Օրվա լրահոսը

Ընտրություններ «խաղաղության պայմանագրի» ստվերի ներքո

Ընդդիմադիր հերթական շարժման ակտիվ շրջանի ավարտը նորից առաջնային դարձրեց ընտրական հնարավոր գործընթացների արդիականացման թեման: Մասնավորապես` վերջին շրջանում քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում գտնում են, որ ներքաղաքական հիմնական դերակատարների մոտ զգալիորեն ակտիվացել է խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու նարատիվը: Մի կողմից սա բնական եւ տրամաբանական է թվում, քանի որ ընդամենը 1,5 տարի հետո նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները: Միեւնույն

Նախատեսվում է ՀՀ-ին 100 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրել Եվրասիական հիմնադրամի միջոցներից

Վարկն ուղղվելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը

«Մեր ընտանիքի համար շատ կարևոր էր այս միջոցառումը». Բաբկեն Արարքցյանի 80-ամյակին նվիրված միջոցառումը՝ լուսանկարներով

Այն շատ էմոցիոնալ ֆոնի վրա էր անցնում մեզ համար։ Շատ ոգևորված էինք, որ նման միջոցառում էր կազմակերպվել։

Որտեղի՞ց է գալիս եկեղեցու թուլությունը

Ի՞նչ էր արձանագրել Շարլ Պեգին ավելի քան 100 տարի առաջ «Ժամանակակից աշխարհում Եկեղեցու թուլությունը, կասեի՝ մեծացող թուլությունն առաջանում է ոչ թե նրանից, որ, ինչպես ընդունված է համարել, գիտությունը առաջ է քաշել Եկեղեցու դեմ անհերքելի համակարգեր: Ոչ թե այն պատճառով, որ գիտությունը Կրոնի դեմ գտել է փաստարկներ՝ իբր վճռական նշանակություն ունեցող: Պատճառն այն է, որ սոցիալական

«Հենց Բայդենն ինձ նամակ գրի, ես ձեր հարցին կպատասխանեմ»․ Ալեն Սիմոնյանը՝ ամերիկյան առաջարկների մասին

«Երբ ադրբեջանական կողմը խոսում է ռեւանշիզմից, ամենամեծ ռեւանշիզմն այն է, ինչ հիմա իրենք անում են, այն է՝ կոնկրետ ինչ-որ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելը»։

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն կստանան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքները: Նախ պատգամավորները քվեարկել են նախորդ օրը քննարկած ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» նախագիծը: Խորհրդարանականների քվեարկության արդյունքում կանոնակարգն ընդունվել

«Անուրանալի է Բաբկեն Արարքցյանի դերը Հայաստանի անկախության ձեռքբերման և նորանկախ պետականության կայացման դժվարին ճանապարհին». Արամ Մանուկյանը՝ Բաբկեն Արարքցյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը

Մատենադարանի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում կայացել է պետական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ, Ազգային Ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառում: Այն կազմակերպել էին «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունն ու Արարքցյան ընտանիքը: Որպես Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի գործունեությանը նվիրված իր խոսքում, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, Հայ

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը՝ զեկուցելով իրավիճակը, մի քանի անգամ խաբեց Ավինյանին». ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը Հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ հերթական անգամ բարձրաձայնեցի Կուրղինյան փողոցի բնակիչ Վալյա Սարգսյանի ահազանգը, որ 2017 թվականից զրկված է իր տուն գնալու հնարավորությունից՝ ճանապարհ չունենալու պատճառով։ Հիշեցրեցի, որ դեռ 4 ամիս առաջ, երբ խոսել էի այս խնդրից, Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ որևէ տարածք

«Առնվազն Տավուշում երկու եռանկյունի կա, որ իրենց մասի եռանկյունին գտնվում է մեր տիրապետության տակ․․․»․ Ալեն Սիմոնյանը՝ նոր զիջումների մասին

«Գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն է, ինչպես որ մենք արդեն իսկ արել ենք եւ խաղաղության պայմանագիրը կնքելը, դրանից հետո մեր հարեւանների հետ մեր քաղաքացիներն առեւտուր են անելու»։

Պապիկյանը և դեսպան Շարվաշիձեն քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև

Վճռաբեկ դատարանը ոստիկանության տեսուչի գործով հաղթել է Սահմանադրական դատարանում

Ըստ դիմող Վճռաբեկ դատարանի՝ օրենսդիրը խտրական մոտեցում է ցուցաբերել մի կողմից՝ ոստիկանության ծառայողների եւ մյուս կողմից՝ այլ պետական ծառայողների (մասնավորապես՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ քրեակատարողական ծառայության ծառայողների) միջեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու հարցում: Արդյո՞ք այլ պետական ծառայողների համեմատ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչեւ դրանց

Բաբկեն Արարքցյանի համար ազատությունը եւ դա իրականություն դարձնելու անկախության գաղափարը եղել է հավատամք, ինչով առաջնորդվել է միշտ․ Ավետ Գրիգորյանը՝ Բաբկեն Արարքցյանի մասին

«Ցավոք, այսօր ձեւավորվում է թափ հավաքող ու քարոզչություն ենթադրող մի խոսույթ, որով փորձ է արվում նսեմացնել անկախության նվաճումը։ Ասվում է, թե չի եղել ձգտում, չի եղել պայքար, չի եղել նվաճում, այլ հանգամանքների բերումով, այն է՝ ԽՍՀՄ փլուզումով, որպես մանանա՝ անկախությունն ընկել է մեր ժողովրդի գլխին: Այդ խոսույթը այնքան վտանգավոր է, այնքան անբարո, պայքարում տրված զոհերի հիշատակը ոտնահարող, որ դրան չհակազդելը կլինի դավաճանություն, ինչը համոզված եմ` չէր ների Բաբկեն Արարքցյանը», — եզրափակել է Ավետ Գրիգորյանը:

Պահպանողական կուսակցությունը ՀՀ իշխանություններին քաջալերում է՝ չկաշկանդվել ռուսական պայմանավորվածություններով և ընդունել ԱՄՆ աջակցությունը

Հայտարարություն Պահպանողական կուսակցությունը ողջունում է ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը աջակցելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Համոզված լինելով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն իրապես անկախ սուբյեկտների միջև,  Պահպանողական կուսակցությունը ՀՀ իշխանություններին քաջալերում է՝ չկաշկանդվել ռուսական պայմանավորվածություններով, ցուցաբերել խիզախություն և ընդունել ԱՄՆ աջակցությունը, հիմք դնելով երաշխավորված խաղաղության հաստատման և ռուսական հակաքաղաքակրթական, հակահայկական, գաղութատիրական դարաշրջանի վերջնական վախճանի։ Պահպանողական

Գարեգին Երկրորդը Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահին ներկայացրեց հայ ժողովրդի անվտանգային հիմնախնդիրները՝ կարևորելով Բաքվում պահվող գերիների վերադարձման ուղղությամբ միջազգային կառույցների քայլերի ձեռնարկումը

Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ տիկին Սիլվիա Ալեխանդրա Ֆերնանդես դե Գուրմենդիին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը տիկին Ֆերնանդես դե Գուրմենդիին ներկայացրեց տարածաշրջանում առկա կացությունը՝ մտահոգությամբ արձանագրելով, որ Ադրբեջանը ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամաբ և մարդու իրավունքների խախտմամբ շարունակում է իր ծավալապաշտական

«Պատրաստ ենք ամենասեղմ ժամկետներում համաձայնեցված հոդվածները ստորագրել»․ Հայկ Կոնջորյան

Նա հավելեց, որ Ադրբեջանի կողմից այսօր օկուպացված է ՀՀ տարածքից շուրջ 207 քկմ տարածք, բայց Հայաստանն իր առջեւ խնդիր չի դրել ռազմական ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։

Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան ցուրտ

Հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ

«Ֆրանսիական նավերը կրկին կարող են հասնել հայոց լեռները, բայց այս անգամ նաեւ մտավոր ուժի տեսքով»

Հարցազրույց լրագրող, թարգմանիչ Հասմիկ Առաքելյանի հետ – Վերջերս Francofest-ի շրջանակում կայացավ Անյես Մարտեն-Լյուգանի «Թելից կախված երջանկություն» վեպի շնորհանդեսը, որը դու ես թարգմանել: Սա քո երկրորդ աշխատանքն էր: Առաջինը նույն հեղինակի «Երջանիկները ընթերցում են եւ սրճում» բեսթսելլերն էր: Հե՞շտ էր աշխատել երկրորդ վեպի թարգմանության վրա, ինչո՞վ էր այն առանձնահատուկ: – Հեշտ կամ դժվար հասկացություն ինձ համար գոյություն

«Մենք պիտի առաջնորդվենք լավագույն թեկնածու գտնելու առաջնահերթությամբ»․ ինչո՞ւ ՔՊ-ն չի արդարադատության նախարարի թեկնածու չի գտնում

Հայկ Կոնջորյանն ասաց, որ ելնելով ոլորտի կարեւորությունից՝ բարձր չափանիշներ են դրվում։ Եվ այդ բարձր չափանիշների շրջանակներում շատ դժվար է գալ եզրահանգման։

Պուտինն առաջարկել է քննարկել ԲՐԻԿՍ-ի ֆինանսական ինտեգրման խորացումը և այլ երկրների հետ փոխգործակցությունը

Sputnik Արմենիա. Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նիստում առաջարկել է քննարկել միավորման ֆինանսական ինտեգրման խորացումը և այլ երկրների հետ փոխգործակցությունը (նման ցանկություն արդեն հայտնել են ավելի քան 30 պետություններ) ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նեղ կազմով հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի հայտարարություններից. ▪️ԲՐԻԿՍ-ի բոլոր երկրները ոչ թե խոսքով, այլ գործնականում դրական ազդեցություն են ունենում համաշխարհային կայունության վրա, նման կուրսը հատկապես

«Հայաստանի պարտք-ՀՆԱ ցուցանիշն այս տարվա վերջին կմոտենա 50 տոկոսին»․ ֆինանսների նախարար

«Մեր ուղենիշային մակարդակը 40/60 է, այսինքն՝ 40 տոկոսով դրամով վարկ ունենալ եւ 60 տոկոսով արտարժույթով»։

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ սպանվել է նաև Հեզբոլլահի հավանական առաջնորդ Հաշիմ Սաֆի ադ-Դինը

Region monitor. Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ սպանվել է նաև Հեզբոլլահի հավանական առաջնորդ Հաշիմ Սաֆի ադ-Դինը:

Մոսկվան, Բաքուն ճանաչո՞ւմ են ՀՀ տարածքային ամբողջականությունը

Անկարան համոզված է՝ Հարավային Կովկասի երկրները կարող են լուծել տարածաշրջանի խնդիրները, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում հայտնել է, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու համար օգտագործել «3+3» հարթակը: Ստամբուլում անցյալ շաբաթ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը կայացավ` Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի նախագահությամբ, որին մասնակցեց ՀՀ

Տուգանք՝ 2 մլն դրամ. «Արարատ ֆարել»-ի ապօրինի ջրառը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում ձկան մաքրմամբ, սառեցմամբ, փաթեթավորմամբ զբաղվող «Արարատ ֆարել» ՍՊԸ-ն տարածքի խորքային հորից կենցաղային և արտադրական նպատակով կատարում է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝

Կարևոր զննումներ, որ տղամարդիկ պետք է պարբերաբար անցնեն առողջությունը պահպանելու համար

1. Զարկերակային ճնշման չափում Կանոնավոր հսկողությունն օգնում է վաղաժամ հայտնաբերել գերճնշումը, ինչը սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոն է: 2. Խոլեսթերինի մակարդակի որոշում Արյան լիպիդների (խոլեսթերինի ֆրակցիա) թեստը կարևոր է` գնահատելու խոլեսթերինի մակարդակը և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: 3. Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում քաղցած վիճակում Շաքարային դիաբետի սքրինինգ, որն իրականացվում է 35-68 տարեկանների շրջանում․ կարևոր է, հատկապես,

21 ավտոգազալցակայանում հայտնաբերվել է ապրանքային մնացորդի պակասորդ և գանձման է առաջադրվել շուրջ 4.8 մլրդ դրամ տուգանք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային կարգապահության գծով իրականացված վերլուծությունների և դիտարկումների արդյունքները, ռիսկային գնահատված 21 ավտոգազալցակայանում Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից իրականացված չափագրման ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է ապրանքային մնացորդի պակասորդ և գանձման է առաջադրվել շուրջ 4.8 մլրդ դրամ տուգանք` ՀՀ հարկային

Հովիկ Աղազարյան. «Վարչապետը եթե իմանա, որ էդպես ա եղել, շատ վատ հետեւանքներ կլինի ե՛ւ Քյարամյանի, ե՛ւ իմ համար». «Հրապարակ»

Այստեղ հետաքրքիր մի նյուանս պիտի նշեմ․ երբ դահլիճից ռեպլիկ արեցին պարոն Քյարամյանին, ես ռեպլիկի բովանդակությանը ծանոթ չէի, չիմացա, թե ինչ ասեցին, եթե լսած լինեի, ավելի ուրիշ ձեւ կքննադատեի նրան իր պահվածքի համար, բայց տոնայնությունս ուրիշ կլիներ, վիճաբանություն չէր լինի։

Հայությանն առնչվող հարցերով Եվրոպական խորհրդարանում ձևավորված է առարկայական դիրքորոշում. Գասպար Կարապետյան

Եվրոպական խորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նիստի ընթացքում, հոկտեմբերի 22-ին քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների վիճակը, ինչպես նաև հարաբերությունները Հայաստանի հետ։ Ելույթ են ունեցել շուրջ 30 պատգամավորներ, ովքեր իրենց ելույթներում անդրադարձել են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությանը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից, ի թիվս այլնի, կարևորվել է հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգության

Բաքուն Նիկոլաս Շմիդի հայտարարությունները Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձ է որակել

«Ազատություն». Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն նախ նշել է, թե հանձնակատարի հայտարարությունը պատրաստել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS), ապա այն «իրականությանը չհամապատասխանող» ու «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական անհաջող փորձ» համարել։ Եվրախորհրդարանում Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների հարցով երեկվա քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Եվրահանձնակատար

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728