Օրվա լրահոսը

Էլինա Ավանեսյանը կամային հաղթանակով է մեկնարկել Բրիսբենում

Թենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում մեկնարկած Brisbane International presented by Evie մրցաշարի մեկնարկում կամային հաղթանակ է տարել Սլովակիայի ներկայացուցիչ Ռեբեկկա Շմարկովայի նկատմամբ՝ 1:6, 6:2, 6:2: Դեկտեմբերի 31-ին Էլինայի մրցակիցը 1/16 եզրափակչում լինելու է իսպանուհի Պաուլա Բարդոսան: Մրցաշարը կավարտվի 2025 թվականի հունվարի 5-ին: Մրցանակային ֆոնդը $ 766 290 է: Աշոտ

Այսինքն՝ փաստաբանի ծառայությունները հարկվելու են ԱԱՀ-ով, որը փաստացի վճարելու են այդ ծառայություններից օգտվող անձինք. Վարազդատ Հարությունյան

Այս թանկարժեք «նվերը» ձեզ ոչ նախկիններն են բերել, ոչ էլ` նույնիսկ ձմեռ պապիկը, այլ` այս իշխանությունները:

Ե՞րբ և ինչո՞ւ հնարավոր կլինի խաղաղության համաձայնագիր ստորագրել. Արամ Սարգսյան

Ալիևը ինքը ընդառաջ քայլեր կանի սահմանազատման և ճանապարհների ապաշրջափակման խնդրով, քանի որ չի բացառվի, որ նոր պատերազմում տուժողը կարող է Ադրբեջանը լինել

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը աշխարհի առաջնությունում լավագույն տասնյակում է

Նյու Յորքում ավարտվել է արագ շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 13 հնարավորից 9,0 միավորով, պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում: Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը վաստակեցին 8,0-ական, Զավեն Անդրիասյանը, Արամ Հակոբյան, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Էմին Օհանյանը՝ 7,0-ական, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5,5 միավոր: Կանանց մրցակցությունում

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը «Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»:

Մարգարա-Վանաձոր ճանապարհին ավտոբուս է այրվել․ տուժածներ չկան

Դեկտեմբերի 28-ին, ժամը 22:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Ապարան ճանապարհահատվածում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 91-րդ կմ-ին այրվում է «IVECO» մակնիշի ավտոբուս․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը

Մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում

Ուղևորները սովորաբար սպասում են, չեն մեկնում այլ միջոցներով

Խոշոր ավտովթար Արտաշատ-Երևան մայրուղու վրա. շուրջ 3 տասնյակ մեքենաներ են բախվել

Այսօր առավոտյան Արտաշատ-Երևան մայրուղու վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Խիտ մառախուղի պատճառով բազմաթիվ մեքենաներ են բախվել: Ավելի ուշ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկություն հրապարակեց, որ «դեկտեմբերի 29-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս-Մարմարաշեն հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար։ Ըստ նախնական տեղեկության՝ եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության պատճառով բախվել են

Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով. ՀայաՔվե

Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով: ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցված է, ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են: ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո այդ երկրի հետ գործակցությունն անորոշ վիճակում է: Փաստացի, Հայաստանը կորցրել է ավանդական դաշնակցին, բայց Արևմուտքում նոր և վստահելի դաշնակից ձեռք չի բերել: ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն անմիջականորեն պաշտպանելու Հայաստանը,

Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում՝ ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներ կան, որոնք արտաքուստ քիչ են արտահայտվում. Տիգրան Աբրահամյան

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթն ակնհայտորեն իրավիճակային բնույթ ունի, որը մի կողմից ձևավորվեց Հարավային Կովկասում ՌԴ ավանդական դաշնակցի` Հայաստանի հետ խաթարված հարաբերությունների բացը լրացնելու, մյուս կողմից` ռուս-ուկրաինական ճգնաժամում միջազգային սանկցիաները մեղմելու-շրջանցելու նպատակով

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Լոռու Մեծավան, Սարչապետ գյուղերում

Սույն թվականի դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․36⁰ և արևելյան երկայնության 44.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5

Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում

Կուսակցության անվանումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» (ՄԱՍԿ):

Գյումրիում տնակ է այրվել․ կա զոհ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 03:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու 61-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ. բնակիչը ներսում է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է տնակը (մոտ 60

Արտաշավան-Ծիլքար ճանապարհը դժվարանցանելի է, Երևան-Սևան ճանապարհին, Մայակովսկի, Բալահովիտ, Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղերում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:  Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:  Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։   Արտաշավան–Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան

«Հերոսությունը յուրաքանչյուրինս է, հերոսությունն ամեն օր է». Փաշինյանը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը

 Մենք հերոսությունը պետք է կապենք ապրելու, աշխատելու, արարելու, պետությունն ուժեղացնելու արարքների հետ

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիրը՝ «Մեր ժամանակների հերոսը»

Ինձ համար հերոսները կյանքի համար պայքարող երեխաներն են, իմ զորակցությունն եմ հայտնում բոլորին, մենք ձեր կողքին ենք:

Բարձրացվել է ՏԻՄ համակարգի բոլոր աշխատակիցների աշխատավարձը

– Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ավագանու հինգերորդ նստաշրջանի այս տարվա վերջին նիստը, որին մասնակցում էր ավագանու 19 անդամ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ – Հաստատված օրակարգի համաձայն ավագանին հավանության է արժանացրել Կապան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծը, որում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 4,892,490․8 հազ․դրամ, որը գերազանցում է 2024 թվականի հաստատված նույն

«Բոլորն էլ հասկանում են, որ հարցը 20.000 դրամը չէ, ես դա կվճարեմ… Երկրում օրենք չի գործում, այլ վերևներից արձակած հրամաններով է օրենքը գործում». Արթուր Չախոյան

Շատ լավ հասկանալով, որ ինձ անօրինական են ենթարկում վարչական պատասխանատվության, քանի որ իմ գործողությունները առհասարակ ոչ մի կապ չունի 172.2-րդ հոդվածի հետ, ինչի համար էլ որոշեցի բողոքարկել, սակայն բողոքը մերժեցին։

Քննարկվել են Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության երեք տարվա գործունեության արդյունքները

Գյումրիում տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցեցին նաև կուսակցության Գյումրու կառույցի անդամները։ Քննարկեցինք Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության երեք տարվա գործունեության արդյունքները, ինչպես նաև Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցեր։   Ապրելու Երկիր Կուսակցություն  

Կարեն Խաչանովը հանդես կգա Հոնկոնգի մրցաշարում

Անցկացվել է դեկտեմբերի 30-ին Հոնկոնգում մեկնարկող ATP 250 մրցաշարի վիճակահանությունը, որի արդյունքներով ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովն իր առաջին հանդիպումը կայցկացնի կամ Դենիս Շապովալովի, կամ Քեյ Նիսիկորիի հետ: Sports.ru-ն տեղեկացնում է, որ այս մրցաշարից եւ գալիք մրցաշրջանի մեկնարկից առաջ Խաչանովը Դուբայում մարզվել է Յաննիկ Սինների հետ, ինչի մասին գրառում է կատարել սոցցանցերում: Նույն աղբյուրը տեղեկացնում

«Չեմ բացառում ապագայում Կոսովոյի անկախության ճանաչման հավանականությունը»․ Գագիկ Ղալաչյան

Կոսովոյի անձնագրերը ճանաչելու պաշտոնական Երեւանի քայլի շուրջ Aravot.am–ը զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 2020-2021 թվականներին արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանի հետ։ Դիվանագետը նկատեց, որ Արցախի կորստով, Կոսովոյի նկատմամբ ՀՀ դիրքորոշման պայմաններն այլ են։ «Կոսովոյի անկախության հռչակումից հետո սերբական կողմը դիմել էր մեզ՝ խնդրելով չճանաչել Կոսովոյի անկախությունը։ Հայկական կողմի պատասխանն այդ հարցում պայմանավորված չի եղել

«Միջուկային զենք ունեցող Էրդողանը նույնքան վտանգավոր է, որքան Խամենեին միջուկային զենքով». Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է. «Միջուկային զենք ունեցող Էրդողանը նույնքան վտանգավոր է, որքան Խամենեին միջուկային զենքով։ Քուրդիստանի համար կռվելը նշանակում է կռվել Իսրայելի համար, քրդերի համար կռվելը՝ կռվել հրեաների համար: Էրդողանը հստակ սպառնալիքներ ունի՝ վերացնելու քրդերի ինքնավարությունը Սիրիայում։ Քրդերի կողքին կանգնելը բարոյական պարտավորություն է»։   «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Ռոման Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆայնում է. «Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական վնասվածք պատճառելու գործողություն (ոչ մեծ ծանրության հանցանք)։ Փաստորեն միջադեպից 5 ամիս անց է նախաքննական մարմինը հասկացել, որ Արամ Երիցյանի կողմից պարեկային ծառայողների նկատմամբ կիրառված բռնությունը որևէ կապ չուներ վերջիններիս օրինական ծառայողական

Հայաստանցիներից լավագույնը առայժմ Շանթ Սարգսյանն է ու Աննա Սարգսյանը

Արագ շախմատի աշխարհի առաջնության մասնակիցներն այսօր ուշ գիշեր կորոշեն չեմպիոնին: Տղամարդիկ խաղալու են չորս, կանայք՝ երեք տուր: Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից համեմատաբար հաջող են Շանթ Սարգսյանի՝ 31-րդ տեղ, Հայկ Մարտիրոսյանի՝ 40-րդ եւ Կարեն Գրիգորյանի՝ 42-րդ, գործերը: Նրանք վաստակել են 5,5-ական միավոր: Կանանց առաջնությունում մեր աղջիկներից լավագույնը Աննա ՍԱրգսյանն է՝ 5,0 միավորով, որն ընթանում է 25-րդ

Միգրանտների անօրինական գործունեությունը Ռուսաստանում ծայրահեղականության տարածման գործոններից մեկն է. Պուտին

Միգրանտների անօրինական գործունեությունը Ռուսաստանում ծայրահեղականության տարածման գործոններից մեկն է։ Այս մասին ասվում է ՌԴ-ում ծայրահեղականությանը հակազդելու նոր ռազմավարության մեջ, որը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանը ծայրահեղական սպառնալիքների շարքին է դասում գունավոր հեղափոխությունների փորձերը, պատմության կեղծումն ու ահաբեկչությունը։ Ուկրաինայի տարածքից եկող սպառնալիքների վերացումը ծայրահեղականության դեմ պայքարի գլխավոր խնդիրներից մեկն է։ Ռուսաստանում իրավիճակն ավելի ու

Ձմեռ պապիկի կերպարում աչքերս են ժպտում, հոգիս տխուր է | Հայացքն Արցախին․ Քաջիկ Հարությունյան

Սիրված դերասան, Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Կյանքի մեծ մասն անց է կացրել թատրոնում ու առանց թատրոնի իր կյանքը չի պատկերացնում։ Արցախից հեռու երբեւէ ցանկություն չի ունեցել ապրել, բայց այսօր ստիպված է ծննդավայրից հեռու լինել։ Կարոտով է հիշում բեմը, տունը, բոստանը, որտեղ անցել են իր կյանքի լավագույն տարիները։

Առկա է եղել կուտակված մոտ 30 բեռնատար․ բեռնատարը դուրս է բերվել ավտոճանապարհի դժվարանցանելի հատվածից

Դեկտեմբերի 28-ին, ժամը 13:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը, ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի, առկա է կուտակված մոտ 30 բեռնատար․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ «MAN» մակնիշի

Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Բաքվի դատարան

Sputnik Արմենիա – Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը Ադրբեջանի դատախազությունն ուղարկել է Բաքվի դատարան: Գործը կարված է 16 հոդվածներից, դրանք պարունակում են ամեն ինչ՝ «ագրեսիվ պատերազմի պլանավորումից և վարումից» մինչև «ահաբեկչություն և դրա ֆինանսավորում»: Ադրբեջանում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող Վարդանյանը մեկուսացված է իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից, նրան չեն կարող տեսակցել «անկախ

Մահացել են երիտասարդ ամուսիններ․ նրանք Վրաստանի հայեր էին․ ի՞նչ է տեղի ունեցել Գյումրի-Մայիսյան ճանապարհին

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գյումրի- Մայիսյան ավտոճանապարհին․ բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով երկու հոգի տեղում մահացել են, երկուսը՝ վիրավորվել։ Aravot.am-ի տեղեկություններով, մահացածներն ամուսիններ են, նրանք Վրաստանի հայեր էին, խնամքի տակ ունեին երեք երեխա, սպասում էին 4-րդ երեխային։ Ամուսինը՝ Ս․ Վ․-ն 34 տարեկան էր, կինը՝ Ա․ Է․-ն՝ 31 տարեկան։ Իսկ

Այս պատմական շենքը կնպաստի «Թումո» ստուդիաների առաքելության իրականացմանը. Առնակ Ավետիսյանն այցելել է Արամի 44 հասցեում գտնվող տարածք

Դեկտեմբերի 27-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և տեղակալ Գևորգ Բաբայանն այցելեցին Երևանի Արամի 44 հասցեում գտնվող տարածք, որը ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի որոշմամբ 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել Սիմոնյան կրթական հիմնադրամին։ Այցի ընթացքում Կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացան շենքում իրականացված վերականգման աշխատանքներին, որոնք ուղղված են կառույցի պահպանմանը և նորովի շահագործմանը, ինչպես

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031