Օրվա լրահոսը
«Վրացական երազանք»-ը տարածքային ամբողջականության թեման օգտագործում է այլ սուր հարցերից հանրության ուշադրությունը շեղելու համար. կարծում են փորձագետները. JAMnews
JAMnews. Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարում է, որ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը դառնալու է իր գլխավոր առաջնահերթությունը: Կուսակցության քաղաքական հռետորաբանության մեջ հնչել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու և 2008 թվականի օգոստոսյան պատերազմը, իբր, հրահրելու համար Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությանը դատապարտելու խոստումներ: Սա առաջին դեպքն է իշխանության 12 տարիների ընթացքում,
Տիգրան Ավինյանը՝ նոր նշանակումների եւ քաղաքացիների ահազանգերի մասին
Երեւանի քաղաքապետն անդրադարձավ նաեւ Այգեձորի տարբեր շենքերի բնակիչներից ստացված ահազանգերին, որով նրանք իրենց մտահոգությունն են հայտնել Օրբելի 23, 27, 29 հասցեներում իրականացվող լայնածավալ քանդման աշխատանքների առնչությամբ:
Ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 1-13 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա
Նոյեմբերի 1-ից տրանսպորտի համար վճարեք երկու եղանակով. Տիգրան Ավինյան
Առաջինը 100 դրամանոց մետաղադրամ ունենալն է, երկրորդը՝ օգտվելը միասնական տոմսային համակարգի հնարավորություններից
Սխալմամբ կարծում ենք, թե հիմնական վտանգը դրսից է, ուրիշ երկրից. Վահե Հովհաննիսյան
Ներքին այլասերումից, ներքին կազմաքանդումից պետք է սարսափել ու կասեցնել այդ ընթացքը
Եվրոպական խորհրդարանում նախատեսում ենք կազմակերպել մեծ խորհրդաժողով, որը նվիրված կլինի պատանդների ազատ արձակմանը. Գասպար Կարապետյան. «Ապառաժ»
COP29-ին ընդառաջ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին եւ պահանջում ապօրինի պահվող հայ պատանդների եւ ռազմագերիների վերադարձը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում անդրադարձել է այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին։ «ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը եւ «Եվրոպացիներ հանուն Արցախի»
«Բոլորը մեկում» Business Pro փաթեթ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Business Pro փաթեթը՝ ստեղծված բիզնեսի բոլոր ֆինանսական կարիքները հոգալու համար։ Փաթեթը «բոլորը մեկում» լուծում է, որն իրավաբանական անձանց թույլ է տալիս կազմակերպել իրենց ամենօրյա աշխատանքն առանց ընդհատումների և ունենալ բոլոր անհրաժեշտ գործիքները ձեռքի տակ։ Վճարելով ամսական 6,000 ՀՀ դրամ՝ Հաճախորդները ստանում են 10 ծառայություն արտոնյալ պայմաններով՝ ներառյալ անվճար հաշիվներ դրամով,
Երևանն անընդունելի է համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը. Իրանում ՀՀ դեսպան
«Ազատություն». Հայաստանի աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուրջ են Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա, «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմի առաջ քաշված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ դիվանագետը շեշտել է՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր երաշխիքներից մեկը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, որը
Մահացել է Ֆեթուլլահ Գյուլենը
Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ
ԱԱԾ նախկին տնօրեն. Քյարամյանի հայտարարությունը Աղազարյանի մասով պետք է իրավապահ մարմինների ուշադրությանն արժանանա. «Ժողովուրդ»
ArmLur.am-ը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հետ Ազգային Ժողովում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջադեպի, Կոմիտեի նախագահի հասցեին հնչած «ռեպլիկի» եւ այդ դեպքից հետո ծավալված իրադարձությունների մասին։ ՀԱՐՑ 1. Պարոն Համբարձումյան, Դուք որպես բարձրաստիճան սպա, ով ղեկավարել է կարևորագույն կառույցը, որը ղեկավարել է Արգիշտի Քյարամյանը, կխնդրեի գնահատել
ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած չորս բանաձևերից ոչ մեկն Ադրբեջանին իրավունք չի վերապահել ցեղասպանության ենթարկել Արցախի քաղաքացիներին․ Ստեփան Հասան-Ջալալյան
Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցության բնութագրմամբ թքողների քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամը, ով զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, 2024թ. հոկտեմբերի 19-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության վրա հարձակվելու մասին հարցին, մասնավորաբար, հայտարարել է. «Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»: Մեջբերման վերաբերյալ
Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը բացվել է, 3 հոգի հայտնվել են դրսում. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 երեխա և 1 կին։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները
Երրորդ հանրապետության քաղաքական համակարգը փլուզված է, կազմաքանդված է իր բոլոր բաղադրիչներով․ Սամվել Ֆարմանյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը Երրորդ հանրապետության քաղաքական համակարգը փլուզված է, կազմաքանդված է իր բոլոր բաղադրիչներով՝ կուսակցություններ, գաղափարախոսություններ, արժեքներ, իմաստներ, առաջնորդներ, սիմվոլներ, ընտրական համակարգեր, հաղորդակցության եղանակներ և այլն: Քաղաքական դերակատարների շատ մեծ մասն այս պարզ իրողությունը չեն էլ նկատում. ամբողջ թափով շարունակում են խոսել հիմնականում անցյալի մասին՝ փորձելով ապացուցել սեփական անսխալականությունը, հակադրել
Մտքումս զուգահեռներ անցկացրեցի, թե ինչպես է շունս կռիվ տալիս նրա համար, ինչ իրենն է, ինչպես է պատրաստ վերահաստատել իր ազդեցությունն իր արեալում․ Արմեն Աշոտյան
Շանս շատ էի կարոտում։ Բանտում հաճախ էի հիշում մի բուռ քյոմուր սև, շարժվող ու փափուկ բշտիկին, ում կալանքիցս 2 ամիս առաջ ընկերներիցս մեկը նվիրեց ինձ։ Կինս շոկի մեջ էր, «կամ ես, կամ շունը»` անհողդողդ ձայնով վերջնագիր ներկայացրեց ինձ, մինչ այդ, սակայն, բոլ-բոլ սիրելով մեր տանը անսպասելիորեն հայտնված, հազիվ քայլող, անվերջ նվնվացող և տան հատակին իր
Հերոսի ճանապարհը. սիրտ ու նվիրվածություն
Հիշողությունը վերադառնում է լուռ, ինչպես պատերազմի մշուշոտ լուսաբացը, որը ծածկում է այն ամենը, ինչին ձեռքը դիպչում է: Մեծ ընտանիքի երջանիկ, խնամքով պահված անցյալը մի ակնթարթում կոտրվեց, երբ գույժը ներխուժեց ներս։ Արևոտ օրերի ծիծաղն ու անուշ խոստումները լուռ տեղը զիջեցին տխուր իրականությանը, որտեղ հույսն ու ցավը խառնվեցին իրար: Ժամանակը կանգ առավ այն օրը, երբ ընտանիքն իմացավ,
Ադրբեջանին քաղաքական սպառնալիք համարում է հարցվածների 87 տոկոսը, Թուրքիային՝ 79 տոկոսը
Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ) սեպտեմբեր ամսին հեռախոսազանգով հարցում է անցկացրել բնակչության շրջանում՝ պարզելու հանրության վերաբերմունքը իր ընտրած շրջանակի հարցերի նկատմամբ: Հարցվածների 41 %-ը Հայաստանի հիմնական խնդիր համարում է ազգային անվտանգությունը եւ սահմանային խնդիրները, մոտ 56%-ը դեմ է ՀՀ սահմանադրության փոփոխությանը, 62 %-ը կարեւոր է համարում, որպեսզի Արցախից բռնի տեղահանվածները ներգրավված լինեն քաղաքական որոշումների կայացմանը, 12
Ֆերիկ համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 34.60%-ը
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում քվեարկությունն ավարտվել է 20:00-ին: Քվեարկությանը (նախնական տվյալներով) մասնակցել է 91 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցողների 34.60%-ը: Հիշեցնենք, որ համայնքը մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավար էր ընտրում: Համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 263 է: ՀՀ ԿԸՀ
Հայաստանի բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 2 ոսկե եւ 3 արծաթե մեդալ
Բռնցքամարտի Հայաստանի մինչեւ 22 տարեկան տղաների հավաքականը Սոֆիայում այսօր ավարտեց մրցելույթներն այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում: Եզրափակիչ փուլում մեր տղաները նվաճեցին մեկ ոսկե եւ երեք արծաթե մեդալ: Ռուդոլֆ Գարբոյանի չեմպիոնական մենամարտից հետո, որում նա վստահորեն պարտության մատնեց ադրբեջանցուն, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ՝ Արթուր Սահակյանը եւ 67 կգ՝ Հարություն Հակոբկոխյանը բավարարվեցին արծաթե մեդալով:
Քննարկվել են ՀՀ ԱԺ եւ ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հնարավոր հեռանկարները
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզամարիենտի Դաթո Հաջի Աբդուլ Ռահմանի հետ: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին՝ Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում աջակցելու համար: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ եւ ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հնարավոր հեռանկարները: Յանթի Ռահմանն իր հերթին
Վերամբարձ կռունկը կողաշրջվել և մասամբ հայտնվել է բնակչի շինության մեջ
