Օրվա լրահոսը

Քամալա Հարիսն ընդունում է պարտությունը. Նա զանգահարել է նորընտիր նախագահ Թրամփին

ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսն ընդունում է պարտությունը։ Գործող փոխնախագահը զանգահարել է նորընտիր նախագահ Թրամփին՝ նրան շնորհավորելու համար, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Հարիսին մոտ կանգնած անանուն աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ փոխնախագահ Հարիսն ընդգծել է իշխանության անցնցում փոխանցման կարևորությունը։ Հարիսի աշխատակազմից տեղեկացնում են, որ Հարիսն այսօր ելույթով հանդես կգա իր ալմա մատեր «Հաուըրդ» համալսարանից։

Դանակով հարձակվել է իրեն օգնության հասած Գյումրու շտապօգնության աշխատակցի վրա

Նոյեմբերի 1-ին,  ժ.17.55-ի սահմաններում Գյումրու շտապօգնության բուժաշխատողներից մեկը Մ․ Ք․-ն  զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ  23-ամյա քաղաքացու ինքնազգացողության վատացման վերաբերյալ ահազանգ են ստացել և մոտեցել Գյումրիին հարակից Մայիսյան գյուղի տներից մեկը։ Քաղաքացին, տեսնելով իրեն, դանակով հարձակվել է ու սպառնացել է՝ «ինձ մոտիկ մի արի․ քեզ կվնասեմ»: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 23-ամյա

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բուդապեշտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա: Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմ

Գյումրիում շների մենամարտը բաժանող կնոջը ծեծել են

Շիրակի մարզային քննչական վարչությունում տարօրինակ մի դեպք է քննվում, որը տեղի է ունեցել Գյումրու Տեքստիլագործների փողոցում։ Նոյեմբերի 1-ին այդ փողոցի թոշակառու բնակչուհիներից մեկը՝ 66-ամյա Ս․ Պ․-ն դիմել է ոստիկանության Մուշ բաժին՝ բողոքելով որ իր և անծանոթ մի տղամարդու շների միջև մենամարտ է տեղի ունեցել, և երբ ինքը փորձել է միջամտել, բաժանել շներին, անծանոթ տղամարդը վերցրել

Սամվել Բաբայանը գերիների վերադարձի հարցով ևս զբաղվում է, բայց փակագծեր չի բացում. «Ա1+»

«Կարող են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, բայց դա խաղաղության պայմանագիր չի լինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով իշխանությունների այն զգուշավոր լավատեսությանը, թե բացառված չէ, որ այս տարի COP-29 համաժողովի շրջանակներում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ս․Բաբայանը կարծում է, որ Հայաստանը պետք է միջոցներ գտնի և վերակառուցի իր միջպետական

Այսօրվա հաղորդմանը սպասում են բոլորը, վստահ եմ՝ նաեւ Նիկոլն իր ընտանիքով. «Իմնեմնիմիի» հաղորդավար

Դատարանը վերացրեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի թողարկման արգելքը

Օրենսդրական առաջարկով Կառավարությունը յուրաքանչյուր տարի Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու լիազորություն կունենա

««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարությանը տալ լիազորություն՝ յուրաքանչյուր տարի սահմանելու Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Օրենսդրական նախաձեռնությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ

Օտարերկրացի կալանավորված անձը թեյը լցրել է դատապարտյալներից մեկի վրա

ՔԿՀ աշխատակիցները կիրառել են հատուկ միջոցներ

Գորիսի եւ Կապանի բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգող բազմաբնույթ հարցերը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Սյունիքի մարզ «Այցը, ըստ էության, մարդու իրավունքների վերաբերյալ է, եւ մենք կուզենք լսել նաեւ այդ թեմայով հարցեր ու խնդիրներ, որոնք դուք կառանձնացնեք: Գլխավորը կուզենք լսել այն հարցերը, որոնք ուղիղ կապ ունեն ձեր կյանքի, բարեկեցության, անվտանգության, քաղաքի խնդիրների հետ, եւ մենք էլ փորձենք օգնել

Հանրապետականների հաղթանակից ծայրահեղությունների գիրկը ընկնելն էլ ճիշտ չէ, հաստատ աշխարհի վերջը չէ. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է. «Ջո Բայդենը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, զսպեց նոր պատերազմը Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի հետ մտնելով առճակատման դաշտ։ Նա շատ հայանպաստ նախագահ է և շնորհակալություն Բայդենին ու դեմոկրատներին… Միևնույն ժամանակ՝ Դոնալդ Թրամպը 2020-ին առաջարկեց սկանդինավ խաղաղապահներ, մենք հրաժարվեցինք։ Թրամպը քարոզարշավի ժամանակ խոսեց ՀՀ-ի մասին՝ խոստանալով խաղաղության հասնել, ԼՂ-ն անվանեց Արցախ, արցախահայությանն

Դասագրքային օրինակ է, թե ինչպես չի կարելի իրագործել իրավապահ համակարգի աշխատանքը. Հայկ Մամիջանյան

Ուղղորդող հարցով կամ էմոցիոնալ ճնշում գործադրելով վկաների վրա՝ փորձում էին կորզել իրենց անհրաժեշտ բառերը. Մամիջանյան

Աննա Հակոբյանը մասնակցել է Նանե Արզումանյանի հեղինակած «Արցախի հրամանատարը` տնից խրամատ» գրքի շնորհանդեսին

Նոյեմբերի 6-ին կայացել է լրագրող Նանե Արզումանյանի հեղինակած «Արցախի հրամանատարը` տնից խրամատ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Արտուշ Արզումանյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները: Գիրքը սպա` կապիտան Արտուշ Արզումանյանի մասին է, որը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում: Արտուշ Արզումանյանը

Հաշվի առնելով, որ երկրի վիճակը վատ է, նորմալ է հայհոյանքը. «Իմնեմնիմիի» հաղորդավարների գործով վկա

Ապրում եմ ժողովրդավար երկրում ու 27 տարեկան հասակում յութուբում մեկնաբանություն գրելու համար կանչվել եմ դատարան

Ավելի քանի 30.000 ձեռներեցներ ունենալու են ֆինանսական խնդիրներ հարկային բեռի կտրուկ ավելացման պատճառով. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության կողմից շրջանառության հարկի դրույքաչափի երկու անգամ բարձրացումը փոքր բիզնեսի դեմ իշխանությունների հերթական քայլերից է, որը բացառիկ է իր բացասական ազդեցությամբ։ Առանց մասնագիտական հիմնավորումների իրականացված փոփոխությունները արձանագրում են մեկ բան․ իշխանությունը հարկ վճարողին տեսնում է որպես պոտենցիալ հանցագործ և անում է ամեն ինչ շատ

Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել: Համաձայն հրամանագրերի՝ Կարինե Դավթյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արտակ Կարապետյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։  

«Ցանկություն չունենք շոուների մասնակցելու»․ ՀՀԿ-ն՝ ՔՊ-ի հրավիրած Գյումրու ավագանու նիստի մասին

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8–ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգով։ Ավագանու ՀՀԿ  խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մենք չենք մասնակցելու,  ՔՊ-ի օրակարգի մեջ չենք մտնելու և նրանց ջրաղացին ջուր չենք լցնելու։ ՔՊ-ի ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն անընդունելի է մեզ համար՝ կապված իրենց վարած

«ՀՀ այս կառավարությունը պատրաստ չէ իր ինքնիշխանությունը զիջել՝ լոլիկին եւ ծիրանին». Գեւորգ Պապոյան

«Ծիրան և ինքնիշխանություն բանաձևը ես չեմ պատրաստվում փոխել։ Չեմ պատրաստվում որևէ երկրի ղեկավարությանը խնդրել, ասել՝ կլինի՞ մեր այս մի բեռնատար վատ ծիրանն ընդունեք: Ոչ։ Որովհետև, եթե դու որևէ մեկին խնդրում ես, որ քո վատ ծիրանը, լոլիկը, կամ որևէ այլ բանն ընդունի, ապա այն տեղի է ունենում քո ինքնիշխանության հաշվին։ Այն, ինչը քո օրենքներից դուրս է, այն տեղի է ունենում քո ինքնիշխանության հաշվին։ Այս կառավարությունը պատրաստ չէ մեր ինքնիշխանությունը զիջել լոլիկով կամ ծիրանով»,- ասաց Գևորգ Պապոյանը

Աննա Վարդապետյանը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտել Եվրաջասթի նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երրորդ հանդիպումը երկու կառույցների միջև զարգացող փոխգործակցության վկայությունն է:

Բռնատիրությունն ու կլիմայի փրկությունն անհամատեղելի են․ ադրբեջանցի ակտիվիստները բողոքի են դուրս եկել

«Stop COP 29»` կոչ են անում ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա։ Գերմանիայում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի անցկացման նախօրեին։ Կլիմայի փոփոխությունը, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ մարդկության համար, ամբողջ աշխարհին հուզող հարցերից մեկն է։ Այն դարձել է նաև գլոբալ առաջնորդների քաղաքական

Ուգո Ումբերը իր վարքագծի համար ներողություն է խնդրել Կարեն Խաչանովից

Ես շատ եմ հարգում Կարենին եւ բոլոր մրցակիցներին, ում հետ երբեւէ հանդիպել եմ: Սա ինձ դաս կլինի, որ հետագայում ավելի լավը լինեմ: Այս մրցաշարն ինձ շատ բան սովորեցրեց»,- գրել է մարզիկը:

Քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ փոփոխությունները վերաբերում են տեղեկան ինքնակառավարման մարմինների գործունեության գրեթե բոլոր բնագավառներին: Առաջարկվող փաթեթը, ըստ քաղաքապետի, իր ծավալով և բովանդակությամբ

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:   ՀՀ վարչապետի աշխատակազմ

Գյումրիում 2 օր հետո չեն կարող քաղաքապետ ընտրել․ ավագանու նիստը հրավիրվել է օրենքի խախտմամբ

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը 11 անդամ ունի, նոյեմբերի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգով։ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, սակայն, գրություն է ուղարկել ՔՊ խմբակցությանը՝ նշելով, որ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրը որոշվում է համայնքի ավագանու կողմից՝ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 142․ 3 հոդված մասի 1-ին մասի (Տես

Բոյկոտել COP 29-ը կամ ազդեցիկ ճնշումներ բանեցնել Ադրբեջանի վրա

Ռումին պաշտոնական ներկայացուցիչները պետք է Ադրբեջանին կոչ անեն կատարել ոչ միայն Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւի պահանջները, այլեւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը, համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանին պատկանած ընկերության տնօրենի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

 Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 6-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի օգոստոսի 14-ին ՍՊ ընկերության տնօրեն Է.Խ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական

«Թումո Բուենոս Այրեսը հպարտանալու առիթ է, սա սպասվող մի շարք Թումո կենտրոններից առաջինն է Արգենտինայում և Հարավային Ամերիկայում»

Թումոն ընդլայնում է իր աշխարհագրությունը. Բուենոս Այրեսի կենտրոնը կբացվի 2025-ի ամռանը Թումոյի կրթական մոդելը շուտով հասանելի կդառնա Բուենոս Այրեսի պատանիների համար. 2025-ի ամռանը կբացվի առաջին Թումո կենտրոնը Հարավային Ամերիկայում։ Նախագիծը իրականություն կդառնա Թումոյի և Բուենոս Այրեսի կրթության նախարարության համագործակցության շնորհիվ։ Նոյեմների 5-ին Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրին և կրթության նախարար Մերսեդես Միգելը Թումոյի հիմնադիրներ Սեմ

Հանրային քննարկման է ներկայացվել Մշակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի  պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ՀՀ կառավարության N 1951-Լ որոշմամբ: Ռազմավարության գործողությունների իրականացման ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն, ինչպես նաև անհրաժեշտություն կա սահմանված թիրախները համապատասխանեցնելու միջնաժամկետ ծախսային ծրագրին։

Խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, ՌԴ նախագահը նպատակահարմար չի գտնում շնորհավորել ԱՄՆ նորընտիր նախագահին. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահը նպատակահարմար չի գտնում շնորհավորել ԱՄՆ նորընտիր նախագահին: «Խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի դեմ պատերազմում»,- ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»-ն, նշել է Պեսկովը։ Լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվայի վերաբերմունքը կփոխվի՞, եթե Դոնալդ Թրամփը բարեկամական հայտարարություններ անի

«Թուրքերով լցված էր գյուղը». համագյուղացիներին տարհանել են, լսողության հետ խնդիրներ ունեցող տղամարդը գյուղում մենակ է մնացել

Լսողության հետ խնդիրներ ունեցող 86-ամյա տղամարդը չէր լսել ոչ մի ձայն. գյուղում մենակ էր մնացել

Երեխաների սննդակարգում էներգետիկ ըմպելիքները չպետք է տեղ ունենան

Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր: Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան: Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցությունը` 🔹 զարկերակային ճնշման բարձրացում, 🔹 սրտի աշխատանքի արագացում, 🔹 տագնապի զգացողություն, անհանգստություն, 🔹 քնի խանգարում, անքնություն, 🔹 ջրազրկում, 🔹 ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարում, երիկամների սուր անբավարարություն, 🔹 ցնցումներ: Հայաստանում,

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728