Օրվա լրահոսը
Մեկնարկել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնը
«ՌեԱ» անիամացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնն արդեն 16-րդ անգամ ողջունեց կինոյի ոլորտի մասնագետներին, անիմատորներին, ռեժիսորներին, պրոդյուսերներին և արվեստասերներին։ Փառատոնի բացումն ազդարարվեց Երևանի Կինոյի տանը։ Անիմացիոն ֆիլմերի մեծ ու հետաքրքիր շքերթ, աշխատարաններ ու վարպետաց դասեր, ցուցադրություններ և շնորհանդեսներ՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ, նոր հնարավորություններ հայ անիմատորների և ոլորտի մասնագետների համար. «ՌեԱ» փառատոնը 1 շաբաթ
Ադրբեջանի դրական իմիջ ստեղծելու համար ԱՄՆ-ում վարձու խումբ է աշխատել
Chat GPT-ով նկարներ ու տեքստեր են ստեղծել ու 10-ից ավելի լեզվով գեներացրել, փորձագետ
Բացականչում են՝ «Կեցցե Հայաստանի սոցիալիստական հանրապետությունը», այսինքն՝ Բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ Հայաստանը կիսելուց հետո առաջացած կազմավորումը. Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը Խոսքի ազատությունը ամեն ապուշություն դուրս տալու հնարավորությունը չէ՛։ Ոչ էլ ժողովրդավարությունն ա ամենաթողությունը, կարգուկանոնի բացակայությունը։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դուրս է եկել Երևանի փողոցներով քայլելու՝ տոնելով Ռուսական կայսրության (!!!) կողմից Երևանի բերդը գրավելու տարելիցը։ Քայլելու ընթացքում բացականչում են՝ «Կեցցե Հայաստանի սոցիալիստական հանրապետությունը», այսինքն՝ Բոլշևիկյան Ռուսաստանի
ՀՀԿ Գործադիր մարմինը առնվազն տարակուսելի է համարում, որը այս փաստաթուղթն առհասարակ անցկացվում է միջպետական պայմանագրի վավերացման ընթացակարգով
Մտավախություն ունենք, որ կանոնակարգի հաստատումը վավերացման միջոցով, նաև ՍԴ-ի հակասահմանադրական մեկնաբանությունները նպատակ ունեն հետագայում օգտագործվել որպես «իրավական» հիմք՝ հետագա հակապետական զիջումների արդարացման համար. ՀՀԿ ԳՄ
Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է
Երևանը նախապատվություն է տալիս և առանձնացված գծեր հատկացնում հանրային տրանսպորտին: Առաջնային փուլում իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հանրային փոխադրամիջոցի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն: Առաջիկայում դիտարկվում է Կենտրոն վարչական շրջանից միջանցք ավելացնել դեպի Արշակունյաց, Գարեգին Նժդեհի, Բագրատունյաց փողոցներ: Քննարկվում է նաև Նոր Նորք վարչական շրջանն Արաբկիր վարչական շրջանին կապելու
«Միայն այն փաստը, գլխավոր դատախազն ասել է՝ տեսանյութն ապացույց չէ, նշանակում է, որ նա այդ քրեական վարույթով քննիչի մոտ եղած նյութերին կամ միջամտում է, կամ ինքն այդ ամենից արդեն տեղյակ է»․ Արայիկ Պապիկյան
Ըստ Արայիկ Պապիկյանի՝ դա արդեն իսկ գլխավոր դատախազի իրավասություններից դուրս է․ «Սա արդեն կասկած է հարուցում, եթե գլխավոր դատախազն արդեն այդ մակարդակի իջել է, դա արդեն մտահոգիչ է, ուրեմն ինքն այդ գործով ուղղակի ազդեցություն ունի»։
Նախարար Մկրտչյանը դեսպան Բուշին է ներկայացրել է Գենդերային ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ համագործակցությամբ։
«Մարդը, որ ստանում է դատապարտյալի իրավական կարգավիճակ, պիտի այդ օրվանից իմանա. քանի քայլ եւ ինչ քայլեր անի, որ դուրս գա հասարակություն: ՔԿՀ-ում նա չի իմանում»
Արշակ Գասպարյանը նշեց, որ այս թեմայով կարելի կլիներ մի քանի հաղորդաշար կազմակերպել: Նա շատ կուզենար, որ նաեւ քննարկմանը ՔԿՀ-ից ու նախարարությունից մարդիկ ներկա լինեին: Նրա խոսքով, հուրախություն իրեն, վերջին շրջանում ՔԿԾ ֆեյսբուքյան էջում բավական նվազել են ներքնաշորերի միջից թմրադեղեր գտնելու մասին հայտարարությունները եւ մի քիչ սկսել են շատանալ վերասոցիալականացմանը միտված ինչ-որ ծրագրեր ու «հավես» բաներ:
ՀՀ-ն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբ
2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ: Վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական քաղաքականության կայունությունն ու հուսալիությունը: ԱՄՀ փորձագետներն
«Փաշինյանը չի բանակցում խաղաղության պայմանագրի շուրջ, Ադրբեջանից փորձում է առնել «խաղաղություն» բառն օգտագործելու իրավունքը՝ լուծելու իր քարոզարշավի հարցը»
«ՔՊ-ի համար մեկ է, թե ինչ հերթականությամբ կհանձնեն ՀՀ սահմանային գոտիները, իսկ գուցե ոչ միայն սահմանային»
Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել
Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով: Պուրակում կառուցվել է նոր ոռոգման համակարգ, կան ճեմուղիներ, շատրվաններ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ: Երևանի քաղաքապետարան
Իրանի քաղաքացին կալանավորվել է թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով
2024թ. հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևան քաղաքի Գրիբոյեդով զբոսայգու մոտից, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2
«Խնդիրն ավելի շատ այն չէ, որ ազգակցական կապը կա, այլ թե ինչու են դատավորների դեպքում ազգակցական կապերը բացահայտվում հիմնականում իշխող քաղաքական ուժի անձանց ազգակիցների շրջանում»․ Արայիկ Պապիկյան
Ես անկեղծորեն, եթե սխալվում եմ, ներողություն կխնդրեմ, բայց ինձ հայտնի չէ վերջին 2-4 տարիների ընթացքում այնպիսի ընդդիմադիր, որի բարեկամներից մեկը դատավոր է նշանակվել։ Կասեմ հակառակը, ընդդիմադիր գործունեության այս կամ այն ձևաչափում ներգրավված որևէ անձ, ում բարեկամը դատարանում է աշխատել, հեռացվել է համակարգից։ Դատավորներ, որոնք բարեկամ ընդդիմադիր ունեն, համակարգից հեռացվել են։
Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը
Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործն հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան
Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ: Մասնավորապես՝ Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի,
Հայուհուն շնորհվել է գլխավոր՝ Տիեզերքի Ֆոտոմոդել մրցանակը
25-ամյա Դիանա Լեփեջյանը ներկայացրել է Հայաստանը Գեղեցկության ու նորաձեւության միջազգային մրցույթում
Ո՞վ էր Ֆեթհուլլահ Գյուլենը
Հայրուլլահ Բեյազըթը տարիներ առաջ հայտարարել էր անգամ Ֆեթհուլլահ Գյուլենի հայ լինելու մասին
Երկու նախագիծ, որ հարյուրավոր դպրոցականների մոտեցրեց Երվանդ Քոչարի արվեստին
Մի քանի հարյուր մարդ երեկոյացող քաղաքում, աշնանային զովին անշտապ պտտվում էր կայարանամերձ հրապարակի կենտրոնում տեղադրված Երվանդ Քոչարի գլուխգործոցի՝ «Սասունցի Դավիթ» քանդակի շուրջ ու հարցնում, թե այս ի՞նչ ֆիգուրներ են, որ այսպես լուսավորում են հրապարակը և այս ի՞նչ իրադարձություն է։
Շախմատի համահայկական 4-րդ ճամբար-մրցաշարը համախմբեց 19 երկրից շուրջ 130 հայ պատանիների
Շախմատի համահայկական 4-րդ ճամբարի և մրցաշարի ամփոփումը տեղի ունեցավ կիրակի օրը, հոկտեմբերի 20-ին՝ առցանց հանդիսավոր արարողությամբ։ Ճամբար-մրցաշարն անցկացվեց առցանց սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 20-ը։ Երկշաբաթյա առցանց ճամբարը նախորդեց մրցաշարին, որի ընթացքում կազմակերպվեցին վարպետաց դասեր, մասնակիցներն ամրապնդեցին իրենց շախմատային գիտելիքները ՀԲԸՄ ՀՎՀ-ի շախմատի առցանց դասերի շնորհիվ, լուծեցին գլուխկոտրուկներ։ Միջոցառմանը ներկա էին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ,
«Երբ քաղաքական մեծամասնությունը սկսեց դատական իշխանության զավթման գործընթացը, պատահական չէ, որ առաջիններից մեկը հենց ՍԴ-ն էր»․ Արծվիկ Մինասյան
Նա անդրադարձավ նաեւ քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց գործերին, ասաց, որ բոլոր այդ անձինք ենթարկվել են քաղաքական ճնշումների՝ օգտագործելով դատական համակարգը։ «Դաշնակցության նկատմամբ սկսված իրավական բեզպերդելը ոչ մի ձեւով չի զսպվում այսօրվա դատական իշխանության կողմից»,- հայտարարեց Մինասյանը։
Ադրբեջանի շտապողականությունը կարող է նշան լինել, որ միջազգային կուլիսների հետեւում ինչ-որ բան է կատարվում. Սերգեյ Շահվերդյան
«Քարտեզը կազմված է վերջերս հրապարակված տեսանյութի վերլուծության հիման վրա, որը արվել է Ստեփանակերտի բնակելի շենքից, որտեղ գտնվում են Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցների պաշտոնական բնակարանները»
«Կանցնեն տարիներ, մարդիկ կասեն՝ Սահյանն այդ երգի տողերը գողացել է»: Հիմա էլ սիրված երգը վերագրվում է աշուղ Շահենին
Մեր զրուցակիցը «Նաիրյան դալար բարդի» երգի հետ կապված մի պատմություն ևս մտաբերեց: «Մի անգամ Ավետիք Իսահակյանը Գրողների միությունում կայացած միջոցառման ժամանակ Սահյանի առաջին կնոջն ասել է` բանաստեղծները երեք տեսակ են լինում` տիեզերական. դա ես եմ. «Դար է եկել Արարատի սեգ կատարին ու անցել»: Համամարդկային, Վահան Տերյանն է. «Ասում եմ ես` մնաք բարով»: Ազգային…»: Իսահակյանը բազմանշանակ լռել է: «Ազգայինը ով է բա, վարպետ», – հարցնում է Սահյանի կինը: «Ազգայինն էլ քո ամուսինն է. «Նաիրյան դալար բարդի»:
ԵՄ-ն պետք է առավել լուրջ քննադատության ենթարկի Ադրբեջանին՝ էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար. Կոստաս Մավրիդես. «Արմենպրես»
Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև
Կիբեր տիրույթում ֆինանսական հափշտակությունների թիվն աճել է. Կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ
«Կիբերհանցագործություններն ունեն մեծ լատենտայնություն: Շատ դեպքերում քաղաքացիներն ունենալով ֆինանսական կորուստներ՝ չեն դիմում իրավապահ մարմիններին: Իսկ նշվածներն այն դեպքերն են, երբ դիմել են իրավապահ մարմիններին, եւ դրանց մեծ մասով նախաձեռնվել են քրեական վարույթներ»:
«Հայաստանն էլ ունի փորձառություն՝ պատմելու Բրազիլիայի գործընկերներին հատկապես մեր ծրագրի նորարարական գյուղատնտեսական բաղադրիչի վերաբերյալ»
ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ճանաչողական այցով մեկնել էր Բրազիլիա՝ ծանոթանալու Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) բրազիլական փորձին: ՀՀ պատվիրակության կազմում են եղել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի, «Դպրոցական սնունդ և երեխաների
Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները մեկնարկում են աշխարհի առաջնությունում
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գտնվում է Չեռնոգորիայում, որտեղ մեկնարկում է մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռը ձեռքդ: Ինչո՞ւ էիք «Ադրբեջան» թեյախմության հրավիրում Ադրբեջանի փոխնախագահին. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել… Նիկոլիստներից մեկը քիչ առաջ ԱԺ-ում, Արցախի մասին խոսելուց, ասում է՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել: Դրան ասեք, բա «Ադրբեջանի տարածք» Նիկոլն իր որդուն ինչո՞ւ էր ուղարկել ծառայության: Նիկոլն ի՞նչ գործ ուներ առանց Ալիեւի «խալխի երկրում» ինաուգուրացիա էր անում:
«Այսպիսով` մենք այսօր ՀՀ պետականության ու ինքնիշխանության եւս մեկ կարեւոր անկյունաքար ենք դնելու»․ Հակոբ Արշակյան
«Սրանով ամրագրվում է, որ ՀՀ Սահմանադրությունը որեւէ դրույթում չունի որեւէ իրավական ձեւակերպում, որով հնարավոր է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին կամ որեւէ այլ երկրի»։
«Փորձել ենք ստանալ էպոսյան առասպելական միջավայրը, որով ներշնչվելով էլ Քոչարը ստեղծել իր գրաֆիկական էջերը». Հրազդանում բացվել է «Սասունցի Դավիթ» անիմացիոն ցուցահանդեսը
Հոկտեմբերի 21-ին Հրազդանի Հ. Պարոնյանի անվան դպրոցում մեկնարկեց «Սասունցի Դավիթ» քոչարյան պատկերապատման կոնցեպտուալ․ անմիացիոն ցուցահանդեսը։ «Արդեն երկրորդ տարին է, որ կայանում է Երվանդ Քոչարի թանգարանի և այս դպրոցի հետ համագործակցային ծրագիր: Այս անգամ այն բոլորովին նոր է, թեպետ նվիրված է նույն թեմային՝ Մաէստրո Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների շարքին»,- նշում է Ե․ Քոչարի թանգարանի տնօրեն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա