Օրվա լրահոսը

Իրանի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ: Հայաստանն այդ երկրներից մեկն է. Փեզեշքիանը՝ Փաշինյանին

Կազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Վարդենիսում

Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության շրջանակում այս անգամ հերթական համայնքային ենթակառուցվածքների զարգացման նախագիծ է իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։ Վարդենիս բնակավայրում գտնվող Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում համայնքապատկան շինության տանիքի վրա տեղադրվել է 11.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը նախատեսված է զբոսայգու լուսավորության և հարակից այլ էլեկտրական էներգիայի ծախսերը կրճատելու համար, ինչպես նաև ավելցուկը կվերաուղղորդվի

Կուրիոզ իրավիճակներ նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի վերաբերյալ քրեական գործով. «Հրապարակ»

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի վերաբերյալ քրեական գործը 4 տարի առաջ՝ 2020-ին է հարուցվել, երկար նախաքննություն է ընթացել, ապա գործն ուղարկվել է դատարան՝ քննության։ Այս պրոցեսների արանքում, անցած տարի Գլխավոր դատախազությունը Նիկոյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վահե Նիկոյանի վերաբերյալ քրեական գործը

«Հայաստանը դեռևս կարմիր սահմանագծերով է ներկայացված։ Այսինքն, ոչ այնքան անվտանգ երկիր է դիտարկվում». Մեխակ Ապրեսյան. «168 ժամ»

Ինչո՞ւ է նվազել զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը․ պարզաբանում են մասնագետները՝ շեշտելով տնտեսական ու անվտանգային գործոնների ազդեցությունը Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը, որում արձանագրվում է` 2024թ. առաջին կիսամյակում զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը նվազել է 62 տոկոսով։ ՀԲ-ն սա պայմանավորել է 2024թ. առաջին կիսամյակում զբոսաշրջային ժամանումների թվի 6.1 տոկոս անկմամբ և մեկ զբոսաշրջիկի

«Տեղի փնտրտուքներում․ Հայ գրականությունը Եվրոպայում» թեմայով քննարկում 2024թ․ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում

Քննարկվող թեմաներից էին հայ ժամանակակից գրականության տեղը աշխարհաքաղաքական քարտեզի վրա, խորհրդային տարիների թողած ազդեցությունը արդի հայ գրականության վրա, թարգմանությունը որպես ինտեգրման գործիք կիրառելու կարևորությունը և այն թե «ինչպես ենք մենք մեզ տեսնում ու ինչպես են մեզ տեսնում»՝ ընկալում դրսից։

Կրթական հաստատությունները տեղում «ամրացնելու» փոխարեն «Ակադեմիական քաղաք» են կառուցում, որը կարող է կիսադատարկ լինել ուսումնական պրոցեսի ընթացքում. Ատոմ Մխիթարյան. «Փաստ»

Ակադեմիական քաղաք ստեղծելու ճանապարհին մարզային բուհերի փակման հեռանկարն անհանգստացնող է: Զուգահեռաբար կան ահազանգեր, որ տարբեր գյուղերում դպրոցներ են փակվելու՝ աշակերտների թվի սակավության և այլ պատճառաբանություններով: «Գյուղը երկար չի կարող գոյատևել առանց սեփական ուսումնական հաստատությունն ունենալու, որը հանրակրթական դպրոցն է, թեկուզ մինչև իններորդ դասարան: Բուհերի մասին: Աշխարհի որևէ երկրում չկա նորմալ մեծ քաղաք, առավել ևս՝ մայրաքաղաք,

Մինչ քաղաքային իշխանությունները տոնից տոնի են անցնում, Նուբարաշենի աղբավայրի փակման և նորը կառուցելու ոդիսականը շարունակվում է. «168 ժամ»

Երևանի քաղաքապետարանն արդեն սկսել է հոգալ ամանորյա ծախսերը․ թեև Ամանորին 2 ամիս ու ավելի կա, բայց քաղաքային գերատեսչությունն անցել է գործի ու էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով ընտրել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում ամանորյա միջոցառումների կազմակերպման ծառայությունները կազմակերպող մատակարարին։ Իսկ այդ մատակարարը պետգնումներում 2019 թվականից բավականին ակտիվ ու տարբեր գերատեսչությունների՝ հիմնականում Երևանի քաղաապետարանի հետ միլիոնավոր դրամների տասնյակ

Սա ժողովրդագրական պատերազմ է: Մեր ցուցանիշները բարվոք չեն. Միքայել Մալխասյան. «Հրապարակ»

«Արեւմտյան Ադրբեջանի» օրակարգը միակը չէ, նրանք արդեն «Հյուսիսային Ադրբեջան» անվանումով գրքեր են թողարկում ու հավակնություններ են ներկայացնում Վրաստանին։

Զարմանալի է, որ երբ կանխատեսելի է դեպի պետբյուջե ֆինանսական մուտքերի նվազումը, իշխանություններն ահռելի ոչ անհրաժեշտ գնումներ են կատարում. «Փաստ»

Նախորդ տարիներին գրանցված բարձր տնտեսական աճը հնարավորություն էր տալիս Հայաստանին դրանից ստացված օգուտները ներդնել երկրի արտադրողական ներուժը բարձրացնելու ուղղությամբ։ Ու կառավարությունը կարող էր մի շարք ուղղություններով խթանող քաղաքականություն տանել, բայց այս հնարավորությունն ամեն անգամ բաց է թողնվում։ Ու մինչև հիմա տնտեսությունը շարունակում է մնալ արտաքին գործոնների հույսին։ Մյուս կողմից էլ՝ կենտրոնանալով վերաարտահանման ուղղությամբ՝ տնտեսության մեջ

Տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր. Գուրգեն Արսենյան. «Ժողովուրդ»

ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց տեղադրված պայթուցիկի գործով, բնականաբար, հարցաքննվել է նաեւ ինքը՝ Արսենյանը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արսենյանի տված ցուցմունքը եւս, որտեղ նա քննիչին ասել է՝ «Այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր»: ՀԱՐՑ. Ի՞նչ տվյալներով գրանցված օգտատիրոջից եք

Փաշինյանը ժամանել է Կազան. կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին

Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը:

«Մարդկանց մոտ ոգեղենության տարբեր ջերմաստիճան է»

Հատված հայր Ալեքսանդր Մենի դասախոսությունից Բոլոր մարդիկ տարբեր են: Արդյոք դա լա՞վ է: Այո, լավ է: Եթե ամեն մարդ ինքն իր համար լիներ ե՛ւ Շալյապին, ե՛ւ Բեթհովեն, ե՛ւ Ռուբլյով, եթե ամեն մարդ կարողանար ինքն իրեն ծնել, դաստիարակել եւ կերակրել, ապա մարդիկ իրար կարիքը չէին զգա, բացակա կլինեին մարդկանց միջեւ կապերը: Ինչի՞ վրա է կառուցվում մեր

Եվ զարմանալի չէ, որ մինչև եվրոպացիները կոչ են անում բոյկոտել COP 29-ը, ՀՀ իշխանությունները դեռևս քննարկում են Բաքու գնալ-չգնալու հարցը. «168 ժամ»

Ահա այս պայմաններում եվրոպացի խորհրդարանականներն անգամ կարող են ծիծաղելի վիճակում հայտնվել և առնվազն հեգնանքի արժանանալ հենց Ադրբեջանի կողմից, որի ներկայացուցիչները նրանց ուղղակի կհանդիմանեն՝ հղում անելով հայ պաշտոնյաների լռությանը, կամ, օրինակ, ԱԺ նախագահի՝ ադրբեջանական շահերը ներկայացնող հայտարարությունները։

Գալուզինը հույս է հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանը հետագայում ևս կշարունակի նպաստել ռուս-հայկական բազմակողմանի հարաբերությունների ամրապնդմանը

Վաղարշակ Հարությունյանին հանձնել են Բարեկամության շքանշանը, որը նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հրամանագրով՝ երկու երկրների միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած վաստակի համար

Դոնալդ Թրամփ. «Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»

Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասված է Դոնալդ Թրամփի՝ Truth սոցիալական հարթակում կատարված գրառման մեջ

Արգիշտի Քյարամյանի դոշից կես ցենտներ մեդալ կախողն էլ, Հովիկ Աղազարյանին խորհրդարան տանողն էլ նույն մարդն է. «ՉԻ»

Այնպես որ՝ այստեղ «անցնող և գալիք բարքերի բախման» մասին խոսք լինել չի կարող, երկուսն էլ կրկնօրինակել են Նիկոլի բարքերը։ Պարզապես Արգիշտի Քյարամյանը «պատերին ծեփող», «բռնող-շինող» ու «պետք լինի՝ ուրիշ բան է՛լ թափ տվող» Նիկոլի բարքերն է կրկնօրինակել, իսկ Հովիկ Աղազարյանը՝ «ժողովրդի ծոցից ելած», «հիպոթեկով ապրող» ու «120 դրամանոց պեռաշկի վայելող» Նիկոլինը։

Աննա Հակոբյանը հանդիպել էր Ռոման Բաղդասարյանի հետ, որն Ադրբեջանին շնորհակալություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին գերեվարելու համար ու հույս հայտնում, որ նա այնտեղ «կմահանա». «168 ժամ»

Հիմա շուտով արդեն նոյեմբերն է, իսկ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն շարունակում է պահվել Բաքվի բանտում, այլև կալանքը երկարաձգվում է ևս մի քանի ամսով, իսկ այս իշխանության «քաղաքագետները», բնականաբար, ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց կեղծ վերլուծությունների, իրենց տարածած կեղծիքների համար:

Երևանը մարդիկ են, ովքեր իրենց տաղանդով, նվիրումով և աշխատանքով ապրեցնում են քաղաքն ու մշակութային կյանքը. Տիգրան Ավինյան

Երևանը մարդիկ են, ովքեր իրենց տաղանդով, նվիրումով և աշխատանքով ապրեցնում են քաղաքն ու մշակութային կյանքը։ Երևանի ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն են արժանացել օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, բանաստեղծ, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանը և բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը: Շնորհակալագրեր, պատվոգրեր

«Հորդորում եմ քաղաքացիներին, Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին». Արմեն Փամբուխչյան

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր հարցում նշել է, որ իրեն դիմել են քաղաքացիներ, որոնց պնդմամբ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի (թաղման բյուրո) աշխատակիցները գերեզմանատեղ տրամադրելու  կամ այլ աշխատանքների իրականացման համար կաշառք են պահանջում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական աղբյուրներով  բազմիցս  թեմային անդրադարձել ենք, ևս մեկ անգամ ուզում եմ

Ադրբեջանը կտրուկ ավելացրել է Հայաստանի տարածքով թռիչքների համար վճարումների չափը. news.am

news.am. 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվող թռիչքների համար «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը վճարել են 133 հազար 760 եվրո։ Դրա մասին ասված է NEWS.am-ի գրավոր հարցմանը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանում։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարման գումարը կազմել է գրեթե 50 հազար

Առաջարկվում է 7 տարով երկարաձգել «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը

Օրենքի նախագծով նախատեսվում է վավերացնել 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ հոկտեմբերի 23-ի հերթական նիստում: Համաձայնագիրը կնքվել է 7 տարի ժամկետով,

Զարեհ Սինանյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են սփյուռքի տարբեր շրջանակների ներգրավվածությանը Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերում

ՀՀ սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է  ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը քննարկվել են Գրասենյակի կողմից իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի շրջանակում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության հարցերն ու առկա հնարավորությունները։ Կողմերն առանձին անդրադարձ են կատարել ԵՄ անդամ երկրների հայ համայնքների հետ ընթացող աշխատանքներին և սփյուռքի տարբեր շրջանակների

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքվում ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը խնդրել է չեղարկել իր կալանքի որոշումը, սակայն դատարանն անհիմն է համարել բողոքը։

Ահաբեկչություն Թուրքիայում․ կա 4 զոհ և 14 վիրավոր

Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 4 զոհ և 14 վիրավոր։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Այնուհետև Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը դատապարտել է տեղի ունեցածը, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ

Արտակ Զաքարյան. «Կարծում եմ սպասելի է, որ Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը և Չինաստանը Կազանում ազդարարելու են նոր աշխարհակարգի սկիզբը, որով հիմք է դրվելու համաշխարհային գլոբալ և ռեգիոնալ մակարդակի նոր զարգացումներ»

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր օրերին Կազանում աշխարհն ականատես է լինում զգալի գլոբալ տեղաշարժերի։  Ուկրաինայի հակամարտության սկզբից ի վեր Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին՝ պատժամիջոցների և դիվանագիտական ճնշման համակցությամբ։ Այնուամենայնիվ, այսօր ռուսական Կազանը ողջունում է 32 երկրների, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի նոր անդամների՝ Եգիպտոսի, Եթովպիայի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչությունը

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի էջում դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչությունը: «Անկարայում այսօր տեղի ունեցած հարձակումը ցույց տվեց, որ ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունեն։ Հայաստանը, ինչպես բազմիցս ասվել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևին ու բռնության նմանատիպ գործողություններին»,- գրված է հայտարարության մեջ։

Արման Թաթոյանը Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում ներկայացրել է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը

Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը քննարկել ենք այն տեսանկյունից, որ դրանք լիարժեք վկայում են հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության [առկա] շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության պարտադիր անհրաժեշտության մասին: Վերջում տեղի ունեցավ նաև հանդիպում տարբեր մասնագիտությունների հայ ուսանողների հետ:   «Թաթոյան հիմնադրամ»

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի ու Արցախի բարեկամ Սերգեյ Պոտապկինի հետ

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ հանդիպել է Հայաստանի ու Արցախի բարեկամ Սերգեյ Պոտապկինի հետ։ «Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունեցի Լատվիայի  11 եւ 12 գումարումների խորհրդարանի պատգամավոր,Հայաստանի ու Արցախի մեծ բարեկամ Սերգեյ Պոտապկինին։ Ապրիլյան պատերազմի օրերին Սերգեյն առաջին արտասահմանցի պատգամավորն էր,որն այցելեց Արցախ եւ իր աջակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին։ Պոտապկինի ջանքերով

«Բա որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, Հովիկ Աղազարյանն այստեղ ո՞նց է նստած, Արգիշտի Քյարամյանը կշարունակի՞ պաշտոնավարել»

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Իսկ ինչո՞ւ պետք է Հովիկ Աղազարյանն այստեղ նստած չլիներ, ի՞նչ է տեղի ունեցել, դատավճի՞ռ է կայացվել, մարդու մեղավորությո՞ւն է ապացուցվել»։

Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում զոհվածների նկարները ներկած անձը

ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները: Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով: Հանցագործությունը բացահայտելու գործում Կենտրոնականի քրեական հետախույզներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերները: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել և

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728