «Զանգեզուրի միջանցքի ապագա ռեժիմի վերաբերյալ հայկական կողմի հակասական հայտարարությունների շուրջ» ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին: Բացի դրանից, ադրբեջանցի լրագրողը, անհասկանալի պատճառով, այդ հարցը կապել է հայ-իրանական սահմանային