Օրվա լրահոսը
Դառնալով BRICS-ի գործընկեր պետություն՝ ՀՀ-ն կկարողանա մեզ պարտադրված պատերազմական փակուղուց վերածվել Հայկական խաչմերուկի. «Միասին»
Հայաստանը, դառնալով BRICS-ի գործընկեր պետություն, կապահովի իրական խաղաղություն՝ դուրս գալով տնտեսաքաղաքական փակուղուց «Միասին» շարժման հայտարարությունը «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հանդես է գալիս հանրային նախաձեռնությամբ՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին գործուն դերակատարում ունենալ այս գոյաբանական բարդ իրավիճակում մեր ինքնիշխան և ժողովրդավարական պետության անվտանգությունն ու արդյունավետ զարգացումն ապահովելու ուղղությամբ, իրացնելով ՀՀ իշխանության տերն ու պատասխանատուն լինելու սահմանադրական իրավունքը,
«Իրավունք ունենք՝ գանք, հարցնենք՝ ի՞նչ ես պարզել, պարոն Քոչարյան»․ անհետ կորածների ծնողները փակեցին Բաղրամյան պողոտան
Լրագրողները մուտք գործեցին ԱԺ և Անդրանիկ Քոչարյանի օգնականից ճշտեցին՝ նա տեղո՞ւմ է։ Նա պատասխանեց, որ Անդրանիկ Քոչարյանը գնացել է ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման։ Երբ լրագրողները անհետ կորածների ծնողներին հայտնեցին այս մասին, նրանք ասացին՝ չենք հավատում․ մենք, որ հավաքվել ենք, ինքն ԱԺ-ում է եղել, ինչո՞ւ թողեց, գնաց։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր, Ալագյազ-Արթիկ ճանապարհին բուք
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշտարակի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր, Արտաշատի տարածաշրջանում նույնպես մառախուղ է, տեսանելիուլյունը՝ 100 մետր։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
Հանրային հեռարձակողի խորհուրդը հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք
ՀՀԽ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և անհրաժեշտ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը. հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված են մարդու և քաղաքացու հիմնական
Միջազգային սուրհանդակային առաքանուց շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել
ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, «Տրանս Ալյանս» ՍՊԸ մաքսային հսկողության գոտում զննման են
2023-2024 թվականների ընթացքում ՀՀ-ի սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով. Աննա Վարդապետյան
Պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում 8 գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը
Հենրիխ Դանիելյան. Սերժ Սարգսյանի օրինակն ի ցույց է դնում, որ արհեստավարժ կառավարումն ու դիվանագիտությունն են այն ուղին, որը կարող է ապահովել մեր երկրի ազգային շահերի պաշտպանությունը
Այցելելով Չինաստանի խոշորագույն ռազմարդյունաբերական գործարաններից մեկը՝ մեզ տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կնքված համագործակցության պայմանագիրը շարունակում է գործել մինչ օրս՝ ապացուցելով նրա դիվանագիտական ռազմավարության երկարաժամկետ արդյունավետությունը:
Հակոբ Սերոբյան. «Եթե այս տարի ինչ-որ բան չստացվեց, դա օլիմպիական խաղերի ոսկին էր, որը կարող էինք ձեռք բերել: Բայց ցանկացած դեպքում առաջընթաց գրանցեցինք»
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ Փարիզի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում ամփոփեցին մրցաշրջան 2024-ը: «Տարին մեզ համար լավ էր: Կարող էր ավելի լավ լինել: Մենք դեռ էլի տեղ ունենք: Մենք մեր նշաձողն ավելի ենք բարձրացնում: Ընդ որում, հատուկ պահանջներ չկան, քանի որ պայմաններն այն չեն:
Ստացվում է՝ Լևոն Սարգսյանի լվացած փողե՞րն եք տվել «Իմ քայլը» հիմնադրամին. լրագրողները «բռնացրին» Աննա Հակոբյանի հետ ճաշած Չեմբերջյանին
«Սխալմունք կարող է լինել, կշտկվի». Գաբրիել Չեմբերջյանն՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին
Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թ.թ.-ին պետությանն է վերադարձրել 30 միլիոն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերին և ընդգծել, որ դրանց շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը: Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Հակակոռուպցիոն
«Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով». Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է յոթժամյա աշխատանքային օրվան անցնելու նախագիծը
Աշխատողը գործիք չէ և արժանի է արժանապատիվ աշխատանքային պայմանների և կյանքի
Հարևանը, որի հետ խնդիրներ են ունեցել, 15-20 անգամ կրակել է իրենց տան ուղղությամբ՝ հայտնել է Հաղթանակ թաղամասի բնակչուհին
Կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է
Թուրքիան նպատակադրված է Սիրիայի հետ նավթի ու բնական գազի համաձայնագրեր կնքել
«Բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն՝ այդ թվում Սիրիայից Թուրքիա նավթամուղի անցկացումը»,- եզրափակել է նախարարը։
Ռուսական կողմը չի ընդունում ադրբեջանական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ Բաքվի մեղադրանքը
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումից տեղեկանում ենք. «Ռուսական կողմը չի ընդունում ադրբեջանական կողմի մեղադրանքը։ Ադրբեջանցի պատգամավորներից մեկն էլ երեկ իր հարցազրույցում պահանջել էր, որպեսզի ռուսական կողմը ներողություն խնդրի։ Այդ ամենին ի պատասխան՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատել է այսօր իր նախորդ հայտարարությունը, որ պետք է սպասել վերջնական եզրակացության»։
