Օրվա լրահոսը

Հարկային նոր արտոնություններ՝ ՏՏ ոլորտին․ 7 տարիների համար աջակցության մեծ փաթեթ է առաջարկվում

Նախագծով առաջարկվում է նաեւ ՏՏ ոլորտի ընկերությունների համար շրջանառության հարկը 5 տոկոսից հասցնել 2 տոկոսի, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտների համար պարտադիր համարվող կուտակային կենսաթոշակի վճարները կդառնան կամավոր։

ՊՆ-ի պատասխանն ապշեցնող է. զինծառայողների համար արտոնություններ սահմանելու հարցն՝ ըստ ՊՆ-ի, ՊԵԿ-ի խնդիրն է. Տիգրան Աբրահամյան

ՊՆ-ին առաջարկել էի քննարկել եկամտահարկի վերադարձի մասին օրենքում բացառություններ սահմանելու անհրաժեշտությունը և այն կառավարության առաջնային օրակարգ բերելը։

Պրոռեկտորի գործը

Ըստ հայցվորի՝ «Համալսարանն իր՝ պրոռեկտորի՝ մասնագիտական ունակությունները զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի համապատասխանության հարցը պարզել է ոչ թե աշխատանքային պայմանագրի կամ պաշտոնի անձնագրի միջոցով, այլ՝ ֆեյսբուքյան 4 գրառումների եւ հարցազրույցի»: Հոկտեմբերի 7-ին գրավոր ընթացակարգով քննելով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի եւ նույն համալսարանի պրոռեկտորի բողոքները, վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել էր համալսարանի բողոքը: Բողոքն առնչվում էր

«Տեղի են ունենում ձերբակալություններ՝ հիմնականում գիշերային ժամերին, բացարձակ անտեղի»․ Հովհաննես Խուդոյան

Հովհաննես Խուդոյանն ասաց, որ առաջիկայում նախաձեռնելու են նաև փաստահավաք աշխատանք հենց հունիսի 12-ի մասով, քանի որ Քննչական կոմիտեն չի իրականացնում պատշաճ նախաքննություն, իրենք փորձելու են իրավապաշտպաններով հետաքննություն անցկացնել՝ պարզելու դեպքի մանրամասները։

«Նորմալ պահի քեզ, դու սկսեցիր դու-ով խոսել»․ վեճ Ալեն Սիմոնյանի եւ Արման Ղազարյանի միջեւ

«Ձեր հետեւում նստած պատգամավորին չեք նկատում, ԱԺ նախագահին նկատո՞ւմ եք»

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է: Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, կառուցվել շատրվանային համակարգ, տեղադրվել 22 նստարան և 24 աղբաման, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա: Երևանի քաղաքապետարան

«ՀՀ-ում սկսում են կուտակվել անօրինական միգրանտների խմբեր»․ կառավարությունը խստացնում է Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների մուտքը

Ներկայումս ՀՀ-ում անօրինական բնակվում են Հնդկաստանի 11 965, Եգիպտոսի 658 և Իրաքի 255 քաղաքացիներ։

Սահմանազատման անվան տակ տեղի է ունենում երկրի անկախության վերացման, նրա ինքնիշխան տարածքների հանձնման գործընթաց. «ՀայաՔվե»

Խորհրդարանական ընդդիմությունը, թեև չմասնակցեց քվեարկությանը, սակայն իր փաստացի ներկայությամբ նպաստեց նշված ապօրինության լեգիտիմացմանը: Մեր, ինչպես նաև հանրային-քաղաքական այլ շրջանակների հորդորը՝ հրաժարվելու պատգամավորական մանդատներից, քաղաքականապես ապալեգիտիմացնելու գործող ԱԺ-ն և ծավալվող կապիտուլյացիոն գործընթացի պատասխանատվության բեռը թողնել իշխող մեծամասնության վրա, այդպես էլ անարձագանք մնաց:

Հայկական կողմի «կամքից անկախ», բայց` «պարտադիր» որոշումներ. Ազատ անկման արտաքին քաղաքականություն

