Օրվա լրահոսը
Երեք երիտասարդի թույլատրելի վայրում պաստառ փակցնելու համար ապօրինի բերման էին ենթարկել․ իրավապաշտպան
Իրավական օգնության նպատակով Կենտրոնի ոստիկանությունում էի, երեք երիտասարդի թույլատրելի վայրում պաստառ փակցնելու համար ապօրինի բերման էին ենթարկել, տղաներն այլևս ազատության մեջ են: Հարգելի ոստիկաններ, հորդորում եմ բերման ենթարկել թմրադեղի գովազդ փակցնողներին, թմրադեղ տարածողներին և նմանատիպ անձանց, մի դարձեք քաղաքական բռնաճնշման գործիք… Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ
44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկելու համար ձերբակալված 62-ամյա կինը ընդունել է մեղադրանքը․ Գոռ Աբրահամյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։ Վարույթն
Գողացել են պատգամավոր Արեն Մկրտչյանին պատկանող ավտոմեքենայի հայելիների ապակիները․ Shamshyan.com
Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 32-ամյա Արեն Մկրտչյանին պատկանող ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել Ա. Մկրտչյանից, ով հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 18:00-ն ընկած հատվածում անհայտ անձը
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող սպառնալիքներ է ստացել
Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 18-ին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ Մնաց Հարությունյան անունով անձի կողմից սպառնալիքներ է ստացել: Իրավապաշտպանը հայտնել է, որ Չարենցի փողոցի 4 հասցեում եղած ժամանակ սեպտեմբերի 3-ից մինչև սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում Ֆ. Մ. -ի ամուսին ներկայացած Մնաց Հարությունյանը համացանցով իր տեսահաղորդումից հետո պահանջել է համացանցից հեռացնել իր ընտանիքի վերաբերյալ
«Վրացական երազանք»՝ 52,97 տոկոս. հրապարակվել են 2206 ընտրատեղամասերի նախնական արդյունքները․ Ալիք Media
Ալիք Media – Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է 2206 ընտրատեղամասերի նախնական հաշվարկները: ԿԸՀ-ի տվյալների համաձայն, 2206 ընտրատեղամասերի, որոնք կազմում են ընդհանուր ընտրատեղամասերի 70.91 տոկոսը, նախնական արդյունքներն են. «Վրացական երազանք»՝ 52,97 տոկոս, «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,21 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 9,84 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 9,03 տոկոս, «Վրաստանի համար»՝ 8,23 տոկոս, «Գիրչի»՝ 3,23 տոկոս, «Հայրենասերների դաշինք»՝
Կառավարությունը հրաժարվում է կատարել միջազգային արբիտրաժային դատարանի վճիռը․ «Փաստինֆո»
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը հրաժարվում է կատարել միջազգային արբիտրաժային դատարանի վճիռը, որով պարտավորվել է փոխհատուցել ՀՀ-ում ներդրումներ իրականացնելիս խարդախության զոհ դարձած օտարերկրյա ներդրողին։ Խոսքը տվյալ պարագայում վերաբերում է ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանին։ Հիշեցնենք, որ Էդմոնդ Խուդյանը 2000-ականների սկզբներին Հայաստանում կատարել է ներդրումներ անշարժ գույքի շուկայի ոլորտում՝ իրականացնելով կառուցապատում Մաշտոցի 33ա և Մաշտոցի 33.1 հասցեներում: 2010-ին
Արտառոց դեպք. «Հայ Վրիժառու» անվամբ օգտատերը տարածել է նորապսակների նկարները, նկարի կողքին դանակ եւ արյուն է դրել, սպառնացել սպանել
Արմավիրի մարզի բնակիչը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին․ Ալիք Media
Վրաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Անկախ exit poll-երի նախնական հաշվարկով` ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին: Իսկ ահա իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած exit poll-ի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք»-ը մնալու է իշխանության ղեկին ևս չորս տարի: Ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի պատվերով Harrys X-ի անցկացրած exit poll-երի տվյալներն այսպիսին են. «Վրացական երազանք»՝ 42
Ալիևների ընտանիքը իշխանության ղեկին է արդեն երեք տասնամյակից ավելի. «Ազատություն»
Նույնիսկ գրեթե ամբողջությամբ վերահսկվող ադրբեջանական մամուլում է երբեմն հնչում հարցը. ի՞նչ կարգավիճակով է Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդարը պետական պատվիրակությունների կազմում մասնակցում պաշտոնական միջոցառումների՝ չունենալով որևէ պաշտոն։ Ընդ որում՝ կրտսեր Ալիևն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում տեսախցիկների առջև։ Սա, օրինակ, սեպտեմբերի 26-ի կադր է նախագահականում անցկացված երկրի տնտեսական հարցերին նվիրված քննարկումից։ Վարչապետի, նախարարների շարքում իր
ԵԿՄ-ն հետամուտ ու պահանջատեր է հավերժ նախագահ, վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և մյուսների սպանությունների լիարժեք բացահայտմանը․ հայտարարություն
ԵԿՄ հայտարարությունը 1999 գարնան ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը ազատ և արդար քվեարկություններով ստացավ ընտրողների ճնշող մեծամասնության քվեն: Վազգեն Սարգսյանին փաստորեն ժողովուրդն ընտրեց ՀՀ վարչապետ, իսկ Կարեն Դեմիրճյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունը թիկունքում ունենալով կառավարող կոալիցիայի անվերապահ աջակցությունը անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի տնտեսական, քաղաքական
Մանվել Խնձրցյանը հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ
«Ա1+» – Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը (57 կգ) 11:8 հաշվով հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Քարավուսի նկատմամբ։ Խնձրցյանն անցավ քառորդ եզրափակիչ փուլ։
Բերդ համայնքի նախկին համայնքապետն արդարացվել, ապա կրկին կանգնել է դատարանի առաջ` նույն գործով․ «Փաստինֆո»
Բերդ համայնքի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն արդարացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, ապա` կրկին կանգնել դատարանի առաջ` նույն գործով: Նշենք, որ քրեական գործը, որով կայացվել էր արդարացման դատական ակտը, վերաբերում է ինքնակամ շինությունը չվերացնելուն: Այս գործով Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երեք դրվագ) և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Գործը հարուցվել է շուրջ երկու տարի
Սա ոչ այլ ինչ է, քան իրավաբանական «ժուլիկություն»․ Արսեն Բաբայանը՝ ՔԿ-ի՝ Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածած պարզաբանման մասին
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որն ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է։ Սույն վարույթով համայնքի ղեկավարի պաշտպանությունն ստանձնել է «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արսեն Բաբայանը։ Այսպես, 1) Նախ անդրադառնանք քննչական կոմիտեի կողմից անթույլատրելի համարված «քաղաքական շահարկումների» հարցին։ Միշա Գյուրջյանի նկատմամբ հարուցված
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում ավտոմեքենա է այրվել
Հոկտեմբերի 26-ին, ժամը 15:26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝
Տասնամյակներ առաջ կառուցված կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
Գետառի կամուրջը կառուցվել է 12-րդ դարում, այն Երևանում ամենահինն է։ Այսօր այդ կամուրջը ու դրանից հետո կառուցված բազմաթիվ կամրջային հանգույցներ ունեն խնամքի և գույքագրման կարիք։ Տարիների ընթացքում տրանսպորտային ու հետիոտնային այս անցուղիները քայքայվել ու մաշվածության բարձր մակարդակ են ձեռք բերել։ Այժմ համայնքի նախաձեռնությամբ կիրականացվեն գույքագրման աշխատանքներ, արդյունքում տասնամյակներ առաջ կառուցված կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր։ Երևանի
ՀՀ և ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի քաղաքացիների հետ
2024 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Այցի ընթացքում Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Առանձնազրույցների ընթացքում ՀՀ
Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին․ Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Աստղիկ»
Այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է, թե արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ. Սուրեն Սարգսյան
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Ամենից զատ, այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է, թե արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ, թե՝ ոչ: Այսօր Վրաստանում, նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքականության վրա: Եթե Վրաստանում վերարտադրվում են գործող իշխանությունները, իսկ ԱՄՆ-ում իշխանությունը վերցնում են նախկինները,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին
«Ժողովուրդն ավելի վճռական էր տրամադրված, քան հարթակում կանգնած գործիչները». ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում
«Համաձայն չեմ Միքայել սրբազանի հետ։ Եթե շարժումը լիներ առանց ընդմիջումների ու վճռական, ապա ոչ մի ուժ ի վիճակի չէր լինի այն ձախողել։ Այնպես որ, պետք չէ մեղավորներ փնտրել». «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը։ – Կիրանցից վեց ամիս առաջ մեկնարկած հերթական ընդդիմադիր շարժումը, Ձեր բնութագրմամբ, ի՞նչ փուլում է.
