Օրվա լրահոսը
Ադրբեջանում COP29 համաժողովը ընթանում է երկրում մարդու իրավունքների անմխիթար իրավիճակի ֆոնին
«Ամերիկայի ձայն». Մինչ Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովը (COP29-ը), որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 22-ը, քաղհասարակության ներկայացուցիչները կոչ են անում ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակին: Անցած տարվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել են 14 լրագրողներ Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի ամենամյա համաժողովն այս տարի անցկացվում է Ադրբեջանում, որտեղ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության տվյալների,
Գրետա Թունբերգը ժամանել է Հայաստան` բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Այսօր մեծ պատասխանատվությամբ եւ բավականությամբ, Հայաստան-Վրաստան սահմանին, գործընկերների հետ դիմավորեցի շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգին, ով ժամանել է Հայաստան, բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը։ Առաջիկա գործընթացների մասին շուտով:
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
2023 թվականին՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո, ադրբեջանական ագրեսիան ուղղվեց Ստեփանակերտի հայկական ժառանգության ու հետքի ոչնչացմանը։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարներից երևում է, որ ոչնչացվել է նաև Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը։ Հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից: «Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը թիրախավորված պղծում և ոչնչացնում է Արցախի եղբայրական գերեզմանոցներն ու արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները»,-ասվում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենը քննարկել են Հայաստանում կապիտալ շուկայի զարգացման հնարավորությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակությանը
Ապաշրջափակում չի լինելու․ Հրանտ Բագրատյան. «Ա1+»
«Քաղաքական հարցերում Թրամփը կտանի ավելի պասիվ քաղաքականություն՝ բացառությամբ Իսրայելի և Իրանի խնդրի»,- «Ա1+»-ի եթերում ասաց 1993-96թթ․ ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի պաշտոնում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքին։ Հրանտ Բագրատյանը հավելում է, որ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ հետաքրքրությունները կնվազեն նաև մեր տարածաշրջանի, հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ։ «ԱՄՆ-ը կարող է սկզբունքորեն ասի՝ խաղաղություն, ասի՝ հայերի
Էդգար Ղազարյան. «Սուբվենցիոն ծրագրերը նրա համար են, որ տան համայնքներին, հետո էլ գնան այդ համայնքների ղեկավարների հետեւից ու բռնեն»
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով այս օրերին Հայաստանում եւ նրա շուրջ տեղի ունեցող ամենատարբեր իրադարձությունների մասին՝ անդրադարձավ նաեւ նրան, որ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրը անցավ անշուք: «ԱԺ նախագահը եղել է ավագանու անդամ, վարչապետը՝ ավագանու անդամի թեկնածու, երկրի նախագահը եղել է քաղաքապետ: Ու նրանցից ոչ մեկը այդ օրը Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Հաագայի դատարանի որոշումները
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռները, որոնցով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով և բավարարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով: Դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են:
«2020-ից սկսած ամեն օր աշխատում ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու համար»․ Հայկ Կոնջորյան
Նա վստահեցրեց՝ ՀՀ կառավարությունը և կառավարող մեծամասնությունը չի փնտրում առիթ, որ զբաղվի այդ հարցով։
Հայրս քաջություն ուներ անելու այն, ինչ ճիշտ էր համարում, հպարտ եմ․ Ռուբեն Վարդանյանի որդի․ The Armenian Report
Գերեվարված Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը The Armenian Report-ի հետ կիսվել է հոր մասին հիշողություններով՝ շեշտելով նրա մարդասիրական առաքելության և կատարած բարեգործությունների մասին։ Դավիթ Վարդանյանի խոսքով՝ հայրը, չնայած բոլոր դժվարություններին, փորձում էր ոտքի կանգնել և փոխել նույնիսկ ամենաանհնարին իրավիճակները և հենց դա էր պատճառը, որ բիզնեսում երկարատև, հաջողակ կարիերայից հետո 2022 թվականի օգոստոսին նա որոշեց
«ՀՀ-ն իր կամքով հնարավորություն տվեց Ադրբեջանին «կանաչ լվացում» իրականացնել»․ Լիլիթ Գալստյան
Ըստ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ ՀՀ պետության արժանապատվության հարցն է և խորհրդարանի պարտականությունն է համապատասխան հայտարարություն ընդունելը գերիների հարցով։
Հայաստանի և Շվեդիայի նախարարները պայմանավորվել են դիտարկել երկու երկրների միջև փոխգործակցության նոր հնարավորությունները, նախաձեռնությունները
Հայաստանի ԱԳ նախարարի և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարի հանդիպումը
Նոր զոհեր՝ առանց երաշխիքի. Մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը
Համատարած արհավիրքի մեջ ապրող և աղետի նոր «լևլին» սպասող Հայաստանում հանրային ապատիան և անտարբերությունը, որպես կանոն, հունից հանում է իրավիճակի ողջ ողբերգությունն ու մոտալուտ վերջնական կործանումը գիտակցող, հասկացող, տեսնող մարդկանց, այդ թվում՝ ինձ։ «Այ ախպե՛ր, այ քո՛ւր, այ մա՛րդ, այ կնի՛կ, դուք չե՞ք ջոկում՝ ինչ է կատարվում։ Մեր վրա աշխարհով մեկ ղժժում են, մեզ էշի
Տիգրան Գևորգյանը նշանակվել է Կատարի Պետությունում ՀՀ դեսպան, Սահակ Սարգսյանը՝ Ռուանդայում և Ուգանդայում
ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Գևորգյանին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Տիգրան Գևորգյանին նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
«Եթե այսօր հայ ռազմագերիները չվերադարձվեն, ապա հավանականությունը, որ տեսանելի ապագայում կվերադարձվեն, ձգտում է զրոյի»․ Արթուր Խաչատրյան
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ այլազգիները ակտիվորեն մասնակցում են այդ հարցում, ՀՀ իշխանությունը լուռ է։
Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը: Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ: Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի շրջակա տարածքը վնասված է: Միևնույն ժամանակ նկատելի
Դոգը, եթե ուզենա կապնվի, թող կապնվի, մեզ ֆինանսավորի, անենք էն, ինչ պետք է. ԱԱԾ-ի բացահայտած ահաբեկչական խմբի անդամներ
Հիմա իսկական խառը վախտ է, ինչ անես, հիմա պիտի անես. վերծանվեցին խմբի անդամների հեռախոսազրույցները
Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի և խորհրդարանի անդամների հետ։ Հանդիպումը կայացել է առանձնազրույցի, իսկ հաջորդիվ ընդլայնված կազմով քննարկման ձևաչափով՝ խորհրդարանի փոխնախագահների և տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Դիտորդ մարմինը՝ հարսանիքից փախած հարսնացու ու 106 բողոքավորների քննության, լրագրողական ամոթի բացակայության և այլ ուշագրավ փաստերի մասին
Դիտորդ մարմինը ո՛չ գլխատում է, ո՛չ քառատում ենք, ո՛չ էլ կախաղան ենք բարձրացնում, այլ ընդամենը պարտադրում ենք որոշումը հրապարակել իրենց լրատվամիջոցում։ Ավելի լավ կլիներ լրատվամիջոցը մի 50 հազար տուգանվեր, քան թե հրապարակեր, թե գիտեք Դիտորդ մարմինը համարել է, որ ես էթիկա եմ խախտել։ Բայց հրապարակումը որոշակիորեն բարձրացնում է տվյալ լրատվամիջոցի հեղինակությունը,-ասաց Մեսրոպ Հարությունյանը։
Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը։ «Դրական եմ համարում դատարանի որոշումը, հուսադրող է և գործը, որպես այդպիսին, շինծու է»,- նշել է նա։
Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի ներկայացրած երկու առարկությունները բավարարեց, մեկը՝ մերժեց
Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ ՀՀ-ի ներկայացրած 2-րդ նախնական առարկությունը, որը վերաբերում է դատարանի իրավազորության չեղարկմանը ակաների մասով, մերժվում է։
Քննարկել ենք այն հարցը, թե ինչքան կարևոր է արժեքներ ստեղծել ու դրանք տարածել, անկախ գտնվելու միջավայրից, պաշտոնից ու այլ հանգամանքներից. ՀՀ ՄԻՊ
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում եմ: Նոր ինձ ուղարկեցին, ես էլ ժպիտով կարդացի իմ կողմից չասված, բայց ինձ վերագրված` «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն եմ» խոսքի առնչությամբ հումորային հրապարակումները: Իսկ այդ ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում Սյունիքի մարզի մեր երիտասարդների հետ քննարկել ենք այն հարցը, թե ինչքան կարևոր է արժեքներ ստեղծել ու դրանք տարածել, անկախ
Մեղադրանքի կողմը ամեն դատական նիստով մոտենում է գործի փլուզման. «Հյուսիսային տերեւաթափի» գործով փաստաբան
Նույն մեղադրական կողմի վկայակոչած փաստական տվյալներով մեղադրանքը չի հիմնավորվում. փաստաբան
Արտաշատի խճուղում բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, «Mercedes-Benz» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները
Նոյեմբերի 12-ին, ժամը 14:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի խաչմերուկից Այնթապ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատի խճուղում բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը
«Դատարանն իրավազորություն ունի քննելու ՀՀ-ի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատը»․ Միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի առարկությունները
Ըստ Արդարադատության միջազգային դատարանի՝ ՀՀ-ի ներկայացրած պահանջները, որոնք վերաբերում են խտրականությանը, որի հիմքում էթնիկ ծագումն է, տեղավորվում են Կոնվենցիայի շրջանակի մեջ։
«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել, վերջինիս վարորդը տեղում մահացել է
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
Գևորգ Արշակյանի մայրը` Նաիրա Հովսեփյանը, շեշտել է՝ վստահ է, որ մեր երկրում ամեն ինչ լավ է լինելու և բոլորս ապրելու ենք Գևորգի երազած հայրենիքում
Գևորգ Արշակյանը գերազանցությամբ ավարտել է դպրոցն ու ԵՊՀ երկու ֆակուլտետ: Չնայած իրեն հասանելի տարկետմանը, որոշել է ծառայել բանակում և ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որը ևս գերազանցությամբ ավարտելուց հետո մեկնել է ժամկետային ծառայության` լեյտենանտի զինվորական կոչմամբ:
Վիգեն Սարգսյան. «Ստիպված կատարել ենք քայլ, որն իմ համար շատ ցավալի է. ներկայացրել ենք բողոք Եվրոպական դատարան «Վիգեն Սարգսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ կայացավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից գույքի բռնագանձման պահանջով դատական նիստը, որին տեսակապի միջոցով մասնակցեց նաու ներկայումս արտերկրում բնակվող Վիգեն Սարգսյանը: Նիստն սկսվելուց առաջ հանրային մեղադրող Արման Նշանյանը հանդես եկավ միջնորդությամբ, որը վերաբերում էր մեղադրյալի հեռակա, տեխնիկական միջոցներով մասնակցությանն իրական դատաքննությանը: Նրա խոսքով, սույն
Ժաննա Անդրեասյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը քննարկել են համագործակցության ծրագրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:
«Մետրո» թատրոնը Իրանից գլխավոր մրցանակ է բերել
Համադան քաղաքի երիտասարդական միջազգային թատերական փառատոնում հայկական թատերախմբին շատ ջերմ են ընդունել
Աննա Հակոբյանը, ՔԿ և ՊԵԿ նախագահների, դատավորների հետ մասնակցել է զոհված Գևորգ Արշակյանին նվիրված միջոցառմանը
Աննա Հակոբյանը, ՔԿ և ՊԵԿ նախագահների, դատավորների հետ մասնակցել է զոհված Գևորգ Արշակյանին նվիրված միջոցառմանը: