Օրվա լրահոսը
Թուրք-իրանական հարաբերությունների սրվելը կազդի նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա. փորձագետ. Ermenihaber
Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում աշխատող լրագրողների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու ու նրանց իր հրահանգով թևերից քարշ տալով ԱԺ շենքից դուրս հանելու հարուստ փորձ ունի ու բոլոր այդ դեպքերում իր վարքի համար երբևէ պատասխանատվության չի ենթարկվել իր թիմակիցների ու կուսակցության կողմից:
Բեմական խոսքի ու պարի բեմում հավասարաբաշխ համադրությունը թումանյանական խոսքին ցայտուն տեսանելիություն էր հաղորդում
Իսկ պարային ներկայացումների ավանդույթը «Սարդարապատ» անսամբլի ստեղծագործական ձեռագրի սահմաններում է, որի հիմքը դրվել է դեռևս անսամբլի հիմնադիր, երջանկահիշատակ Մուրադ Հակոբյանի օրոք, որը մշտական բազմաբնույթ համերգային ծրագրերի հետ մեկտեղ՝ հաճախ ներկայացնում էր մեծակտավ, մեկ թեմայի շուրջ կառուցված պարային ներկայացումներ` «Լոռեցի Սաքոն», «Արցախյան հերոսամարտ», «Գոյամարտ»… և հրաշալի է, որ ավանդույթը շարունակվում է, այս անգամ Թումանյանի ծննդյան 155 –ամյակի առիթով:
Էրդողան. Չկա ողջամիտ բացատրություն, այն բանին, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը խոչընդոտվում է
Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի» գլխավոր նիստի շրջանակներում։ Էրդողանն անդրադարձել է անվտանգային հարցերի և ընդգծել, որ դրանք միայն ռազմական սպառնալիքները, ահաբեկչական հարձակումները և հիբրիդային պատերազմների ռազմավարությունները չեն և ընդգծել է, որ այդ համատեքստում բոլորի վրա ազդում են կիբեռհարձակումները, գաղթը, համաճարակները և այլն։ Նա,
Կլանների երկիր Հայաստանս
Գործող իշխանության վերնախավում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները բացահայտեցին իշխանության ներսում ձեւավորված ֆինանսա-քաղաքական կլանների եւ նրանց սպասարկող քրեաօլիգարխիկ կառույցների միջեւ փոխհարաբերությունների նկատելի սրացումը: Դրա առավել տեսանելի մասը ի հայտ եկավ օրերս ԱԺ-ում ուժայինների մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի լսումների ժամանակ: Միջկլանային սուր պայքարի դրսեւորումներ էին նաեւ վերջին շրջանի կադրային փոփոխությունները, փոխատեղումները, հրաժարականները եւ դրանց նախորդող անդրկուլիսյան
ՀԲԸՄ-ն կմիանա Ադրբեջանում պահվող հայ գերիների համար աղոթքին
Այս կիրակի՝ 2024 թվականի նոյեմբերի 10-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կոչին ընդառաջ, աշխարհասփյուռ հայ հավատացիալները կմիանան 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների և մեկ տարի առաջ Արցախի անօրինաբար կալանավորված առաջնորդների համար կազմակերպվող հատուկ աղոթքին: Հատուկ աղոթքը կանցկացվի Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության համաժողովի (COP 29) նախօրեին,
Պետք է մի հատ նոր Ընտրական օրենսգիրք, որի բոլոր կետերը գրված են Նիկոլի ցանկությամբ. Աննա Մկրտչյան
Եվ այն կառույցները, որոնք կազմակերպում են Նիկոլի համար այդ ընտրությունները՝ Ոստիկանությունն ու հեղինակազրկված Ազգային անվտանգության ծառայությունը, խնդիրների առաջ չկանգնեն Ընտրական օրենսգրքի տեսանկյունից. ԱԺ պատգամավոր
Իշխանությունը գնալու է ընտրությունների՝ բացառապես իշխանություն պահելու համար. այն Հայաստանին առաջարկելու ոչինչ չունի. Վահե Հովհաննիսյան
Եթե դրվող խնդիրը հերթական անգամ ընդդիմության մեջ լինելն է, ապա դա մասնավոր շահի սպասարկում է
Թուրքիան Ադրբեջանում 700 մլն դոլարի ներդրում կկատարի
Ermenihaber. Թուրք լրագրող Քերիմ Արքասըն հոդված է հրապարակել, որում նշվել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում (Արցախ) մեծ ներդրումներ է իրականացնում։ Նշվում է, որ հիմնական հետաքրքրությունը մասնավորապես 190 հեկտար տարածք ունեցող «Աղդամի ինդուստրիալ պարկ»-ն է։ Այս համատեքստում ընդգծվում է, որ այդ տարածքն ակտիվանալու է, երբ գործարկվի այսպես կոչված թյուրքական ճանապարհը՝ այսպես կոչված «Զանգեզուրի
«Ճնշում գործադրել Բաքվի վրա». մի շարք երկրներում գործող Հայ իրավաբանների ասոցիացիաները նամակ են հղել Ուրսուլա ֆոն դեր Լայենին
«Ազգային ճակատ». Աշխարհի մի շարք երկրներում գործող Հայ իրավաբանների ասոցիացիաները հրապարակային նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Բաքվի վրա: Նամակի հրապարակումից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ չի մասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին։ Գերմանահայ իրավաբանների ասոցիացիա Ֆրանսիական հայ իրավաբանների և փաստաբանների ասոցիացիա Հոլանդահայ
Մետապորտ միջազգային հարթակում այսուհետ ներկայացված են նաեւ Արցախի հուշարձանները
«Ապառաժ». Համագործակցության սկիզբ է դրվել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի և Մետապորտ (Metaport.ai) միջազգային հարթակի միջև։ Այս մասին հայտնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։ Արդյունքում, ՀՃՈՒ Հիմնադրամի armenianarchitecture.org և artsakhmonuments.org կայքէջերի ողջ նյութերը (հայկական բարձրավանդակի և սփյուռքի ավելի քան 10500 հուշարձանի տեղեկություն` մոտ 13500 լուսանկարներով և այլ օժանդակ նյութերով) տեղադրվել են նաև Metaport
Մի հյուրանոցի պատմություն
ՀՀ սնանկության դատարանի 2022թ. նոյեմբերի 14-ի որոշմամբ քաղաքացիական գործը՝ ենթակայությունը որոշելու նպատակով, ուղարկվել էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի «Ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին» 2022թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ այս գործով իրավասու դատարան էր համարվել ՀՀ սնանկության դատարանը: Ի վերջո, օրեր առաջ՝ նոյեմբերի 4-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գրավոր ընթացակարգով քննած
Վլադիմիր Վարդանյանին դուր չեկավ Էդգար Ղազարյանի ելույթը․ խոսափողն անջատեց՝ թույլ չտալով ավարտել այն
Հայաստանի պատմության մեջ ռազմական դրություն հայտարարվել է միայն մեկ անգամ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Իսկ գիտե՞ք դա երբ է չեղարկվել․ հրադադարի մասին հայտարարությունից հետո՞։ Ոչ։ 2024 թվականի մարտի 24-ին։ Եվ երբ այդ ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցնում էին, թե ինչո՞ւ չի չեղարկվում ռազմական դրությունը, երբ կա հրադադարի մասին հայտարարություն եւ պահպանվում էր այդ ռեժիմը, ասաց՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որովհետեւ, դեռեւս այդ ժամանակ հանցավոր խմբավորումը չէր ձեռք բերել նոր պայմանավորվածություն՝ ընտրված իշխանությունը տապալելու եւ նոր իշխանություն․․․
Նոյեմբերի 1-ից 7-ը «Երևանի ավտոբուս»-ը հավաքագրել է ավելի քան 213 միլիոն դրամ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ, որից 57 802 200 ՀՀ դրամը էլեկտրոնային վճարումներով։ Հավելեմ որ, նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել է 188 474 600 ՀՀ դրամ։
Ինչի՞ շուրջ են համաձայնել իշխանությունն ու ընդդիմությունը․ Արծվիկ Մինասյանը մանրամասնում է
Արծվիկ Մինասյանը հստակեցնում է՝ ընտրողների քվեարկության արդյունքները պետք է ֆիքսվեն, այլ հարց, եթե ինքնիշխանությանը սպառնացող ագրեսիա է տեղի ունենում․ պետք է դա զատել այս ռեժիմների՝ ներքաղաքական նպատակներով օգտագործումից։
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանը տեղադրել են Արենիում
Վայոց Ձորի Արենի բնակավայրի նորակառույց մանկապարտեզի համար Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում տեղադրվել է 10.44 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Համայնքի մանկապարտեզը կառուցվել է բոլորովին վերջերս և բացվել է սույն թվականի սեպտեմբերին։ Շենքի նախագիծը ի սկզբանե նախատեսում էր արևային կայան և Արենի համայնքը դիմել էր Ucom-ին և Արևորդի ՀԿ-ին՝ աջակցելու կայանի տեղադրման հարցում։ Արդյունքում,
