Օրվա լրահոսը

«Վայ, մոռացել էի, որ Դուք ստեղ եք, պարոն Մանուկյան, ներող կլինեք»․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «փնտրում էր» «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը:

Վաշինգտոնում չեն ուզում տեսնել ու ընկալել, թե որքան հետևողական է Ադրբեջանը Արևմուտքին, և հենց ԱՄՆ-ին «դեմոնիզացնելու» իր քաղաքականության մեջ. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Եթե հարցնեն, Բայդենը կարող է նույնիսկ չհիշել Ադրբեջան կոչվող երկրի գոյության մասին։ Նա ոչ միայն չի որոշում իր պետության քաղաքականությունը, այլև նույնիսկ չի որոշում իր քայլերը։ Նրանք նրան ուղղորդում են՝ ասելով «երկու քայլ աջ, մի քայլ ձախ, կարդա այս թղթի բառերը»։ Նրան

Ժամանակի ընթացքում ժամանակակից արվեստը դառնում է դասական, ավանգարդ, նույնիսկ ավանդական, ինչպես «ՀայԱրտ» մշակութային երկխոսության ծրագրերում

2007-ին Երևանում կայացավ իր ընդգրկմամբ բացառիկ փառատոն` «Ավանդական, դասական և ավանգարդ արվեստի փառատոն», որն իր մեջ ներառեց արվեստի բոլոր տեսակները, իր բոլոր ժանրերով ու դրսևորումներով` հինը, նորը և գալիքը: Ժամանակի ընթացքում «ժամանակակից արվեստը» դառնում է «դասական», «ակադեմիական», նույնիսկ «ավանդական» և իր տեղը զիջում է արվեստի նոր տեսակներին, որոնք, որպես կանոն, ընդունվում են չափազանց վիճահարույց, անընդունելի

Վարչապետի աշխատակազմը հաջորդ տարի 8 միջոցառում պակաս կիրականացնի. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի եւ ՀՀ նախագահի աշխատակազմերի ղեկավարները ներկայացրել են հաջորդ տարվա բյուջետային ծրագրերը

Համաշխարհային աղոթք Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում` հանուն Հայաստանի և հայ պատանդների

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հրավիրում է բարի կամք ունեցող բոլոր մարդկանց՝ միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան, որը տեղի է ունենալու  նոյեմբերի 10-ին, Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 17:00-ին: Ընդհանրական աղոթքի արարողությունը տեղի է  ունենում COP29 համաժողովի բացման նախօրեին, որն այս տարի անցկացվում է Ադրբեջանում։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման է ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, նրանցից երկուսը ձերբակալվել է. օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ հաղորդում ներկայացվի. Խուդոյան

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը Հերթական ոստիկանական ապօրինությունն է տեղի ունեցել այս գիշեր։ Նորից «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման է ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, որոնցից երկուսը ձերբակալվել են։ Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում

Արագ փոխվել՝ հիմքերը պահպանելով

Ինչպես զուգորդել կոնստրուկտիվիզմն ու պրիմորդիալիզմը 1870-ականների սկզբին Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկն ասում էր. «Մենք կդարձնենք Գերմանիան պոետների եւ փիլիսոփաների երկրից մի երկիր, որը հզոր բանակ ունի»: 1920-ական թվականներին Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին հայտարարում էր. «Մենք կդարձնենք Իտալիան խոհարարների եւ օպերայի երկրից մի երկիր, որտեղ գնացքները երթեւեկում են ըստ չվացուցակի»: Այդ երկու գործիչներն իրար ամենեւին նման

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատախազություն է հրավիրվել

«Ազատություն». Իրավապահ մարմինը հայտարարության մեջ նշում է, որ հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման փաստերի վերաբերյալ՝ հիմնվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի վրա։ «Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և հանրային դաշտում ԶԼՄ-ների միջոցով տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծիքները հավաստող ապացույցներ, ինչի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով Վրաստանի նախագահը

«Նախատեսում ենք, որ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը 2025-ին առնվազն պետք է մեկնարկած լինի»․ Արմենուհի Հարությունյան

«Դրանով են պայմանավորված, որ 2025 թվականի ընթացքում մեր շատ փոքր, բայց ավելացումները բյուջեում, որը նախորդ տարվա համեմատ փաստացի կազմում է 2,2 տոկոս»։

Երբ կառավարության աշխատակազմին նախատեսվում է հատկացնել շուրջ 1.3 մլրդ դրամ, «բացահայտվում» են փողերի ծախսման առաջնահերթությունները. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը  Տնտեսագետները կվկայեն, որ գրեթե միշտ թվերն ավելի խոսուն են, քան՝ երկար ու բարակ տեքստերն ու գեղեցիկ խոսքերը։ Ոչ մի շարադրանքով, հնարավոր չէ «քողարկել» իրականությունն ու մտադրությունների իրական ուղղվածությունը։ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձում գեղեցիկ հայերենով շարադրված է․ «Բարձր տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է արտահանման տեմպերի արագացում

