Օրվա լրահոսը
Կլիմայական կոնֆերանսն Ադրբեջանում անցկացնելով՝ ՄԱԿ-ն անտեսում է Արցախի ցեղասպանությունը. The Blunt Post
«Ազգային ճակատ». «Տոտալիտար Ադրբեջանին ՄԱԿ-ի միջոցառում ընդունելու թույլտվությունը ՄԱԿ-ի և մասնակից պետությունների կանխամտածված մեղսակցությունն է հայ ազգի դեմ Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված ցեղասպանական գործողություններին, կեղծ պատմության տարածմանը, հայ ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգության յուրացմանն ու ջնջմանը», – գրել է «Դը բլանտ փոստը»-ը:
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում: Հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից
ԿԸՀ-ն սահմանել է 2025թ.-ի ՏԻՄ ընտրությունների օրերը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Դրանք են՝ 2025 թվականի մարտի 30, հունիսի 8, հոկտեմբերի 5։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» թիվ 89-Ա որոշման մեջ։ Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի
«Առանց վերադարձի չի կարող լինել ինքնորոշում»․ Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյանի վստահեցմամբ՝ այս պահին վերադարձի իրավունքն այն նախապայմանն է, առանց որի չենք կարող հասնել ազգերի ինքնորոշման իրավունքի կայացման։
Ագարակի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերման որոշումով հայ-ռուսական միջպետական պայմանագիրը չի վերանայվի․ ՀՀ ԱԳՆ
«Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մասնակցության, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով իրականացնելու մասին ձեռքբերված համաձայնությունը պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսում», – «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Աղքատությունը մարդկանց ուղեղից այդքան արագ դուրս չի գալիս, երկար ժամանակ է պահանջվում»․ ֆինանսների նախարար
«5,6 տոկոս տնտեսական աճը, այն, ինչ պլանավորել ենք 2025 թվականին, շատ բարձր ցուցանիշ է»։
Դիլիջանում ֆորումի նպատակն էր դիրքավորել տարածաշրջանը որպես զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն
Քայլեր են ձեռնարկվում դեպի Հայաստան նոր թռիչքների ներգրավման ուղղությամբ
«Անհասկանալի է արցախահայերի իրավունքի վերաբերյալ անտարբերությունը»․ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայան
Ըստ միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանի՝ Արցախի հարցը միայն հայկական չէ, համաշխարհային է․ պետք է սա նկատի ունենալով առաջ գնանք։
Պետական հատվածի աշխատանքի բովանդակությունն ու որակը շատ բանով են կանխորոշում, թե որքան եկամուտներ կգեներացվեն երկրում. Փաշինյան
Կառավարության ու Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքների և կարգավորումների առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով կամ գործունեությամբ հարստանալու հնարավորություն ստեղծելը:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի և 31-ի գիշերն
«Հայ-ադրբեջանական հարաբերություններում նկարների ժպիտները ոչինչ չեն նշանակում»
Բենիամին Պողոսյանը՝ Փաշինյան-Ալիեւ ժպիտների մասին Իմ գնահատմամբ՝ հավանականությունը փոքր է, որ որեւէ բան կստորագրվի թե՛ մինչեւ 2024-ի ավարտ, թե՛ նաեւ առնվազն 2025-ի առաջին ամիսներին»,-«Առավոտի» հարցին՝ հավանականություն կա՞, որ մինչեւ տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիր, ինչպես ՔՊ-ական որոշ պատգամավորներ են ասում, այսպես պատասխանեց Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։ Նա հիշեցրեց՝ 2022-ին
Յիհլավայի կինոփառատոնի լեփ-լեցուն դահլիճում ցուցադրվել է Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը. «Օրեր»
«Օրեր». Հոկտեմբերի 27ին առավոտյան ժամը 10ին չեխական Յիհլավայի միջազգային 28-րդ կինոփառատոնի հաղթանակած ֆիլմերի «Համաստեղություններ» բաժնում ցուցադրվեց բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը։ Չնայած առավոտյան ժամին,400 տեղանոց դահլիճը գրեթե լիովին զբաղեցրել էին ոչ միայն չեխ եւ հայ հանդիսականները, այլեւ օտար կինոսիրողները։ Ֆիլմի ցուցադրությունից առաջ փառատոնի ծրագրերի պատասխանատու Վիկտոր Լիցեկը ընթերցել է ֆիլմի ռեժիսորի
ՀՀ պետական բյուջեն բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 28-ին սկսվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Մինչ քննարկումները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայակոչել է մի քանի կարգախոս-բանաձեւեր, որոնք առաջարկել էր 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ եւ հետո: Դրանք են` «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը», «Հարստացիր եւ
Բղավել է, որ բենզատար մեքենայով եկել է հրապարակ՝ պայթեցնելու այն. քաղաքացին մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ վարքագիծ
2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից և տեղափոխել ոստիկանության բաժին՝ ճանապարհին բղավելով, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որ այն պայթեցնի։ Նույն օրը՝ ժամը 23:11-ին, ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՃՈ-ից
«ԵՄ խորհրդարանի բանաձեւը փաստում է, որ բացի Հայաստանի իշխանությունից, մնացած բոլորն ընդունում են արցախցիների վերադարձի իրավունքը». Դավիթ Գալստյան
– Պարոն Գալստյան, Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ եւ 89 ձեռնպահ ձայնով ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման եւ Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձեւը: Բանաձեւը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր 23 հայ ռազմագերիներին։ Ինչպես նաեւ կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության
«Անշարժ գույքի ուժեղ շուկան և ուժեղ արժույթը շարունակում են գերակշիռ լինել Հայաստանում»
2024 թվականի հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի արժեթղթերի շուկան հիմնականում դրսևորել է շեղ դինամիկա։ Տելեկոմ Արմենիայի բաժնետոմսերը նշված ժամանակահատվածում փակվել են անփոփոխ, թեև երբեմն բարձրացման փորձեր են եղել: Բացառություն են կազմել ԱԿԲԱ բանկի բաժնետոմսերը, որոնք նշված ժամանակահատվածում ավելացրել են 4,5%, իսկ ամսական կտրվածքով` 7,3%՝ բանկի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ֆոնին։ Բանկի զուտ
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային Չեխիայի Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Ազգային տոնի՝ Անկախ Չեխոսլովակյան պետության օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում
«Հնդկաստանից այցելած զբոսաշրջիկների մասին տեղեկատվություն ունե՞ք՝ նրանք զբոսանքի՞ համար են այստեղ շրջում, թե՞ աշխատանքի»․ Արթուր Խաչատրյան
«Եթե խոսքն աշխատանքային միգրանտների մասին է, ապա նրանց քանակն էականորեն նվազել է»,- ասաց նախարարը։
Հայաստանի՝ նմանօրինակը չունեցող ամրոցը
200 տարի մարտական հերթապահության մեջ. ամրոց Ալեքսանդրապոլ Ալեքսանդրապոլ ամրոցը Հայաստանի ամենաուշագրավ ու բացառիկ ամրոցներից մեկն է, որը կառուցվել է 19-րդ դարում ու գտնվում է Գյումրիում: Այն ժամանակին տարածաշրջանի ամենապաշտպանված ու մարտունակ ամրաշինական համալիրներից մեկն էր՝ կառուցված ռազմական ինժեներիայի բարձր մակարդակով: Ամրոցը շուրջ երկու հարյուր տարի գտնվում է մարտական հերթապահության մեջ Հայաստանի հյուսիս-արեւմտյան սահմաններին: Գյումրու Ալեքսանդրապոլ
«Պետական պարտքը կաճի՝ հասնելով 5 տրիլիոն 914 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 53,5 տոկոսի»․ Վահե Հովհաննիսյան
Նախարարը նշեց, որ վերջին մի քանի տարիներին լողացող տոկոսադրույքով ավելի մեծ քանակությամբ վարկեր են ներգրավել։
«Ձեռքերդ կկտրենք». JAMnews-ի խմբագրին սպառնացել են Wildberries-ը քննադատելու համար
Հատկապես մտահոգիչ է չեչենական հետքը, քանի որ չեչենները՝ Կադիրովի գլխավորությամբ, ակտիվորեն ներգրավված են այս ընկերության «վերակազմակերպման»՝ Wildberries-ը Russ ընկերության հետ միավորելու վերաբերյալ կորպորատիվ վեճում։
Այսուհետ կարող եք ոչ միայն կարդալ «Առավոտ»-ը, այլ նաեւ լսել
Արհեստական բանականության գեներացմամբ՝ բոլոր նյութերը ձեզ համար կընթերցվեն «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ձայնով:
Շառլ Միշելը շնորհավորում էր Ալիևին ընտրություններում հաղթելու համար, բայց գոհ չէ Վրաստանում ընտրություններից. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հաճույքով շնորհավորում էր Իլհամ Ալիևին այս տարվա փետրվարին արտահերթ ընտրություններում հաղթելու համար, մի մարդու, որն այդ պաշտոնին է որպես բռնապետ 2003թ.-ից, բայց արի ու տես, որ գոհ չէ Վրաստանում տեղի ունեցած ընտրություններից:
Հաղթանակ զբոսայգու լճում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում «Արևիկ» արհեստական լճակում դի կա: Իրավապահները նշված լճակում բերանքսիվայր հայտնաբերել են, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդու դի: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Բրյուսելում ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստին ներկայացվել է վեճերի լուծմանն առնչվող դրույթների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը: «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանը Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին՝ ներկայացնելով վեճերի լուծմանն առնչվող դրույթների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։ Եվրոպական Միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և
Բլինքեն. Միանում ենք Վրաստանում ընտրություններին արձանագրված խախտումների հետաքննության վերաբերյալ դիտորդների կոչերին
«Ազատություն». Վաշինգտոնը դատապարտում է Վրաստանում հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններին տեղի ունեցած միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում միջազգային, տեղական դիտորդների կոչերին՝ խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների պետք է ամբողջությամբ հետաքննվեն։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով միջազգային դիտորդների հաղորդումները, մասնավորապես, շեշտել է՝ ընտրություններն անցել են անհավասար մրցակցային պայմաններում, ընտրողների ահաբեկմամբ, իշխող կուսակցության կողմից եղել է հանրային ռեսուրսի
Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում ադրբեջանական հանցանքների փաստերը քննարկել ենք այն տեսանկյունից, որ դրանք վկայում են հայ ժողովրդի նկատմամբԱդրբեջանի շարունակվող ցեղասպան մտադրության մասին. Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թվիթերյան գրառումը Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը քննարկել ենք այն տեսանկյունից, որ դրանք լիարժեք վկայում են հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության [առկա] շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության
Հոկտեմբերի 27-ի բացահայտված չլինելու մասին հայտարարություններն ուղիղ մեղադրանք են Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան
Փաստորեն, ըստ Սասունի, լրիվ անիմաստ է այդ ամենը կամ ինքնախոստովանություն է, որ այս 7 տարիների ընթացքում անվտանգության համակարգում իշխանությունը տապալվել է և իրականում, որևէ լուրջ պաշտպանական համակարգ չի կառուցվել:
Մարդու իրավունքների միջազգային առաքելությունը Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում ուղղված է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների մասին իրազեկության բարձրացմանը
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թվիթերյան գրառումը Մարդու իրավունքների միջազգային առաքելությունը Ֆրանսիայում (Փարիզ, Ստրասբուրգ, Լիոն, Մարսել) և Միացյալ Թագավորությունում (Լոնդոն) ուղղված է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերի բացահայտմանը և դրանց մասին իրազեկության բարձրացմանը։ Այս առաքելությունը նպատակ ուներ նպաստել արդարադատությանը, խաղաղությանն ու անվտանգությանը: Հայկական սփյուռքի
Հայաստանի երրորդ ծանրորդը Եվրոպայի ոսկի նվաճեց
Հայաստանի երիտասարդ ծանրորդները Լեհաստանում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճում են ոսկե մեդալներ: Այս անգամ հաղթողի կոչմանն արժանացավ մինչեւ 23 տարեկանների պայքարին մասնակցող 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Գյումրեցի ծանրորդը պոկում վարժությունը սկսելով 115 կիլոգրամով՝ արդեն ապահովեց փոքր ոսկին: Սակայն հաջորդաբար ծանրաձողի քաշն ավելացնելով 5-ական կգ-ով՝ նա բարձրացրեց նաեւ 120 եւ 125 կգ քաշերը եւ ամբողջ