Օրվա լրահոսը
Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել. Ավետիք Չալաբյան
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ` փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մհեր Գրիգորյանը փորձեց հիմնավորել այս տարի Տավուշում իրենց կողմից հայկական տարածքների զիջումը և զորքերի միակողմանի հետ քաշումը այն ծիծաղաշարժ փաստարկով, որ դրա հիմքը հանդիսացել է ԽՍՀՄ ԳՇ կողմից հրապարակված 1976 թ․ քարտեզը, և իրենք ընդամենը այնտեղ «վերականգնում» էին գործող սահմանը,
Օգոստոսին տնտեսական ակտիվության աճի տեմպն աննշան դանդաղեց` հասնելով 5.6 տոկոսի
Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիր Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը/հոկտեմբեր Սեպտեմբերին գնաճի տեմպը նվազեց մինչև 0.6 տոկոս (տ/տ): Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակեց մնալ արտահանման աճի հիմնական շարժիչ ուժը` չնայած անկման միտմանը: Զբոսաշրջությունից և արտերկից դրամական փոխանցումներից ստացված մուտքերն էականորեն նվազեցին 2024 թ. 1-ին կիսմայակում (տ/տ): Օգոստոսին պակասուրդն կուտակային բյուջեի մնացորդը
Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը
«Ազատություն». Բայդենն Ալիևին կոչ է անում այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը «Վաշինգտոնը մնում է հաստատակամ՝ աջակցելու երկու երկրների միջև տևական ու արժանապատիվ խաղաղությանը, որը վերջապես վերջակետ կդնի դարավոր հակամարտությանը», – գրել է Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահին ուղարկած նամակում: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Հայաստանը հետաքրքրված է Մալայզիայի հետ բազմակողմ կապերի ակտիվացմամբ». Հակոբ Արշակյան
Հակոբ Արշակյանը եւ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը Վիենտյանում հանդիպել են Մալայզիայի խորհրդարանի նախագահ Թան Շրի Դաթո Ջոհարի բին Աբդուլի հետ: «Հայաստանը հետաքրքրված է Մալայզիայի հետ բազմակողմ կապերի ակտիվացմամբ, եւ նման գագաթնաժողովների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»,- անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը եւ ընդգծելով դրա կարեւորությունը միջխորհրդարանական համագործակցության մեջ՝ նշել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Պետք է շարունակենք բարեփոխումները՝ զարգացնելով հաշվետվողականության մշակույթը, ինչը թույլ կտա մեզ ավելի պատասխանատու եւ միաժամանակ ավելի ընկալելի լինել հասարակության համար. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին եւ հանդես եկել ելույթով: Ստորեւ ներկայացնում ենք ելույթի տեքստը: «Հարգելի՛ փոխվարչապետ, Հարգելի՛ պատգամավորներ, Կառավարության հարգելի՛ գործընկերներ, Հարգելի՛ դեսպաններ, սիրելի՛ հյուրեր: Ողջունում եմ ձեզ այս
«Արցախի ժողովրդի՝ իր սեփական, պապենական հողում ապրելու իրավունքն անժխտելի է, որը ո՛չ Ալիեւը, ո՛չ ուրիշ մեկը իրավունք չունի անտեսելու». Մարիո Նալբանդյան. «Ապառաժ»
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը Միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ ՄԱԿ-ի կողմից ի՞նչ ընկալում ունի այսօր, եւ արդյո՞ք այն հնարավոր կլինի իրագործել։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է Սոցինտերնի՝ ԱՊՀ, Կովկասի եւ Մերձսեւծովյան երկրների հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի անդամ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքի պաշտպանության հանձնախմբի անդամ Մարիո Նալբանդյանը, որն այս օրերին գտնվում է ՀՀ-ում՝
«Նախկիններին» մերժելուց հետո փոխվարչապետ մնացած Մհեր Գրիգորյանը, որը դարձել է Նիկոլի համար այնքան վստահելի, որ նրան է հանձնարարվել գլխավորել հայրենիքը թշնամուն նվիրող ձևաչափը, խոսում է դավաճանությունից. Նաիրա Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Մհեր Գրիգորյանը խորհում է դավաճանության մասին: «Ես հասկանում եմ մեկ բան, որ եթե մենք մեր պրոբլեմները չլուծենք, ոչ ոք չի լուծի,կամ կլուծի երրորդ երկիրը, իսկ այն ես համարում եմ դավաճանություն»: Սա ասել է Ադրբեջանի քմահաճույքով մեր սահմանը գծող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ հանձնաժողովի նիստին:
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հերթական մրցանակն է ստացել Լոս Անջելեսի փառատոնում. «Ազատություն»
Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը հերթական մրցանակն է ստացել Լոս Անջելեսում հոկտեմբերի 17-20-ն անցկացվող վավերագրական ֆիլմերի փառատոնում։ «Ազատության» հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ մրցանակն իր համար անակնկալ է եղել, քանի որ ֆիլմն ուղարկել է այս փառատոն, բայց չի հետևել, որ այն ընդգրկվել է մրցութային անվանակարգում։ Ֆիլմում փաստագրված են ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի ընտանիքի ողբերգական ապրումները 44-օրյա
Էդգար Ղազարյան. «Եթե Մհեր Գրիգորյանը չի հասկանում, բացատրեմ. կանոնակարգը ԱԺ-ում վավերացնելուց հետո Ադրբեջանն ասելու է. դե, պարտավորությունները, որ ստանձնել եք, կատարեք»
ՍԴ-ն միջազգային պայմանագիրը քննության առնելու երեք ամիս ժամանակ ուներ: Կարող էին, չէ՞, սպասեին, տեսնեին՝ Ադրբեջանի կառավարությունը իրենց սահմանադրական դատարան ուղարկո՞ւմ է, թե՞ չէ: Եթե ուղարկում է, նոր այստեղ ՍԴ-ն տեսներ համապատասխանության հարցը: Այսինքն, իրենց սիրած բառով այդ գործընթացը հայելային լիներ:
Ֆիդան. «Մահացել է խավարի կազմակերպության պարագլուխը»
Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահականների կազմակերպության» ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մահվանը: Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը հայտարարել է, որ «մթության/խավարի կազմակերպության պարագլուխը մահացել է»: «Մեր պետությունը շարունակելու է պայքարն այդ կազմակերպության դեմ: Այս մահը մեզ մոտ ինքնագոհություն չի առաջացնելու»,-հավելել է նա:
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել, տեղեկանում ենք իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից։
ԱՄՆ քաղաքացուհու առևանգման վարույթով 5 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան
Կնոջը պահելով շինությունում, ձեռնաշղթայված վիճակում, նրա ամուսնուց, անվնաս ազատ արձակելու դիմաց, պահանջել են 4.000.000 ԱՄՆ դոլար գումար:
«Ասել, որ դա մեր սահմանի գիծն է, ցավոք, հնարավոր չէ»․ Ըստ Մհեր Գրիգորյանի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ 1988-ին անցկացված գործընթացը կիսատ է մնացել
Պատգամավորը հետաքրքրվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1925-26 թվականներին իրականացված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մասին, որը իր վերահաստատումն էր ստացել նաեւ 1988 թվականին
Սինգապուրի խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի՝ ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ-անդամ դառնալու հանգամանքը
Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահ Սեհ Կիան Պենգի հետ: Սինգապուրի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Սինգապուրի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում եւ ուրախությամբ ընդգծել 2019 թվականին Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետների փոխադարձ այցերը: Սեհ Կիան Պենգն ուրախությամբ ողջունել է Հայաստանի՝ ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ-անդամ դառնալու հանգամանքը
Մեծ ձեռքբերում կլինի, որ մեր նվագախմբի միջոցով աշխարհը ճանաչի հայ ստեղծագործողներին. Սերգեյ Սմբատյան
Սեպտեմբերի 28-ին և 29-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես եկավ Փարիզի երկու անվանի՝ «Սալ Գավո» և Փարիզի ֆիլհարմոնիայի «Սիտե դե լա մյուզիք» համերգասրահներում՝ ներկայացնելով hայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Առաջին համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և անվանի դաշնակահարներ Լուի Լորթիի ու Էլեն Մեղսիեի մասնակցությամբ: Ծրագրում
«Գիտության հանրամատչելիացումը մեր ժամանակներում խիստ պահանջված է». Համահայկական բնագիտական կրթական VII գիտաժողովը՝ ԳԱԱ-ում
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» թեմայով Համահայկական բնագիտական կրթական VII գիտաժողովը։ Այն կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը։ Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ, մանկավարժներ, առաջատար մասնագետներ ՀՀ գիտական և կրթական կառույցներից։ Մասնակիցներին
Հոլանդացի ժողովրդին՝ ի նշան հայ համայնքի երախտագիտության. խաչքարի օրհնության և օծման կարգ Նյուվեխայնում
Հոկտեմբերի 19-ին Նիդերլանդների Նյուվեխայն քաղաքում, Սբ. Նիկողայոս եկեղեցու բակում, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության և օծման կարգ։ Արարողությանը մասնակցեցին Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը և Մաստրիխտի Ս․ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր աստվածատուր քահանա Սարգսյանը։ Խաչքար-հուշարձանը, որի հեղինակն է խաչքարագործ
Սեպտեմբերին 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի պահանջների խախտում
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 21.3
Ըստ փոխվարչապետի, այս պահին բարդ է գնահատել ԲՐԻԿՍ-ին անդամակցության հեռանկարները
«ԲՐԻԿՍ-ի շրջանակում կոնսոլիդացիայի շուրջ դեռեւս այնքան քննարկումներ պետք է տեղի ունենան, որպեսզի մեզ եւ ձեզ համար հասկանալի լինի, թե դա ի՞նչ գործընթաց է, կլինի՞ այն, թե՞ չի լինի։ ԲՐԻԿՍ-ը շատ բարդ կոնսոլիդացիա ունի»։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի հետ կարեւոր համագործակցային կետեր ունի. Ջիանգ Չենգուա
Ջիանգ Չենգուան նշել է, որ ԱԺ պատվիրակության՝ Չինաստան կատարած այցից հետո իրականացվել է Երեւան-Ուրումչի ուղիղ օդային չվերթների գործարկումը
Ամեն վատթարագույն բան այս իշխանությունները ներկայացնում են որպես ձեռքբերում. Հովհաննես Իշխանյան
Դուք պարզապես սահմանադրախախտ եք, հակաժողովրդավար եւ հակամարդկային
«Հայոց համազգային միասնություն»-ը ոստիկանների գործողությունների մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն և հակակոռուպցիոն կոմիտե
ձերբակալվել է կուսակցության 8 անդամ, նրանցից 3-ը՝ երիտասարդ աղջիկներ:
«Ինքնիշխանության դիսկոնտավորումը մեզ ոչ ոք չի ների»․ Մհեր Գրիգորյան
«Ամեն ինչ շատ լավ հասկանալով՝ վստահ եղեք, որ որևէ կասկած ու որևէ մտահոգություն ես չունեմ՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա»․ փոխվարչապետ
Նախատեսված է տուգանք, եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով
Սահմանվել են անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները
Հայաստանի աշխատավարձերի իրական պատկերը․ մեկ երկիր, երկու տարբեր տնտեսություն. Աղասի Թավադյան
Աշխատավարձի միջինից այն կողմ Երևանի սրտում, նորակառույց գրասենյակային շենքերում տեղակայված են Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտի ու ֆինանսական համակարգի ընկերությունները, որտեղ երիտասարդ մասնագետների աշխատավարձերը չեն զիջում Արևմտյան Եվրոպայի աշխատավարձերին։ Սակայն պատկերն այլ է ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռու՝ երկրի գյուղական շրջաններում, ինչպես նաև կրթական և գյուղատնտեսական ոլորտներում։ Մարզային բնակչությունը հազիվ է վաստակում հիմնական կարիքները հոգալու
Գյումրու քաղաքապետը հրաժարակա՞ն է տվել․ քաղաքապետարանից հերքում են
Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է պաշտոնանկ անել միայն օրենքով սահմանված պարտադիր կամ պետության կողմից պատվիրակված լիազորություններն անբավարար կատարելու դեպքում:
Հրդեհի կեղծ կանչի 41 դեպք է եղել. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Հոկտեմբերի 14-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 148-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 57, փլուզման, տեղատարափ անձրևի՝ 3-ական, քարաթափման, որոնողափրկարարական, մերկասառույցի՝ 2-ական, ուժեղ քամու, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 7, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 13, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 67, ինչպես նաև՝ կենցաղային
Ատոմ Էգոյանն արժանացել է Բենալմադենայի կինոփառատոնի միջազգային մրցանակի
Հոկտեմբերի 19-ին Բենալմադենայի XXII միջազգային կինոփառատոնում Ատոմ Էգոյանը ‘Niña de Benalmádena’ մրցանակ է ստացել, որով կինոփառատոնը 1998 թվականից՝ ի թիվս այլոց, պարգևատրել է այնպիսի հեղինակավոր ռեժիսորների, ինչպիսիք են Քեն Լոաչը, Գիլյերմո դել Տորոն, Ջիրի Մենզելը կամ Վոլկեր Շլյոնդորֆը:
Վրաերթի հետևանքով 9-ամյա աղջիկը մահացել է
Հոկտեմբերի 18-ին, ժամը 10.55-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը, Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի միջպետական ճանապարհի 10-րդ կիլոմետրին, վրաերթի է ենթարկել 9-ամյա Աստղիկ Ս.-ին: Հոկտեմբերի 19-ին, ժամը 1.10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխված աղջիկը մահացել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Հայ խոհարարների թիմը Գելենջիկում գրավել է երրորդ տեղը
Նրանք Հայաստան են բերել 4 արծաթե եւ 8 բրոնզե մեդալներ