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկ մոտակայքում ավտոկռունկը թեքվել է և հենվել շենքին. անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի 2-րդ փողոցում ավտոկռունկը կողաշրջվել է
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործություններով
Շարունակվում է նվիրատվության բարի ավանդույթը։ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվեց անվանի քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի 16 գրաֆիկական ստեղծագործություններով և 2 քանդակով: Արտո Չաքմաքչյանի այրին՝ Նաիրի Պահլավունի-Չաքմաքչյանը, մեծ արվեստագետի ստեղծագործությունները նվիրեց Հայաստանի ազգային պատկերասրահին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում
Սոֆիայում ընթացող բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերի օրը Հայաստանից առաջինը ռինգ մտած 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը ադրբեջանցի Նիժատ Հուսեյնովին լիովին զրկեց հաջողության հասնելու որեւէ հույսից: Մեր բռնցքամարտիկը վստահ սկսեց մենամարտը եւ ռաունդից-ռաունդ մեծացնելով ճնշումը մրցավարների միաձայն որոշմամբ համոզիչ հաղթանակ տարավ՝ նվաճելով այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիին իր նվաճած ոսկե մեդալը ՀՀ դեսպանությանն է հանձնել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը: Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր
ՀԿԿ կենտկոմի 1-ին քարտուղար. «Արեւմուտքը եւ նրա ծառա ուժերը միշտ փորձել են խարխլել հայ-ռուսական բարեկամությունը հատկապես 2018 թվականի իշխանազավթումից հետո»
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Ռուսական կայսրության կողմից Երեւանի բերդի գրավման 197-ամյակի կապակցությամբ տոնական քայլերթ, դաշտային խոհանոց եւ բացօթյա համերգ էր կազմակերպել մայրաքաղաքում: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց. «Հայաստանն ու Ռուսաստանը դարավոր բարեկամության պատմություն ունեն, որն Արեւմուտքը եւ նրա ծառա ուժերը միշտ փորձել են խարխլել հատկապես 2018 թվականի իշխանափոխությունից, մեր բնորոշմամբ, բռնի
Նախագահ Սարգսյանը փաստերով պայթեցնում է ադրբեջանական քարոզչական փուչիկը ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերի մասին, իսկ նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիեւի հանցավոր քայլերը․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերի մասին։ Քանի որ նիկոլիստներն ամբողջությամբ վեր են ածվել Ալիեւի քարոզիչների թիմի, ներկայացնում եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանում։ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հստակ ներկայացնում է ՄԱԿ -ի ԱԽ կողմից ընդունած 4 հայտնի բանաձեւերի իրական բովանդակությունը։ Նա նշում է. «
Էլչին Ամիրբեկով. Խաղաղությունը հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության․ «Ազատություն»
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պնդում է` Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։ «Եթե Հայաստանում իշխանության գա նոր կառավարություն, կարող է գալ այն եզրակացության, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Քանի որ դրա իրավական ուժն ավելի բարձր է, քան
Դատապարտյալին դատարանում վիրավորած դատախազն ազատվել է աշխատանքից․ ծառայողական ուսումնասիրությունը մնաց անհետեւանք
Վերահսկող դատախազները սահմանված կարգով այցելում են ՔԿՀ-ներ
Հայաստանի չորս բռնցքամարտիկներ այսօր մենամարտելու են Եվրոպայի չեմպիոնի կոչման համար
Բուլղարիայի մայրաքաղաքում այսօր ավարտվում է բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունը: Մրցումային վերջին օրը ռինգը տրամադրվել է տղաների եզրափակիչ մենամարտերին, որտեղ Հայաստանն ունի չորս մասնակից: Ոսկու համար 51 կգ քաշային կարգում Ռուդոլֆ Գարբոյանը մենամարտելու է ադրբեջանցի Նիժատ Հուսեյնովի հետ: Եվրոպայի չեմպիոն, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը կոչումը պահպանել փորձելու է Վրաստանը ներկայացնող մեր հայրենակցի՝ Գոռ
Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը
ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Նգուեն Թի Թանի հետ: Հայկական պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես անդրադառնալով նաեւ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս առիթով վիետնամական կողմն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 20-ի և 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում` Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի