Օրվա լրահոսը
Սևանա լճի մակարդակ իջել է 1 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 14-20-ը.(2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.48 մ (20.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 31 սմ-ով։ ☑️Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602
ՀՀ-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման կանոնակարգին կողմ քվեարկեց ՔՊ-ական 5 պատգամավոր
Հայաստանի իշխանությունը հլու-հնազանդ անընդհատ գնում է զիջումների․ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մանասյան. Պետական մարմինների գործունեության առնչությամբ իմ ելույթները սովորաբար քննադատական են
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանի հասատության 20-ամյակի առթիվ կազմակերպված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը։ «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, Ձերդ գերազանցություն հարգարժան դեսպաններ, Միջազգային և օտարերկրյա գործընկերներ, Պետական այրեր,
«Ներքին Հանդում ե՞րբ է լինելու սահմանազատում եւ սահմանագծում»․ Գեղամ Մանուկյանը՝ Մհեր Գրիգորյանին
Որ այլեւս Սոսիների պուրակը չկտրվի ադրբեջանցիների կողմից, որ Ներքին Հանդի բնակիչն իր հանգուցյալին կարողանա գյուղի գերեզմանատանը հուղարկավորել եւ ոչ թե բերի Կապան։ Կոնկրետ ձեր մտքում ունե՞ք սխեմա՝ երբ է լինելու:
Եթե ուզում ենք Երևանում ունենալ շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ, աջակցեք այդ գործում. օգտվեք կա՛մ տոմսային համակարգից, կա՛մ միշտ ունեցեք 100 դրամանոց մետաղադրամ. Ավինյան
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդով վճարում իրականացնելը
«Արցախի հայը ձգտում է անկախության ու ինքնիշխանության, որովհետեւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում միայն մորթվում ու ցեղասպանվում է»
«Պետք է Մինսկի խմբի բանակցային գործընթաց մտնի մի կարեւոր սկզբունք, որ զոհը չի կարող ապրել իրեն ցեղասպանող պետության սահմաններում»։
Փաշինյան. Պետք է իրավունքի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների այլ անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 20-րդ տարեդարձի առիթով և ընդգծել վերջինիս կարևորությունը: Նիկոլ
«Եթե Արցախի հարցն այս պետության տակից հանեն, պետությունը փլուզվելու է․ դա լավ գիտեն մեր թշնամիները եւ ՀՀ իշխանությունները զավթածները»․ Լեւոն Հայրյան
Լեւոն Հայրյանը նաեւ ասաց, որ Հայաստանի իշխանությունները ներսում ճնշում են արցախցիներին, հայտարարում են, որ Արցախ չկա, բայց դրսում Արցախի անունից որոշումներ են ընդունում ու հայտարարություններ են անում։
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 45 մլն դրամ կտրամադրի Երևանի N3 ՏՄԱԿ-ի վերանորոգման համար
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 45 մլն դրամ կտրամադրի Երևանի N3 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ամբողջական վերանորոգման համար։ Օրերս Ծարավ Աղբյուր 14 հասցեում գտնվող «Երևանի N3 ՏՄԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Մսրիկյանը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը քննարկել են ընթացիկ աշխատանքները, դրանց ժամանակացույցն ու ընդհանուր ծավալը, լուծումներ են տվել բաց հարցերին։ Կենտրոնի շենքի ամբողջական բարեկարգումը
«2004 թվականից տեղի են ունեցել գրանցումներ, որոնց հիմքը ես ինքս չեմ կարողացել հասկանալ». Մհեր Գրիգորյանն՝ Արծվիկ Մինասյանին
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շանս ունենան բանակցություններն անցկացնելու երկկողմ ձևաչափով` առանց երրորդ կողմի միջնորդության. «Վեճերի լուծման կարգը շատ բարդ բան է, բոլորս շատ լավ հասկանում ենք, ես էլ՝ այդ թվում, որովհետև եղել եմ այդ վեճերի լուծման մեջ, բայց եթե մենք երրորդ երկիր բերենք, դարձնենք արբիտրաժ, ես չգիտեմ` ինչ շահերի բախում կլինի»,-ասաց նա` հավելելով, որ երրորդ երկրի ներգրավմամբ հնարավոր է այնպիսի ռիսկեր առաջ գան, որ հայկական կողմի կամքից անկախ՝ լինեն որոշումներ, որոնք պարտադիր լինեն, իսկ ստորագրողները չկարողանան պատասխան տալ, թե ինչո՞ւ դա ստորագրվեց։
Հայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նախագահները հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. դատախազը գործն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատել է «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին և ներկա նախագահների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու, դրան օժանդակելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2009 թվականներին «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ (այսուհետ՝ ՀԿ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, 2008 թվականի
«Եթե Ալեն Սիմոնյանը խոսում է ՄԱԿ-ի չորս բանաձեւի մասին, մենք կխնդրեինք, որ նա պայքարեր այդ չորս բանաձեւերը կյանքի կոչելու համար»․ Արթուր Օսիպյան
«Այսօրվա դրությամբ էլի ՀՀ իշխանությունը Արցախը նվիրում է Ադրբեջանին, աշխարհը չի ընդունում»։
ՖԱՖ անդամները ՀՖՖ-ի դիմաց պահանջում են Արմեն Մելիքբեկյան հրաժարականը
ՖԱՖ անդամները ՀՖՖ-ի դիմաց բողոքի ցույց են անում պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը: Նշենք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարական չի տա։
«Երբ հարցը գնում է Ադրբեջանին ինչ-որ տարածքներ զիջելու մասին՝ անգիր գիտեք, թե ո՞ր քարտեզն է»․ Աննա Գրիգորյանը՝ Մհեր Գրիգորյանին
Աննա Գրիգորյանն արձագանքեց՝ հայ մարդը վստահ չէ, որ կանոնակարգը հաստատելուց հետո սահմանազատման գործընթացում Հայաստանի բռնազավթված տարածքները վերադարձվելու են, ՀՀ փոխվարչապետն էլ ասում է՝ չգիտի այդ հարցի պատասխանը, բայց կանոնակարգը պետք է հաստատվի, որ սահմանազատման գործընթացը շարունակվի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։ Եղանակի կանախատեսումներին
«Ադրբեջանում հուսով են, որ ԱՄՆ նախագահ կընտրվի Դոնալդ Թրամփը, իրենց վրայից ճնշումները կընկնեն, քանի որ ԱՄՆ-ն այլեւս չի զբաղվի հարավկովկասյան տարածաշրջանով»
Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ ՌԴ-ն ու Ադրբեջանը սահմանին անընդհատ սադրանքներ, ագրեսիա հրահրելով՝ ՀՀ-ից ինչ-որ բաներ են փորձում կորզել, իսկ նրանց համար խոչընվդոտ է ԵՄ դիտորդական առաքելությունը։ «ԱԳ նախարարների հանդիպումից մի քանի օր առաջ Ադրբեջանն արդեն կրկնում էր իր՝ ավանդական դարձած թեզը. Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ՀՀ-ն պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Սա նշանակում է, որ
Ի՞նչ նամակ է գրել «Միսս Տիեզերք Արմենիայի» կազմակերպիչը Ժաննա Անդրեասյանին
«Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի մասնակցի «Միսս Տիեզերքին»
ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլում առավել բարձր միավորներ հավաքած հավակնորդները
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԵՐՆ ԱՆՑԱԾ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՀԱՎԱՔԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը,
ՀՀ-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման կանոնակարգը գործընթացի միակ կամ հիմնական իրավական հիմքը չէ․ Մհեր Գրիգորյանը՝ Քրիստինե Վարդանյանին
Մհեր Գրիգորյանը հայտարարեց՝ շատ ավելի կարևոր է, թե գիծը, որը վերականգնվում է, ինչ իրավական բազայով է հիմնավորված եղել Խորհրդային Միության ժամանակ։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար. 3 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 18-ից 21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 186 դեպք, որոնցից 3-ը` նախկինում կատարված: Մասնավորապես, թմրանյութի հայտնաբերման՝ 33, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, անձնական ունեցվածքի գողության` 17, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 16-ական, ֆիզիկական ներգործության՝
«Հանցավորության դեմ լսումներին մասնակցող մարդիկ իրենք էին հանցավոր վարքագիծ դրսեւորում. նորմալ երկրում պաշտոնանկություններ կլինեին»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ նորմալ իրավական երկրում Ազգային ժողովում Քննչական կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո պետք է քրեական գործեր հարուցվեին ու պաշտոնանկություններ լինեին։ «Առավոտի» հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ եթե պատգամավորների վերաբերյալ հովանավորչության փաստեր կան, ինչի մասին ՔԿ ղեկավար Արգիշի Քյարամյանն ասաց Ազգային ժողովում, հասարակությունը շատ արագ պետք է լուծումներ տեսներ։
Նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել, թե ո՞ր հատվածում պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաջորդ սահմանազատումն իրականացվի․ Մհեր Գրիգորյան
Թե ո՞ր հատվածում է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաջորդ սահմանազատումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ դրա վերաբերյալ նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել։ Հարցը տվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։ Նա նաեւ հետաքրքրվել էր, թե ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ Տավուշի հատվածում է պետք սկսել սահմանազատում-սահմանագծում իրականացնելը։ «Մի
Մեր իշխանությունն ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի օժանդակությունը, որ ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր ոք սեփական օրինակով համոզված լինի մարդու՝ բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դրույթի կենսունակության մեջ. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանի ելույթը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովում Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման 20-րդ տարեդարձին: ՄԻՊ ինստիտուտի ներդրմամբ, որը տեղի ունեցավ 20 տարի առաջ, տեսական առումով կարեւոր ու ժողովրդավարական ձեռքբերում ունեցանք, սակայն, ինչպես բոլորիս է հայտնի, այս ինստիտուտը, ցավոք, երկար տարիներ չի ծավալել այն
Հիմքը 1976 թվականի գլխավոր շտաբի քարտեզն է․ Մհեր Գրիգորյանն՝ Արմեն Ռուստամյանին
Նա նաեւ նկատեց, որ համատեղ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է եւ լիազորություն չունի միջպետական համաձայնագրեր ստորագրել։
ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին. Արցախի 60 ՀԿ-ներ դիմում են հանձնել Արարատ Միրզոյանին
Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է փոխանցվել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ Պարոն նախարար, 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության քաղաքացիական հասարակության ավելի քան 50 կազմակերպություններ Ուղերձ են հղել Եվրոպայում անվտանգության և
Խնդրում եմ, մի՛ եղեք միամիտ. Տիգրան Ավինյանը՝ երեւանցիներին
Խորհուրդ չեմ տալիս օգտվել բրոքերական ծառայություններից, դրանք ապօրինի գործունեություն են ծավալում
Մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից օդամղիչ հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով. Գոռ Աբրահամյան
Այս պահին չկան նշված միջադեպի ժամանակ ՀՐԱԶԵՆԻ կիրառման կամ անչափահասին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ տվյալներ։
Վարչական, թե քաղաքացիական դատարան. «Բեգլարյան» բժշկական կենտրոնի գործը ՍԴ-ում
2024 թվականի սեպտեմբերի 20-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել «Բեգլարյան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դիմումը: Ընկերության ներկայացուցիչներն էին Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Սիրանուշ Սահակյանը: Նրանք խնդրել էին ՀՀ Սահմանադրության 6 եւ 103, 61 եւ 63, 162 եւ 163-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 26-րդ հոդվածի 9-րդ մասը, ՀՀ Սահմանադրության 1, 3, 28,
Ունկնդիրը, երաժիշտների նման, ուշադիր հետևում էր դիրիժորի ձեռքերի պլաստիկային, որոնք իր հերթին կարծես մի տեսակ տեսանելի երաժշտություն լինեին
Սա նաև այն դեպքերից է, որ ուզում ես ամեն օր մասնակից լինել նման հոգևոր տոնակատարությանը, ուզում ես ամեն օր հաստատել, որ քո երկրի նվագախումբը, քո երկրի երաժիշտը աշխարհի ամենաբարձրակարգ կատարողների ընտանիքին են պատկանում, ուզում ես քո սերնդին, երեխաներին ու թոռներին անպայման մասնակից դարձնել այս համամարդկային նվաճումին ու հասկանում ես, որ կա համամարդկային այնպիսի մի անհասանելի թվացող ոլորտ, ինչպիսին դասական ակադեմիական երաժշտությունն է:
ՀՖՖ նախագահ. Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հայտարարությունը Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ, Հայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից: Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը, ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց