Օրվա լրահոսը
Նախաքննական ցուցմունքում իրեն մեղավոր ճանաչած ՊՎԾ աշխատակիցը դատարանում իր մեղքը չի ընդունում
Դավիթ Սանասարյանի գործով նախկին մեղադրյալը հրաժարվում է նախաքննական ցուցմունքից, դատարանում չի պատասխանում հարցերին
Քննարկեցի Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը. Արման Թաթոյան
Նյու Յորքի Սիթի Յունիվերսիթի (City University of New York) համալսարան Ջոն Ջեյ քրեական արդարադատության քոլեջում դասախոսության ընթացքում (նաև դասախոսների մասնակցությամբ) անցյալ շաբաթ քննարկեցի Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց շարունակվող քաղաքականությունը և դրանց համար պատասխանատվության հարցերը` հաշվի առնելով նաև քոլեջի մասնագիտական ուղղվածությունը: ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան
Քրիստինե Վարդանյան. «Փաշինյանն անգամ միջազգային ամենակարեւոր իրադարձություններին մասնակցում է թուրքերի ու ադրբեջանցիների պահանջները բավարարելու համար: Նա այլ օրակարգ ուղղակի չունի»
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հայելի» ակումբում հայտարարեց, որ նոյեմբերի 1-ին ժամը 14:00-ից սկսած Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտից մեկնարկելու է ցույց-բողոքի ակցիա Բաքվում պահվող բոլոր գերիների անհապաղ ազատ արձակման պահանջով: «Շատ կարեւոր է իմանալ, որ այս բողոքի ակցիան մասնիկն է ամիսներ տեւած աշխատանքների, որոնք իրականացվել են աշխարհի տարբեր երկրներում: Այո, Բաքվի բանտում շարունակում
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ջրհեղեղի զոհերի կապակցությամբ
Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր բախվել են այս տարերային աղետի հետևանքներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգի գրառման մեջ։
Ամիրբեկովը Լոնդոնում քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը
«Ազատություն». Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում Թագավորության պաշտոնյաների հետ քննարկել է հայ – ադրբեջանական բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Այս մասին X-ում գրառմամբ տեղեկացնում է Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը՝ առանց մանրամասներ հրապարակելու:
Վաշինգտոնում մի խումբ ադրբեջանցիներ Սպիտակ տան մոտ կոչ են արել բոյկոտել Բաքվում COP29–ը
«Ա1+». Հոկտեմբերի 29–ին Վաշինգտոնում մի խումք ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ բողոքի ակցիա են կազմակերպել Սպիտակ տան մոտ՝ կոչ անելով բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովն Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության պատճառով։ Նրանք նաև պահանջել են, որ Բաքուն ազատի բոլոր քաղբանտարկյալներին, հայտնում է Turan.az-ը։ Նշվում է, որ այդ մասին տեղեկություններ են տարածվել սոցցանցերում։ Ակցիայի մասնակիցները պարզել են քաղբանտարկյալների լուսանկարները։
Վերաքննիչ դատարանը երևի չի ունեցել բավարար վճռականություն արձանագրելու՝ եթե չկան ապացույցներ, պետք է ճանաչել մեղադրյալի անմեղությունը և գործը կարճել. Չալաբյան
Մենք Վերաքննիչ դատարանում ցույց տվեցինք, որ այս գործը սարքած է՝ կեղծված ապացույցների հիման վրա, իրական ապացույցներ, որ ես խախտել եմ օրենքը, չկան այս գործում. Չալաբյան
«Մենք աջակցում ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջեւ սկսվել է, եւ դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա». Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
«Այցելել եմ աջակցելու ամբողջ Սյունիքին, այդ թվում Ներքին Հանդին: Ես ընդամենը դիտել եմ, տեսել եմ այն ամենը, ինչ կատարվում է: Այո, Ներքին Հանդի մի մասը Ադրբեջանի կողմից վերցված է, եւ մենք դա տեսնում ենք: Այդ իրավիճակը բնակիչների համար մեծ դժվարություններ է առաջացնում, անվտանգության զգացողություն կա, կարող են հարվածները նորից սկսել»,-Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում
Մենք կարևորություն ենք տալիս ներառականությանը և բազմաշահառու մասնակցությանը. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի բարձր մակարդակի քննարկումների պաշտոնական բացմանը
Թող իմ նման 500 հազար հոգի էլ մեռներ՝ Արցախը մնար տեղում․ Առուշ Առուշանյան
«Ոչ թե ոմանց նման պառկել եմ բարձին, կարծիքներ եմ հայտնել, այլ զենքը ձեռքս եմ վերցրել, կռվել, որ Արցախը մնա տեղը։ Թող ես էլ մեռնեի, իմ պես 500 հազար հոգի էլ մեռնի, Արցախը մնար իր տեղում, որովհետեւ բոլորիս լինելիության համար միլիոնավոր հայեր մեռել են, որ մենք լինենք հայեր, քրիստոնյա մնանք, հայերեն խոսենք»,- Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի գծով 2025-ին նախատեսվել է հատկացնել 32 մլրդ 810 մլն դրամ
Քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները
«Սասուն Միքայելյանի հայտարարությունն առաջին հերթին հարված է ՀՀ զինված ուժերին»․ Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը կաևորեց ԶՈՒ հեղինակության բարձրացման անհրաժեշտությունը․ «Ժամանակն է նաև մտածել դրա մասին՝ հույսը չդնելով միայն ատեստացիայի վրա, այլ նաև մտածել զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման հնարավորության հարցը»։
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «COP16» համաժողովի նախագահ Սուսանա Մուհամադի հետ
Կոլումբիա աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կալի քաղաքում մասնակցել է Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի բարձր մակարդակի քննարկումների պաշտոնական բացմանը և հանդես եկել ելույթով: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Հանրապետության նախագահն իր ելույթում ասել է. «Անչափ ուրախ եմ մասնակցելու «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի
Հերթական ոսկե մեդալը՝ Եվրոպայի առաջնությունում
Լեհաստանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը հերթական ոսկե մեդալը նվաճեց մեր հայրենիքի համար: Հանդես գալով մինչեւ 20 տարեկանների մրցապայքարում՝ Նարեկը պոկում վարժությունում 150 կգ արդյունքով բավարարվեց 3-րդ տեղով, սակայն նա իր անվերապահ առավելությունը ցույց տվեց հրումում եւ երկամարտում: Երկրորդ վարժությունում հայ ծանրորդը հավասարը չունեցավ 191 կգ-ով, այնուհետեւ հաղթող դարձավ նաեւ
Ամրագոտու կիրառումը 80-85 % կրճատում է զոհվելու և 50-55 % ՝մարմնական վնասվածք ստանալու հավանականությունը
Իրավախախտումների բացահայտումը հանրային անվտանգության ապահովման, օրինապահ մշակույթը կենսակերպ դարձնելու նպատակ է հետապնդում
«Քիմիկների զորամասի» գործով դատական նիստում վկա Արմեն Հովհաննիսյանը շատ բաներ չէր հիշում
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ Արցախյան 44-օրյա պատերազմում Էջմիածնի «Քիմիկների զորամասի» պայմանագրային զինծառայողների զոհվելու, անհետ կորելու վերաբերյալ գործով որպես վկա հարցաքննվեց նախկին զինծառայող, Կապանի ռազմական ոստիկանության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ինքն իր խմբով՝ ռազմական ոստիկանության ծառայողներով եւ ոստիկանության աշխատակիցներով ծառայություն է իրականացրել Կապան-Զանգելան ճանապարհահատվածում: «Ծատայությունն իրականացրել ենք սակրավորների
«Հակառակ անառողջ քննադատություններին, պարոն Օհանյանը ԶՈՒ հետ կապված միշտ սրտացավ է»․ Գեղամ Մանուկյան
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ վստահեցրեց՝ մենք երբևէ չենք վարանել մեր գործընկերների հետ հարցեր քննարկել և հատկապես ՊՆ բնագավառի հարցերը՝ անկախ ընդդիմությունից են, թե՝ մեր խմբակցության պատգամավորները։
Քննարկվել են 2025 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը:
Ալիկ Աբրահամյանին հարցրի՝ էս տարիքում, որ նստես ինքնաթիռ, կթռնե՞ս, ասաց՝ եթե թռնող չկա, ես կգամ, ՍՈՒ-երով կթռնեմ․ Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերում կադրերի թերհամալրվածությունը շատ դեպքերում հանգեցնում է աղետալի հետևանքների՝ ինքնասպանություններ, չկառավարվող օջախներ։
Դպրոցներում անվտանգության ստանդարտների սահմանումը՝ առաջնային խնդիր
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները:
«Իմ և Փաշինյանի մեջ սեպ մի խրեք, դա անիմաստ է»․ Անդրանիկ Քոչարյան
Հարցին՝ ՔՊ-ից քանի՞ հոգի կա սեպ խրող իր և Նիկոլ Փաշինյանի միջև, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ես հիմա չեմ տեսնում, եթե լինի, անպայման ձեզ հետ կկիսվեմ»։
Ապատեղեկատվության տարածման պատճառ են նաև տեղեկատվական բացերը, որոնք անհրաժեշտ է լրացնել թափանցիկ և ժողովրդավարական կառավարման միջոցով. Վահան Կոստանյան
Կոստանյանը մասնակցել է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ» համաժողովին
Դեսպան Արսենյանը շնորհավորել է Մամուկա Մերկվիլաձեին՝ «Վրացական երազանք»-ի տպավորիչ հաղթանակի առիթով
Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավար Մամուկա Մերկվիլաձեի հետ։ Ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մտքեր են փոխանակվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի միջև հետագա համագործակցության հնարավորությունների և ուղղությունների
Բաքուն ևս չի ցանկանում բաց տեսնել հայ-թուրքական սահմանը և օգտվում է Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսության սահմանափակ բնույթից. Փայլան
«Ամերիկայի ձայն». Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս Թուրքիայի կառավարության նիստից հետո հայտարարել է, որ Անկարան սերտորեն հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու ջանքերին: Նա շեշտել է՝ Թուրքիան շարունակելու է «համակարգված աշխատանք տանել ադրբեջանցի եղբայրների հետ»՝ մշտական խաղաղության հասնելու համար: «Մեր ցանկությունն է` հնարավորինս շուտ ստանալ լավ
«Ադրբեջանցիներ էին ճանապարհներին. իրենց տանտեր էին զգում»
«ԱրցախԹիՎի/Վերապրում». Հերմինե Քոչարյանն Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղից է: Նա պատմում է, թե ինչպես էին ապրում Կարմիր Շուկա, Թաղավարդ գյուղերի բնակիչները 2020 թվականի պատերազմից հետո՝ ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա: Վկայությունում Հերմիեն պատմում է նաև բռնագաղթի մասին, որի ժամանակ մահացել է մայրը՝ 62-ամյա Մարիա Ղարիբյանը: Ամբողջական տարբերակը.
«Սպանության դեպքերը նվազել են 14,5 տոկոսով»
2023թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է սպանության 55 դեպք։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 47 դեպք։ Ընդհանուր առմամբ սպանության դեպքերը նվազել են 14,5 տոկոսով: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Վրացական երազանքը և հայկական հալյուցինացիաները. Արմեն Աշոտյան
Վրացական ընտրությունների քննարկումը հայկական հանրային տիրույթում բուռն է և «ինքնամոռաց», սակայն այդ ընթացքում կա՛մ շրջանցվել են, կա՛մ որոշ շրջանակների կողմից միտումնավոր խեղաթյուրվել են մի շարք փաստեր։ 1.Անշուշտ, եվրոպական և ամերիկյան իշխանական արձագանքները ևս մեկ անգամ վկայում են համատարած դարձած երկակի ստանդարտների և արժեքների անվան տակ շահերի բացահայտ գերակայության մասին։ Վրաստանի ընտրություններն իրենց որակով անհամեմատելի էին
Ինչ է իրականում կատարվում հայ ժողովրդի հետ. Սամվել Ֆարմանյան
Բոլորին արդեն քանի տարի հետաքրքրում է մի հարց՝ ի՞նչ եղավ մեր ժողովրդի հետ, ինչո՞ւ այն դարձավ այսքան անտարբեր և այլն:
Իջեւանցի ավտոմեխանիկը մեքենաների նորոգման համար անպիտան դետալներն օգտագործում է արվեստի գործեր ստեղծելու համար
Իր աշխատանքներով ավելի շատ հետաքրքրված են զբոսաշրջիկները, քան տեղի բնակիչները: Սակայն այցելուների և հետաքրքիր դեպքերի պակաս չի ունենում:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարզերում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան