Օրվա լրահոսը

Առկա է Իրաքի հետ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ. Բաքոյան

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատն ունի նախագահ: Շնորհավորելով Իրաքի ժողովրդին այս կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը

ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է ԱՄՆ նախագահական ընտրությունները, ծանոթացել Լոս Անջելեսի ընտրական համակարգին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, անդամներ Ժիրայր Կարապետյանն ու Արուսյակ Տերչանյանը, դիտարկել են ԱՄՆ նախագահական ընտրությունները։ ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը գործուղվել է Transparencia Electoral միջազգային կազմակերպության հրավերով։ ԿԸՀ նախագահը տարբեր հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի շրջանի հիմնական ընտրական պաշտոնյաների հետ, ծանոթացել Լոս Անջելեսի ընտրական համակարգին,

ՔՊ-ն տապալեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության ընդունումը

ՔՊ խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը։

Գյումրու համայնքապետարանում ստեղծվել է կառավարման ճգնաժամ. ավագանու անդամ

Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Գյումրու համայնքապետարանում ստեղծվել է կառավարման ճգնաժամ, որի հետևանքով մենք կանգնել ենք լրջագույն խնդիրների առջև, մասնավորապես՝ 1.Շուրջ 2000 համայնքային աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձերը, 2.Քաղաքապետարանի կոմունալ բաժնի 19 մեքենաներ մինչև նոյեմբերի 20-ը պետք է անցնեն ավտոտեխսպասարկում, որպեսզի կարողանան շարունակել իրականացնել կոմունալ սպասարկումները։ Ինչպես նաև 2 կոմունալ մեքենաներն անսարք

Պետական բյուջեի նախագիծը քննարկվել է, եւ պատգամավորները բարձրացրել են իրենց հուզող հարցերը

Գալիք տարվա բյուջեի նախագիծն առանձնանում է մի քանի առանձնահատկությամբ: Այն արտացոլում է առաջիկա ժամանակաշրջանի կանխատեսումներ, ինչը հատուկ չի եղել մինչ այս ներկայացված բյուջեների նախագծերին: Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասել է նոյեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում: Հանձնաժողովի նախագահը հարակից ելույթ է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական

Քանդվել են շուրջ 200 շինություններ․ արբանյակային լուսանկարները բացահայտում են Շուշիի շրջանում Ադրբեջանի իրականացրած ավերածությունները․ Civilnet

Օգտագործելով արբանյակային լուսանկարները, անդրադառնում ենք Շուշիի շրջանի ներկայիս վիճակին։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Լեռնային Ղարաբաղի 121 բնակավայր, այդ թվում՝ 55 բնակավայր նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքից։ Պատերազմի հետևանքով 2020-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի արբանյակային լուսանկարները բացահայտում են, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է քաղաքի մի շարք թաղամասեր և

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալել էր հարյուրավոր աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների

Սույն թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալել էր հարյուրավոր աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների՝ նշելու Գիտության համաշխարհային օրը։ Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Գիտության համաշխարհային оրվա նպատակն է բարձրացնել գիտության կարևորության մասին իրազեկվածությունը և ընդգծել գիտության դերը մարդկության

ԿԸՀ-ի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցին հաստատվել է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և  ԿԸՀ նախագահի օգնական Լուսինե Հովակիմյանը հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ գործուղվել են Բենինի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցի (RECEF) կողմից կազմակերպված միջոցառմանը։ Գիտաժողովի ընթացքում քննարկվել է «Տեղեկատվության մանիպուլյացիա ընտրական գործընթացի ընթացքում թվային մեդիայի և սոցիալական ցանցերի դարաշրջանում», «Ընտրությունների կառավարման մարմինների ռազմավարությունները» թեմաները։ Միջոցառումը եզրափակվել է RECEF-ի

Գոգարանցին ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի շուրջ 25 ծառ

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին ձեռք էին բերել տվյալներ, որ Գոգարան գյուղի մի բնակիչ անտառում ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի ծառեր: Նույն օրը տվյալները ստուգվել են: Հաստատվել է, որ հոկտեմբերի երկրորդ կեսին 41-ամյա գոգարանցին հատել է շուրջ 25 ծառ և փայտանյութը տեղափոխել տան բակ` որպես վառելափայտ օգտագործելու համար: Փայտանյութը հայտնաբերվել է:

«Սննդամթերքի արտադրությունը նման պայմաններում անթույլատրելի է». ՍԱՏՄ-ն կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ արտադրամասը նախագծված, կառուցված ու, դասավորված չի եղել այնպես, որ բացառվի

Ադրբեջանից և Հայաստանից մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ աշխատում են սահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման սխեմայի ստեղծման ուղղությամբ. ԱՄՆ դեսպան

168․am – Ադրբեջանից և Հայաստանից մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում են տարածաշրջանի սահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի ստեղծման ուղղությամբ. այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին: Դեսպանը ծրագրի վերաբերյալ այլ մանրամասներ չի ներկայացրել:

«Դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը». Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ ձերբակալությունների մասին

Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Ըստ այդմ՝ կան ձերբակալվածներ։ Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։ Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։ Թեմայի հետ կապված

Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

«Երկրի վարչապետն առավոտյան հեծանիվ է քշում, կեսօրին Մակրոնի և այլ երկրների ղեկավարների հետ է հանդիպում, այդտեղ ի՞նչ խնդիր եք տեսնում»․ Հրաչյա Հակոբյան

Հարցին՝ ինչո՞ւ իշխանության առաջին դեմքերը չեն հետևում, թե հասարակությունն ինչ կմտածի իրենց մասին, ում հետ կասոցացնի, Հրաչյա Հակոբյանն այս առիթով ասաց․ «2026-ին տեղի կունենան  խորհրդարանական ընտրություններ, հասարակությունն իր վերաբերմունքը՝ այդ թվում նաև Տանզանիայի այս այցի հետ կապված, իր քվեով ցույց կտա»։

Ադրբեջանի ռեժիմի քաղաքականության հետևանքով մասամբ ազատ Արցախը դարձավ «ոչ ազատ»․ «Freedom house»-ի նոր զեկույցը

Ֆրիդոմ Հաուզ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2023թ. տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը մասամբ ազատ երկիր է` 54 միավորով (Քաղաքական իրավունքներ` 23/40 , Քաղաքացիական ազատություններ` 31/60)։ Զեկույցում առանձին հատված կա Արցախի մասին, որը ներկայացնում ենք հատվածաբար․ 2023թ.-ին ամբողջ աշխարհում բռնի հակամարտությունները՝ հաճախ պայմանավորված ավտորիտար ագրեսիայով, առաջացրին մահ ու ավերածություններ և վտանգեցին ազատությունը։ Լեռնային Ղարաբաղը՝ տարածք, որը

Կենտրոնի թաղապետարանում կաշառքի գործով ձերբակալված չորս անձանցից մեկը Արսեն Աղաբեկյանն է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյաները ձերբակալվել են՝ կաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Հիշեցնենք, որ Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում քննչական գործողություններ են իրականացվել, ինչին հաջորդել են ձերբակալությունները։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ձերբակալված չորս անձանցից 3-ը պաշտոնատար անձինք են։ «Այլ տեղեկատվություն

Իրազեկում Նիդերլանդներում. Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ներկայացող թռուցիկներ են բաժանվել Ամստերդամում

Իրազեկում Նիդերլանդներում COP29-ի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 11-ի գիշերը Ամստերդամում՝ Ազգային համերգասրահի առջև երիտասարդները տեղի բնակչությանը բաժանեցին թռուցիկներ, որոնցում ներկայացվում էր Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև կոչ անում մասնակից պատվիրակներին Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմական ղեկավարության ազատ արձակման հարցի բարձրաձայնումը։ Երիտասարդները նաև COP29-ի և ադրբեջանական վայրագությունների մասին պատմող կայքի՝ հղումներով պիտակներ են փակցրել

ՆԳՆ-ի կողմից տեխնոլոգիաների կիրառման օրենսդրական կարգավորման նման նախաձեռնությունները պետք է իրականացվեն հանրային լայն ներգրավվածությամբ. հայտարարություն

ՆԳՆ ներկայացուցիչը նշել էր, որ տեսահսկման համակարգի շրջանակում կիրառվելու է արհեստական բանականություն

ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ Հայաստանից ամենօրյա ռեժիմով հակադարձում են Ադրբեջանին

«Այս տարի մինչեւ այս պահը, եթե չեմ սխալվում, սահմանային միջադեպ չի արձանագրվել»․ Սիսակ Գաբրիելյան

Ցույց Մոնրեալում՝ ընդդեմ Ադրբեջանում անցկացվող COP29-ի

«Ազգային ճակատ». Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մոնրեալում նոյեմբերի 11-ի առավոտյան իրականցվեց ցույց ընդդեմ Ադրբեջանում անցկացվող COP29-ի: Ցույցի նպատակն էր նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովի բոյկոտը, և մասնակցող պատվիրակների կողմից Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմական ղեկավարության ազատ արձակման հարցի մասին բարձրաձայնումը: Ակցիայի մասնակիցները «Genocide (ցեղասպանություն)» գրառմամբ մեծ պաստառ էին

Մայրը պնդում է, որ դպրոցում ֆուտբոլ խաղալու ժամանակ «Հայոց պատմության» ուսուցիչը հրել է իր որդուն, որը վայր է ընկել՝ կոտրել ոտքը. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Մ․ Լ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 8-ին ժամը 12։30-ի սահմաններում իրենց գյուղի հիմնական դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամին «Հայոց պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչը՝ Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Հ․ Ե․-ն, ֆուտբոլ խաղալու ժամանակ վազելու

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանին չներվեց հավաքականի պարտությունը, իսկ Արմեն Մելիքբեկյանին ներվում է․ Սիսակ Գաբրիելյանը շրջանցեց հարցը

ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է՝ իր հաշվին է մեկնել Անգլիա՝ ֆուտբոլ նայելու

Ձեռք էին բերում և իրացնում թմրամիջոցներ. 31 և 39 տարեկան տղամարդիկ կալանավորվել են

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ 31-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրամիջոցներ: Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման կոնկրետ գործողությունները սկսվեցին նոյեմբերի 5-ին: Ժամը 18.30-ի սահմաններում վարչության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհին էին: «Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզի պարեկների

«Իմ կինը չափահաս կին է, հաշվետու չի իմ առաջ»․ Տիգրան Պարսիլյանն իր կնոջ աշխատավարձի մասին

Լրագրողների հակադարձումներին, որ երբ տարիներ շարունակ իր թիմակիցներն, այդ թվում՝ նաեւ ԱԺ ամբիոնից թիրախավորում էին լրագրողներին, ինքը չէր մտածում պատասխանատվության, արժանապատվության եւ հեղինակության մասին ու չէր սաստում իր գործընկերներին, ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ թիմային պատասխանատվությունը գործողությունների մեջ է։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 12-ի և 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումններ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ 13-15-ին, 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը

Հայաստան կուղարկվի Akash սպառազինության համակարգի առաջին մարտկոցը. հնդկական ընկերություն 

«Պաշտպանական արտադրության գծով քարտուղար Սանջիվ Կումարը թույլատրել է Akash սպառազինության համակարգի առաջին մարտկոցի մատակարարումը բարեկամ արտասահմանյան երկիր», – ասվում է հնդկական Bharat Electronics Limited ընկերության ֆեյսբուքյան էջում: Akash-ը զենիթահրթիռային համալիր է, որը հնարավորություն ունի խոցել 3,5-ից մինչև 25 կիլոմետր փոքր և միջին հեռավորության թիրախներ Հայաստանն Akash համակարգի առաջին արտասահմանյան գնորդն է:

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել. կան ձերբակալվածներ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ գործընկերներ, Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին։

«2025-ին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ նորածնից մինչեւ խոր ծերության մեջ գտնվող անձ, շուրջ 12 հազար դրամի իր բարեկեցությունից պետք է հրաժարվի, պետական պարտքի սպասարկման համար»․ Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը նաեւ նախարարին հորդորեց անկեղծ լինել եւ ասել, որ այն դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք կառավարությունը կառուցում է եւ գովազդում, դրանք պետական պարտքի հաշվին եւ բոլորի ուսերին են։ Վահե Հովհաննիսյանը հակադարձեց՝ ասելով, որ միայն մեկ նման ծրագիր կա՝ Ասիական զարգացման բանկի հետ ու հավելեց, որ դա էլ ներդրում է մեր ապագայի մեջ։

Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերան՝ լուրջ վնասվածքի պատճառով

Կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանն այս օրերին պատրաստվում էր մեկնել Գերմանիա՝ մասնակցելու նոյեմեբերի 16-ին կայանալիք կարատեի միջազգային մրցաշարին։ Սակայն, մրցաշարից ընդամենն օրեր առաջ մարզումների ժամանակ Կամոն ստացել է լուրջ վնասվածք և հնարավոր է ավարտի իր մարզական կարիերան։ Բժիշկների եզրակացությամբ, ամեն ինչ պարզ կլինի բուժման ընթացքից,

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728