Սկիզբը՝ այստեղ: Ադրբեջանին մինչեւ այժմ «առիթնե՞ր» են անհրաժեշտ եղել, կամ` ապագայում «առիթնե՞ր» են պետք լինելու, որպեսզի դիմի հարձակման: Ադրբեջանի համար մարտահրավեր է, առհասարակ, Հայաստան պետության գոյությունը ԱՄՆ նախագահն Ադրբեջանի նախագահին նամակ է հասցեագրել՝ հորդորելով ավարտին հասցնել Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում: «Միացյալ Նահանգների նախագահն ուրախ է տեսնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն առաջընթացը

Անկարայում ահաբեկչությամբ պայմանավորված՝ Էրդողանը դադարեցրել է Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովում իր մասնակցությունը

Ըստ լրատվականների՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով Ռեջեփ Թայիբ Էրդողանը առավոտյան դադարեցրել է BRICS գագաթնաժողովում իր մասնակցությունը և Կազանից վերադառնում է Թուրքիա: «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Իրանի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ: Հայաստանն այդ երկրներից մեկն է. Փեզեշքիանը՝ Փաշինյանին

Կազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Վարդենիսում

Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության շրջանակում այս անգամ հերթական համայնքային ենթակառուցվածքների զարգացման նախագիծ է իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։ Վարդենիս բնակավայրում գտնվող Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում համայնքապատկան շինության տանիքի վրա տեղադրվել է 11.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը նախատեսված է զբոսայգու լուսավորության և հարակից այլ էլեկտրական էներգիայի ծախսերը կրճատելու համար, ինչպես նաև ավելցուկը կվերաուղղորդվի

Կուրիոզ իրավիճակներ նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի վերաբերյալ քրեական գործով. «Հրապարակ»

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի վերաբերյալ քրեական գործը 4 տարի առաջ՝ 2020-ին է հարուցվել, երկար նախաքննություն է ընթացել, ապա գործն ուղարկվել է դատարան՝ քննության։ Այս պրոցեսների արանքում, անցած տարի Գլխավոր դատախազությունը Նիկոյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վահե Նիկոյանի վերաբերյալ քրեական գործը

«Հայաստանը դեռևս կարմիր սահմանագծերով է ներկայացված։ Այսինքն, ոչ այնքան անվտանգ երկիր է դիտարկվում». Մեխակ Ապրեսյան. «168 ժամ»

Ինչո՞ւ է նվազել զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը․ պարզաբանում են մասնագետները՝ շեշտելով տնտեսական ու անվտանգային գործոնների ազդեցությունը Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը, որում արձանագրվում է` 2024թ. առաջին կիսամյակում զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը նվազել է 62 տոկոսով։ ՀԲ-ն սա պայմանավորել է 2024թ. առաջին կիսամյակում զբոսաշրջային ժամանումների թվի 6.1 տոկոս անկմամբ և մեկ զբոսաշրջիկի

«Տեղի փնտրտուքներում․ Հայ գրականությունը Եվրոպայում» թեմայով քննարկում 2024թ․ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում

Քննարկվող թեմաներից էին հայ ժամանակակից գրականության տեղը աշխարհաքաղաքական քարտեզի վրա, խորհրդային տարիների թողած ազդեցությունը արդի հայ գրականության վրա, թարգմանությունը որպես ինտեգրման գործիք կիրառելու կարևորությունը և այն թե «ինչպես ենք մենք մեզ տեսնում ու ինչպես են մեզ տեսնում»՝ ընկալում դրսից։

Կրթական հաստատությունները տեղում «ամրացնելու» փոխարեն «Ակադեմիական քաղաք» են կառուցում, որը կարող է կիսադատարկ լինել ուսումնական պրոցեսի ընթացքում. Ատոմ Մխիթարյան. «Փաստ»

Ակադեմիական քաղաք ստեղծելու ճանապարհին մարզային բուհերի փակման հեռանկարն անհանգստացնող է: Զուգահեռաբար կան ահազանգեր, որ տարբեր գյուղերում դպրոցներ են փակվելու՝ աշակերտների թվի սակավության և այլ պատճառաբանություններով: «Գյուղը երկար չի կարող գոյատևել առանց սեփական ուսումնական հաստատությունն ունենալու, որը հանրակրթական դպրոցն է, թեկուզ մինչև իններորդ դասարան: Բուհերի մասին: Աշխարհի որևէ երկրում չկա նորմալ մեծ քաղաք, առավել ևս՝ մայրաքաղաք,

Մինչ քաղաքային իշխանությունները տոնից տոնի են անցնում, Նուբարաշենի աղբավայրի փակման և նորը կառուցելու ոդիսականը շարունակվում է. «168 ժամ»

Երևանի քաղաքապետարանն արդեն սկսել է հոգալ ամանորյա ծախսերը․ թեև Ամանորին 2 ամիս ու ավելի կա, բայց քաղաքային գերատեսչությունն անցել է գործի ու էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով ընտրել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում ամանորյա միջոցառումների կազմակերպման ծառայությունները կազմակերպող մատակարարին։ Իսկ այդ մատակարարը պետգնումներում 2019 թվականից բավականին ակտիվ ու տարբեր գերատեսչությունների՝ հիմնականում Երևանի քաղաապետարանի հետ միլիոնավոր դրամների տասնյակ

Սա ժողովրդագրական պատերազմ է: Մեր ցուցանիշները բարվոք չեն. Միքայել Մալխասյան. «Հրապարակ»

«Արեւմտյան Ադրբեջանի» օրակարգը միակը չէ, նրանք արդեն «Հյուսիսային Ադրբեջան» անվանումով գրքեր են թողարկում ու հավակնություններ են ներկայացնում Վրաստանին։

Զարմանալի է, որ երբ կանխատեսելի է դեպի պետբյուջե ֆինանսական մուտքերի նվազումը, իշխանություններն ահռելի ոչ անհրաժեշտ գնումներ են կատարում. «Փաստ»

Նախորդ տարիներին գրանցված բարձր տնտեսական աճը հնարավորություն էր տալիս Հայաստանին դրանից ստացված օգուտները ներդնել երկրի արտադրողական ներուժը բարձրացնելու ուղղությամբ։ Ու կառավարությունը կարող էր մի շարք ուղղություններով խթանող քաղաքականություն տանել, բայց այս հնարավորությունն ամեն անգամ բաց է թողնվում։ Ու մինչև հիմա տնտեսությունը շարունակում է մնալ արտաքին գործոնների հույսին։ Մյուս կողմից էլ՝ կենտրոնանալով վերաարտահանման ուղղությամբ՝ տնտեսության մեջ

Տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր. Գուրգեն Արսենյան. «Ժողովուրդ»

ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց տեղադրված պայթուցիկի գործով, բնականաբար, հարցաքննվել է նաեւ ինքը՝ Արսենյանը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արսենյանի տված ցուցմունքը եւս, որտեղ նա քննիչին ասել է՝ «Այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր»: ՀԱՐՑ. Ի՞նչ տվյալներով գրանցված օգտատիրոջից եք

Փաշինյանը ժամանել է Կազան. կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին

Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը:

«Մարդկանց մոտ ոգեղենության տարբեր ջերմաստիճան է»

Հատված հայր Ալեքսանդր Մենի դասախոսությունից Բոլոր մարդիկ տարբեր են: Արդյոք դա լա՞վ է: Այո, լավ է: Եթե ամեն մարդ ինքն իր համար լիներ ե՛ւ Շալյապին, ե՛ւ Բեթհովեն, ե՛ւ Ռուբլյով, եթե ամեն մարդ կարողանար ինքն իրեն ծնել, դաստիարակել եւ կերակրել, ապա մարդիկ իրար կարիքը չէին զգա, բացակա կլինեին մարդկանց միջեւ կապերը: Ինչի՞ վրա է կառուցվում մեր

Եվ զարմանալի չէ, որ մինչև եվրոպացիները կոչ են անում բոյկոտել COP 29-ը, ՀՀ իշխանությունները դեռևս քննարկում են Բաքու գնալ-չգնալու հարցը. «168 ժամ»

