Օրվա լրահոսը
ՊԵԿ-ի տեսլականը պետք է լինի՝ հասարակության համար դառնալ հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց. Էդուարդ Հակոբյան
Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ առանձին հանդիպումներից ու քննարկումներից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ։ Ամփոփվել ու նախանշվել են համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ վերջին տարիներին կառույցի արձանագրած ձեռքբերումների համար, որոնք պետությանը տեղափոխել են զարգացման նոր մակարդակ։ 2025
ՔԿ նախագահը և Չինաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատարը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումներն իրավական փոխօգնության ուղղությամբ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ Արթուր Պողոսյանը ողջունել է դեսպանի ժամանակավոր հավատարմատարին ՀՀ քննչական կոմիտեում և ընդգծել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը, ինչպես նաև կարևորել իրավական փոխօգնության շրջանակում ձևավորված համագործակցությունը: ՀՀ-ում Չինաստանի
Փոխարինված համարանիշներով մեքենայի թափքում ապօրինի հատած եղևնի կար
Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 28-ին Ներքին Խոտանան բնակավայրում շրջիկ ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են 31-ամյա տղամարդու վարած «ՈԻԱԶ» մակնիշի մեքենան: Թափքում եղևնի կար: 32-ամյա ուղևորի հայտնածով՝ եղևնին հատել էր Ձորաստան բնակավայրի հարակից անտառում: Իրավապահները պարզել են, որ 31-ամյա տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցը շահագործել է փոխարինված համարանիշներով: Մեքենան տեղափոխվել
ՊԵԿ-ը հորդորում է 2025 թ. հունվարի 3-ից ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո, չայցելել օդանավակայանում գտնվող մաքսային սպասարկման սրահ, այլ հետևել էլեկտրոնային համակարգով ուղարկվող ծանուցումներին
Ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո բացթողնման գործընթացն արագացնելու նպատակով, անհրաժեշտ է նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը:
Տոներին թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն
Տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և կաշխատեն հետևյալ ժամանակացույցով. Սերգեյ Փարաջանովի թանգարան 2024 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-18:00-ն 2025 թ. հունվարի 1-ին՝ 10:00-18:00-ն 2025 թ. հունվարի 2-ին՝ 10:00-18:00-ն «Գառնի» պատմամշակութային արգելոց–թանգարան 2024 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-21:00-ն 2025 թ. հունվարի 1- ին՝ ժամը 10:00-21:00-ն 2025 թ.
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 000 դոլար վնասը
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթով դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 223 միլիոն 513 հազար դրամ վնասը (շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար): Ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն իրականացնող ընկերության կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման կապակցությամբ Քննչական կոմիտեում
Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով
«Ազատություն». Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Մոտ 5 ամիս առաջ Աբովյանը կալանավորվել էր վանաձորցի գործարարներից շինարարության հետ կապված պաշտոնական փաստաթղթերի դիմաց կաշառք ստանալու մեղադրանքով: Նրա երկամսյա կալանքի ժամկետը մեկ անգամ երկարացվել էր: Փաստաբանների հերթական միջնորդությունն այս անգամ դատարանը բավարարել ու նրա խափանման միջոցը փոխել է: Նույն գործով մեղադրվում
