Օրվա լրահոսը

«Շատ համով է․ Երևանում լավ ռեստորանները դրսից են ներկրում էս միսը»․ վարչապետը՝ Գաբոյանների անասնագոմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Շիրակի մարզում հյուրընկալվեց նաև ոչխարաբուծությամբ ու այծաբուծությամբ զբաղվող Գաբոյաններին։ Գաբոյանների ընտանիքն օգտվել է Կառավարության ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերից․ անասնագոմի կառուցման համար ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։ Ներդրողը կառավարության ծրագրով  ձեռք է բերել 240 գլուխ ֆրանսիական բլանշ

«Ապրես, Փաշինյան ջան, հրաշք»․ մանկապարտեզի կառուցմամբ ոգևորված կառնուտցին՝ վարչապետին

ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր մարզային այցելությունների շրջանակում եղավ նաև Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայրում, որտեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նոր մանկապարտեզ։ Այն նախատեսված է 50 երեխայի համար, այս բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել։ Ծրագրի ընդհանուր արժեքը 259 մլն դրամ է, որից 181 մլն դրամը հատկացրել է կառավարությունը: Միաժամանակ, պետբյուջեից տրամադրվել է 16

50.000 ստորագրությունն իրականություն է. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի ՖԲ գրառումը. 50.000 ստորագրությունն իրականություն է. սա մեր նորանկախ պատմության անկյունաքարային իրադարձությունն է:

Հեղափոխություն արած կնոջ գրկախառնությունն ու գյուղացիներից մեկի հետ լեզվակռիվը․ Փաշինյանը Հոռոմում էր

«Կանչում, բերում եք, դրա համար էլ մեզ աշխատանքի տեղ չի մնում»։ «Ինչի՞ ենք կանչում բերում, ես չեմ գործատուն, բայց գիտեմ՝ հիմնարկները խնդրում-աղաչում են, աշխատող չկա»,- ասաց վարչապետը։ Տղամարդը  շարունակեց՝  «Մենք էլ աշխատող չենք, ես Ռուսաստանում ավելի շատ եմ առնում, քան էստեղ»։ «Բա որ Ռուսաստանում ավելի շատ ես առնում, ինչի՞ ես էստեղ»,- հարցրեց վարչապետը։ « Նոր եմ եկել»-, պատասխանեց բնակիչը։

Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների` 2024 թվականին զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերը ոչ թե 26-են, ինչպես ԱԺ-ում ներկայացրել է գլխավոր դատախազը, այլ 39-ը

Օրերս ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ 2024 թվականի հունվարից մինչ օրս  զինվորական ծառայության հետ կապված մահերի թիվը 26 է, որից 5-ը ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր են: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը ներկայացրեց պաշտոնական վիճակագրությունից տարբերվող այլ թվեր. «Վիճակագրությունն իրականում լրիվ այլ թվերի մասին

ՀՀ ԲՏԱ ռազմաարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահը եւ ԲՏԱ նախարարը հանդիպել են ԱԺ մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներին

Ս․թ․ հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի, ՀՀ ԲՏԱ ռազմաարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանի և ԲՏԱ նախարարության այլ ներկայացուցիչների հետ։ Հանձնաժողովականները շնորհավորել են ԲՏԱՆ ՌԱԿ նորանշանակ նախագահին՝ մաղթելով բեղուն աշխատանք։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովի

Սիսիանի համայնքապետ կընտրվի Հովսեփ Առաքելյանը, առաջին տեղակալը կլինի Դավիթ Հարությունյանը․ հնարավո՞ր է այլ սցենար

Ավագանու մանդատ ստացած Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել

Արմավիրի մարզում ծեծի են ենթարկել երկրապահի. նա տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքում տանիքից վայր ընկնելու հետևանքով «ԳՈՒՎ հարցականով, գլխի և գոտկային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանները հիվանդանոցում պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արմավիրի

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Nissan» (վարորդ՝ Վ․

Գետք այցելած վարչապետին իր դիմանկարը նվիրեցին ու գյուղի խնդիրները թվարկեցին

Գետքը Շիրակի մարզի այն գյուղական համայնքներից է, որտեղ  վերջին մեկ տարվա ընթացքում անընդմեջ բողոքի ցույցեր էին տեղի ունենում ու անխնա քննադատություններ էին հնչում կառավարության հասցեին։

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Հանդիպումը կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի

«Մտածե՞լ եք  ջրի, սուրճի, թեյի վաճառք կազմակերպելու մասին»․ Փաշինյանը Անիպեմզայի բնակիչներին սովորեցնում է՝ ինչպես եկամուտ ստանալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելությունների շրջանակում այսօր Շիրակում էր։ Ցավոք, վերջին 2-3 տարիների ընթացքում նրա այցերի մասին լրատվամիջոցներին տեղյակ չեն պահում, լուսաբանման չեն հրավիրում, այլ բավարարվում են կառավարության կամ հենց վարչապետի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում տեսանյութներ ու տեղեկատվություն տարածելով։ Ինչևէ, ինչպես տեսնում ենք Փաշինյանի ՖԲ պաշտոնական էջից, նրա այցը բավական տարողունակ է, այցելել է Շիրակի

Դատական գործընթացի արհեստական հետաձգումը ևս մեկ ակնհայտ փաստ է, որ Ռուբեն Վարդանյանի և մնացած կալանավորված անձանց նկատմամբ քրեական գործերը ամբողջությամբ շինծու են

COP-29 համաժողովի մասնակիցները պետք է հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը Ադրբեջանի կողմից համամարդկային արժեքների ոտնահարման վերաբերյալ՝ պահանջելով օր առաջ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։

Ստամբուլում հանդիպել են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ: Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը։ ՀՀ ԱԳՆ

Կարեն Քոչարյան. «Աշխարհը հաշվի է նստում ուժեղի, ատամ ցույց տվողի, ինքնասիրություն եւ արժանապատվություն ունեցող պետությունների հետ, այլ ոչ թե նրանց, որ ասում են. բա էս խեղճն ինչ անի, ջեբը գցեցին»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Հենարան» մամուլի ակումբում, խոսելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակի, մարտահրավերների եւ անվտանգային սպառնալիքների մասին, ասաց. «Ներքաղաքական որեւէ օրակարգ չկա, որովհետեւ չկա ներքին քաղաքականություն: Ցավոք սրտի, վաղուց արդեն Հայաստանը դարձել է խամաճիկ ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական ուժերի ձեռքում: Եվ դրա համար ներքաղաքական օրակարգերը սկսվում եւ ավարտվում են հեծանվավազքերով կամ տարբեր հարթակներում ինչ-որ հայհոյախառն կռիվներով: Այնպես որ,

Էրդողանն ընդունել է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Ermenihaber.am. «3+3» տարածաշրջանային խորհրդակացական հարթակի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։ Հանդիպումը կայացել է Թուրքիայի նախագահականում։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Հարցաքննվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով ողջ մնացած, ողբերգության ականատես վերջին վկան․ հակասություններ՝ նրա ցուցմունքներում

Հետաքրքրվեցինք՝ վկաների հարցաքննության ընթացքում իրենց հուզող գոնե որոշ հարցերի պատասխանները ստացե՞լ է, Նորայր Նորիկյանը պատասխանեց․ «Ընդհակառակը, ավելի մեծ հարցեր են առաջացրել։ Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս քրեական վարույթով հանրությանը հուզող պատասխանները դեռևս սպառիչ կերպով տրված չեն»։

Շարմազանովը հիշեցնում է 2016թ. իր ելույթը՝ Մոսկվայում. «No pasaran»

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ՖԲ գրառումը. Հայաստանում Բյուլբյուլօղլուն ցիտողներին հիշեցնում եմ ելութս, որը նույն Բյուլբյուլօղլին լուռ եւ խելոք լսում էր Մոսկվայում՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ 2016թ.ապրիրլի 19,Մոսկվա։ Եվրասիա մայրցամաքի խորհրդարանների ղեկավարների համաժողով։ Իմ պատասխանը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին։ Հ.Գ.Հատուկ նրանց համար,ում համար պատմությունը սկսվում է 2018թ- ի ապրիլից հետո։ No pasaran. Արցախի պատասխանն Ադրբեջանին. Էդուարդ Շարմազանովը

«Թալանի փառատոն» Երեւանում. «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավարը՝ ավտոբուսների ոլորտի մասին

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանի ՖԲ գրառումը. Թալանի փառատոն Երևանում. ավտոբուսների ոլորտում օրական ստվերը կազմում է շուրջ 80.000 դոլար (ըստ քաղաքապետարանի ներկայացրած թվերի): Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում

ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել է «Աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» խորագրով աշխատաժողով: Մասնակցում էին ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներ, Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի 11 համայնքների ղեկավարներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների տնօրեններ, բժշկական կենտրոնների

Արամ Գ. Սարգսյան. «Երեւանը դարձել է ռախիտ մի մարմնի մեծ գլուխ»

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած «Երկրաշարժ Երեւանում. հնարավոր հետեւանքները» թեմայով ասուլիսի նպատակը բնակչության եւ դեռ գործող քաղաքապետի ուշադրությունը հրավիրելն էր այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են Երեւանի անվտանգությանը: «Մենք շատ լավ պատկերացնում ենք իրավիճակը, թե ինչպիսի հնարավոր ռիսկերի առաջ ենք կանգնած, եթե հանկարծ այսպիսի կառուցապատման արդյունքում Երեւանում կամ Հայաստանում լինի երկրաշարժ»,-ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ

Էական բարեփոխումներ  ՇՄՆ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում։ Նախքան ընթացիկ աշխատանքների քննարկումը նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։ Նախարարին այցի ընթացքում ուղեկցել է նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։ ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում նախարարը ևս մեկ անգամ շեշտել է

ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետից դեպի Հայաստանի Հանրապետության «Ագարակ» անցման կետ ուղևորվող բեռնատար տրասպորտային միջոցների վարորդները, իբրև տրանսպորտային միջոցի համար նախատեսված պաշար, պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք (հիմնականում դիզելային վառելիք), որոնք այս կամ այն կերպ հետագայում հայտնվում

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող կանոնակարգի

«Հաջողակից՝ սկսնակին». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրի դրամաշնորհով գյումրեցի դերձակը վերազինել է նորաբաց կարի արհեստանոցը

Կար ու ձևը գյումրեցի Աստղիկ Կուրղինյանի 20 տարվա մասնագիտությունն է։ Սկզբից աշխատել է տանը՝ ծանոթների համար, հետո տեղավորվել աշխատանքի կարի արհեստանոցում։ 20 տարի է պահանջվել, որ Աստղիկը հավաքի ուժերն ու կյանքի կոչի իր երազանքը՝ հիմնի սեփական բիզնեսը՝ կարի արհեստանոց։ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» կամ ավելի հակիրճ՝ «Հաջողակից՝ սկսնակին»

Արցախյան պատերազմի մասնակից ադրբեջանցու անունով Թուրքիայում փողոց է անվանակոչվել

Ermenihaber. Թուրքիայի արևմտյան Աֆյոնքարահիսար նահանգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված գործողությունների և պատերազմի մասնակցի անունով փողոց է անվանակոչվել: Իբադ Հյուսեինլի անունով անձը, որը որակվում է որպես «Ադրբեջանի ազգային հերոս», փաստացի Թուրքիայում հարգանքի է արժանանում հայերի դեմ իրականացված ոճրագործությունների համար: Սա հայերի դեմ պատերազմած և նրանց դեմ ոճրագործությունների իրականացրած մարդկանց հավերժացնելու հերթական քայլերից է Թուրքիայում:

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է Կոտայքի մարզի 50–ամյա բնակչի կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ԹԴՊ բաժնում տեղեկություններ են ստացվել Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից իր բնակության վայրում թմրամիջոց աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու համար լաբորատորիա  հիմնելու և

«Դատական գործեր հարուցելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելը կանխելն անհնար է, անհրաժեշտ է առերեսվել իրականության հետ»

Ermenihaber. Թուրքիայի Դիարբեքիր նահանգի փաստաբանների միության նախկին ղեկավարների նկատմամբ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար դատական գործ էր բացվել։ Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել առաջին դատական լսումը, որի ընթացքում էլ հենց վերջիններիս նկատմամբ արդարացման որոշում է կայացվել։ Նահիթ Էրենին և միության կառավարման խորհրդի անդամներին մեղադրում էին «Թուրք ազգին և պետությանն ուղղված հանրային նվաստացման» հատկանիշներով։ Դատական լսումներին

Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Հանդիպմանը մտքեր

Կամերային նվագախումբը 6 երկրի 9 քաղաքում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728