Օրվա լրահոսը

«Մետրո» թատրոնը Իրանից գլխավոր մրցանակ է բերել

Համադան քաղաքի երիտասարդական միջազգային թատերական փառատոնում հայկական թատերախմբին շատ ջերմ են ընդունել

Աննա Հակոբյանը, ՔԿ և ՊԵԿ նախագահների, դատավորների հետ մասնակցել է զոհված Գևորգ Արշակյանին նվիրված միջոցառմանը

Աննա Հակոբյանը, ՔԿ և ՊԵԿ նախագահների, դատավորների հետ մասնակցել է զոհված Գևորգ Արշակյանին նվիրված միջոցառմանը:  

Սանոսյանը և Սիրիայի դեսպանը քննարկել են օդային և երկաթուղային հաղորդակցության բնագավառի համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և երկաթուղային հաղորդակցության բնագավառի համագործակցությանն առնչվող հարցեր։ Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտի, հատկապես արևային էներգիայի բնագավառում Հայաստանի փորձով կիսվելու հնարավորությունը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

«Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի իր եղբոր ճակատագրի վրա, ես թքա՞ծ ունեմ Բյուրոյի իմ գործընկեր Դավիթ Իշխանյանի վրա»․ Արմեն Ռուստամյան

Նա նաեւ հիշեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ իր համար գերիների հարց գոյություն չունի ու հավելեց, որ գերիների վերադարձի հարցն այս իշխանության համար երբեք էլ օրակարգային չի եղել։

Բուդապեշտում կայացել են Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին քաղաքական խորհրդակցությունները

Նոյեմբերի 11-ին Բուդապեշտում տեղի են ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին քաղաքական խորհրդակցությունները: Խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հունգարականը՝ Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության պետական քարտուղար Պետեր Ստարայը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հետագա զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ,

«Դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ 2020-ից ի վեր հարյուրավոր գերիներ են վերադարձել տարբեր փուլերում ու ասաց․ «Էդ փուլերից առաջ ԱԺ-ն հայտարարությո՞ւն էր ընդունում, որ վերադառնում էին։ Ի՞նչ կապ ունի։ Էլ ուրիշ թեմա չի մնացել, որոշել եք կապիտալիզացնել գերիների առկայության հարցը քաղաքական նպատակով։ Ձեր իրավունքն է, ինչ ուզում եք, արեք»։

ԱԺ համատեղ հայտարարությունը բացառիկ առիթ էր ցույց տալու, որ սեփական քաղաքացիների կյանքի ու իրավունքների պաշտպանության հարցում միակամ են. Արտակ Զաքարյան

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» խմբակցությունն այսօր առաջարկել էր հրատապ քննարկման ռեժիմով ընդունել «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» Ազգային ժողովի հայտարարություն

«Այսօր ՀՀ ԱԺ-ն ասելիք ունի՞, թե՝ ոչ»․ Աննա Գրիգորյանը իշխանության՝ գերիների վերադարձի հարցով դիրքորոշում հայտնելու մասին

Ասում եք՝ մենք այս գործն ենք անում, մենք այստեղ այս ենք խոսում, բայց գնում, հասնում եք ՄԱԿ-ի ամբիոնին, ինչի մասին ասես խոսում եք՝ բացի ռազմագերիների վերադարձից, այսպես կոչված խաղաղության մասին պայմանագիր եք բանակցում, բայց ռազմագերիների հարցը չկա այնտեղ։

Կոնդի վերակենդանացման հայեցակարգի մրցութային նախագծերը ցուցադրվում են Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

Ավարտվում է Երևանի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը։ Ներկայացվել են հայեցակարգային երեք նախագծեր, որոնք ցուցադրվում են Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում։ Մրցութային հանձնաժողովի անդամները Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի ուղեկցությամբ մասնակցել են աշխատանքների ցուցադրության բացմանը, այնուհետև անցկացրել հերթական նիստը՝ դիտարկելու նախագծերը և գնահատման ձևաչափը։ Միջազգային հանձնաժողովի

«Իշխանությունն ուներ քաղաքական որոշում՝ հայտարարությանը դեմ քվեարկելու»․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխանության այս քայլը Տիգրան Աբրահամյանը նվեր է համարում Ադրբեջանին եւ հնարավորություն՝ արտաքին աշխարհում տարբեր դերակատարողների հետ հանդիպումներում ի ցույց դնելու գերիների վերաբերյալ ՀՀ իշխանությունների մոտեցումը․ «Սա վատ նախադեպ է դառնալու՝ ադրբեջանական քարոզչական էլեմենտներն առաջին պլան բերելու»։

Այն, ինչ անում է հայաստանյան իշխանությունը, պարզապես ուրացում է․ Տիգրան Աբրահամյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական բանակցություններով պայմանավորելը ոչ միայն անընդունելի է, այլ նաև ի ցույց է դնում Թուրքիայի իրական նպատակներն ու պատկերացումները Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համատեքստում:

«Միջազգային հանցագործը, ցեղասպանը փորձում է մաքրագործել իր դեմքը»․ Արծվիկ Մինասյանը՝ Ադրբեջանում COP29-ի անցկացման մասին

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ մենք իբրև մի ժողովուրդ, որը կրել է այդ ցավը, հարվածն այդ մարդասպան ռեժիմից, պարտավոր ենք միջազգային հանրությանը մեր արժանապատիվ պահանջն առաջադրել։

Նորագավիթում բախվել են թիվ 51 երթուղու ավտոբուսը, «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Նորագավիթի նախկին Ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի մոտ բախվել են Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս.-ի արած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 56-ամյա Տիգրան Վ.-ի վարած «Volkswagen» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Վարուժան Ա.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 51 երթուղին

Ալիեւի հետ ունեցած ջերմ հարաբերությունների հաշվին՝ իշխանությունները ցանկության դեպքում կկարողանան գերիներին վերադարձնել. Չախալյան

Պահանջում ենք՝ խորքային աշխատանք լինի: Այսինքն՝ ոչ թե ինքնագովազդվելու համար իշխանությունները մի քանի նախադասություն արտասանեն ու անցնեն առաջ. Չախալյան

59-ամյա տղամարդը առանց համապատասխան թույլտվության զբաղվում էր խմիչքի պատրաստմամբ և իրացմամբ

Նոյեմբերի 8-ին ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների բանավանի բնակիչ 59–ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլտվության, տանը պատրաստում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնշումներով օղի և կոնյակ: Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության ծառայողներն այցելել են նշված հասցե: 59-ամյա տղամարդու տանը՝ խմիչքների պատրաստման համար նախատեսված սենյակում, հայտնաբերվել են

Գերիների հարցով ՀՀ-ի պաշտոնական տեսակետ հրապարակային, ամբողջական չի հնչել. Արմեն Ռուստամյան

Ըստ նրա՝ քանի դեռ այս պաշտոնական դիրքորոշումը չի հնչել հստակ, լոբբիստական աշխատանքներն ունենում են դժվարություն։

3․5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ հանցավոր շղթայում ներգրավված 5 անդամ է կալանավորվել

 ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների, ՀՀ ԱԱԾ Սյունիքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համակարգված և համագործակցված աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս

Հայաստանում ավտորիտար ռեժիմ ստեղծելուն չօժանդակելու հորդորներով նամակներ փոխանցվեցին ՀՀ-ում ԱՄՆ եւ ԵՄ դեսպաններին

Իրենք շատ լավ տեսնում են, որ ՀՀ-ում ժողովրդավարություն չէ, այս իշխանությունները ավտորիտար ռեժիմ են կառուցում. Հովհաննես Ավետիսյան

Ինտերպոլի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Վալդեսի Ուրքուիզան

Ինտերպոլի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Վալդեսի Ուրքուիզա

Բաքվում կայացել է Էրդողանի և Ալիևի հանդիպումը

Թուրքիան դիմել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 31-րդ նստաշրջանը (COP31) հյուրընկալելու համար։

Եթե ՀՀ-ն COP29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում ակտիվ չգործի՝ հետո ավելի բարդ է լինելու․ Տիգրան Աբրահամյան

Պատգամավորն ասաց՝ «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին ընդդիմության նախաձեռնությունն ուղղված է բացառապես դրսի լսարանին։

Առկա է Իրաքի հետ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ. Բաքոյան

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատն ունի նախագահ: Շնորհավորելով Իրաքի ժողովրդին այս կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը

ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է ԱՄՆ նախագահական ընտրությունները, ծանոթացել Լոս Անջելեսի ընտրական համակարգին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, անդամներ Ժիրայր Կարապետյանն ու Արուսյակ Տերչանյանը, դիտարկել են ԱՄՆ նախագահական ընտրությունները։ ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը գործուղվել է Transparencia Electoral միջազգային կազմակերպության հրավերով։ ԿԸՀ նախագահը տարբեր հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի շրջանի հիմնական ընտրական պաշտոնյաների հետ, ծանոթացել Լոս Անջելեսի ընտրական համակարգին,

ՔՊ-ն տապալեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության ընդունումը

ՔՊ խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը։

Գյումրու համայնքապետարանում ստեղծվել է կառավարման ճգնաժամ. ավագանու անդամ

Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Գյումրու համայնքապետարանում ստեղծվել է կառավարման ճգնաժամ, որի հետևանքով մենք կանգնել ենք լրջագույն խնդիրների առջև, մասնավորապես՝ 1.Շուրջ 2000 համայնքային աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձերը, 2.Քաղաքապետարանի կոմունալ բաժնի 19 մեքենաներ մինչև նոյեմբերի 20-ը պետք է անցնեն ավտոտեխսպասարկում, որպեսզի կարողանան շարունակել իրականացնել կոմունալ սպասարկումները։ Ինչպես նաև 2 կոմունալ մեքենաներն անսարք

Պետական բյուջեի նախագիծը քննարկվել է, եւ պատգամավորները բարձրացրել են իրենց հուզող հարցերը

Գալիք տարվա բյուջեի նախագիծն առանձնանում է մի քանի առանձնահատկությամբ: Այն արտացոլում է առաջիկա ժամանակաշրջանի կանխատեսումներ, ինչը հատուկ չի եղել մինչ այս ներկայացված բյուջեների նախագծերին: Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասել է նոյեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում: Հանձնաժողովի նախագահը հարակից ելույթ է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական

Քանդվել են շուրջ 200 շինություններ․ արբանյակային լուսանկարները բացահայտում են Շուշիի շրջանում Ադրբեջանի իրականացրած ավերածությունները․ Civilnet

Օգտագործելով արբանյակային լուսանկարները, անդրադառնում ենք Շուշիի շրջանի ներկայիս վիճակին։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Լեռնային Ղարաբաղի 121 բնակավայր, այդ թվում՝ 55 բնակավայր նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքից։ Պատերազմի հետևանքով 2020-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի արբանյակային լուսանկարները բացահայտում են, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է քաղաքի մի շարք թաղամասեր և

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալել էր հարյուրավոր աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների

Սույն թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալել էր հարյուրավոր աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների՝ նշելու Գիտության համաշխարհային օրը։ Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Գիտության համաշխարհային оրվա նպատակն է բարձրացնել գիտության կարևորության մասին իրազեկվածությունը և ընդգծել գիտության դերը մարդկության

ԿԸՀ-ի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցին հաստատվել է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և  ԿԸՀ նախագահի օգնական Լուսինե Հովակիմյանը հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ գործուղվել են Բենինի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցի (RECEF) կողմից կազմակերպված միջոցառմանը։ Գիտաժողովի ընթացքում քննարկվել է «Տեղեկատվության մանիպուլյացիա ընտրական գործընթացի ընթացքում թվային մեդիայի և սոցիալական ցանցերի դարաշրջանում», «Ընտրությունների կառավարման մարմինների ռազմավարությունները» թեմաները։ Միջոցառումը եզրափակվել է RECEF-ի

Գոգարանցին ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի շուրջ 25 ծառ

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին ձեռք էին բերել տվյալներ, որ Գոգարան գյուղի մի բնակիչ անտառում ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի ծառեր: Նույն օրը տվյալները ստուգվել են: Հաստատվել է, որ հոկտեմբերի երկրորդ կեսին 41-ամյա գոգարանցին հատել է շուրջ 25 ծառ և փայտանյութը տեղափոխել տան բակ` որպես վառելափայտ օգտագործելու համար: Փայտանյութը հայտնաբերվել է:

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728