Օրվա լրահոսը

Հավատավոր գյումրեցին անվեհեր դիմակայում է դժվարությունները, նեղությունները՝ վճռականությամբ ընտրելով առաջընթացի ուղին. Շիրակի թեմի առաջնորդ

Այո՛, ծանր էր հայոց համար անցնող տարին, սակայն, Ամենակալ Տիրոջ կամքով, մեր հավատավոր զավակներին հույսի, վերընձյուղման նոր շողեր ընծայեց տարեվերջը՝ երկու նշանավոր ու անմոռաց իրադարձությամբ: Նախ հայ քրիստոնյայի առջեւ, երկար ընդմիջումից հետո, իր օրհնյալ դռները բացեց համայն հայության հոգեւոր օրրանը՝ Մայր Տաճարը, կրկին միմյանց ու Հայրենիքին կամրջելով բյուր-բյուրավոր սրտեր, ապա նաեւ Գյումրու եւ գյումրեցու մշտանորոգ աղոթքը հնչեց նորոգ վերաօծյալ Ս. Ամենափրկիչ եկեղեցու կամարների ներքո՝ ահեղ երկրաշարժից 36 տարի անց:

Սկսվել են թուրքական ARMA 6×6 զրահափոխադրիչների մատակարարումները Էստոնիայի բանակին, որոնք կշարունակվեն 2025 թվականին

Էստոնիան պայմանագիր է ստորագրել նաև մեկ այլ թուրքական ընկերության՝ Nurol Makina-ի հետ՝ 70 միլիոն եվրո արժողությամբ 104 թեթև զրահապատ մեքենաներ NMS (4×4) ձեռք բերելու համար։

Ստեղծված բարդ իրավիճակում միակ հուսադրող գործընթացը Սրբազան շարժումն էր. Սեյրան Օհանյան

Սակայն դեպի մեզ ուղղված և օրեցօր սաստկացող մարտահրավերներին մենք կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից, որովհետև ովքեր դասեր են քաղում իրենց անցյալից, նրանք են հասնում հաջողությունների։

Մեր ազգի համար այս ծանրագույն օրերին համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, հեռու վանենք մեզանից անհուսությունն ու անտարբերությունը. Գուգարաց թեմի առաջնորդ

Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև և այս դժվարին իրավիճակում մենք պետք է կարողանանք մեր ազգային ներուժով միաբանվել՝ հայրենիքը հզորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար։

Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը. Տիգրան Ավինյանի ամանորյա ուղերձը

Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։ Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։

«Ապառիկ մրգեր՝ 0 %-ով» հայտարարությամբ՝ գյումրեցի երիտասարդը շուկայում անապահով մարդկանց մրգեր է նվիրում

Հայրն էլ, որը գալիս է շուկա՝ որդուն օգնելու, մեր հետ զրույցում ասաց․ «Տղաս բարեգործ տղա է, միրգը բնականաբար մեզ ոչ մեկը ձրի տալիս, բայց տղաս շատ հաճախ թե՛ նվիրում է և թե՛ իր գնից պակաս է տալիս, էնպես ենք անում, որ ամեն քյասիբ-քյուսիբ կարողանա Նոր Տարի անել։ Մեր ժողովրդի վիճակը վատ է, մեր ժողովուրդը մեղք է»։

Արամ Ա Վեհափառը վեր առաւ լիբանանահայութեան կարեւորութիւնը, իբրեւ հոգեմտաւոր ժառանգութիւն եւ մշակոյթը պահպանող հաւաքականութիւն

Հակառակ Լիբանանի մէջ տիրող դժուար կացութեան, Համազգայինը հաւատարմութեամբ կ՚իրագործէ իրեն վստահուած ազգապահպանման առաքելութիւնը: Ան յատկապէս ըսաւ, որ «Լիբանանը մշտապէս գտնուած է պատերազմի ու տնտեսական դժուար պայմաններու մէջ, սակայն մեր կարելիութիւններով մեր միութիւնները շարունակած են ու կը շարունակեն իրենց գործունէութիւնը», խորհուրդ տալով, որ Համազգայինը իր գործունէութեամբ դառնայ փնտռուած ու անհրաժեշտ կառոյց լիբանանահայ կեանքին մէջ:

Այս փաստաթուղթը թույլ կտա գործնականում կյանքի կոչել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունները. Սերգեյ Կոպիրկին

Հետադարձ հայացք գցելով՝ կարող եմ վստահորեն ասել, որ չնայած մարտահրավերներին ու դժվարություններին, մենք հետևողականորեն աշխատել ենք, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերությունները հաջողությամբ անցնեն ամրության փորձությունը։

«Չեմ կարողանում գոնե մեկ պատճառ գտնել, թե ինչու քո նման կենսագրություն ունեցող տղեն, այսքանից հետո մնում է նրա կողքին». Հովիկ Աղազարյանի «Երկրի իրական կողմը» գրքից

Շատ ծանր օրեր էին, տարատեսակ մարդիկ, տարատեսակ ճանապարհներով, ամենատարբեր հիմնավորումներով՝ նյութական ապահովության բաղադրիչով, ամենատարբեր տոնայնություններով «խնդրում» էին, որ ես դուրս գամ «դավաճան Նիկոլի» թիմից։ Իհարկե, ծամածռության աստիճան ծիծաղելի էր այդ «խնդրանքները» խնդրանք համարել։ Բայց ես ինձ «գժի» տեղ դրած, ձև էի բռնում, թե չեմ հասկանում կամ չեմ նկատում այդ «խնդրանքները» համեմող հիմնավորումների և «խնդրանքը» չհարգելու (ինչպիսի բարեկրթություն) հետևանքները նկարագրող մտքերի տողատակերը։ Այդ ամենը հանգեցնում էր նրան, որ ես դավաճանեմ թիմին, դավաճանեմ ինքս ինձ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան. Վստահեցնում եմ, որ իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են լինելու

Ուրախ եմ, որ մեր համատեղ գործունեության շնորհիվ այս տարի հնարավոր է եղել նպաստել մարդու իրավունքների մի շարք խնդիրների լուծմանը, ինչպես նաև հիմքեր ստեղծել դեռևս լուծում չստացած խնդիրների հաղթահարման համար։

«Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները, որոնք պետք է լինեին ազգի միավորման ու բարոյական առաջնորդության աղբյուր, այսօր հաճախ հայտնվում են առճակատման և հակասությունների կենտրոնում». Սյունյաց թեմի առաջնորդ

Նայելով մեր իրականությանը՝ չենք կարող չնկատել, թե տառապանքներով պայմանավորված՝ որպիսի պառակտված հասարակություն ենք դարձել: Արցախյան պատերազմը և դրա հետևանքով հայրենիքի մի մասի կորուստը, ահռելի թվով զոհերն ու տառապանքները սրել են մեր երկրում եղած քաղաքական ու հասարակական բաժանումները։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որում համերաշխությունը փոխարինվել է անհաշտությամբ, իսկ միաբանությունը՝ վեճերով ու հակասություններով։

Կարծես շատերը չեն հիշում կամ չեն ուզում հիշել տառապանքի այն օրերը, որոնք ուղեկցեցին արցախցի մեր հայրենակիցներին, իսկ մի փուլում բերեցին ծանր պատերազմ և բռնի տեղահանություն. Տիգրան Աբրահամյան

Այսօր, ոչ պակաս անբարոյական վարք են դրսևորում բոլոր այն անձինք, ովքեր գործող իշխանությանը սպասարկելու նպատակով կա´մ արդարացումներ են փնտրում Արցախի հանձնման համար կա´մ տարբեր նեղ շահերի ծառայեցման համար «պատասխանատուի բաճկոնը» փորձում են հագցնել իշխանությունից դուրս գործող ուժերին կամ գործիչներին:

Փտածության դեմ պայքարը չխնայեց ոչ’ նախկիններին և ոչ’ էլ ներկաներին, ամրապնդվեցին ժողովրդավարությունն ու մամուլի ազատությունը. ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը իր բոլոր կառույցներով շարունակում է սատար կանգնել հայրենի պետականության, ինչպես նաեւ բոլորիս հոգածության կարիքն ունեցող Միջին Արևելքի մեր հայրենակիցներին։

Արցախից տեղահանվածներից 11 հազար 412 անձ մեկնել են Հայաստանից ու չեն վերադարձել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 86 անձ: 103 հազար 674 անձ ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հոգու պտուղների քաղցրությունն ու անհնարինությունը

Ինչպես է հնարավոր պարզեցնել մեր կյանքը Սա այս տարվա վերջին հոդվածս է: Արդեն սկսվել է Սուրբ Ծննդյան պահքը, որի ժամանակ, կարծում եմ, պետք է մտածել հրաշքների մասին: Դրանք խոնարհ եւ աստվածահաճո մարդկանց համար են, ինչպիսիք էին Բեթղեհեմի մոտակայքում բացօթյա ապրող հովիվները, որոնք տեսան Տիրոջ հրեշտակին: Հովիվները, ոչ թե՝ հերոսները կամ փիլիսոփաները, իսկ Փրկիչը ծնվել է

Հանդիպումին անդրադարձ կատարուեցաւ Սուրիոյ մէջ հայութեան պատմական գոյութեան եւ տարիներ շարունակ սուրիահայութեան բերած մասնակցութեան, ինչպէս նաեւ Սուրիոյ տարածքին գոյութիւն ունեցած հայաբնակ աւաններուն

Պատասխանատու մարմինները յայտնեցին, որ քաղաքի ապահովութեան համար կարգաւորած են քաղաքացիներէ բաղկացած խմբակներ, որոնք ապահովական կեդրոններուն հետ համագործակցաբար պիտի հսկեն թաղամասերը։ Այս ուղղութեամբ, անոնք գնահատեցին սուրիահայ համայնքի տղոց կամաւոր մասնակցութիւնը քաղաքի թաղամասերու ապահովութեան ի նպաստ տարուող գիշերային հսկողութեան աշխատանքին։

Հայոց ցեղասպանության ականատեսների նամակները պետք է հրատարակվեն մի քանի լեզուներով

Փարիզում կամ Լոնդոնում գտնվող անձինք կամ հայկական կազմակերպությունները պետք է փորձեն գտնել այս արխիվները: Եթե բնօրինակները հայտնաբերվեն, ապա դրանք պետք է ուղարկվեն Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան։

Մեկ, առանձին վերցրած, տարածաշրջանում խաղաղություն չի լինի

Մի քանի տեղ կարդացել եմ, որ 2025 թվականին մարդկությունը հրաժեշտ կտա պատրանքներին: Ո՞ր պատրանքները նկատի ունեն: Խոսքն այն մասին է, որ հատկապես Արեւմուտքում հասարակական կարծիքի առաջատարները շարունակում են հավատալ կամ, առնվազն, հավաստիացնել, որ շուտով ամբողջ մարդկությունը կմշակի համընդհանուր հումանիստական սկզբունքներ, եւ կգա մի պայծառ դարաշրջան, «միլիոնները կգրկախառնվեն», ինչպես որ դա նկարագրված է Շիլլերի խոսքերով գրված

«Իմ բնակարանս Անջրպետն է»: Փարաջանով «Նռան Գոյնը» ֆիլմին մէջ եւս օգտագործած էր այս նախադասութիւնը, որուն մեկնաբանութիւնը բազմիմաստ է եւ խոր». «Դրօշակ»

Զարմացած էր Փարաջանովի ջերմ ընդունելութեան ու լուասանկարուելու պատրաստակամութեան համար: Կ’ըսէր. «Եղբա’յր հազիւ ծանօթացած, սկսաւ տէղէ մը հին ծաղկաման մը հանել ու երկու ձեռքով ցուցադրել, ուրիշ տեղէ մը հին գորգ մը բերել եւ ուսին նետել, եւ կամ իր նախշած մէկ սիւնը գրկած լուսանկարուելու դիրք բռնել… իսկ ես անընդհատ կը նկարէի … ու կը նկարէի»: Այդ օր Գալուստին համար ուրախութեան եւ տօնական օր էր: Աշխուժութիւն մը եկած էր վրան…:

Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ 

Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների հարազատների ներողամտությունը հայցեց իր զուգահեռի համար, եւ ընդունեց, որ այն ավելի մեծացրել էր լարվածությունը

44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանն էլ հավելել էր, որ Անդրանիկ Քոչարյանը «խոստացել է», որ ֆեյսբուքյան իր էջով մինչև երկուշաբթի կհերքի իր խոսքերը, ներողություն կխնդրի։

Մինչդեռ այսօր Անդրանիկ Քոչարյանի Ֆեյսբուքի էջում նման տեքստ չհայտնվեց:

Մագնուս Կարլսենը հետ է կանգնել իր որոշումից. ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարություն է տարածել

Սկզբունքը պարզ է. առաջվա պես պահանջվում է պահպանել վարքականոնները, սակայն թույլատրելի են էլեգանտ ոչ մեծ շեղումներ, մասնավորապես, պիջակի գույնին համապատասխանող ջինսե տաբատները: Վերջին հաշվով Նոր տարի է, եւ ես անկեղծորեն հույս եմ փայփայում, որ ոչ ոք չի ցանկանա փչացնել տոնական տրամադրությունը, այդ թվում՝ չարաշահել այդ լրացուցիչ ճկունությունը

Հրամանատար Շարհ յայտնեց, որ Սուրիա որեւէ երկրի համար սպառնալիք պիտի չդառնայ

«Ալ-Արապիա» պատկերասփիւռային կայանը հարցազրոյց ունեցաւ Սուրիոյ ռազմական գործողութիւններու հրամանատար Ահմետ աշ-Շարհի հետ։ Ստորեւ Շարհի անդրադարձած գլխաւոր կէտերը. -Փոխանցման կառավարութեան մէջ միագոյն նշանակումներուն շուրջ խօսակցութիւնները ճիշդ են, որովհետեւ ներկայ փուլը ներդաշնակ աշխատանքի կարիք ունի։ -Ազգային երկխօսութեան խորհրդաժողովը պիտի համախմբէ սուրիական ընկերութեան բոլոր մասնիկները, առաջնահերթութիւն համարելով Սուրիոյ ժողովուրդին շահերը։ -Կը յուսանք, որ Իրան տարածաշրջանին մէջ իր միջամտութիւններուն

Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին

Ցանկացած լավ գործ, որը պատիվ է բերում հայրենիքին պետք է գնահատվի: Մեր ազգն այսօր կարիք ունի հաղթանակների:

Ոստիկաններն ու փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը հետևել է անձնակազմի շարային ստուգատեսին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 30-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմի շարային ստուգատեսին։ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Ստուգվել է ծառայողական մեքենաների համալրվածությունը, տեխնիկական վիճակը, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը, ծառայողների արտաքին տեսքը։ Նախարարը դիմելով ծառայողներին՝ հորդորել է

Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին պաշտոնից ազատել է

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Մուրադյանին պաշտոնից ազատել է։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Մուրադյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ: Մուրադյանը ՊԵԿ նախագահի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին։

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել

«Ազատություն». Ռուսաստանն ու Ուկրաինան երկուշաբթի օրը ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել։ Կողմերից յուրաքանչյուրը վերադարձրել է 150 քաղաքացիների։ Փոխանակման շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելառուսի տարածք է տեղափոխվել 150 ռուս զինվորական։ Ռուսաստանն ու Ուկրաինան պարբերաբար փոխանակում են ռազմագերիներին։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր արդեն տեղի է

Դեսպան Աթաբեկյանը և գեներալ Աունը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Լիբանանի Բանակի ղեկավարը հաջողություն է մաղթել գնդապետ Արթուր Դալիբալթյանին՝ իր առաքելության մեջ, ապա՝ շնորհակալություն է հայտնել գնդապետ Ալեքսան Մուշեղյանին հայ-լիբանանյան պաշտպանական համագործակցության ամրապնդման գործում ավանդի համար և պարգևատրել նրան Լիբանանի ԶՈւ «Գնահատանքի» մեդալով

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031