Օրվա լրահոսը
ՔՊ-ն ԲԴԽ նախկին անդամներ Վիգեն Քոչարյանին եւ Հայկ Գրիգորյանին նոր պաշտոնների ընտրեց
Վճռաբեկ քաղաքացիական եւ քրեական դատարանները նոր դատավորներ ունեն
Ժամանակավորապես կդադարեցվի հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հաղորդիչ ցանցի արբանյակային հաղորդիչ կայանի հաղորդիչ անտենայի սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 07։30 – 08։30-ը, ժամանակավորապես կդադարեցվի հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
«Միսս տիեզերքի» կազմակերպիչները պարզաբանել են՝ ինչու թույլ չեն տվել Իրինա Զախարովային մրցույթում ներկայացնել Հայաստանը
Մենք կոչ ենք անում մեր հայաստանյան գործընկերներին արագորեն ընտրել նոր տիտղոսակիրին՝ հաշվի առնելով, որ եզրափակիչ մրցույթը կկայանա մեկ ամսից պակաս ժամանակ անց: Մենք համոզված ենք, որ այս քայլերը կօգնեն պահպանել «Միսս Տիեզերք» մրցույթի ամբողջականությունն ու վարկանիշը:
Բազմաթիվ ձախողումների, կեղծ հայտարարությունների ֆոնին՝ ցանկանում են, որ իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան
Սահմանազատման անվան տակ, Ադրբեջանը պահանջելու և ստանալու է իրեն հարմար այլ տարածքներ ու բարձունքներ
Ուկրաինայի նախարարների խորհուրդը վավերացրել է Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում փոխըմբռնման հուշագիրը
Ermenihaber. Ուկրաինայի նախարարների խորհրդի գերագույն ռադայի մշտական ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը տելեգրամյան ալիքում հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ հոկտեմբերի 22-ին Ուկրաինայի նախարարների խորհուրդը վավերացրել է Թուրքիայի կառավարության հետ պաշտպանական, աշխատանքների ու ծառայությունների որակի փոխադարձ ընդունման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Փոխըմռնման հուշագիրը կողմերի միջև ստորագրվել էր 2024թ.-ի մարտի 8-ին։ Այն կնպաստի Թուրքիայի ու Ուկրաինայի միջև պաշտպանական՝
«Ուզում եմ քայլել, որ տղայիս ձեռքը բռնեմ, իջնենք բակում քայլենք». Զորիկ Սայադյան
«Ծնունդով Հրազդանի Լեռնանիստ գյուղից եմ: Բարձր սարերը, ծովի պես կապույտ երկինքը, լողացող ամպերը ինձ մանկություն են տանում: Իմ գյուղում խաղաղ էր, անհոգ, ուրախ, վազվզում էի դաշտերում ու սարերում», – պատմում է Զորիկ Սայադյանը: Մանկությունը մի ակնթարթի պես անցավ ու Զորիկը ծառայության գնաց: Քարվաճառի բարձր լեռներում էր ծառայում: Հաճախ իր գյուղի լեռներին էր նմանեցնում: Ինչպես իր
«Եթե այս վիճակը չփոխվի, մենք կտեսնենք նոր թուրաններ՝ մեր մշակույթում, սպորտում, կրթության մեջ եւ ամենուր». Դավիթ Սահակյանց
Դավիթ Սահակյանցը` «Թուրանի ձայնին» մասնակցության եւ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներն Անկարայում ռազմական կապերի ընդլայնման հարցեր են քննարկել
«Ազատություն». Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Ագիլ Գուրբանովը, Հիքմեթ Միրզոևը (Ցամաքային զորքերի հրամանատար) և Նամիգ Իսլամզադեն (Ռազմաօդային ուժերի հրամանատար) աշխատանքային այցով ժամանել են Թուրքիա։ Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներն Անկարայում մասնակցում են պաշտպանության, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության SAHA EXPO 2024 միջազգային ցուցահանդեսին։ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականները երեկ Անկարայում հանդիպել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և նախագահի
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն անդրադարձել է Թուրքիա-BRICS մերձեցմանը
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը ևս անդրադարձել է Թուրքիա-BRICS մերձեցմանը։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի գործընկերը կարո՞ղ է միանալ BRICS-ին, և արդյոք այս հարցում Պետդեպը դիրքորոշում ունի՞, նա ասաց. Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր և կենսական դաշնակից է, և մենք հավատում ենք, որ երկրներն ի վիճակի են ինքնուրույն որոշել իրենց արտաքին քաղաքականությունը և ընտրել այն երկրներն
Գարեգին Երկրորդը Բաքվի գագաթնաժողովին մասնակցելու «հրավեր չի ստացել»
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, «Ազատության»-ը փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Ադրբեջանի Մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովն օրերս հայտարարել էր, որ Կովկասի մահմեդականների գրասենյակը COP29-ի շրջանակներում, նոյեմբերի 5-ից 7-ը, համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կկազմակերպի։ Գայանե Սարիբեկյան Նյութն
Պուտինն առաջարկել է ստեղծել ԲՐԻԿՍ-ի նոր ներդրումային հարթակ ազգային տնտեսություններին և գլոբալ Հարավի և Արևելքի երկրներին աջակցելու համար
ԲՐԻԿՍ-ն ապագայում կարող է մեխանիզմներ ստեղծել առևտրային վեճերի լուծման համար
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում` Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի
«Վստահ եմ, որ մոտ ապագայում արդեն կունենանք թեկնածու»․ Ալեն Սիմոնյանը՝ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի մասին
Հարցին, թե ՔՊ-ում կադրերի «սով» կա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մարդկանց ռեսուրսների խնդիր կա բոլոր բնագավառներում»։
Մոպեդների մասնակցությամբ վթարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և հանգամանքները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել
«Փողոցային բառապաշար եք կիրառել, ներողություն խնդրեք»․ Արծվիկ Մինասյանն ու Ալեն Սիմոնյանը վիճեցին
«Ինչ-որ էակներ գիշերը իմ եւ իմ ընտանիքի անդամների նկարներն են փողոցում կպցնում, վատ բառեր են գրում, դրան ինչ-որ ձեւ արձագանքե՞լ եք»։
Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ
66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ. այս մասին տեղեկացրել է ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ստանձնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնը Ավետ Պողոսյանը երդվել է ԱԺ նիստում: ԱԺ
Ընտրություններ «խաղաղության պայմանագրի» ստվերի ներքո
Ընդդիմադիր հերթական շարժման ակտիվ շրջանի ավարտը նորից առաջնային դարձրեց ընտրական հնարավոր գործընթացների արդիականացման թեման: Մասնավորապես` վերջին շրջանում քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում գտնում են, որ ներքաղաքական հիմնական դերակատարների մոտ զգալիորեն ակտիվացել է խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու նարատիվը: Մի կողմից սա բնական եւ տրամաբանական է թվում, քանի որ ընդամենը 1,5 տարի հետո նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները: Միեւնույն
Քարոզչական առումով կարեւոր էր Շողակաթի ֆիլմը, իսկ «Յաշան եւ Լեոնիդ Բրեժնեւը» եղածներից ամենագրագետ արված աշխատանքն էր. Դավիթ Սահակյանց
Շողակաթի ֆիլմը, ցավոք սրտի, տեխնիկական պատճառներով ուշ եմ նայել:
Նախատեսվում է ՀՀ-ին 100 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրել Եվրասիական հիմնադրամի միջոցներից
Վարկն ուղղվելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը
«Մեր ընտանիքի համար շատ կարևոր էր այս միջոցառումը». Բաբկեն Արարքցյանի 80-ամյակին նվիրված միջոցառումը՝ լուսանկարներով
Այն շատ էմոցիոնալ ֆոնի վրա էր անցնում մեզ համար։ Շատ ոգևորված էինք, որ նման միջոցառում էր կազմակերպվել։
Վարդենիսում ոսկու հանքանյութ է ապօրինի արդյունահանել. հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ
Դատարանը բավարարել է դատախազության հայցադիմումը
Որտեղի՞ց է գալիս եկեղեցու թուլությունը
Ի՞նչ էր արձանագրել Շարլ Պեգին ավելի քան 100 տարի առաջ «Ժամանակակից աշխարհում Եկեղեցու թուլությունը, կասեի՝ մեծացող թուլությունն առաջանում է ոչ թե նրանից, որ, ինչպես ընդունված է համարել, գիտությունը առաջ է քաշել Եկեղեցու դեմ անհերքելի համակարգեր: Ոչ թե այն պատճառով, որ գիտությունը Կրոնի դեմ գտել է փաստարկներ՝ իբր վճռական նշանակություն ունեցող: Պատճառն այն է, որ սոցիալական
