Օրվա լրահոսը

«ՌեԱնիմանիա» 16-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի հաղթողները հայտնի են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են: Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանում անցկացվող կինոփառատոները դարձել են մեր մշակութային

«Ադրբեջանցիները դեռ Ջերմուկում են․ դուք ուզում եք ասել՝ ԳՇ պետը պետք է զենք վերցնի եւ գնա նրանց հանի՞»․ Էդվարդ Ասրյան

«Ինչ վերաբերում է ձեր հարցադրումներին, թե ի՞նչ է անում հակառակորդը մեր տարածքում, այդ հարցին ես չեմ պատասխանի։ Այդպիսի հարցեր ինձ մի տվեք, դուք էլ եք պատասխանատու»։

Երբ հայտնի լինեն քվեարկության նախնական արդյունքները, կառավարությունը կարող է հայտարարել ռազմական կամ արտակարգ դրություն, ինչը կզրոյացնի ընտրության արդյունքները. ԼՀԿ-ն Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանրության և մասնագիտական շրջանակների ուշադրությունն է հրավիրում կառավարության հեղինակած և ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին։ Ի թիվս այլ դրույթների՝ կառավարությունը նախատեսում է կարգավորել արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման դեպքում ընտրությունների ընթացքի կասեցման հարցը։ Ըստ այդ փոփոխության, եթե արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում ընտրության օրվանից հետո յոթ օրվա

«Փոքր և միջին շրջանառություն ունեցող նախագծային կազմակերպությունները կհայտնվեն առավել խոցելի վիճակում». հայտարարություն հարկային օրենսգրքի փոփոխության կապակցությամբ

Մի խումբ անհատ ճարտարապետների հայտարարությունը հարկային օրենսգրքի փոփոխության կապակցությամբ Ծանոթանալով Հայաստանի կառավարության նախաձեռնած և «իդրաֆթ» կայքում տեղադրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որում ի թիվս այլ ոլորտների բարձրացվում է նաև նախագծմամբ զբաղվող սուբյեկտների հարկային բեռը, մենք, ներքոստորագրյալ նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներս. – Համարում ենք, որ վերջին տարիներին շինարարական որոշակի ակտիվության

ՁԻԱՀ-ի փուլից դուրս եկած կինն ահազանգում է՝ ԲԿ-ներում խտրական վերաբերմունքի է հանդիպում

«Կարճ ամիսներ առաջ ստամոքսիս խոցը պետք է բուժեի: «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» որոշ բուժումներից հետո, բժիշկն ասաց, որ վիրահատելու անհրաժեշտություն կա, բայց իմ` ՄԻԱՎ կարգավիճակով պայմանավորված հրաժարվեց վիրահատել: Ասաց` վիրահատություն պետք է արվի, բայց ես չեմ անի, ես իրավունք ունեմ ընտրեմ իմ պացիենտին»,-պատմում է ՄԻԱՎ-ով ապրող կինը։

Քաղաքացուհին հայտնվել է բեռնատար գնացքի դիմաց. ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է

Մայրաքաղաքի բնակչուհի Արմինե Դ.-ն հոկտեմբերի 26-ին հայտնվել է Երևանի վարչական սահմաններով ընթացող բեռնատար գնացքի դիմաց՝ երկաթուղային գծերի չարտոնված հատվածում։ Լոկոմոտիվային բրիգադի կողմից ձեռնարկվել են բախումից խուսափելու բոլոր փորձերը, սակայն բեռնատար գնացքը չի հաջողվել շտապ կանգնեցնել: Քաղաքացին ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Նշենք, որ այս վայրում երկաթուղային ճանապարհի երթևեկելի հատվածում կառուցվել է բնակելի տան այգու պարսպապատ,

Ինչպես է ընդլայնված «ԲՐԻՔՍ+»-ը վերաձևավորում համաշխարհային տնտեսական ճարտարապետությունը. Աղասի Թավադյան

Չնայած հսկայական պատժամիջոցներին, Ռուսաստանն այս պահին չորրորդ խոշորագույն տնտեսությունն է. ԱՄՀ

«Տրամաբանությունը ո՞րն է, որ Կամո Ցուցուլյանը հասարակական կարգի պաշտպանությանն է մասնակցում»․ Գեղամ Մանուկյան

Արփինե Սարգսյանն ասաց․ «Կամո Ցուցուլյանը ՆԳ նախարարի տեղակալ է եւ կարող է այնտեղ հանդես գալ»։

Այգեստանի տներից մեկում պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները։ 2024թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը` ժամը 04:16-ին, 911 ծառայություն

Սևանա լճի մակարդակն իջել է 1 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 21-27-ը (2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.47 մ (27.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։ ☑️ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել

«Ես մեղավո՞ր եմ, որ շատ երեխա ունեմ, չեմ կարո՞ղ իմ ընտանիքով մի տեղ գնամ, պարտադիր պիտի քարսիթներ դնե՞մ»․ ՔՊ-ական պատգամավոր

Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Շատ երեխաները քարսիթից չի ազատում, մեքենան մեծացրեք, խնդիրն այդպես լուծեք»։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը 2024 թ.-ին շնորհվել է վստահելիության և անկախության «Ա» դասի բարձրագույն կարգավիճակ

Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի  հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության «Ա» դասի բարձրագույն կարգավիճակ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «Ա» դասի բարձրագույն կարգավիճակ: Նման

Հրուշակեղենի արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով. գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մինասյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել արտադրամասի  պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մակերևույթներին կոնդենսատի, բորբոսի առաջացումից,

ԿԸՀ-ն դարձել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ և ընդգրկվել գործադիր խորհրդի կազմում

ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 21-ից 25-ը գործուղվել են Բոգոտա՝ Կոլումբիայի Հանրապետություն։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել են Կոլումբիայի Ազգային քաղաքացիական ռեգիստրը և «Էյ-վեբ»-ը՝ Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիան, «Էյ-վեբ»-ի 6-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։ ՀՀ ԿԸՀ-ն դարձել է Էյ-վեբ լիիրավ անդամ և ընդգրկվել գործադիր խորհրդի կազմում։ Գլխավոր Ասամբլեայի նիստը կայացել

«Ձեր վարորդը, տիկին Սարգսյան, որը նախկինում իմ վարորդն է եղել, ամրագոտի կապո՞ւմ է»․ Արսեն Թորոսյանը՝ Արփինե Սարգսյանին

«ՆԳՆ-ն ասում է՝ մենք այսքան ակտ ենք կազմել։ Լավ, որ կազմել եք, ինչո՞ւ է ամեն երկրորդ վարորդը էլի չամրակապված»։

«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք արտահայտվեցին են նաև Իրանում». ՀՀ ԱԳՆ

«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք արտահայտվեցին են նաև անցյալ շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում: Մենք խորապես մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությամբ հնարավոր կլինի պաշտպանել միջազգային իրավունքը և կանխել հետագա անցանկալի իրադարձությունները», – նշված է «Իքս» սոցիալական ցանցում ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Կան պաշտոնյաներ, որոնք վերականգնել են մեքենաների մգեցված ապակիները, դաժանորեն պատժեք»․ Անդրանիկ Քոչարյանը դիմեց Արփինե Սարգսյանին

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ ոստիկանությունը պետք է հավասար պայմանների ստեղծի բոլորի համար։

Մտահոգության տեղիք են տալիս քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման կանխման ուղղությամբ ձեռնարկված գործողությունները

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կարևորում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված գործողությունները։ Այդ համատեքստում ուսումնասիրել է Քրեակատարողական ծառայության կայքում 2024 թվականների հունվար-սեպտեմբեր ամիսներին տեղադրված 57 պաշտոնական հրապարակում և գրավոր հարցման միջոցով ստացված պաշտոնական պարզաբանումները, ինչը մի շարք մտահոգիչ

Այսօր իշխանությունում մարդիկ են, որոնց շահը հակադիր է մեր զինվորի շահին. Հովհաննես Իշխանյան

Նրանք մեզ չհարցնելով՝ երկրում տարածքային փոփոխություններ են անում

«Անփոխարինելի ստեղծագործական դարբնոց, որը կռում ու կոփում է պրոֆեսիոնալ մասնագետների». նշվել է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը

Հոկտեմբերի 25-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսավորությամբ նշվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը։ Տոնական միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Արմեն Աբազյանն անդրադարձավ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքներին

«Այդ թեմայով որեւէ մեկնաբանություն տալ չեմ պատրաստվում»․ Արփինե Սարգսյանը՝ արդարադատության նախարարի թեկնածու լինելու մասին

Հարցին, թե այդուհանդերձ՝ իրեն առաջարկություն եղե՞լ է, նա պատասխանեց․ «Այս պահին այս հարցի մասով այսքանը, որեւէ այլ մեկնաբանություն չունեմ»։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը փոխարինվել է

Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո տեղացած անձրևների ժամանակ որևէ խնդիր չի առաջացել

Հայաստանի երիտասարդ ծանրորդները շարունակում են մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում

Նա ընդամենը մեկ կիլոգրամով է զիջել հաղթող ճանաչված մոլդովացի մրցակցին:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների հարկերը՝ ավելի քան 1 տրիլիոն դրամ

 Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Հարկային մարմին

Արցախցիների խնդիրները՝ հանդիպման օրակարգում. «Մայր Հայաստան» շարժումը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը Արցախից բռնի տեղահանվածներին անվճար իրավական օգնություն ցուցաբերելու համատեղ ծրագիր են իրականացնում

«Մայր Հայաստան» շարժումը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակն այս տարվա հունիսից համատեղ ծրագիր են իրականացնում՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անվճար իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով։

Որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մորը՝ պատճառելով մահ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ որդին սպանել է իր կնոջը: Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը ժամը 17.30-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով մահ: Նա ձերբակալվել և

«Այո, ուղղորդել եմ, բայց կոռուպցիա չկա․ ՍՊԸ-ն վարձակալում է ինձ պատկանող այգետնակը»․ ֆինանսների նախարար

«Դուք կարող եք հաղորդում ներկայացնել իրավապահներին, թող քննություն լինի»։

ԿԲ և Հաշվեքննիչ պալատի նախագահները ներկայացրել են պետական բյուջեի ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություններ

2025 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ` շեշտադրելով հարկաբյուջետային եւ պարտքի կայունության, ինչպես նաեւ տնտեսական ներուժի վերջին տարիների ձեւավորված մակարդակի պահպանումը: Գնահատվում է, որ 2025 թվականի տնտեսական աճի նպատակադրված մակարդակի ապահովման հրամայականը կդառնա տնտեսական ներուժի պահպանումը եւ աճի ավելացման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը: Այս մասին հոկտեմբերի 28-ին ասել է

Քիչ անց բալասանյանականները պաշտոնապես կհրաժարվեն Գյումրու կառավարումից

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի դիմումը պատրաստ է. քիչ անց «Բալասանյան դաշինքը» հանրությանը կներկայացնի տեղի իշխանությունից հրաժարվելու մասին իր պաշտոնական հայտարարությունը։ Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց քաղաքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը։ Հիշեցնենք` բալասանյանականների հրաժարականը կապված է «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքները ապօրինի օտարելու ու սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանականում Գյումրու նախկին քաղաքապետի ընտանիքի

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728