Ահա այս պայմաններում եվրոպացի խորհրդարանականներն անգամ կարող են ծիծաղելի վիճակում հայտնվել և առնվազն հեգնանքի արժանանալ հենց Ադրբեջանի կողմից, որի ներկայացուցիչները նրանց ուղղակի կհանդիմանեն՝ հղում անելով հայ պաշտոնյաների լռությանը, կամ, օրինակ, ԱԺ նախագահի՝ ադրբեջանական շահերը ներկայացնող հայտարարությունները։

Գալուզինը հույս է հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանը հետագայում ևս կշարունակի նպաստել ռուս-հայկական բազմակողմանի հարաբերությունների ամրապնդմանը

Վաղարշակ Հարությունյանին հանձնել են Բարեկամության շքանշանը, որը նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հրամանագրով՝ երկու երկրների միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած վաստակի համար

Դոնալդ Թրամփ. «Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»

Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասված է Դոնալդ Թրամփի՝ Truth սոցիալական հարթակում կատարված գրառման մեջ

Արգիշտի Քյարամյանի դոշից կես ցենտներ մեդալ կախողն էլ, Հովիկ Աղազարյանին խորհրդարան տանողն էլ նույն մարդն է. «ՉԻ»

Այնպես որ՝ այստեղ «անցնող և գալիք բարքերի բախման» մասին խոսք լինել չի կարող, երկուսն էլ կրկնօրինակել են Նիկոլի բարքերը։ Պարզապես Արգիշտի Քյարամյանը «պատերին ծեփող», «բռնող-շինող» ու «պետք լինի՝ ուրիշ բան է՛լ թափ տվող» Նիկոլի բարքերն է կրկնօրինակել, իսկ Հովիկ Աղազարյանը՝ «ժողովրդի ծոցից ելած», «հիպոթեկով ապրող» ու «120 դրամանոց պեռաշկի վայելող» Նիկոլինը։

Աննա Հակոբյանը հանդիպել էր Ռոման Բաղդասարյանի հետ, որն Ադրբեջանին շնորհակալություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին գերեվարելու համար ու հույս հայտնում, որ նա այնտեղ «կմահանա». «168 ժամ»

Հիմա շուտով արդեն նոյեմբերն է, իսկ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն շարունակում է պահվել Բաքվի բանտում, այլև կալանքը երկարաձգվում է ևս մի քանի ամսով, իսկ այս իշխանության «քաղաքագետները», բնականաբար, ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց կեղծ վերլուծությունների, իրենց տարածած կեղծիքների համար:

Երևանը մարդիկ են, ովքեր իրենց տաղանդով, նվիրումով և աշխատանքով ապրեցնում են քաղաքն ու մշակութային կյանքը. Տիգրան Ավինյան

Երևանը մարդիկ են, ովքեր իրենց տաղանդով, նվիրումով և աշխատանքով ապրեցնում են քաղաքն ու մշակութային կյանքը։ Երևանի ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն են արժանացել օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, բանաստեղծ, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանը և բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը: Շնորհակալագրեր, պատվոգրեր

«Հորդորում եմ քաղաքացիներին, Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին». Արմեն Փամբուխչյան

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր հարցում նշել է, որ իրեն դիմել են քաղաքացիներ, որոնց պնդմամբ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի (թաղման բյուրո) աշխատակիցները գերեզմանատեղ տրամադրելու  կամ այլ աշխատանքների իրականացման համար կաշառք են պահանջում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական աղբյուրներով  բազմիցս  թեմային անդրադարձել ենք, ևս մեկ անգամ ուզում եմ

Ադրբեջանը կտրուկ ավելացրել է Հայաստանի տարածքով թռիչքների համար վճարումների չափը. news.am

news.am. 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվող թռիչքների համար «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը վճարել են 133 հազար 760 եվրո։ Դրա մասին ասված է NEWS.am-ի գրավոր հարցմանը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանում։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարման գումարը կազմել է գրեթե 50 հազար

Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728