Օրվա լրահոսը

Երևանն ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները «հասցնել ռազմավարական գործընկերության». Վահան Կոստանյան

Հայաստանն ակնկալում է նոր վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն ի վերջո հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի, ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Անդրադառնալով ԱՄՆ ընտրություններին և հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին՝ փոխնախարարը նաև նշեց՝ անկախ վարչակազմից Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ կայուն հիմքեր ունեն: «Այս տարի արդեն հայտարարվեց, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները փորձում են բարձրացնել

44-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի շենքը

Գյումրու տնակներից մեկում բնակվող 44-ամյա Ա․ Գ․-ն երկու օր շարունակ զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝ սպառնալով զենք ճարել ու  պայթեցնել ոստիկանության Մուշ բաժնի շենքը, եթե աշխատակիցները իր զանգերին չպատասխանեն  ու իր իր երեխաներին տեսակցելու համար միջոցներ չձեռնարկեն։ Ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 1-ին այցելել են Ա․Գ․-ին, ով հայտնել է, թե գտնվել է վրդովված և նյարդայնացած վիճակում,

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալը

Նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին

Քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը շնորհավորել է տիկին Բուշին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման։ «Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի և մասնավորապես՝ մեր ոլորտային բարեփոխումների համար։ ՀՀ

Վահե Ղազարյանը ու ՆԳ նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը նոյեմբերի 7-ին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նույն օրը նրանք ոստիկանության զորքերի զորամասերից մեկում հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին, նաև այցելել են

Բեռնատարների վարորդներից բազմիցս կաշառք ստանալու համար ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու շուրջ երեք տասնյակ դեպքեր, որոնց հետևանքով հիշյալ վարորդների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, և պետական բյուջե չի

Դեսպան Շարվաշիձեն քննադատել է նախագահ Զուրաբիշվիլիին՝ Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելու համար. «Արմենպրես»

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։ Դեսպանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ -Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան անձնական էջում կիսվել էր վրացական զբոսաշրջային օպերատորներից մեկի գրառմամբ,

Մեծ քանակությամբ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալին հանձնուքի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր փոխանցել։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից

Օդում ազոտի երկօքսիդի և փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը (2024թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ նոյեմբերի 3-ին, ◾️Շենգավիթում՝ նոյեմբերի 6-ին, ◾️Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Շենգավիթում՝ նոյեմբերի 6-ին, ◾️Կենտրոնում, Նոր Նորքում, Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը

Շոյգու․ Հարավային Կովկասում իրադրության բարելավման նախադրյալներ կան

«Ազատություն». «Հարավային Կովկասում իրադրությունը շարունակում է բարդ մնալ, սակայն դրա բարելավման նախադրյալներ առկա են», – այսօր Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների ղեկավարների հավաքին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքով, տարածաշրջանում իրադրության բարելավմանը խանգարող գործոններ ևս առկա են՝ նախևառաջ Արևմուտքի միջամտությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Սվաջյան. Կամավոր ատեստավորմանը մասնակցելու ավելի քան 6000 հայտ է ներկայացվել

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է մանկավարժական աշխատողների և տնօրենների վերապատրաստման գործընթացին: Ըստ այդմ՝ դաստիարակի օգնականը ևս պետք է վերապատրաստվի:

Արուսյակ Ջուլհակյանը Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչներին ներկայացրել է ՄՔԴ կանոնադրության վավերացումից հետո ՀՀ-ում կատարված աշխատանքները

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչ Դանյա Չայկելի եւ Միջազգային քրեական դատարանի կոալիցիայի փաստաբանության գծով տնօրեն Վիրջինի Ամատոյի հետ: Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո Հայաստանում կատարված աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանվել է համապատասխան գործողությունների,

Ալեն Սիմոնյանը և ՔՊ ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ևս երկու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Պատգամավորները, մասնավորապես, առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը: Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի: Առաջարկվում է՝ օրենքի հավելվածում Հայաստանի Հանրապետության

COP29-ին ընդառաջ մասնակից երկրների պատվիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ ազատ արձակի Բաքվի բանտերում ապօրինի պահվող անձանց. «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումից և Արցախի ամբողջական հայաթափումից անցել է ավելի քան 1 տարի, սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն քայլեր չեն ձեռնարկել վերջիններիս հայրենիք վերադարձի ուղղությամբ, այլև իրենց թշնամահաճո քայլերով ու հայտարարություններով է՛լ ավելի են ամրապնդել Բաքվի հանցավոր ռեժիմի դիրքերը ինչպես նշյալ, այնպես էլ Բաքվում մի քանի տարի շարունակ պահվող այլ գերիներին չվերադարձնելու գործում: Բաքվում

Աճեմօղլու․ «Թուրքիայի բնակչությունը որոշ երկրների համեմատ էլ ավելի արագ է ծերանալու»

Ermenihaber. Աշխարհահռչակ հայ տնտեսագետ, նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն որոշ կանխատեսումներ է արել Թուրքիայի բնակչության վերաբերյալ։ Նա, ընդգծելով աշխարհի բնակչության շատ արագ ծերանալու գործընթացը, որը մոտավորապես 30 տարվա ընթացքում հասնելու է ամենաբարձր մակարդակին, նշել է, որի Թուրքիայի բնակչությունը որոշ երկրների համեմատ էլ ավելի արագ է ծերանալու։ Աճեմօղլուն նման գնահատականներ է տվել Ստամբուլում անցկացված «Brand Week»-ի գագաթնաժողովում։

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրի փոփոխության նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել ««ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Գործողությունների ծրագրի ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն։ Միաժամանակ, անհրաժեշտություն կա սահմանված թիրախները համապատասխանեցնել միջնաժամկետ ծախսային ծրագրի ցուցանիշներին։ Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա շարունակել արդյունավետ

Ֆրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել

Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։ Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։ Կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով մի

Վարուժան Ավետիսյանի որդին մեղավոր ճանաչվեց ու տուգանվեց Փաշինյանին վիրավորելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճան և և վիժվածք» անվանելու համար, ըստ Ազգային – ժողովրդավարական բևեռի՝ դատարանն այսօր Վարուժան Ավետիսյանի որդուն՝ Դավիթ Ավետիսյանին մեղավոր ճանաչեց և նրա նկատմամբ որպես պատիժ 525 հազար դրամի տուգանք նշանակեց:  

Բուդապեշտում Գագաթնաժողովի ընթացքում շփումներ են ունեցել Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովը: Գագաթնաժողովի ընթացքում շփումներ են ունեցել Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Նոր կրթական ռեսուրսներն ու մանկական գեղարվեստական գիրքը կնպաստեն մեդիագրագիտության զարգացմանը

Հանրային լրագրության ակումբի ջանքերով և Եվրոպական միության ֆինանսավորմամբ հայերեն թարգմանված և տեղայնացված՝ «Առցանց կենդանաբանական այգի» մանկական գիրքն ու դասավանդողների համար ապատեղեկատվության դեմ պայքարի և թվային գրագիտության խթանման ուղեցույցը կօգնեն երեխաներին ճիշտ կողմնորոշվել համացանցում և հնարավորինս անվտանգ օգտվել թվային սարքերից։ Հայաստանում մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում նոյեմբերի 6-ին, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում Երևանի և մարզերի

Փաշինյանը Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից

Արարատում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը (2024թ․) ◾️Արարատում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը, ◾️Ալավերդիում՝ նոյեմբերի 2-ին, ◾️Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հայկ Մարության. «Տրանսպորտը սոցիալական հարց է լուծում, տրանսպորտը բիզնես չի, համայնքը չպետք է փող աշխատի»

Իսկ այն հիշեցմանն ի պատասխան, որ այսօրվա քաղաքային իշխանությունը Հայկ Մարությանի այս նախաձեռնությունը պոպուլիստական է որակում՝ ասելով, որ իր քաղաքապետ եղած ժամանակ են ձեռք բերվել գազելներ, որոնք անսարք են եղել, իսկ Տիգրան Ավինյանը ասում է, որ աղբահանությունը իր ժամանակ ահավոր վիճակում է եղել, Երեւանի նախկին քաղաքապետը նախ ծիծաղեց, ապա հակադարձեց. «Ամեն մեկն ինչ ուզի՝ կարող է ասել: Կարեւոր է, թե ով ինչ է անում: Ժողովուրդը սա պետք է նայի: Բնականաբար, 100 դրամը կարող է պահպանվել: Ռեֆորմը ես եմ սկսել, ավտոբուսները ես եմ սկսել բերել՝ եւ 8,6 մետրանոց JONG TONG-ները եւ MAN-երը:

Թրամփն առաջիններից էր, որ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի միջոցով քաղաքական եւ ռազմական համագործակցություն էր առաջարկել Հայաստանին. ՀԵՎԿ

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԵՎԿ հայտարարությունը ԱՄՆ նախագահական ընտրությունների առթիվ ՀԵՎԿ-ը շնորհավորում է ԱՄՆ ժողովրդին՝ խաղաղ եւ ժողովրդավարական կերպով երկրի 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրելու առթիվ։ Հայաստանի պետականության վերստեղծումը 1920 թվականին մեծապես կապված է եղել ԱՄՆ ժողովրդի աջակցության եւ քրիստոնեական համերաշխության հետ։ 1915-1921 թթ. Ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայ երեխաները փրկվել

«Մեր՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ասոցիացիան լավ հարաբերություններ հայկական բանկերի հետ, որովհետև Հայաստանը Եվրոպա է»․ Իստվան Լենգիել

Ըստ Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի՝ կարևոր է մեր բանկային համակարգերի ինտեգրումը եվրոպական ֆինանսական շուկաներին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է և պահանջում է խաղաղության պայմանագրի ստորագրում. Մակրոն

Ֆրանսիան աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մեր ընդհանուր շահերից է բխում Հարավային Կովկասում կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատմանը նպաստելը: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է։

Համահայկական աղոթք գերիների համար

Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի համահայկական աղոթք արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։ Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների

«Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության». ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն

«Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության», – հայտարարում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը՝ պնդելով, որ ԱՄՆ-ն փորձում է արագացնել Հայաստանի կողմից արևմտամետ արտաքին քաղաքական կուրսի որդեգրումը «Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված մեթոդների կիրառմամբ»։ «Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին կայուն հակառուսական ուղղվածություն հաղորդելու խնդիր է դրված։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ նախաձեռնել, որի նպատակներից է

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728