Վերանայել ԲԴԽ ոչ դատավոր անդամների ընտրության պրակտիկան՝ բացառելով գործադիր կամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ընտրությունը խորհրդում
2020 թվականին արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է 13 միջնորդություն, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից՝ 5 միջնորդություն։ 2021 թվականին պատկերը եղել է համանման. հարուցված վարույթների թիվը աճել է, որտեղ կրկին մեծամասնություն է կազմել արդարադատության նախարարության կողմից ներկայացվող միջնորդությունների թիվը, այն է՝ 18, Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունների թիվը եղել
Կա՛մ ընտրում ենք կառավարություն, որը կծառայի ձեզ, կա՛մ ընտրում ենք օտար պետության գործակալ, որը միայն դրսից ցուցումներ կանի․ Բիձինա Իվանիշվիլի
Region Monitor – Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են։ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին քվեարկել է և լրագրողների հետ զրույցում նշել. «Մենք ունենք շատ պարզ ընտրություն. կա՛մ մենք ընտրում ենք կառավարություն, որը կծառայի ձեզ, Վրաստանի ժողովրդին, վրացական հասարակությանը, հոգ կտանի երկրի մասին, կա՛մ ընտրում ենք օտար պետության գործակալ, որը միայն դրսից ցուցումներ կանի»։
Ճշմարտությունը գտնվում է ոչ թե ծայրերում, այլ կենտրոնում
Կարճ ժամանակ անց, երբ իսկապես սկսեցի ապրել Հայաստանում, ոչ թե որպես զբոսաշրջիկ, ով ամեն ինչ վարդագույն էր տեսնում, այլ բախվելով իրական սցենարին, չէի կարող չնկատել մի երեւույթ, որ մենք, որ գալիս ենք Լիբանանից, որտեղ գտնվում է անարխիայի, քաոսի եւ կարգապահության բացակայության աստիճան ճկունության երկիրը: Վերնիսաժի փողոցներում տեսա տարիքոտ մարդկանց, ովքեր մաքրում էին փողոցները, երկու աշխատող,
Միշա Գյուրջյանի կողմից կատարված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների հիման վրա չի կարող համարվել հանցանք․ պարզաբանում
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար մեղադրվող Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը անհիմն և ակնհայտորեն քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել։ Անթույլատրելի համարելով այդ հանգամանքը` ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանել հետևյալը. ՀՀ
Մետաքսե Հակոբյան. Արցախում մոտ մեկ տասնյակ հայ կա. «Հրապարակ»
Օկուպացված Ստեփանակերտում մահացել է 70-ամյա Վերա Աղասյանը: Մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը, որն առաջացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետեւանքով՝ հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը։ 120 հազար արցախցիների բռնի տեղահանումից հետո շատ քիչ հայեր մնացին Արցախում, հիմնականում՝ տարեց եւ հաշմանդամ անձինք: Քանի՞ հայ է այժմ բնակվում օկուպացված Արցախում, ի՞նչ պայմաններում։ Մենք մի քանի հարց
Ըստ իրանական աղբյուրների՝ գիշերային հարձակման արդյունքում նվազագույն վնասներ են կրել. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Գիշերը Իսրայելը ռմբահարեց Իրանի երեք շրջաններում տեղակայված շուրջ 20 ռազմական օբյեկտներ՝ այդ թվում մայրաքաղաք Թեհրանում: Իսրայելը հայտարարել է, որ առավոտյան ժամը 5-ի դրությամբ ռազմական գործողությունը ավարտվել է: Իրանի օդային տարածքը մինչև ժամը 9-ը փակ է: Իրանում պնդում են, որ ավելի ծայրահեղ հարձակման
«Հասարակագիտություն-8» առարկայի դասագրքի համահեղինակները դիմել են դատարան՝ ԿԳՄՍՆ հրամանը վիճարկելու պահանջով. «Հրապարակ»
Դասագրքերի այս տարվա մրցույթին «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից հայտ էր ներկայացրել նաեւ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ Արսեն Թավադյանի հետ համատեղ հեղինակելով «Հասարակագիտություն-8» առարկայի դասագիրքը, որը, սակայն, մերժվեց ԿԳՄՍՆ-ի կողմից։ Նախարարությունը, տարօրինակ կերպով, դասագիրքը փորձաքննող առաջին հանձնաժողովը լուծարել էր՝ իր այդ քայլը հիմնավորելով նրանով, որ հանձնաժողովականները սխալ են օգտագործել գնահատման սանդղակը։ Ապա ստեղծվել էր նոր հանձնաժողով,
Ադրբեջանը և Socar-ը մեղադրվում են նաև մարդու իրավունքների խախտման մեջ․ The Guardian
Ադրբեջանը, որը հյուրընկալում է Cop29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովը, հաջորդ տասնամյակում կունենա հանածո գազի արդյունահանման զգալի ընդլայնում, ասվում է նոր զեկույցում: Այս զեկույցը հրապարակել է The Guardian-ը։ Ադրբեջանի պետական նավթագազային Socar ընկերությունը և նրա գործընկերները մտադիր են մինչև 2033 թվականը երկրում գազի տարեկան արդյունահանումը այսօրվա 37 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 49 միլիարդ խմ-ի։ Socar-ը նույնպես վերջերս
Մեզանում մարդիկ իրենց պետությանն ուղղված պահանջների իմաստով շատ համեստ են ու չափավոր․ «Հրապարակ»
Մեզանում մարդիկ իրենց պետությանն ուղղված պահանջների իմաստով շատ համեստ են ու չափավոր: Պետությունից նրանք, որպես կանոն, ակնկալիքներ գրեթե չունեն` ի տարբերություն զարգացած երկրների երես առած քաղաքացիների: Պատրաստ են անմռունչ աստղաբաշխական հարկեր ու տուրքեր վճարել, խելոք ենթարկվել ցանկացած անհեթեթ որոշման` միայն մի պահանջ ներկայացնելով իրենց վճարած հարկերից սնվող իշխանավորներին, որ պետությունն իրենց չխանգարի` չափից դուրս ծանր