«Հենց Բայդենն ինձ նամակ գրի, ես ձեր հարցին կպատասխանեմ»․ Ալեն Սիմոնյանը՝ ամերիկյան առաջարկների մասին
«Երբ ադրբեջանական կողմը խոսում է ռեւանշիզմից, ամենամեծ ռեւանշիզմն այն է, ինչ հիմա իրենք անում են, այն է՝ կոնկրետ ինչ-որ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելը»։
ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն կստանան
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքները: Նախ պատգամավորները քվեարկել են նախորդ օրը քննարկած ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» նախագիծը: Խորհրդարանականների քվեարկության արդյունքում կանոնակարգն ընդունվել
«Անուրանալի է Բաբկեն Արարքցյանի դերը Հայաստանի անկախության ձեռքբերման և նորանկախ պետականության կայացման դժվարին ճանապարհին». Արամ Մանուկյանը՝ Բաբկեն Արարքցյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը
Մատենադարանի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում կայացել է պետական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ, Ազգային Ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառում: Այն կազմակերպել էին «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունն ու Արարքցյան ընտանիքը: Որպես Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի գործունեությանը նվիրված իր խոսքում, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, Հայ
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը՝ զեկուցելով իրավիճակը, մի քանի անգամ խաբեց Ավինյանին». ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը Հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ հերթական անգամ բարձրաձայնեցի Կուրղինյան փողոցի բնակիչ Վալյա Սարգսյանի ահազանգը, որ 2017 թվականից զրկված է իր տուն գնալու հնարավորությունից՝ ճանապարհ չունենալու պատճառով։ Հիշեցրեցի, որ դեռ 4 ամիս առաջ, երբ խոսել էի այս խնդրից, Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ որևէ տարածք
«Առնվազն Տավուշում երկու եռանկյունի կա, որ իրենց մասի եռանկյունին գտնվում է մեր տիրապետության տակ․․․»․ Ալեն Սիմոնյանը՝ նոր զիջումների մասին
«Գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն է, ինչպես որ մենք արդեն իսկ արել ենք եւ խաղաղության պայմանագիրը կնքելը, դրանից հետո մեր հարեւանների հետ մեր քաղաքացիներն առեւտուր են անելու»։
Պապիկյանը և դեսպան Շարվաշիձեն քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները
Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև
Վճռաբեկ դատարանը ոստիկանության տեսուչի գործով հաղթել է Սահմանադրական դատարանում
Ըստ դիմող Վճռաբեկ դատարանի՝ օրենսդիրը խտրական մոտեցում է ցուցաբերել մի կողմից՝ ոստիկանության ծառայողների եւ մյուս կողմից՝ այլ պետական ծառայողների (մասնավորապես՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ քրեակատարողական ծառայության ծառայողների) միջեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու հարցում: Արդյո՞ք այլ պետական ծառայողների համեմատ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչեւ դրանց
Բաբկեն Արարքցյանի համար ազատությունը եւ դա իրականություն դարձնելու անկախության գաղափարը եղել է հավատամք, ինչով առաջնորդվել է միշտ․ Ավետ Գրիգորյանը՝ Բաբկեն Արարքցյանի մասին
«Ցավոք, այսօր ձեւավորվում է թափ հավաքող ու քարոզչություն ենթադրող մի խոսույթ, որով փորձ է արվում նսեմացնել անկախության նվաճումը։ Ասվում է, թե չի եղել ձգտում, չի եղել պայքար, չի եղել նվաճում, այլ հանգամանքների բերումով, այն է՝ ԽՍՀՄ փլուզումով, որպես մանանա՝ անկախությունն ընկել է մեր ժողովրդի գլխին: Այդ խոսույթը այնքան վտանգավոր է, այնքան անբարո, պայքարում տրված զոհերի հիշատակը ոտնահարող, որ դրան չհակազդելը կլինի դավաճանություն, ինչը համոզված եմ` չէր ների Բաբկեն Արարքցյանը», — եզրափակել է Ավետ Գրիգորյանը: