Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիների գործազրկության հարցը մոտ յոթ տարի անց տակավին մնում է չլուծված. «Հայացք Երեւանից»

Թոշակառուն գոյատեւում է պարենային զամբյուղից էլ ցածր, խղճուկ թոշակով, աղքատությունը եւ, հատկապես, ծայրահեղ աղքատությունը նվազելու միտումներ չունի: Փոխարենը բնակչության մեծ մասի աղքատության հենքին ամեն տարեմուտի երկրում շրջում է թանկացումների ուրվականը:

Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն

 Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ո՞ւմ շահերից է բխում Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանի իշխանության բացարձակ անգործությունը. «Դրօշակ»

Ի՞նչ է անում այսօր նույն Փաշինյանը, երբ երկիր է կորցրել, ունակ չէ պաշտպանելու Հայաստանի սահմանները, փլուզման է հասցրել բանակը, իսկ ինքը սարսափած է թշնամի հարևաններից և անառարկելիորեն կատարում է նրանց պահանջները։ Հայաստանի ղեկավարը հեծանիվ է քշում, երկրում և երկրից դուրս զբաղված է անձնական հաճելի գործերով, ինչպես և նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների։

«Մեր երախտիքի և շնորհակալության խոսքը ուղղեցինք դիրքապահին». «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ

Հատկապես այս օրերին ցանկություն է առաջանում առաջին հերթին այցելելու և շնորհակալ լինելու հենց նրանց՝ հայրենիքի պաշտպաններին։

Մայր Աթոռի Թանգարանների՝ Սբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել 2025 թ. օրացույց-ալբոմը՝ նվիրված Արցախի վանքերին և եկեղեցիներին

12 մեծադիր էջը ներկայացնում է Արցախի 12 հինավուրց վանք ու եկեղեցի, որոնք այսօր վտանգված են, որոնցից որոշներն այլևս չկան…

Նիկոլ Փաշինյանը Իջեւանում եղբոր հետ խոզ է խանձում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքով մեկնել է Իջեւան: Նա տեսանյութ է հրապարակել Իջեւանի իր հայրական տանից, որտեղ եղբոր հետ խոզ է խանձում: «Պահելով ընտանեկան, իջևանյան ավանդույթները»,- գրել է նա Ինստագրամի իր  էջում` տեսանյութին կից:

Հայուհի Էլեանորա Էքսերջյանը հանդիպում է hանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի հարազատ քրոջ թոռան հետ

News.am. Հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի՝ Արքայադուստր Մարգարետի թոռը՝ Սամուել Չատտոն, հանդիպում է հայազգի նկարչուհի Էլեոնորա Էքսերջյանի հետ։ Թագավորական ընտանիքի հետ Սուրբ Ծննդյան տոնակատարություններին նրանց հայտնվելը նշանադրության մասին խոսակցություններ է առաջացրել: 28-ամյա Սամուել Չատտոն 2021 թվականից հանդիպում է Էդինբուրգի համալսարանի շրջանավարտ Էլեոնորա Էքսերջյանի հետ, ով չունի արիստոկրատական ​​կամ թագավորական կապեր։ Եվ այս տարի Սուրբ Ծննդյան օրը

Եգիպտոսի հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով մեկ զոհ կա, մեկ վիրավոր

«Ազատություն». Եգիպտական Մարսա Ալամ հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով զոհվել է մեկ զբոսաշրջիկ, ևս մեկը վիրավորվել է, հաղորդում է Բնապահպանության նախարարությունը՝ չմանրամասնելով զոհերի ազգությունը։ Կարմիր ծովում շնաձկներ կան, սակայն նրանց տեսնելը համեմատաբար հազվադեպ երևույթ է: Հարձակումը տեղի է ունեցել ծովի խորքում՝ Մարսա Ալամի հյուսիսում գտնվող նավամատույցների մոտ գտնվող հատուկ լողավազանից դուրս, հայտնել է նախարարությունը՝ հավելելով, որ

Անչափահաս տղան Զովունիում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին. կա 4 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում

«Գյումրու նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեկ, լավագույն դեպքում երկու օր է»․ Կարեն Հարությունյան

Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թեև Հայաստանի տարբեր անկյուններից, հատկապես մայրաքաղաքից Ամանորի տոներին հոսքը մեծ է Գյումրի․ հյուրանոցներում ու հյուրատներում համարյա ազատ տեղեր չկան, այդուհանդերձ նախորդ տարիների հետ համեմատ՝ հանրապետության երկրորդ քաղաքում զբոսաշրջության վիճակն ավելի վատ է։ Բանն այն է, որ Գյումրիի հանդեպ հետաքրքրությունը, ըստ

ՌԴ քաղաքացիներն այսուհետ կարող են Ադրբեջանում առանց վիզայի մնալ տարեկան ոչ ավել, քան 90 օր

Հունվարի 1-ից Ադրբեջանն առանց վիզայի մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիների համար կսահմանի 90-օրյա կեցության սահմանափակում, հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն այսուհետ կարող են Ադրբեջանում առանց վիզայի մնալ տարեկան ոչ ավելի, քան 90 օր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը նախատեսում է փոփոխություններ կատարել իր տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր կացության կանոններում։ Այս մասին

«Մեր հայրենակիցներն իրենց զարհուրանքն են արտահայտում այն ահռելի գումարների կապակցությամբ, որոնք պետք է վճարեն 2025 թվականից սկսած». Էդմոն Մարուքյան

Հայաստանը վարակված էր անձի պաշտամունքով, և մեր ձայնը խլացվում էր «մի՛ խանգարեք», «թողե՛ք աշխատեն» կոչերով:

Սըր Փոլ Մաքքարթնին ադրբեջանցիների համեմատ սովորական ձախողակ է. Ալեքսանդր Լապշինը հեգնում է

Միայն մի ադրբեջանցի «Որքա՞ն գումար ունեք ձեզ հետ» ստանդարտ հարցին ի պատասխան, չգիտես ինչու, որոշեց մաքսավորի առաջ պարծենալ. «Այո, իմ դրամապանակում ավելի շատ փող կա, քան դու կվաստակես մեկ տարում»։

Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների այս հայտարարությունները ամենալավը կարող է հերքել ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը. «Հետք»

«Եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է, ձեզ խաբում են, եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է էն բանակցությունների հիմքը, սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, եթե կընդունեն Հայաստանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը, բոլորը, որ սա է բանակցությունների ճիշտ բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ։ Ոչ մի պրոբլեմ չենք ունենա բացարձակ»,- հավելել էր վարչապետը։

«Մեդալներն ընդհանրապես հաղթանակի մաս չեն կազմում»․ Վարազդատ Լալայան

Ըստ Վարազդատ Լալայանի՝ խորհրդային տարիներին օլիմպիական խաղերում ծանրամարտն այլ էր, հիմա՝ բոլորովին այլ։ Լայնորեն օգտագործվում էին հավելումներ, և մարզիկները խթանիչներ էին ընդունում։ Հիմա այդ ամենը չկա․ «Մեր հավաքականը խթանիչներ չի օգտագործում, իսկ ովքեր օգտագործում են, պատժվում են»։

«Երբ հանում ես անձնական, ընտանեկան վիդեոները, որը սերիալ նայող ազգի համար միշտ հետաքրքիր է՝ ով էլ լինի, տակը բան չի մնում». արձագանք Փաշինյանի գրառմանը

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի քաղաքական, աշխատանքային վիդեոները միջինում դիտել են 122,000 անգամ, որը կազմում է ընտրողների ընդամենը 4,7%-ը (ֆեյքերն ու դրսի դիտումներն էլ հաշված)։

Աշնակի մշակույթի տան պատից ջնջել են հերոսների նկարները. փոխարենը կլինի գյուղի պարի խմբի նկարը, գյուղապետն էլ հրաժարականի դիմում է գրել

