Օրվա լրահոսը
Արդարադատության նորանշանակ նախարարի մուտքը իր պաշտոնին մեկնարկում է անամոթ ստով. Նաիրա Զոհրաբյան
Եթե ինչ-որ մեկին թվում է, որ ինքը ասի՝ ես ընդամենը կատարող եմ եղել, պլստալու է պատասխանատվությունից, դա ձեզ միայն թվում է. Զոհրաբյան
Զարմանալի պիտի չթուի, եթէ Պաքու գացող հայրենի պատուիրակութիւնը հեծիկով պտոյտի ելլէ Պաքուի փողոցներուն մէջ, համաժողովի նիստերէն առաջ ու ետք. «Հայրենիք»
Հոն դժբախտաբար Արցախի հիմնահարց գոյութիւն չունի, ո՛չ ալ հակամարտութիւն:
ՀՀ իշխանությունները, որոնք հովանավորվում էին ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի կողմից, ստիպված են լինելու նոր գործընկերներ փնտրել Եվրոպայում. Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»
Ըստ բոլոր կանխատեսումների՝ Կովկասում Թրամփը շատ ակտիվ չի լինելու, նա Կովկասը համարում է Ռուսաստանի ազդեցության գոտի եւ շոշափելի ակտիվություն չի ցուցաբերի՝ ի տարբերություն Բայդենի ադմինիստրացիայի, որը փորձում էր ազդեցություն ունենալ Վրաստանի ու Հայաստանի վրա։ Սա ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի տեսակետն է: «Թրամփը կենտրոնանալու է Ամերիկայի վրա, նա կնվազեցնի ամերիկյան շոշափուկների տարածումը դեպի Եվրոպա, փոփոխություններ կլինեն
«Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը՝ 24-ժամյա ռեժիմով, թատրոնի մուտքի մոտ
«ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։
Ժնևի կանտոնի խորհրդարանը Դաշնային խորհրդից պահանջում է հետամուտ լինել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատարձակմանը. «Ազգ»
Նոյեմբերի 1-ին կեսգիշերին մոտ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 50 կողմ, 25 դեմ, 2 ձեռնպահ Ժնևի կանտոնի խորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով Դաշնային խորհրդից պահանջում է համանման բանաձեւով հետամուտ լինել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատարձակման հարցում, հիշեցնելով, թե ԼՂ վրա հարձակումից եւ այն բռնակցելուց հետո Ադրբեջանը քաղբանտարկյալների ազատազրկմամբ շարունակում է ոտնահարել Ժնեւի կոնվենցիան: Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ»
Կը վերացնեն Թուրքիոյ վրայ ճնշումներու կարեւոր լծակ մը, նոյնիսկ խորհրդային իշխանութիւնները ճիգ ի գործ դրած էին ապահովելու Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը. «Գանձասար»
Եթէ նախորդ տարիներու Հայաստանի Հանրապետութեան տարբեր իշխանութիւնները, նոյնիսկ խորհրդային իշխանութիւնները, ճիգ ու դիւանագիտութիւն ի գործ դրած էին ապահովելու Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, որպէսզի հայ ժողովուրդի ու հայոց պետականութեան իրաւաքաղաքական իրաւունքները ետ բերելու կարելիութեանց դռները բաց պահեն ու Հայոց Ցեղասպանութիւնը աւելի մեծ թիւով երկիրներու կողմէ ճանաչելի դարձնեն, նաեւ միջազգային ճնշումի լծակ ունենալու Թուրքիոյ վրայ, ներկայ իշխանութիւնները՝
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. «Այդ եկեղեցին էր փորձում հարաբերություն կարգավորել` եթե ուզում եք իմանալ: Բայց իշխանությունը ոչինչ էլ չարեց». «Հրապարակ»
Մի քանի հարց ուղղեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: – Գյումրու քաղաքապետի աթոռին, ըստ լուրերի, հավակնում է եկեղեցու դեմ ակցիաներով հանդես եկած ոմն Կարեն Պետրոսյան: Հետաքրքիր է լսել Ձեր կարծիքն այս մասին: – Դա եղել է ուղիղ վեց տարի առաջ, այս վեց տարիների ընթացքում ի՞նչ է եղել, ի՞նչ է արել հակաեկեղեցական: – Որպես Շիրակի
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Ֆրանսիացի գործիչները կոչ են անում բոյկոտել COP29-ի անցկացումն Ադրբեջանում, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին
Բոյկոտել COP29-ի անցկացումն Ադրբեջանում, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին. Ֆրանսիացի գործիչների կոչը Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող՝ ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին. Մենք՝ այս պահանջագիրն ստորագրողներս կոչ ենք անում կառավարությանը՝
Ինչո՞վ են «ներկա թոխմախները» տարբերվում «նախկիններից»
Ճիշտն ասած՝ լրագրողների եւ պատգամավորների խոսակցությունները Ազգային ժողովի միջանցքներում, որոնք ծավալվում են վերջին տարիների ընթացքում, երբեմն ինձ թվում են, եթե օտար բառ կիրառենք, «ոչ ռելեվանտ», իրավիճակին ոչ համապատասխան: Մոտավորապես, «ի՞նչ ֆիրմայի կոշիկ եք դուք հագնում»: Ըստ իս՝ թող ՔՊ-ականները թեկուզ ոսկուց կոշիկ կրեին, բայց մեր ժողովրդի եւ պետության գլխին աղետ չբերեին: (Այն, որ քաղաքացիների մեծամասնությունը
«Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրու ավագանու նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին
Սակայն վերջին օրերին ծագած իրավական պրոցեսներին մեզ համար անհասկանալիորեն հաջորդեց «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելը, ինչի շնորհիվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գործող ավագանու կազմում փաստացի դարձավ մեծամասնություն։ Ոմանք, շահարկելով այս փաստը, անհաջող փորձեր են անում իրավական գործընթացներին քաղաքական նրբերանգներ տալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Գյումրիում իշխանազավթման մեջ մեղադրելու համար։
Ժողովրդի 16,5 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ այն ուժին, որի իշխանության տարիներին կորցրեցինք Արցախը, ՀՀ տարածքից ավելի քան 200 քկմ օկուպացվեց. «ՉԻ»
Պարզվել է, որ հստակ քաղաքական նախապատվություններ ունի քաղաքացիների միայն 36,8 տոկոսը, իսկ ահա 63,2 տոկոսը կամ չի մասնակցելու ընտրություններին, կամ դժվարացել է պատասխանել, կամ հրաժարվել է պատասխանել, կամ էլ հայտարարել է, որ ոչ մեկին չի ընտրելու։
Իսրայելցիները ողջունում են նախագահ Թրամփի հաղթանակը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Ե՛վ իսրայելցիները, և՛ պաղեստինցիները չորեքշաբթի ողջունել են Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Իսրայելցիները հույս ունեն, որ կստանան ԱՄՆ նոր ղեկավարի աջակցությունը «Համասի», «Հեզբոլլահի» և Իրանի դեմ պայքարում: Պաղեստինցիները սպասում են, որ Թրամփը նոր գաղափարներ կառաջարկի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին շնորհավորած օտարերկրյա առաջին գործիչների թվում էր՝ նշելով ԱՄՆ նորընտիր նախագահի «պատմության
Այսպիսով, ստորագրահավաքի երեք օրերի ընթացքում ունենք արդեն 11 315 ստորագրություն. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է. «Սիրելի երեւանցիներ, Այսօր միասին նոր ռեկորդ ենք գրանցել․ մեր «Առավելագույնը 100 դրամ» նախաձեռնության շրջանակներում տրանսպորտի թանկացման դեմ իր ստորագրությունն է դրել եւս 4420 մարդ։ Այսպիսով, ստորագրահավաքի երեք օրերի ընթացքում ունենք արդեն 11 315 ստորագրություն։ Շարունակում ենք նույն տեմպով, վաղն առավոտից սպասեք մեզ Երեւանի փողոցներում։ Միացեք մեզ, որպեսզի տրանսպորտը չթանկանա
Ադրբեջանցի լրագրողն ազատազրկման է դատապարտվել հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով
«Ազատություն». Ադրբեջանցի լրագրող Նազաքեթ Մամեդովան 13 տարվա ազատազրկման է դատապարտվել հօգուտ Ռուսաստանի լրտեսության, պետական դավաճանության մեղադրանքով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։ Մամեդովան քաղաքական մեկնաբան է, հաղորդումներ է վարել նաև Alfa TV-ի յութուբյան ալիքում։ Ադրբեջանի իրավապահները պնդում են, որ նա համագործակցել է ռուսական հետախուզական ծառայությունների հետ, որոնց հանձնարարությամբ «բացահայտ ռուսամետ» հարցազրույցներ, նյութեր է հրապարակել։ Ըստ
Պուտինը շնորհավորել է Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին` ԱՄՆ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում են ռուսաստանյան լրատվականները: Նա նաեւ հավելել է, որ պատրաստ է շփումների Թրամփի հետ:
Գևորգ Պապոյանը հանդես է եկել զեկույցով
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։ Նախարար Գևորգ Պապոյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
COP-29 գագաթնաժողովին Բաքու կմեկնի վարչապետ Միշուստինը
COP-29 գագաթնաժողովին Բաքու կմեկնի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Սոչիում «Վալդայ» բանավեճի ակումբի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ
Բուդապեշտում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Հայաստանին այլեւս թույլ տրված չի լինելու մնալ այս անորոշության գորշ գոտիի մեջ, մեզնից պահանջելու են հստակ դիրքորոշում. Խզմալյան
Մենք մեծ պատասխանատվություն ենք զգում, որովհետեւ մտանք մի շրջան, որը սկսվեց ոչ իհարկե երեկ ԱՄՆ նախագահի ընտրություններով. Տիգրան Խզմալյան
Սյունիքի մարզում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ
Պաշտպանության և անվտանգության ոլորտի ինստիտուտների գործունեության վերահսկողության հարցում առանձնակի շեշտվել են անվտանգության ոլորտում ի հայտ եկող նոր մարտահրավերները
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի անդամները նոյեմբերի 7-8-ը մասնակցեցին «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում։ Բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր սեղան-երկխոսությանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի կողմից՝ հանձնաժողովի և Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Կլոր սեղան-երկխոսությունը համախմբել
ՀՀ-ում ներքաղաքական նոր իրավիճակ է ձեւավորվել. Ռուբեն Մեհրաբյան
Սա քաղաքական գործընթաց է ու պահանջելու է քաղաքական դիրքավորում՝ քաղաքական տրամաբանության մեջ. Մեհրաբյան
«Վստահ ենք, որ դուք Ձեր ունեցած հարուստ փորձառութեամբ, ուժեղ ղեկավարութեամբ եւ միջազգային լայն կապերով պիտի կարենաք ամուր հաւատքով ու քաջութեամբ դիմագրաւել մարդկութիւնը յուզող տագնապները». Արամ Ա. Վեհափառի շնորհավորանքը` Թրամփին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետին շնորհաւորական նամակը՝ ուղղուած Ա.Մ.Ն.ի նորընտիր Նախագահ Տանըլտ Թրամփին Նորին Վսեմութիւն Տանըլտ Թրամփ Ընտրեալ Նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Սիրելի՛ Պրն. Նախագահ, Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ: Արդարեւ, դուք Ձեր
60.000 ստորագրությամբ տապալեցինք ՀՀ-ի լուծարման կամպանիան. Ազատ Արշակյան
Մենք դրանց հաղթեցինք, դա նրանք չկարողացան անել. Արշակյան
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են ՀՀ-Էստոնիա և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ
Թաթուլ Պետրոսյան. «Եթե երկրիդ վարչապետը, արտգործնախարարը եւ մյուս օղակները մշտապես կրկնում են Էրդողանի ու Ալիեւի հայտարարությունները, մեծ պետություններում ինչ փոփոխություն էլ լինի, Հայաստանը էլի կմնա թուրքական դիկտատի ներքո»
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսելով Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու եւ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ակնկալիքների մասին՝ ասաց. «Թրամփը հունվարի 20-ին կմտնի Սպիտակ տուն: Մեր ժողովուրդը միշտ ինչ-որ ակնկալիքներ է ունենում: Օրինակ, թե Պուտինը Ռուսաստանում կհաղթի՞, թե ոչ, Վրաստանի ընտրություններում ո՞վ կհաղթի, հիմա էլ, թե Միացյալ Նահանգներում Թրա՞մփը կհաղթի, թե մեկ այլ անձ:
Օրեցօր զարգացող աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաներից և սոցիալական ցանցերից գրագետ օգտվելու հմտություններն անչափ կարևոր են
«Մեդիագրագիտության շաբաթվա» շրջանակներում դպրոցականները հյուրընկալվել էին Լոռու մարզպետարանում
Բուլղարիայի նախագահը տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հույս է հայտնել
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Բուլղարիայի նախագահի հանդիպումը
Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Բուդապեշտում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի վարչապետների հանդիպումը