Օրվա լրահոսը
Հայաստան կուղարկվի Akash սպառազինության համակարգի առաջին մարտկոցը. հնդկական ընկերություն
«Պաշտպանական արտադրության գծով քարտուղար Սանջիվ Կումարը թույլատրել է Akash սպառազինության համակարգի առաջին մարտկոցի մատակարարումը բարեկամ արտասահմանյան երկիր», – ասվում է հնդկական Bharat Electronics Limited ընկերության ֆեյսբուքյան էջում: Akash-ը զենիթահրթիռային համալիր է, որը հնարավորություն ունի խոցել 3,5-ից մինչև 25 կիլոմետր փոքր և միջին հեռավորության թիրախներ Հայաստանն Akash համակարգի առաջին արտասահմանյան գնորդն է:
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել. կան ձերբակալվածներ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ գործընկերներ, Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին։
«2025-ին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ նորածնից մինչեւ խոր ծերության մեջ գտնվող անձ, շուրջ 12 հազար դրամի իր բարեկեցությունից պետք է հրաժարվի, պետական պարտքի սպասարկման համար»․ Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյանը նաեւ նախարարին հորդորեց անկեղծ լինել եւ ասել, որ այն դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք կառավարությունը կառուցում է եւ գովազդում, դրանք պետական պարտքի հաշվին եւ բոլորի ուսերին են։ Վահե Հովհաննիսյանը հակադարձեց՝ ասելով, որ միայն մեկ նման ծրագիր կա՝ Ասիական զարգացման բանկի հետ ու հավելեց, որ դա էլ ներդրում է մեր ապագայի մեջ։
Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերան՝ լուրջ վնասվածքի պատճառով
Կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանն այս օրերին պատրաստվում էր մեկնել Գերմանիա՝ մասնակցելու նոյեմեբերի 16-ին կայանալիք կարատեի միջազգային մրցաշարին։ Սակայն, մրցաշարից ընդամենն օրեր առաջ մարզումների ժամանակ Կամոն ստացել է լուրջ վնասվածք և հնարավոր է ավարտի իր մարզական կարիերան։ Բժիշկների եզրակացությամբ, ամեն ինչ պարզ կլինի բուժման ընթացքից,
Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կապանի բնակիչը, դժգոհելով տան սեփականաշնորհման գործընթացի ձգձգումից, որոշել էր ոչնչացնել համայնքի ղեկավարի ավտոմեքենան
ՀԲԸՄ Կենտրոնական վարչության, Հոգաբարձուների խորհրդի և գործադիր աշխատակազմի ընտրության արդյունքները
ՀԲԸՄ Կենտրոնական վարչության 2024 թվականի հոկտեմբերի 13-ի հանդիպումից հետո ՀԲԸՄ-ի նորընտիր գործադիր անդամներն են՝ նախագահ Սեմ Սիմոնյանը, փոխնախագահներ Արդա Հարաթունյանը և Երվանդ Զորյանը, ատենադպիր Անի Մանուկյանը և գանձապահ Նազարեթ Ֆեստեկջյանը։ 2024 թ.-ի հոկտեմբերի 12-ին կայացած Ընդհանուր ժողովի ժամանակ Պերճ Սեդրակյանին շնորհվեց Պատվավոր նախագահի կոչում։ Նա այժմ իր գործունեությունը կշարունակի Հոգաբարձուների խորհրդում՝ նախկին փոխնախագահ Ժոզեֆ Ուղուրլյանի
Դեսպան Բուշի հետ հանդիպմանը Մանասյանն անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրան կարևոր հանձնառությունը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Պաշտպանը հյուրին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց
«Անձնազոհությունը՝ կամավոր մարտի դաշտ գնալն է, հարկ վճարելը պարտականություն է»․ Ագնեսա Խամոյանը՝ Վահե Հովհաննիսյանին
Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց՝ հարկ վճարողը, բիզնեսով զբաղվողը, ոչ թե կենաց է ուզում իշխանությունից, այլ կանխատեսելի հարկային դաշտ
Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից COP 29-ի օգտագործումը՝ որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններից շեղում. միջազային մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ
«Ազգային ճակատ». Նոյեմբերի 11-ին «Միջազգային Քրիստոնեական համերաշխություն»-ը (CIS) «Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ»-ը (WCC), Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) և 23 այլ կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ «Հայտնում ենք մեր սրտակցությունը Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերին և խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի օգտագործումը՝ որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններից շեղում, որոնք ստիպել են նրանց
Արմինե Աֆեյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար
2024 թ. նոյեմբերի 12, Երեւան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն է դարձել Արմինե Աֆեյանը: Այս պաշտոնում Արմինե Աֆեյանը կփոխարինի Արման Ջիլավյանին, որը կազմակերպությունն առաջին տասնամյակում լավագույնս ղեկավարելուց հետո միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդին՝ որպես փոխնախագահ: «Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արման Ջիլավյանին՝ իր առաջնորդության եւ «Ավրորայի» առաքելությանն անմնացորդ նվիրման համար»,- ասաց «Ավրորա»
«Երբ խոսում եք հերոս հանրային ծառայողների մասին, միանգամից հիշում եմ ձեր կառավարության Տաթեւիկ Ռեւազյանին»․ Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Միգուցե թողնեք պատմության անիվը հանգիստ գնա՞, որովհետեւ, ինչքան փորձում եք շրջեք, ավելի վատ է տեղի ունենում»
Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացությանը պետք է հակադարձել և՛ պետական, և՛ հանրային մակարդակով. «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն. «Արմենպրես»
Հայատյացությունն Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է ու հետևողականորեն գեներացվում
Ակբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000.000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Բանկը տեղաբաշխելու է տարեկան 10.50% եկամտաբերությամբ 50.000 (հիսուն հազար) դրամային պարտատոմս։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկելու է 2024 թվականի նոյեմբերի 11-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս
Հարգելի´ քաղաքացիներ, ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Նշենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք
Արևմտյան երկրներում եղան СОР 29-ը Բաքվում անցկացնելու դեմ դրսևորումներ, բայց բանը չհասավ պետության ղեկավարի մակարդակով հայտարարության. «Փաստ»
Փաշինյանն անգամ լրացուցիչ «հարվածեց» Ռուբեն Վարդանյանին, որը Բաքվում գերության մեջ է
Փորձում են մեզ զրկել պատմական կոդերից՝ դրանք փոխարինելով գլոբալիստական, անսեռ, կեղծ արժեքներով. Դավիթ Սահակյանց. «Հրապարակ»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը շրջանառության մեջ են դրել «Հայաստանի օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծ, որով առաջարկում են օրհներգի քառատողերը հետ ու առաջ տանել։ Ըստ ՔՊ-ականների, որոնց իշխանության օրոք Հայաստանն անհաշիվ զոհեր է տվել, օրհներգն ավարտվում է մահվան ուղերձով, իրենք ուզում են, որ Հայաստանի հաղթանակով եւ
«ՀՀ բարձրագույն մարմինը պետք է վերաբերմունք արտահայտի Ադրբեջանի հակամարդկային պահվածքի վերաբերյալ»․ Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյանը ՔՊ-ին կոչ է անում՝ վերաբերմունք արտահայտել Ադրբեջանում հայ գերիների պահման առիթով
Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքները
Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքները։ Բանկի կողմից արդիականացված սանհանգույցների դիզայնն ընտրվել է հատուկ երեխաների համար, վերանորոգման ընթացքում օգտագործվել են բացառապես բնական նյութեր: Ֆասթ Բանկի ուշադրության կենտրոնում են եղել նաև թատրոն այցելող մանկահասակ երեխաների մայրերը՝ հատկացվել է առանձնացված սենյակ կերակրող մայրերին: Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի սանհանգույցները վերջին
Մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու նախկին պարտքերը մարելու և նոր պարտք ձևավորելու համար. Սուրեն Պարսյան. «Փաստ»
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն արձանագրում է, որ միայն այս տարվա տասն ամսվա կտրվածքով մոտավորապես 70 հազար ռուս զբոսաշրջիկ քիչ է եկել Հայաստան, գումարած՝ Ռուսաստանից տրանսֆերտները նվազել են: «Դա ազդել է մեր հանրային սննդի ցուցանիշների, ինչպես նաև մեր մանրածախ առևտրի վրա: Բազմաթիվ փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներ արձանագրում են, որ իրենց շրջանառությունն իջել է, ռուսները նվազել են,
Այս իշխանությունը ՏԻՄ համակարգն ապականել է ամբողջությամբ: որտեղ ՔՊ-ն չի իշխում` իշխանությունը զավթում են. Արկադի Թամազյան. «Հրապարակ»
Զրուցել ենք Ալավերդի խոշորացված համայնքի նախկին ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արկադի Թամազյանի հետ: Արդյո՞ք Հայաստանում անկախ ՏԻՄ համակարգ կա: – Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ այս իշխանությունը ՏԻՄ համակարգն ապականել է ամբողջությամբ: Տեսնում ենք, թե ինչպես են հերթականությամբ, հետեւողական, նույն ձեռագրով աշխատում այն բոլոր համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի իշխում` իշխանությունը զավթում են: Ալավերդու
Հոռի բարքերի շրջապտույտի մեջ
«Տապալել, տապալել, տապալել՝ ահա այն ամենը, ինչ կար մարդկանց սրտերում եւ մտքում», – 1654 թվականին, ելույթ ունենալով անգլիական խորհրդարանում, խոստովանում էր Օլիվեր Կրոմվելը: Այս մեջբերումն անում է ռուս-ամերիկացի ընկերաբան Պիտիրիմ Սորոկինը (գիրքը գրվել է 1924 թվականին)՝ անդրադառնալով անգլիական եւ բոլոր մնացած հեղափոխություններին: Նա նշում է, թե հատկապես ի՛նչ են հեղափոխականները տապալում: Թիրախում այն ինստիտուտներն են,
ՔՊ-ական երկու պատգամավորների կանանց աշխատավարձերը թռիչքաձեւ աճել են. «Ժողովուրդ»
Ի դեպ, Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկան միջին աշխատավճարը 1.8 միլիոն դրամ է:
Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Տանզանյան զբոսանքի» ընթացքում Փաշինյանի կնոջը եւ դստերն ընկերակցում էին ռուսաստանցի մեծահարուստի կինն ու դուստրը. «Փաստ»
Հավելենք, որ երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ, ըստ տուրիզմի ոլորտի մասնագետների, երկու հոգու նման «տանզանյան հանգիստը» արժե մոտ 6000 դոլար։ Սակայն խոսքն, ամենայն հավանականությամբ, էկոնոմ դասի տոմսերով փաթեթի մասին է, որովհետև մեր փնտրտուքները ցույց տվեցին, որ բիզնես դասի միայն տոմսերի գները երկու անձի համար տատանվում էին 7-ից 10 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում:
Գրետա Տունբերգը՝ Ալիեւի, Հայաստան գնալու և Վրաստանի ցույցերի մասին
Կովկասյան ֆեմինիստական հակապատերազմական շարժումը պահանջում է ավտորիտարիզմից, պատերազմից և կապիտալիստական ագահության խեղդամահությունից զերծ ապագա: Մենք պաշտպանում ենք իսկական ազատությունը, հավասարությունը, արդարությունը և մի տարածաշրջան, որտեղ առաջին տեղում մարդիկ են, ոչ թե շահույթը
Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ. «Հետք»
«Հետք». 2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։ «Նոյավան» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է։ Նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։ 2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15
Ո՞վ է ում վարկաբեկում․ բացառիկ մանրամասներ՝ Կարեն Սարուխանյանի քեռորդու ու ընկերոջ ձերբակալությունից
Նկատենք, որ նրա գրառումը սրտիկել ու տարածել էին ՔՊ-ականները՝ քաջալերելով նրան ու պատվեր կատարելու մեջ մեղադրելով լրատվամիջոցներին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ–ի բանաձևը, որի համահեղինակներից մեկը Հայաստանն է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ–ի բանաձևը։ Ռուսական բանաձևի համահեղինակներից մեկը Հայաստանն է։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 116, դեմ՝ 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան։ 11 պետություն ձեռնպահ է մնացել։ «Սպուտնիկ Արմենիա»
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնում մասնակցել է կլոր սեղան քննարկման: Նախարար Միրզոյանին ողջունել և քննարկումը վարել է կենտրոնի տնօրեն Ֆրեդրիկ Լոյդքվիստը, քննարկմանը մասնակցել են փորձագիտական ու քաղաքացիական հասարակության շրջանակների ներկայացուցիչներ: Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ՀՀ անկախության, ինքնիշխանության, դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ ներդրվող
«ԵՄ-ն պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկաս կառուցելու բոլոր ջանքերին». Շառլ Միշել
ԵԽ նախագահ Շառլ Միշելը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել X-ի էջում. «Շնորհավորել եմ նախագահ Ալիևին COP29-ը հյուրընկալելու կապակցությամբ, որը կարևոր է կլիմայական հրատապ օրակարգն առաջ տանելու համար։ ԵՄ-ն հավատարիմ է ֆինանսական համերաշխությանը և կլիմայական մեր նպատակներին: Անդրադարձանք նաև երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներին։ Անցած շաբաթ Բուդապեշտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