1887թ Վերդիի «Օթելլոյի» հաղթարշավը աշխարհի բեմերից հասավ Երևան օպերային թատրոն, որով էլ նշանավորվեց վերջինիս բեղմնավոր տարվա՝ 2024թ մոնումենտալ ավարտը
Ռեժիսոր Ֆաբիո Սպարվոլին իր միջազգային բեղուն գործունեության ընթացքում «Օթելլոն» վերջին անգամ բեմադրել էր Չիլիում «սրանից քսան տարի առաջ», ինչպես ինքն է պատասխանել մեր հարցին և վաղուց էր սպասում մի համապատասխան առիթի իր «ամենասիրած ներկայացումը» կյանքի կոչելու համար, և աշխարհում այդ թատրոնը եղավ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որն իր արտադրա-ստեղծագործական ներուժով լիովին բավարարում է օպերային արվեստի ամենաբարձր պահանջները:
Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության
Դեկտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացվել է հաղորդում «Արթիկ» բժշկական կենտրոնից․ «պարանոցի կտրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 30-ամյա մի տղամարդ։ Մինչ ոստիկանները միջոցներ էին ձեռնարկում՝ տղամարդը հոսպիտալացվել էր, և կատարվում էր շտապ վիրաբուժական միջամտություն: Շիրակի մարզի քրեական և Արթիկի համայնքային ոստիկանության, ինչպես նաև մարզի պարեկային ծառայության համատեղ միջոցառումների շնորհիվ ստացվում է տեղեկություն, որ
Մալաթիայի շենքերից մեկի բնակարանում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով. կա վիրավոր. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով և 1 հոգի,
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վճարել է «Սիվիլնեթ»-ին առնչվող գործով հայցադիմումի համար նախատեսված 150 հազար դրամ պետական տուրքը
Քաղաքապետը չէր վճարել 150 000 դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է։ Ավինյանը հայցադիմումին կից ներկայացրել էր նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը:
Մասնագետները ծանոթացել են Լոռի բերդի պարսպապատի, բաղնիքի և եկեղեցու վերականգնման աշխատանքներին՝ որակը գնահատելով բավարար
Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտին են մոտենում զբոսաշրջիկների սպասարկման համար նախատեսվող տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցման աշխատանքները: Այն կավարտվի 2025 թվականին:
Խաղը սկսվում է. հունվարի 10-ին
«Շախմատիստը» ևս մեկ համարձակ քայլ է Kinodaran-ի որդեգրած քաղաքականության մեջ՝ Հայաստանում սերիալների որակը փոխելու։ Հանուն ընկերության ամեն ինչի պատրաստ լինելու, ինտելեկտի ու պոտենցիալի իրագործման մասին պատմություն է, որտեղ յուրաքանչյուր քայլ խաղ է, և յուրաքանչյուր հաղթանակ իր գինն ունի:
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։
Սիրիայի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար. «Սիրիայում ժողովրդի իշխանության գալը նույնքան կարևոր է, որքան Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում»
Ռաֆիևն ասել է, որ «օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների վերականգնման և վերակառուցման ոլորտում փորձը կարող է կիրառվել Սիրիայում»:
«Առաջնահերթ են Արցախի նախագահական եւ Ազգային ժողովի ինստիտուտների գործունեության ապահովման հարցերը: Տեղին է դժգոհությունն այդ երկու մարմինների ոչ բավարար գործունեությունից». «Ապառաժ»
Կարևորում եմ այն հանգամանքը, որ որքան էլ արտասահմանյան տարբեր կառույցներ, Սփյուռքը՝ հայկական պահանջատիրության ներկայացման գործում ունենան հաջողություններ՝ շահեն բանաձևեր, հայտարարություններ, գլխավորը մեր հավաքական վճիռն ու այն իրականացնելու կամքն է։
Զարեհ Սինանյան. «Շարունակել ենք հավատարիմ մնալ հայկական սփյուռքի համայնքների հետ առողջ երկխոսության ու փոխվստահության զարգացման և հայրենիքում սփյուռքի ներգրավվածության ընդլայնման սկզբունքներին»
Մեր ուշադրության կենտրոնում կլինեն սփյուռքի մասնագիտական համայնքների հետ աշխատանքն ու Հայաստանում մեր հայրենակիցների ներգրավման հնարավորությունների ընդլայնումը։ 2025 թվականի ամռանը մենք երկրորդ անգամ կանցկացնենք Ազգային երիտասարդական համաժողովը՝ մեկ հարկի տակ համախմբելով սփյուռքից և Հայաստանից հարյուրավոր երիտասարդների։
Ինչպիսի՞ն կլինի հունվարը․ Գագիկ Սուրենյանի կանխատեսումները
Այս տարվա ձյունն անցյալ տարվա համեմատ քիչ է։ Ըստ Գագիկ Սուրենյանի՝ այս պահին ամենաբարձր ձյան շերտ դիտվում է Ապարանի հատվածում՝ 30 սմ, Ջերմուկի հատվածում՝ մինչև 35 սմ։
Տիգրան Աբրահամյան. Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում (ոմանք դեռևս լուռ), որ փաշինյանական իշխանությունը լիակատար ձախողվել է
Կարծում եմ` որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ առաջիկայում էլ այս իշխանությունն իր ցանկացած զիջում ժողովրդին ներկայացնելու է որպես «պետական սահմանի ամրապնդում», «ինքնիշխանության վերականգնում» կամ «խաղաղության օրակարգի սահմանում»:
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին. Նոր Տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են
Ձեր շնորհիվ կարողացել եմ Երևանում ինձ զգալ ինչպես իմ տանը։ Այստեղ տոնական նոր ավանդույթներ ենք ձևավորել, որոնցից մեկն էլ տոնածառի վինտաժային զարդարանքների ձեռքբերումն է Վերնիսաժից։
ՌԴ-ից եկած ռելոկանտները վերադառնում են, ՌԴ-ի հետ վիթխարի տրանզիտային հոսքերն աստիճանաբար նվազում են. «Հայաքվե»
ՏՏ սեկտորն այս տարի նահանջ է ապրել, այդ թվում` ռուսական ընկերությունների հեռանալու պատճառով, սակայն հայկականների զարգացման տեմպերը ևս ընկել են:
Հայաստանում և մեծ, և փոքր գովազդային բյուջեներ ունեցող ցանկացած գովազդատու նախընտրում է համացանցը և առաջիկա տարիներին այդ միտումը կպահպանվի. JAMnews
«Չենք կարող ասել գովազդն ամբողջապես տեղափոխվել է թվային աշխարհ։ Որոշ չափով ավանդական մեդիահարթակներն այսօր կարողանում են պահել իրենց գովազդատուներին: Դրա համար նրանք ստիպված են լինում առաջարկել ժամանակակից լուծումներ և գովազդային հետաքրքիր մոտեցումներ»:
«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար
Արցախի շրջափակման ժամանակ Վերա Նարիմանյանի 6-ամյա դուստրն ու 4-ամյա որդին դժբախտ պատահարի զոհ դարձան: Միայնակ մայրը շոգ եղանակին երեխաներին տանը մենակ էր թողել ու գնացել սնունդ փնտրելու, երեխաներն էլ մայրիկի ետևից տանից դուրս էին եկել: Հաջորդ օրն առավոտյան, երկար փնտրտուքների արդյունքում 6-ամյա Գիտային և 4-ամյա Լեոյին Մարտակերտում մեքենայի մեջ մահացած էին գտել: Նախորդ տարի տեղահանված Վերան Հայաստանում ապրելու վայր չունենալու պատճառով ստիպված էր միակ դստերը Կապանի խնամքի կենտրոնում թողնել։
Սերգեյ Փարաջանովը հարստացրեց հայ մշակույթը և այսօր էլ սովորեցնում է, որ մենք տգետ, օտարի առջև ծնկած ապրելու կոչված գետնաքարշ ազգ չենք. «Դրօշակ»
Ահա Լոռվա գողտրիկ անկյունում եկեղեցու ներսում պետք է նկարահանվի «Նռան գույնը» ֆիլմից կաթողիկոսի մահվան հետ կապված էպիզոդը։ Ըստ կինոֆիլմի երկրորդ ռեժիսորի պատմածի՝ զանգվածային տեսարանի համար տասնյակ մարդկանց հագցրել էին համապատասխան զգեստներ, և նրանք պետք է ցուցադրեին ժողովրդի վիշտը կաթողիկոսի մահվան առիթով։ Փարաջանովը սովորականի պես նկարահանումից առաջ շիկացած ջղերով այս ու այն կողմ է վազվզում և հրահանգներ է տալիս։ Հանկարծ մի պահ կանգ է առնում և նայում ձորի կողմը, իսկ ձորով ոչխարի հոտն է անցնում։ Մի պահ նայելուց հետո Փարաջանովը կտրուկ հրահանգում է. «Մարդկանց չեմ ուզում նկարահանել, այս հոտը պիտի նկարահանեմ»։
Ո՞վ է կաթողիկոսը՝ հոտի հովիվը, և ահա ֆիլմում տեսնում ենք, թե ինչպես հոգևոր առաջնորդի մահվանից հետո մոլորված ոչխարները լցվում են եկեղեցի, խռնվում իրար գլխի՝ պատերի տակ չիմանալով անելիքները։
Խաղաղութեան պայմաններում Ալիեւի՝ յաղթող նախագահի կերպարը, կարող է այլեւս «պահանջուած» չլինել։ Ուստի Ապշերոնեան բռնապետին Հայաստանը պէտք է իբրեւ թշնամի. «Հայրենիք»
Արտաքին օժանդակութիւնն ու Հայաստանի հանդէպ շարունակական ագրեսիան, Հայաստանի իբրեւ թշնամու դէմ պայքարը այն հանգամանքներն են, որոնք առաջնային հիմք են հանդիսանում Ալիեւի իշխանութեան պահպանման համար, եւ հենց դա է պատճառներից մէկը, որ հարեւան երկրի բռնապետը, նոյնիսկ Հայաստանի իշխանութիւնների զիջողական քաղաքականութեան արդիւնքում, հրաժարւում է այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի ստորագրումից՝ շարունակ նորանոր եւ անիրագործելի պահանջներ առաջադրելով։
Ազգային Վերապրումի Համազգային Ռազմավարութեան Կառոյց Մը Ստեղծելը, Այսօր Հրամայական Առաջնահերթութիւն Է
Կոչ կուղղենք իրենց բոլորին, ամենաշուտը իշխանութեան հետ գործակցիլ կազմելու համար վերեւը բնութագրուած Ազգային անվտանգութեան եւ վերապրումի ռազմավարութեան մշակման և գործադրութեան վերահսկիչ Խորհուրդ մը: Բնականաբար անհրաժեշտ պիտի ըլլայ այս Խորհուրդին կողքին ստեղծել մասնագիտացած ենթակառոյցներ կազմուած, դիւանագիտական, ֆինանսական, իրաւաբանական, լրագրական եւ ռազմական հարցերու փորձառու մասնագէտներէ: Հայաստանը եւ Սփիւռքը կարող են այս կարգի պատկառելի մասնագէտներ առատօրէն հայթայթել:
Հո պատահական չէ, որ մեզանում օլիգարխները և իշխանավորներն այդքան հեշտ լպիրշանում են: Նրանք տեսնում են չէ՞, որ անթիվ անհամար մարդիկ պատրաստ են վաճառվելու. «Դրօշակ»
«Արդեն քանի տարի է՝ ձեր երկրում եմ, ու այդպես էլ ինձ չի հաջողվում լիարժեք օրինավոր մարդկանց տեսնել: Մարդկանց մեծ մասն անձնական շահի որսորդներ են, նկատի ունեմ ձեր չինովնիկներին, իսկ մի մասն էլ՝ պարզապես «գրպանահատներ»: Եթե քո երկրում մի 30-40 ժուժկալ, անանձնական մարդ գտնվի, որոնք կդառնան կառավարություն, դուք ապագա կունենաք…»:
«Թե թռած ժամանակ, թե ետ վերադարձած ժամանակ գոնե մի անգամ չի ասել, թե Առաջին նախագահը ժողովրդին մենակ էր թողել, կամ սենց, կամ նենց, այլ նման բան ասողներին անբարոյական էր համարում». «ՉԻ»
Կամ էլ բանավիճող ես, վեր կաց, գնա մասնակցի ԵԱՏՄ գագաթաժողովին, մտքիդ եկածն ասա, ոչ թե քեզ քցի քովիդի բախչեքը:
Արցախից բռնահանության հետևանքով ԱՄՆ տեղափոխված արցախցիների համախմբման նպատակով հիմնադրվել է «Արցախի պահպանության ճակատ» հասարակական կազմակերպությունը
«Արցախի պահպանության ճակատը» նախատեսում է նաև միջոցներ ձեռնարկել իրավաբանական աջակցության ապահովման ուղղությամբ՝ Արցախի հարցը բարձրաձայն պահելու և ԱՄՆ դաշնային քաղաքական մակարդակով քննարկումների օրակարգում ընդգրկելու համար: