Օրվա լրահոսը
Մարդու իրավունքների միջազգային առաքելությունը Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում ուղղված է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների մասին իրազեկության բարձրացմանը
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թվիթերյան գրառումը Մարդու իրավունքների միջազգային առաքելությունը Ֆրանսիայում (Փարիզ, Ստրասբուրգ, Լիոն, Մարսել) և Միացյալ Թագավորությունում (Լոնդոն) ուղղված է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերի բացահայտմանը և դրանց մասին իրազեկության բարձրացմանը։ Այս առաքելությունը նպատակ ուներ նպաստել արդարադատությանը, խաղաղությանն ու անվտանգությանը: Հայկական սփյուռքի
Հայաստանի երրորդ ծանրորդը Եվրոպայի ոսկի նվաճեց
Հայաստանի երիտասարդ ծանրորդները Լեհաստանում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճում են ոսկե մեդալներ: Այս անգամ հաղթողի կոչմանն արժանացավ մինչեւ 23 տարեկանների պայքարին մասնակցող 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Գյումրեցի ծանրորդը պոկում վարժությունը սկսելով 115 կիլոգրամով՝ արդեն ապահովեց փոքր ոսկին: Սակայն հաջորդաբար ծանրաձողի քաշն ավելացնելով 5-ական կգ-ով՝ նա բարձրացրեց նաեւ 120 եւ 125 կգ քաշերը եւ ամբողջ
Viva-ի սպասարկման կենտրոն՝ Գոգավանի պետական սահմանային անցակետում
Նոյեմբերի 1-ից Գոգավանի պետական սահմանային անցակետի մոտ կսկսի գործել Viva-ի սպասարկման կենտրոն: Մաքսակետի մոտ տեղակայված սպասարկման կենտրոնի առկայությունն ապահովում է հարմարավետություն՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների ու բեռնափոխադրողների համար: Երկրի սահմանը հատելուն պես՝ Հայաստան այցելողներն անմիջապես կստանան անխափան կապի հնարավորություն: Սպասարկման կենտրոնում հասանելի կլինեն Viva-ի առաջարկած ծառայությունների ու ապրանքատեսակների լայն շրջանակ՝ ձայնային ու ինտերնետի ծառայությունների համար նախատեսված
«Ես այս ընտրությունները չեմ ճանաչում»․ Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է՝ երեկ երկրում տեղի են ունեցել «ռուսական ընտրություններ», նոր տեխնոլոգիաներ են օգտագործվել կեղծիքների համար։ «Ես այս ընտրությունները չեմ ճանաչում», – հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին ընդդիմության առաջնորդների հետ ճեպազրույցում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ադանա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. «Թուրքիան այսօր»
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը հայտնում է, որ Ադանա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Ախուրյանում իշխանությունը նվաճելուց հետո գործող իշխանությունը հիմա էլ որոշել է «փրկել» ու «ազատագրել» Գյումրին. Մհեր Մելքոնյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է իշխանության յուրացումը Շիրակի մարզում: Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ-ի երկրորդ քաղաքի շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Ախուրյանում իշխանությունը նվաճելուց հետո գործող իշխանությունը հիմա էլ որոշել է «փրկել» ու «ազատագրել» Գյումրին։ Նորից ու նորից քրեական գործեր, բռնաճնշումներ, կալանքի որոշումներ,
Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են էական խախտումներով․ «Անկախ դիտորդ»
«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ու «Իրազեկ քաղաքացիների միավորման», 18 դիտորդների կազմով դիտորդական առաքելություն իրականացրեց հոկտեմբերի 26-ին կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրություններում: Նախքան ընտրությունները, դիտորդները հանդիպումներ ունեցան թե՛ Վրաստանում հավատարմագրված այլ առաքելությունների ներկայացուցիչների և թե՛ Վրաստանի կենտրոնական ընտրական վարչակազմի ղեկավարության հետ: Դիտարկվեց հոկտեմբերի 20-ին կայացած ընդդիմության և հոկտեմբերի 23-ին կայացած՝ «Վրացական
Ալեքսանդրա Գրիգորյանը երկրորդ ոսկին բերեց Հայաստանի հավաքականի հաշվարկին
Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 20 տարեկանների պայքարին մասնակցող Ալեքսանդրա Գրիգորյանը, հանդես գալով աղջիկների 55 կգ քաշային կարգում, պոկում վարժությունում 85 կգ արդյունքով բավարարվեց 2-րդ տեղով, սակայն հրումում բացահայտ առավելություն ցույց տվեց մրցակիցների նկատմամբ՝ գլխավերեւում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը: Ալեքսանդրան նաեւ մոտեցավ 120 կգ-ին, ինչը այդ տարիքային խմբի աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ է,
Սասուն Միքայելյան, Արցախի հանձնումն էլ, Սպարապետի նպատակների փոշիացումն էլ, բանակի կազմաքանդումն էլ ձեր ազգակործան խմբակի խղճին է․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Սասուն, թե՛ Արցախի հանձնման, թե՛ բանակի կազմաքանդման, թե՛ Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է։ «Ազգակործան պատուհասների» ռեժիմի ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում հանդես գալու հակապետական ու մառազմատիկ հայտարարություններով։ Երեւի այդպիսինն է «30 արծաթի» գերի լինելու բաժինը։ Նախկին հանրապետական, իսկ այսօր արդեն կարկառուն քպ -ական Սասուն Միքայելյանը հանդես
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում շքեղ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը
Երևանում կայացած IBA-ի «Չեմպիոնների գիշերը» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում շքեղ հաղթանակ է տոնել գերծանր քաշային շիրակցի Դավիթ Չալոյանը։ Արդեն 2-րդ ռաունդում հուժկու հարվածաշարի շնորհիվ Չալոյանը ռինգի հատակին տապալել է Պակիստանի ներկայացուցիչ մինչև այդ անպարտելի Թեյմուր Խանին և դուրս է եկել IBA PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։ Այս միջոցառմանը Հայաստանի 3 ուժեղագույն բռնցքամարտիկները` Դավիթ Չալոյանը, Արթուր Բազեյանը
Ժորա Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության հաղթող
Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտած 55 կգ քաշային Ժորա Գրիգորյանը Մ20 տարեկանների պայքարում երկամարտի 233 (103+130) կիլոգրամ արդյունքով նվաճեց ոսկե մեդալը: Նույն քաշային կարգում հանդես եկած Սեյրան Խուդանյանը ցույց է տվել 224 (98+126) կգ եւ պայքարն ավարտել է 5-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արեք ձեր եզրակացությունը, թե դատախազությունը, ԱԱԾ-ն, ՀՀ քննչական կոմիտեն 5 տարում ի՞նչ են արել․ Անահիտ Բախշյան
Հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցում արձագանքելով դատախազության հաղորդագրությանը, գրել է․ Կարդացեք այս նյութը ու արեք ձեր եզրակացությունը, թե դատախազությունը, ԱԱԾ-ն, ՀՀ քննչական կոմիտեն 5 տարում ի՞նչ են արել բացահայտելու համար մեր պետությունը գլխատած ուժերին, հրահրողներին, կազմակերպիչներին։
Ինձ համար միանշանակ է, որ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ ԼՂ հիմնախնդրի շուրջ․ Արթուր Հովհաննիսյան
Ինձ համար միանշանակ է, որ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ ԼՂ հիմնախնդրի շուրջ, միանշանակ է նաև, որ ահաբեկիչներին իջեցված հրահանգները եկել էին ոչ Հայաստանից: Եվ հիմա բոլորիս պատասխանատվությունն է, որ այլևս հոկտեմբերի 27 չլինի, որ այլևս մարտի 1 չլինի, որ այլևս Ժողովրդի իշխանությունը չզավթվի: Փա´ռք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար անմահացած մեր բոլոր հայրենակիցներին: Կեցցե՜ ժողովրդավար Հայաստանի
Հացի փռում բռնկված հրդեհը մարվել է
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 34 շենքի 1-ին հարկում գտնվող հացի փռում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ
«Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել, վերջերս ԱԱԾ-ն մի խումբ բացահայտեց»․ Անդրանիկ Քոչարյան
«Այնպես չէ, որ Նաիրի Հունանյանն իր եղբոր ու ինչ-որ մարդկանց հետ որոշեցին, գնացին երկիրը գլխատեն։ Չէ, ունեցել են աջակցություն»։
«Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի արձանի բացման օրը խրոխտ ասում էր, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվելու է, բայց մազ անգամ տեղից չի շարժվել»․ Անահիտ Բախշյան
«Չափազանց դժգոհ եմ, ամբողջ հոգով ուզում եմ գոռալ՝ մեր պետության այսօրվա վիճակը Հոկտեմբերի 27-ի հետեւանք է»:
«Ինձ համար Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է․ կա պետություն, որն այն ժամանակ էլ, հիմա էլ կողմ է Մեղրիով միջանցք ունենալուն»․ Արամ Սարգսյան
Արամ Սարգսյանը հավելեց, որ կասկած չունի՝ այս իշխանությանը կաշկանդող հանգամանք չկա, իրենք շատ կուզեին բացահայտել Հոկտեմբերի 27-ի գործը։
Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Երևան քաղաքում` Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս
Նախաքննությունն ընթացքի մեջ է. դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով՝ 2019-2024 թթ ընթացքում կատարված վարութային գործողությունների մասին
2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: Վերսկսման համար հիմք է հանդիսացել տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքը, որով վերջիններս
«Ես երբեք հույսս չեմ կտրել Արցախից, Ղարաբաղի ժողովուրդը պետք է վերադառնա»․ Սասուն Միքայելյան
«Գոնե մենք ունենանք մեր 28 943 քկմ տարածքը՝ որպես անկախ պետություն, մենք անկախ պետություն չենք եղել, միշտ Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի ֆորպոստն ենք եղել»։
Շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության
«Եթե Հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատեւել․ ԵԿՄ-ն հետամուտ է բացահայտմանը»․ Սասուն Միքայելյան
«Երկրապահը միշտ էլ եղել է իշխանության կողքին, այսօր եթե հանկարծ Երկրապահը փորձի ինչ-որ քաղաքական խաղեր տալ, մենք կգնանք ցեղասպանության, ոնց որ եղավ 1915 թվականին»։
«Կարեն Դեմիրճյանը բացառիկ հայրենասեր էր, որի օրոք Հայաստանը միայն բարգավաճում էր». ուսուցչուհի
25 տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում գլխատվեց Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական վերնախավը։ Անցել է քառորդ դար, սակայն այդ ոճրագործության կազմակերպիչները դեռ բացահայտված չեն, իսկ դրա դառը պտուղները պետությունն առայսօր շարունակում է ճաշակել ։ Բայց ժողովուրդը սիրով ու երախտագիտությամբ է հիշում իր Մեծերին։ Իսկ այսօր վերստին իր հարգանքի տուրքն է մատուցում ոճրագործության զոհերի հիշատակին՝ այցելելով նրանց
ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճը «հեղափոխության թիմի» հաղթարշավի համար էր․ «Հայացք Երևանից»
Իշխանության կուսակցության հիմնական առանձնահատկությունը հենց անվանման մեջ է արտահայտվում։ Իշխանությունը ձևավորում է կառավարման բուրգը, որը տարածվում է մինչև ամենահեռավոր գյուղը, վերահսկում է նույնիսկ հավաքարարների կադրային բազան։ Տնտեսության ու կառավարման յուրաքանչյուր զգալի շարժ պետք է լինի վերահսկելի։ Կարճ ասած` «իշխանության կուսակցությունը» ձևավորում է իշխանական էլիտան` իշխանությունը պահելու և վերարտադրելու համար, իսկ մյուս կուսակցությունները կատարում են հաճախորդների
«Սա իշխանության յուրացում է և սահմանադրական հեղաշրջում Վրաստանում»․ ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել «Վրացական երազանքի» հաղթանակը․ «Ա1+»
«Ա1+» – Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել «Վրացական երազանքի» հաղթանակը խորհրդարանական ընտրություններում։ «Սա գողացված ընտրություններ են, սա իշխանության յուրացում է և սահմանադրական հեղաշրջում Վրաստանում։ Սա տեղի չի ունենա: Սա Ռուսաստանը չէ, սա Վենեսուելան չէ, սա Վրաստանն է»,- ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան։ Այս կոալիցիան երկրորդն է ընտրություններում։ «Բիձինա Իվանիշվիլին գողացավ վրաց
«Քաղաքացիական հասարակություն» հասկացությունը Հայաստանում վարկաբեկվել է․ «Հայացք Երևանից»
«Քաղաքացիական հասարակություն» հասկացությունը հիմնված է սկզբունքների վրա, որոնցից կարևորագույնն է՝ չդառնալ քաղաքական կողմ և չունենալ երկակի ստանդարտներ` լինել անաչառ ու անկողմնակալ: Մի կողմ թողնենք այն խնդիրը, որ նրանք հիմնականում ֆինանսավորվում էին արևմտյան դրամաշնորհներով, և, բնականաբար, ունեին որոշակի պարտավորություններ: Այստեղ խնդիրն ավելի հիմնարար է: Ցանկացած քաղաքագիտական կամ հասարակագիտական հանրագիտարաններում կարելի է գտնել քաղաքացիական հասարակության ընդունված բնութագիրը.
Վրաստանում ընտրություններին մասնակցել է ընտրողների 58․94%-ը. առաջատարն այս պահի դրությամբ «Վրացական երազանքն» է
Region Monitor – Վրաստանում ընտրություններին մասնակցել է 2,060,412 մարդ կամ ընտրողների 58․94%-ը։ Առաջին արդյունքներն արդեն ամփոփվում են՝ առաջատարն այս պահի դրությամբ իշխող «Վրացական երազանքն» է։ Խորհրդարան են անցնում նաև հիմնական 4 ընդդիմադիր ուժերը։ Ինչպես exit poll-երի, այնպես էլ նախնական հրապարակված արդյունքներով նախկին նախագահի հիմնած, Վրաստանում ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» զիջել է իր դիրքերը «Հանուն
Տրանսպորտային միջոցը չի վերադարձվել Մովսես Քարտաշյանին․ շարունակվում է խախտվել վերջինիս ինչպես գույքային, այնպես էլ հավաքների ազատության իրավունքը․ փաստաբան
2024 թվականի մայիսի 30-ին Հանրապետության հրապարակում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում Վազգեն Սարգսյան փողոցի հատվածից ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել հավաքի մասնակից Մովսես Քարտաշյանի կողմից վարած և նրա օրինական տիրապետության տակ գտնվող «Մերսեդես-Բենց» մակնիշի 37MQ777 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը։ ՀՀ ոստիկանության կողմից վերը նշված տրանսպորտային միջոցը երկարատև՝ մեկ ամսից ավել