Կադրային փոփոխություններ Պետական եկամուտների կոմիտեում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի, իսկ Արթուր Մանուկյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Վրեժ Մխիթարյանը։ ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Կարեն Թամազյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 1206 – Ա ՊԵՏԱԿԱՆ
Նոր Նորքում 2024 թ.-ին բացազատվել է 14 000 քմ զավթված տարածք
Նոր Նորք վարչական շրջանում 2024 թվականին նորոգվել և ընդհանուր առմամբ կառուցվել է 17 բակային տարածք: Նորոգվել է ֆուտբոլի 7 դաշտ: Մեկնարկել է Տորք Անգեղի արձանի հարակից այգու աշխատանքների 2-րդ փուլը: Բացազատվել է 14 000 քմ զավթված տարածք, ասֆալտապատվել է 18 858 քմ, նորոգվել է 12250 քմ հարթ տանիք, նորոգվել է 550 գծմ եզրաքար: Տեղադրվել է
Ադրբեջանը հայկական կողմին ժամանակ է տվել Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը հայտնել է, թե եթե մինչև 2025 թվականի հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Արցախի բռնի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած և ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի (ծնված
Հեռվում Հակոբյան Եղիշն էր գոռում, Տիգրանը բացատրեց՝ ինչ է պատահել… Եղիշը ձներում թավալվում էր, ուզել է իրեն վնասի
Անհանգստություններ եղել են, որովհետեւ դա դժվարացնում էր ծառայության կազմակերպումն ու վերահսկողությունը. վկան՝ Ազատ գյուղի զինվորական կացարանի մասին
Գառնի գյուղում այրվել է տուն՝ գույքով
Դեկտեմբերի 27-ին, ժամը 10:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երեք կամավոր: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում (մոտ 20 քմ):
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանն աշխարհի առաջնությունում ընթանում է 2-րդ հորիզոնականում
Նյու Յորքում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնության մեկնարկային օրը տղամարդիկ խաղացել են 5, կանայք՝ 4 տուր: Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որը 4,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Շանթից մեկ միավոր պակաս են վաստակել գրոսմայստերներ Տիգրան. Լ. Պետրոսյանը՝ 26-րդ տեղ, եւ Կարեն Գրիգորյանը՝ 36-րդ տեղ: Կանանց առաջնությունում
Դդմաշենի գազալցակայանում տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայի պայթյուն. կա զոհ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում․ կա մեկ զոհ։ Պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․
Ես ո՛չ հոգեբան եմ, ո՛չ բժիշկ եմ. Արագածոտնի մարզպետը՝ իր օգնականի ձերբակալության մասին
Հարցին, թե ինչու են այս իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հետ շրջանառվում թմրանյութի թեման, ի պատասխան մարզպետն ասաց. «Իշխանության մաս լինելն իր հետ պատասխանատվություն է բերում ու, բնական է՝ այն հարցը, որը կարող է վերաբերել սովորական քաղաքացուն` ավելի քիչ է հետաքրքրում հանրությանը, քան պաշտոնատար անձանց վերաբերող հարցերը»:
Ընդամենը 5 երկիր է տարհանել իր դեսպանատունը Սիրիայում․ ՀՀ-ն դրանց թվում է
Չնայած սրան, պատերազմի սկզբում հեռացած դեսպանատների զգալի մասը, այդ թվում նաև ՀՀ դեսպանատունը, ամիսներ անց վերաբացվեցին մայրաքաղաք Կիևում։
Իրակլի Կոբախիձեն նշել է, որ իշխանության պարտքն է նախազգուշացնել Սալոմե Զուրաբիշվիլիին հանցանք չգործելու
Նա բացառել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրը չլքելու քայլի կդիմի, քանի որ դա քրեական հանցագործություն է, որը պատժվում է 3-ից 15 տարվա ազատազրկմամբ։
Հանրությունը դեռ 7-10 տարի պետք է սպասի՞, որ ապօրինի ծագում ունեցող գույքերը վերադարձվեն ՀՀ-ին
ՀՀ-ում ներդրել ենք նոր գործիք, որով շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է ապահովել դեպի ՀՀ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձ: Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսպես արձագանքեց լրագրողի հարցին, թե ինչ են արել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում, որ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից էլ մրցանակ ստացան:
Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը
Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով
Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը
Երկրորդ հորիզոնականը 62 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Խորենացու գրքով ման գալը, անհասկանալի «շորթերն» ու «ռիլզերը» կորոնավիրուսի թեստի սպասումները թատրոն են. Սրբազանը՝ Փաշինյանի ընտանիքի սոցցանցային ակտիվության մասին
Ես հիացած եմ, որ Մովսես Խորենացու գիրքը կարող են իրենց ձեռքերում ման գալ…Հայտնագործություն է եղել Մովսես Խորենացին իրենց համար երեւի մեր շատ ասելուց հետո…
ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքները շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության վերադարձի իրավունքի իրացման և այլ ուղղություններով
Վերջին շրջանում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակական աշխատանքներ է սկսել հօգուտ արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանության հանդես եկող միջազգային ու հայկական կազմակերպությունների ու հեղինակավոր անհատ գործիչների աշխատանքներն առանձին հարթակով հանրահռչակելու ուղղությամբ։