Օրենքով հասարակական կազմակերպությունների «մի դասակարգի» համար կա հնարավորություն՝ հայցով դիմելու դատարան, իսկ մյուսների համար՝ ոչ
Ըստ դիմողի՝ հասարակական կազմակերպությունը զրկվել է իր հիմնական իրավունքներից մեկից՝ իր շահառուների իրավունքները դատական կարգով պաշտպանելու իրավունքից: 2024 թվականի հոկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Արդար առեւտրի միություն» հասարակական կազմակերպության (նախագահ՝ Հայկ Կարապետյան) դիմումը: Նա խնդրել էր «ՀՀ քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում
Գյումրին քաղաքապետ չընտրեց. ավագանու նիստը չկայացավ
Ավագանու նիստին ՔՊ֊ից ներկա էին ընդամենը 9 անդամներ, քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ։ 30 րոպե ընդմիջում հայտարարվեց, սակայն դա էլ չփրկեց իրավիճակը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-13 🟨 Երևանում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 🟨 Մարզերում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին` հատկապես գիշերային ժամերին, կբարձրանա 3-5 աստիճանով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել «Ընտրական օրենսգրքի» վիճելի հարցերի շուրջ․ Արմենուհի Հարությունյան
Նա մանրամասնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկումներ են եղել, քանի որ ընդդիմադիրներն այդ խնդիրները բարձրաձայնել էին եւ կա համապատասխան պայմանավորվածություն, որը կներկայացվի կառավարության հաստատմանը։
«Որպեսզի երկիր այցելեն օրինապահ քաղաքացիներ». Թրամփն անօրինական միգրանտների դեմ պայքարը որպես առաջնահերթություն է նշել
«Ազատություն». Վերընտրվելուց հետո իր առաջին հարցազրույցում հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջնահերթություններից մեկը լինելու է սահմանների ուժեղացումը: Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Թրամփի դաշնակիցները և մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները գաղտնի կերպով նախապատրաստվում են ներգաղթի քաղաքականության փոփոխություններին։ Հեռուստաընկերության աղբյուրներից մեկի խոսքով՝ Թրամփի թիմում նախնական քննարկումները կենտրոնացած էին հանցագործություն կատարած ապօրինի ներգաղթյալների արտաքսման վրա։
«Պլան Բ» կա՞ր
Գոյություն ունի՞ այլընտրանքային տարբերակ, եթե իշխանությունների բռնած զիջողական գիծը ձախողվում է, իսկ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն էլ ստանձնում է Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կազանյան երկկողմ հանդիպումից հետո նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Նոյեմբերի 1-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության
«Հուսով եմ, սա ձեր կողմից վերջին համարձակությունն էր իմ ելույթն ընդհատելու»․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ
Փաթեթի՝ կառավարության կողմից անհետաձգելի համարելու մասին էլ հարցրեց՝ կառավարությունն առաջիկայում պատրաստվո՞ւմ է արտակարգ դրություն սահմանել, կա՞ պայթյունավտանգ իրավիճակ երկրի արտաքին քաղաքական զարգացումների հետ կապված եւ կա՞ ռազմական դրության սպառնալիք։
Air Arabia-ն բողոքում է, որ հայկական շուկայի հնարավորությունների համեմատ մեծ քանակությամբ ավիաընկերություններ են ստեղծվել. «Ֆլայ Արնայի» համահիմնադիր Air Arabia-ն դժգոհ է եղել Փաշինյանի կառավարությունից. «Հետք»
«Ես կատակով ասում էի՝ Էնթոնի ջան, ձեր օդանավի ակերի տակ խոտ է աճում, թռե՛ք (նկատի ունի «Ֆլայ Արնայի»՝ ՀՀ գրանցումով ինքնաթիռը – հեղ.): Մենք իրենց գործունեության ընթացքում ստացել ենք միայն մեկ բողոք, փոխարենը ունեինք հազարավոր բողոքներ «Ֆլայուան Արմենիայից», որոնք հիմա հասել են 10-15-ի, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս «Ֆլայուանի» պայքարող, բիզնեսմեն տեսակը, քան թե նրանց, որ կորցնելու բան չունեն, բայց չեն թռչում: Սանկտ Պետերբուրգ էին թռչում ծանրաբեռնված, բայց չվերթը հանեցին: Տարբեր տեղերից (այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Ֆիլհարմոնիկ նվագախումբ) ՔԱԿ-ին բազմաթիվ անգամ դիմել են, ասել են՝ չարտերային չվերթի համար ու՞մ օդանավը խորհուրդ կտաք վերցնենք, ասել ենք՝ «Ֆլայ Արնայի»՝ որպես պետական մասնակցությամբ ընկերության: Բայց էնպիսի գներ են ասել, որ պատվիրատուները այլ երկրից օդանավ են վերցրել, բերել էստեղ, թռել մեկ ուրիշ երկիր ու վերադարձել կրկնակի էժան գներով»:
Գործարար Աղալարովը, որին նաև կոչում են ռուսաստանցի Դոնալդ Թրամփ, համարվում է Մոսկվայում Թրամփի լավագույն ընկերը. «Ազգ»
Իսկ ինչպիսի՞ն կլինի, ի՞նչ փոփոխություններ կկրի կամ չի կրի ԱՄՆ-ի՝ աշխարհի այդ գերտերության քաղաքականությունը մեր տարածաշրջանում եւ հատկապես մեզ հետ կապված հարցերում, դրանում ի՞նչ դեր կխաղա նորընտիր նախագահի անձի գործոնը: Սա կվերլուծեն քաղաքագետները, հետո կյանքը ցույց կտա: Բայց ակնհայտ է, որ որոշ դեպքերում այդ գործոնը կամ մի պատահական թվացող դրվագն իսկ կարող են նշանակություն ունենալ
Արդարադատության նորանշանակ նախարարի մուտքը իր պաշտոնին մեկնարկում է անամոթ ստով. Նաիրա Զոհրաբյան
Եթե ինչ-որ մեկին թվում է, որ ինքը ասի՝ ես ընդամենը կատարող եմ եղել, պլստալու է պատասխանատվությունից, դա ձեզ միայն թվում է. Զոհրաբյան
Զարմանալի պիտի չթուի, եթէ Պաքու գացող հայրենի պատուիրակութիւնը հեծիկով պտոյտի ելլէ Պաքուի փողոցներուն մէջ, համաժողովի նիստերէն առաջ ու ետք. «Հայրենիք»
Հոն դժբախտաբար Արցախի հիմնահարց գոյութիւն չունի, ո՛չ ալ հակամարտութիւն:
ՀՀ իշխանությունները, որոնք հովանավորվում էին ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի կողմից, ստիպված են լինելու նոր գործընկերներ փնտրել Եվրոպայում. Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»
Ըստ բոլոր կանխատեսումների՝ Կովկասում Թրամփը շատ ակտիվ չի լինելու, նա Կովկասը համարում է Ռուսաստանի ազդեցության գոտի եւ շոշափելի ակտիվություն չի ցուցաբերի՝ ի տարբերություն Բայդենի ադմինիստրացիայի, որը փորձում էր ազդեցություն ունենալ Վրաստանի ու Հայաստանի վրա։ Սա ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի տեսակետն է: «Թրամփը կենտրոնանալու է Ամերիկայի վրա, նա կնվազեցնի ամերիկյան շոշափուկների տարածումը դեպի Եվրոպա, փոփոխություններ կլինեն
«Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը՝ 24-ժամյա ռեժիմով, թատրոնի մուտքի մոտ
«ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։
Ժնևի կանտոնի խորհրդարանը Դաշնային խորհրդից պահանջում է հետամուտ լինել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատարձակմանը. «Ազգ»
Նոյեմբերի 1-ին կեսգիշերին մոտ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 50 կողմ, 25 դեմ, 2 ձեռնպահ Ժնևի կանտոնի խորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով Դաշնային խորհրդից պահանջում է համանման բանաձեւով հետամուտ լինել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատարձակման հարցում, հիշեցնելով, թե ԼՂ վրա հարձակումից եւ այն բռնակցելուց հետո Ադրբեջանը քաղբանտարկյալների ազատազրկմամբ շարունակում է ոտնահարել Ժնեւի կոնվենցիան: Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ»
Կը վերացնեն Թուրքիոյ վրայ ճնշումներու կարեւոր լծակ մը, նոյնիսկ խորհրդային իշխանութիւնները ճիգ ի գործ դրած էին ապահովելու Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը. «Գանձասար»
Եթէ նախորդ տարիներու Հայաստանի Հանրապետութեան տարբեր իշխանութիւնները, նոյնիսկ խորհրդային իշխանութիւնները, ճիգ ու դիւանագիտութիւն ի գործ դրած էին ապահովելու Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, որպէսզի հայ ժողովուրդի ու հայոց պետականութեան իրաւաքաղաքական իրաւունքները ետ բերելու կարելիութեանց դռները բաց պահեն ու Հայոց Ցեղասպանութիւնը աւելի մեծ թիւով երկիրներու կողմէ ճանաչելի դարձնեն, նաեւ միջազգային ճնշումի լծակ ունենալու Թուրքիոյ վրայ, ներկայ իշխանութիւնները՝