Օրվա լրահոսը
Կառավարության ղեկավարը պահանջում է ցուցաբերել անկանխիկ վարքագիծ, իսկ իր ղեկավարությամբ աշխատում են պաշտոնյաներ, որոնք միլիոնավոր գումարներ են պահում «դոշակի տակ»․ «Փաստերի ստուգման հարթակ»
Մի կողմից կառավարության ղեկավարը և ստեղծված օրենքներն ու կարգերը հանրությանը պարտադրում են հրաժարվել կանխիկ գումար պահելուց, բացառել կանխիկ գործառնություններ կատարելը, սակայն կառավարության անդամները շարունակում են կանխիկ գումարներ պահել ու հայտարարագրել դրանք: «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ կառավարության անդամների 2023 թվականի գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ պարզելու, թե որքան կանխիկ գումար են նրանք
Փաշինյանի ու ՔՊ-ի «ուրացումային» մոտեցումն ամենևին էլ նոր երևույթ չէ. «Փաստ»
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»: Ավելին, «պատմության ողբերգական անցքերի» պահով Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարի հայտարարությունը մեկին մեկ համընկնում է թուրքական ներկայիս (ասենք՝ նաև նախորդների) այն ժխտողական մոտեցումն արտացոլող
Ներիշխանական խարդավանքները վատ լուր են ընդդիմության համար
Ընդդիմադիր քաղաքական գործիչները, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքացիները եւ մեկնաբանները իզուր են բացահայտ կամ թաքուն ուրախանում, որ ՔՊ-ականներն իրարից բամբասում են եւ զբաղված են ներքին խարդավանքներով: Դա իրականում վատ լուր է հենց նրանց՝ ընդդիմադիրների համար, որովհետեւ վկայում է մի բանի մասին. իշխող խմբակը, եթե կենցաղային բառ օգտագործենք, «արխայնացել է»: Իշխանավորները հասկանում են, որ այս պահին իրենց
2023 թ.-ին քանի՞սն են ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր․ «Փաստ»
Ինչպես հայտնի է, 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու բոլոր քաղաքացիները՝ անկախ զբաղվածությունից: Շատ մասնագետներ կարծիք են հայտնում, որ մեր երկիրը պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման համակարգին: Նույնիսկ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետն էր հետաձգվել. այն սահմանվել էր 2024 թ. հուլիսի 22-ը: Այդ վերջնաժամկետից անցել է մոտ 3,5 ամիս: «Փաստը»
Որևէ երկրի կառավարության հիմնական խնդիրը ոչ թե որևէ մայրաքաղաքում անվտանգ հեծանվուղի գտնելն է, այլ աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները կանխատեսելն ու դրանց ադապտացվելը․ «ՉԻ»
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է այն հարցին, որ կառավարության ծրագրում գրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, բայց հիմա ԱԳՆ օրակարգում այդպիսի հարց չկա, ու հայտարարել է, թե «պարզ է, որ գրված է, բայց աշխարհը, հատկապես այս հինգ տարում, այնպիսի սրընթաց փոփոխությունների է ենթարկվում․․․ ո՞նց կարելի է այդպիսի պրոցեսներից առաջ գրված բառերը նույն ուժն ու
ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ. «Շիրակ» ֆուտբոլային ակումբ
Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդ կերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը։
Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը գրում է. «Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է: Ավերելով Ստեփանակերտի հին թաղամասերը՝ նա փորձում է Ստեփանակերտից հայկական հետքը ջնջել: Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը… Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում
Բաքուն COP29-ը կօգտագործի որպես սքողում՝ իր շահերն առաջ տանելու համար. Transparency International
168.am. Աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխության աննախադեպ սպառնալիքի առաջ, որը պայմանավորված է ջերմոցային գազերի արտանետմամբ՝ հանածո վառելիքից մեծ կախվածության պատճառով: Հակառակ այս ճգնաժամի մասշտաբներին, վտանգ կա, որ Բաքվում անցկացվող կլիմայական գագաթնաժողովը կարող է օգտագործվել օրակարգը հանածո վառելիքի օգտին առաջ մղելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարի հուսալի միջոցների բացակայությունը լուրջ բացթողում է, անկախ նրանից, թե որ երկիրն
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
Հոկտեմբերի 31-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած հուշակոթողը,
Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լոմոնոսովի փողոցի տներից մեկի տանիքում
Նոյեմբերի 1-ին, ժամը 19:47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լոմոնոսովի փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում (մոտ 20 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:11-ին,
«Ցավոք, արդեն ամենուր է՝ սկսած դպրոցներից։ Շատ բողոքներ եմ լսել, երբ օրինակ, արցախցի երեխաներին նույնիսկ պատժում են Արցախի բարբառով խոսելու համար»․ Կարեն Վրթանեսյան
Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածումը հենց վերևից հրահրվող հատուկ քաղաքականություն է։
Գյումրու տեղական ինքնակառավարման մարմիններում տեղի ունեցող զարգացումները մի կողմից անկանխատեսելի էին, մյուս կողմից` կանխատեսելի. Կարեն Մալխասյան
Հանուն Գյումրու, հանուն արդարության, հանուն համերաշխության «Աստծո գործերն անքննելի են»։ Աստվածաշնչյան թևավոր այս արտահայտությունն արտահայտում է կյանքի անկանխատեսելիությունը, ճակատագրի բոլոր շրջադարձերը կանխատեսելու անկարողությունը։ Գյումրու տեղական ինքնակառավարման մարմիններում տեղի ունեցող զարգացումները մի կողմից անկանխատեսելի էին, մյուս կողմից` կանխատեսելի, բայց որքան էլ որ կանխատեսելի լինեին, ոչ ոք, կրկնում եմ`ոչ ոք (այդ թվում` քաղաքական ուժ կամ ուժեր) իրավունք
Գյումրին կոլապսի է ենթարկվում․ միակ ելքը՝ կալանավորված փոխքաղաքապետին ազատ արձակելն ու աշխատանքի բերելն է
Անիշխանության մատնված Գյումրին արդեն կոլապսի է ենթարկվում․ մեր տեղեկություններով, քաղաքապետարանի ու այս կառույցի ենթակայության տակ գործող ՀՈԱԿ աշխատակիցներին՝ թվով մոտ 2000 հոգու, չեն կարող աշխատավարձ փոխանցել, քանի որ այսպես ասած ստորագրող անձ չկա քաղաքապետարանում, տարբեր՝ սոցիալական, քաղաքաշինական հարցերով դիմող քաղաքացիներին պատասխանող չկա։ Կյանքն այս քաղաքում խառնվել է, գյումրեցիների կյանքը օր օրի դժվարանում է։ Օրինակ՝ մենք
Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից և գործել էթիկայի սկզբունքների պահպանմամբ. ՄԻՊ-ի աշխատակազմ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիմաց տեղի է ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն անթույլատրելի և իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են հնչեցրել Պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով ստվերել կառույցի անկախությունն ու անաչառությունը: Վերոնշյալի հաշվառմամբ և Պաշտպանի գործունեությանը կոնկրետ քաղաքական դերակատարների կողմից միջամտելու շարունակական պրակտիկան նկատի ունենալով՝ կոչ ենք անում զերծ մնալ
«Խցանման մեջ տաքսիի վարորդն ասաց՝ սաղ էս ղարաբաղցիք են, լցվեցին իրենց մեքենաներով և խցանումներ են ստեղծում, վատ զգացի, ասացի՝ կանգնեցրեք՝ ես իջնեմ»․ Քրիստին Բալայանը՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսքի մասին
Լաուրա Գրիգորյանն ասաց, որ ատելության խոսքը հատկապես տարածված է սոցցանցերում․ «Ես էլ շատ վատ եմ զգում, երբ վիրավորական մեկնաբանություն եմ ընթերցում արցախցիների հանդեպ։ Մի երկու անգամ մեղմ ձևով պատասխանել եմ, որ բոլորը չեն այդպես, որ ասում են՝ զինվորին մի բաժակ ջուր չտվեց, դա լրիվ սուտ է»։
Ամրագոտին կյանք է փրկում
Ամրագոտին ճանապարհատրանսպորտային պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է։ Ներքին գործերի նախարարության իրազեկման արշավին են միացել ԱԺ պատգամավորներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, հաղորդավարներ, պետական համակարգի աշխատակիցներ և ոստիկանության ծառայողներ։ Սիրելի՛ վարորդներ և ուղևորներ, երթևեկե՛ք ամրակապված։ Ամրագոտին կյանք է փրկում։ #ամրագոտինկյանքէփրկում
Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Զաքարյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Հովհաննես Ավետիսյանը, լինելով օրինապահ քաղաքացի, կաջակցի անաչառ քննության իրականացմանը՝ ճշմարտության բացահայտման նպատակով. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի՝ հասարակական գործիչ, միջազգային փորձագետ Հովհաննես Ավետիսյանի անհիմն ձերբակալման վերաբերյալ
Գյումրիում պաշտոնապես վերջ դրվեց Բալասանյանների իշխանությանը․ հանձնաժողովը նիստ գումարեց
Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քիչ առաջ նիստ գումարեց՝ ի գիտություն ընդունելով «Բալասանյան դաշինքի» 14 անդամների, այդ թվում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի՝ մանդատից վաղաժամկետ հրաժարվելը։ Հանձնաժողովն այս քաղաքական ուժից մնացածը միակ մանդատը տրամադրեց հերթական թեկնածուին՝ Էմմա Հովհաննիսյանին, որը սակայն արտերկրում է, այլապես երևի թե նա էլ կհրաժարվեր «Բալասանյան դաշինքի» մանդատից։ Հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին է Գյումրու համայնքապետ
Երկրպագուները դարձյալ պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը
ՀՀ Պրեմիեր լիգայի «Նոա»-«Ուրարտու» հանդիպումը 19-րդ րոպեին ընդհատվել է:
Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: Անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին՝ Ներքին գործերի նախարարության ստեղծում, Պարեկային ծառայության ներդնում, Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրեր և այլն: Նշվել է, որ նոր
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակներում Հայաստանն ունի երեքական տղամարդ եւ կին շախմատիստ
Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած նոյեմբեր ամսվա տղամարդկանց եւ կանանց վարկանիշային դասակարգման ցուցակների լավագույն հարյուրյակներում Հայաստանն ունի երեքական ներկայացուցիչ: Տղամարդկանց ցուցակում Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը, Շանթ Սարգսյանը՝ 70-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 96-րդը: Կանանց TOP 100-ում Էլինա Դանիելյանը 54-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 59-րդը, Աննա Սարգսյանը՝ 80-րդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ ԱՍՀ նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության դրական
Կարեն Խաչանովը Փարիզի Masters-ում մտել է քառորդ եզրափակիչ
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող Rolex Parix Masters մրցաշարի երրորդ շրջանում երկու սեթում 7:6, 6:4 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող ազգությամբ ռուս Ալեքսեյ Պոպիրինին: Քառորդ եզրափակչում Խաչանովը հանդիպելու է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին, որի հետ դիմակայությունները որպես կանոն անցնում են անզիջում պայքարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ավարտվեց «Արմենիա» միջազգային Երաժշտական 8-րդ փառատոնը
Սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 28-ը Երևանում անցկացվեց «Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ անցկացված փառատոնի համերգային ծրագրերը ընդգրկեցին դասական երաժշտության գլուխգործոցներ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փառատոնի հինգ սիմֆոնիկ համերգի ընթացքում այս տարի հնչեցին Կամիլ Սեն-Սանսի‚ Ֆելիքս Մենդելսոնի‚ Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Ռախմանինովի‚ Ալեքսեյ Շորի, Գրիգոր Եղիազարյանի‚ Ալեքսանդր Սպենդիարյանի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Տիգրան
«ՀՀ իշխանություններն ուղիղ սպասարկում են Բաքվի եւ Անկարայի շահերը, այդ թվում՝ հայտարարելով, որ Ցեղասպանության հարցը ՀՀ օրակարգում առաջնային չէ»
«Արարատ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական եւ թուրքական մամուլի առաջին էջերի ամենասպասվող հյուրերից են, դա շատ վաղուց է արդեն»։
62 մլն դրամ՝ հաջողակ տղամարդկանցից սկսնակ գործարարներին. Այսօրվա մեր ընթրիքը ես համարում եմ ավելին քան կայացած. Աննա Հակոբյան
Տեղի է ունեցել «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի նպատակը Հայաստանում փոքր բիզնեսի զարգացումն է և այդ ամենը «Իմ Քայլը» հիմնադրամն
«Իրավունք ունենք ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից պահանջել ավելին՝ Ադրբեջանին պետք է կանգնեցնել պատասխանատվության առաջ»․ Լիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ արժանապատիվ հայ ժողովրդի համար Արցախի էջը փակված չէ։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը
2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման ընթացքում, վերոնշյալ
Կարեն Մուրադյանը համատեղության կարգով՝ Չեխիայում ՀՀ ռազմական կցորդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Կարեն Մուրադյանը համատեղության կարգով նշանակվել է Չեխիայում Հայաստանի ռազմական կցորդ։ «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ Կարեն Մուրադյանին, համատեղության կարգով, նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը (նստավայրը՝