Իր պաշտոնանկության պաշտոնական վարկածն էլ մեր զրուցակիցը ներկայացրեց իր հոգնածությունը, թեեւ չհերքեց, որ նկարների թեմայով խոսակցություն եղել է ու ինքն էլ դեմ է եղել այդ նկարների փոխարեն այլ նկար նկարելուն. «Ամեն դեպքում, հա խոսակցություն գնացել է, հետո՝ էդպես…»:

Սեփական սահմանադրությամբ Արցախն իր կազմում չամրագրած պետություն կոչվածը պարզապես չէր կարող Ալմա Աթայի հռչակագրով որևէ հավակնություն ունենալ. Գեւորգ Դանիելյան

Մինչ Հայաստանում պատրաստվում են հանիրավի վերանայել Սահմանադրությունը, մերժելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագիրը, ըստ այդմ էլ ազգային ինքնության և ինքնիշխանության հիմնարար արժեքները, որոնք Ադրբեջանը, օգտվելով պատեհ առիթից, որակել է իբրև ագրեսիվ հավակնություններ, նույն Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ 1991-93թթ. նախկին իշխանությունները եղել են թուլամորթ և հրաժարվել են իրենց պատմական տարածքներից

Մեքենան դուրս բերելու խնդրանքին չենթարկված «Օպելի» վարորդին պարեկները ձերբակալեցին

«Օպելի» վարորդը ձերբակալվելիս էլ դիմադրություն ցույց տվեց: Նրան ձեռնաշղթաներ հագցրին: «Չդիմադրես օրինական գործողություններին»,- հրահանգեց պարեկներից մեկը:

Ալիև. Ռուսական կողմը պետք է փոխհատուցում վճարի ինքնաթիռի կործանման հետ կապված

«Ցավոք, առաջին երեք օրերին զառանցական վարկածներից բացի մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից»

«Ի գործ, ամուսնյակ»․ պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Գյումրու ավագանու անդամ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը Գյումրի համայնքի ավագանու մանդատ է ստացել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Սիրելի՜ գյումրեցիներ, այսօր ստացա ավագանու մանդատ, որը ծառայեցնելու եմ միայն հանուն Գյումրու և գյումրեցու»,- գրել է նա։ Գրառմանն արձագանքել է Էմմա Պալյանը․ «Այո, բացառապես Գյումրու և գյումրեցու համար։ Ի գործ՝ ամուսնյակ», –

Լավրով. Սիրիայում ռուսաստանյան բազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական ​​պայմանագրերով

Սիրիայում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական ​​համաձայնագրերով, որոնք կնքվել են միջազգային իրավունքի համաձայն, Ria novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ Լավրովի, նշված համաձայնագրերից յուրաքանչյուրը սահմանում է այդ օբյեկտների գործունեության պայմանները և պարունակում է երկու կողմերի որոշակի պարտավորություններ։ «Սիրիան ինքնիշխան երկիր է, որն իրավունք ունի կնքել և խզել պայմանագրերը

Զատուլին. Փաշինյանից լավ վարչապետ Ադրբեջանի համար չի եղել և չի լինելու

Մենք դեռ պահանջներ չենք ներկայացնում Հայաստանի կառավարությանը, բայց ես չեմ կարծում, որ դա հավերժ կշարունակվի, քանի որ արդեն հստակ է, որ այս կառավարությունը գնում է այլ ուղղությամբ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ Օդի

Հանձնարարվել է ինտենսիվ աշխատանքով կրճատել հերթերի տևողությունը, բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում. Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ ենթակա ծառայությունների Արարատի մարզի ստորաբաժանումներ

 Վեր են հանվել խնդիրները, նախանշվել անելիքները․ Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ ենթակա ծառայությունների Արարատի մարզի ստորաբաժանումներ

Զուրաբիշվիլին հեռացել է նախագահական նստավայրից, Միխեիլ Կավելաշվիլին ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը

Զուրաբիշվիլին, որը նախկինում չէր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հայտարարել էր, որ չի հրաժարվի նախագահի պաշտոնից։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031