«Իրեն նոտարական վավերացման լրացուցիչ պահանջ ներկայացնելն արդարացված համարվել չի կարող». Բրիտանական անձնագրով ՍԴ դիմած քաղաքացի

Սահմանադրական դատարան դիմած քաղաքացու ներկայացուցիչ փաստաբանը հայտնել էր, որ իր վստահորդը նույն անձնագրով մասնակցել եւ մասնակցում է Հայաստանի Հանրապետության բոլոր դատական ատյաններում քննվող գործերով, նրա անձնագրի նոտարական վավերացումը ներկայումս օբյեկտիվորեն չի կարող կատարվել այն պատճառաբանությամբ, որ դիմողը բացակայում է Հայաստանից: 2024 թվականի սեպտեմբերի 24-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ալեքսանդր Սահակյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյանի դիմումը:

«Մեր աջակցությունը Հայաստանին լիակատար է ու աննախադեպ». Սյունիքում է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզի համայնքապետերի հետ ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են շրջանի 6 քաղաքների քաղաքապետեր ու փոխքաղաքապետեր: Մեր մարզի ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև համագործակցությունը նոր փուլ է մտնում՝ արդեն երկու կողմի համայնքների մակարդակով՝ որպես շարունակություն 2023-ի

«Իմ մեդալները չեմ հաշվառում, չեմ դնում՝ գրում, թե որ թվին ինչ ստացա եւ ինչի համար, լուրջ չէ»․ Արգիշտի Քյարամյան

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արգիշտի Քյարամյանի աշխատասենյակում էլեկտրաշոկ կա՞, մարդկանց խոշտանգո՞ւմ է։

Երկրորդ օրն է՝ ինչ գիշերել ենք «Գոյ» թատրոնում. Սարգիս Արզումանյան

Երկու օր է «Գոյ» թատրոնի դերասանները գիշերում են թատրոնում, տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի տեսաուղերձից: «Մենք դեռ գտնվում ենք «Գոյ» թատրոնում: Երկրորդ գիշերն է՝ ինչ գիշերել ենք թատրոնում: Մնացել ենք 6 հոգով: Սկզբում 14 հոգի էինք, մարդիկ կային՝ անձնական գործերով դուրս են եկել, իսկ մի մասը դուրս էին եկել՝ դատախազությունից որոշակի

«Ճաշից հետո կծվի կարիք չի լինում». Հայաստանն Ադրբեջանից փրկելու տարբերակը

Այսօրվա իրադարձությունները տանում են նրան, որ մոտակա ժամանակում՝ կամ պատերազմի իմիտացիայով, կամ իսկական պատերազմով Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա եւ արդյունքում չի բացառվում, որ կունենանք 44-օրյա պատերազմի կրկնությունը: Կարծում եմ, որ բավականին պարարտ հող է ստեղծված դրա համար: Վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի վերջին հայտարարությունները պարզորոշ վկայում են սրա մասին… Հայաստանի իշխանությունների կողմից արվող բավականին մեղմ

Չնայած ռիսկերին՝ սա փորձ է՝ լավացնելու ներառական կրթության որակը. Արաքսիա Սվաջյան

«Հայաստանը տարածաշրջանում համարվում է ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը».  Արաքսիա Սվաջյան

«Պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, ափսոսանք եմ հայտնում Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար»․ Արգիշտի Քյարամյան

Լրագրողները հարցին՝ ովքե՞ր են Արգիշտի Քյարամյանին զանգել պատգամավոր Հովիկ Աբրահամյանի գործով։

«Կեղծ կայք է, կապ չունի ոստիկանության կայքի հետ»

Զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց:

Ընդդիմությունը պարտավոր է փոխվել

Բագրատ սրբազանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման «ռեկորդային» արագությամբ մարելը պետք է շատ լուրջ դասեր հանդիսանալու առիթ դառնար Հայաստանի բոլոր ընդդիմադիրների համար: Մարեց, քանի որ չուներ ծրագիր, բացի այս իշխանության ահավոր մեղքերի վրա կենտրոնանալուց: Ընդդիմությունը, ընդդիմադիր շարժումը պարտավոր է շատ խիստ եւ արմատական վերատեսության ենթարկեր իրենց բոլոր քաղաքական մարտավարությունները, ռազմավարությունը, մանավանդ, մանկական տարրական սխալները՝ մանկական խաղերը:

«Ինձ նման միջնորդությամբ չեն դիմել»․ Սասուն Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանի զանգի մասին

Ինչո՞ւ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունը Հակակոռուպցիոն կոմիտեն հիմք չի ընդունել

Մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԲԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ մանրաձկան գործարանի համար Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնական աղբյուրներից կատարվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է: Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսներին հասցված վնասը գերազանցել է 2.200.000դր.։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ

COP-29-ի շրջանակներում Հայաստանը գերիների վերադարձի խնդիր չի՞ դրել

«Ցանկացած բանակցություններում, երբ նախապայմաններ են դրվում, շատ լավ տեղ չի տանում»․ Արայիկ Հարությունյան

Քոթբուսի կինոփառատոնում կկայանա հայկական ֆիլմի համաշխարհային պրեմիերան 

Նոյեմբերի 5-ից 10-ը, Գերմանիայի Դաշնության Քոթբուս քաղաքում անցկացվելու է Արևելյան Եվրոպայում կինոյի առաջատար միջազգային փառատոներից մեկը՝ Քոթբուսի կինոփառատոնը (The FilmFestival Cottbus (FFC))։ 1991թ.-ին հիմնադրված այս փառատոնը կենտրոնացած է նախկին սոցիալիստական երկրների իրավահաջորդ անկախ պետությունների, ինչպես նաև նրանց հետ տնտեսապես ու մշակութային սերտ համագործակցության մեջ գտնվող անմիջական հարևան երկրների՝ Ֆինլանդիայի, Հունաստանի և Թուրքիայի ֆիլմերի ներկայացման վրա:

«Ալեքսեյը սրբացնում է բնությունը՝ հավատարիմ մնալով արվեստին»

Ալեքսեյ Մանուկյանը՝ իր ստեղծած ամֆիթատրոնի, համայնքը հետազոտելու եւ Gyumri Art Week-ի հիմնադրման մասին Gyumri Art Week ժամանակակից արվեստի ամենամյա 3-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչներից մեկը գյումրեցի արվեստագետ Ալեքսեյ Մանուկյանն է («5-րդ հարկ» մշակութային խումբ): Նրա ձեւակերպմամբ, Art Week-ն ամբողջ աշխարհում կիրառվող մոդել է, որն իրականացվում է քաղաքները մշակութայնացնելու համար, հիմնական նպատակն էլ նոր մեդիաները մարդկանց հանրամատչելի

«Ամուր կամուրջներ կառուցենք՝ պահպանելու մեր աշխարհասփյուռ ազգի միասնականությունը». ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովը՝ փոփոխության, երախտիքի և միասնության շրջան

Նյու Յորքում անցկացված ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովը 22 երկրից ժամանած ՀԲԸՄ-ի ավելի քան 875 անդամների, ընկերների և հյուրերի համար կազմակերպության նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենահիշարժաններից և ոգեշնչողներից մեկը: Հոկտեմբերի 10-12-ը մասնակիցներն ունեցան բազմաբնույթ փորձառություններով հագեցած օրակարգ՝ սովորելուց ու կապերի հաստատումից մինչև նոր բացահայտումներ։ Ժողովը նաև հնարավորություն էր հարգելու անցյալը, խորհելու ապագայի շուրջ, տոնելու հաջողություններն

Հակակոռուպցիոն կոմիտեում միջին աշխատավարձը 600-700 հազար դրամ է․ Սասուն Խաչատրյան

Կոմիտեի նախագահը հայտարարում է՝ աշխատանքը պատասխանատու է, թափուր տեղերը՝ շատ

Կնորոգվի Արարատյան փողոցի ճանապարհային էստակադան

Արարատյան փողոցում գտնվող էստակադայի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն տեղամաս առ տեղամաս իրականացվելու են ճանապարհաշինարարական ախատանքներ: Այդ ընթացքում էստակադան շարունակելու է մնալ երթևեկելի: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

Թուրք լրագրողներին Հայաստանում կներկայացվի «Խաղաղության խաչմերուկը»․ Արայիկ Հարությունյան

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին հետաքրքրում է «ՄԻՌ» հեռուստաընկերության աշխատանքի արդյունավետությունը

Թուրքիան նպատակադրված է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի

Ermenihaber. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն ելույթ է ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 101-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Նա նշել է, որ Թուրքիան հաստատակամ է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության ծավալները 8 լրդ դոլարից հասցնել 15 մլրդ դոլարի։ Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` դեսպանը մատնանշել է, որ աշխարհում գոյություն ունի եզակի եղբայրություն Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Ի հավելում խոսքերի` Բաղչըն

Սրընթաց զարգացումներ` կազանյան հանդիպումից հետո

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացվեց, Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում է սպասվում, իսկ կառավարությունը քննարկում է COP29 համաժողովին ՀՀ մասնակցության հարցը: Կազանում Փաշինյան-Ալիեւ մոտ մեկուկես ժամ տեւած հանդիպումից հետո Երեւանն ու Բաքուն հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728