Օրվա լրահոսը

Կողոպուտի է ենթարկվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Լոռիում գտնվող Այցելուների կենտրոնը. հասցվել է էական վնաս

Այս հանցանքը պարզապես նյութական արժեքների մասին չէ, սա գողություն է մեր երկրի ապագայից, այսօրվա Հայաստանի մանուկներից և գալիք սերունդներից, որոնց համար մեր հիմնադրամն ամեն օր իրենց երազանքներին հասնելու հնարավորություն է ստեղծում արդեն 20 տարի:

Ուրուգվայի նախկին նախագահներ, Ներկայացուցիչների պալատի նախագահը, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել հայ պատանդներին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին: «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը և կարևորում ենք հարգանքը երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին

«Իշխանության սրտի օլիգարխների շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը»․ Թադեւոս Ավետիսյան

«Հարկատուն հերոս է» կեղծ հայտարարություններին զուգահեռ՝ աճում է ՓՄՁ-ների եւ քաղաքացիների հարկային բեռը»

Կենտրոնի թաղապետարանի ձերբակալված 4 աշխատակիցները կալանավորվել են

Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժնի 3 պաշտոնյան և 1 աշխատակիցը կալանավորվել են 2 ամիս ժամկետով. հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 12-ին իրավապահները Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում գործողություններ են իրականացրել. 4 անձ ձերբակալվել է կաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալված անձանցից մեկը Կենտրոն վարչական

Բաքուն կշարունակի Հայաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը․ Ադրբեջանի ԱԳՆ

«Ազատություն». Բաքուն կշարունակի ջանքերը պատասխանատվության ենթարկելու Հայաստանին՝ «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների երկարատև օկուպացիայի և հակամարտությունների ընթացքում մարդու միջազգային իրավունքների բազմաթիվ խախտումների համար», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունն՝ արձագանքելով Հաագայի դատարանի երեկվա որոշումներին։ Հաագայի դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում երեկ մերժեց Բաքվի բոլոր, բավարարեց Հայաստանի երկու առարկությունները։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Զբաղվել սիրով, այլ ոչ պատերազմել» կամ Երբ արվեստով լեցուն անհատականության ներսում միմյանց հետ մրցում են ճարտարապետը, դիզայներն ու նկարիչը

«Թբիլիսիի գրադարաններից մեկում էլ այս աշխատանքի ցուցադրության օրերին գրադարանի տնօրենը կատակեց, թե այս կտավը կարծես նորապսակների համար ուսուցողական ձեռնարկ լինի: Ընդ որում այդ գեղեցիկ սրահում ամեն օր նորապսակները ֆոտոսեսիա էին անցկացնում»:

«Արմենակյան փողոցում աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին. հորդորում ենք չկայանել»

Արմենակյան փողոցում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել սույն թվականի նոյեմբերի 25-ին: Աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին` 22:00-ից մինչև 07:00-ն: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

ՄԻՊ-ը կոչված է մեզ պաշտպանելո՞ւ, թե՞ ձեւական կառույց է . «Գոյի» անձնակազմը բողոքի ցույց է անցկացրել ՄԻՊ գրասենյակի մոտ

«Գոյը» ԿԳՄՍՆ-ից պահանջում է չխանգարել իրենց տարածքում ստեղծագործել՝ մինչեւ դատարանի որոշումը

Տեղամաս առ տեղամաս փակ կլինի Շահումյան 4-րդ փողոցը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, տեղամաս առ տեղամաս փակ է լինելու Շահումյան 4-րդ փ. – Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Շահումյան 4-րդ փ. – Բաբաջանյան փ. հատման ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում

«Հայաստանը զբոսաշրջային ամենացանկալի ուղղություններից մեկն է»

Հայաստանը ամենացանկալի ուղղություններից մեկն է: ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն ս․թ նոյեմբերի 6-ին մասնակցել է «Wanderlust Reader Travel Awards» մրցանակաբաշխությանը, որտեղ «Most Desirable Emerging Destination» անվանակարգի տասնյակում Հայաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Զբոսաշրջության կոմիտե  

Նշանավոր մարդիկ զգում են տիեզերքի նուրբ տատանումները

Մենք այդ երեւույթը չենք կարող մինչեւ վերջ հասկանալ, բայց կարող ենք վայելել դրա արդյունքները Բարեկամիս հետ զրույցի ժամանակ գովերգեցինք Սվետլանա Նավասարդյանին՝ որքան լավն է նա, արտակարգ է թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական առումով: Այդ խոսակցությունը փոխանցեցի դաշնակահարուհուն: Նրա արձագանքը համապատասխանում էր արվեստագետի եւ մտավորականի պատկերացրած իմ կերպարին. «Դե, առանձնապես ինձ երես մի՛ տվեք»: Այս կեսկատակ պատասխանի

«Քուանշ․ տեստը չանցաք, պարոն Սուքիասյան»․ Արծվիկ Մինասյանը՝ Խաչատուր Սուքիասյանին

«Գնում էին մինչեւ տուն, մի հատ էլ տնից էին հանում, արմատուրով խփում ոտներին, տանում էին ըտենց ջարդած էլ քցում էին որտեղ որ պետքն ա»․ Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին

Յաշար Գյուլեր. Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Երրորդ համաշխարհային պատերազմն ամեն պահի կարող է սկսել

Ահազանգ իրավապահներին. կրկին փորել են Քաղաքատեղի Շամիրամի դամբարանադաշտի տարածքում

2 տարի առաջ նույն տարածքում գանձախուզություն էր տեղի ունեցել, ինչի առիթով ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը դիմել էր ոստիկանություն, քանի որ գանձախույզները փորել էին դամբարանը, տեղաշարժել ծածկասայլերը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին, 18-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-18-ին հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումններ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում

«Նիկոլ Փաշինյանն այս 6 տարիների ընթացքում որեւէ մեկին չի նախատել»․ Սիսակ Գաբրիելյան

«Մեր հարցը չի քննարկվել․ մենք նախաձեռնություն ունենք եւ այդ թեմայի շրջանակներում ուղղակի խոսել ենք»

COP29-ը ընդամէնը սուտ պատրուակ է. ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի կեդրոնական կոմիտէ

Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի COP29-ը ընդամէնը սուտ պատրուակ է «Մի անգամ յիմարացրու ինձ, ամօթ քեզ, յիմարացրու ինձ երկու անգամ, ամօթ ինձ» Ադրբեջանը մէկ անգամ խաբեց աշխարհին, հսկայական ամօթը նստած իր ուսերին, թւում է, որ նորից է խաբում աշխարհին, աւելի մեծ ամօթ է ստեղծւում, բայց այս անգամ այն ​​պատկանում է անտարբեր աշխարհին, որը դեռեւս

Լավատեսությունը լավ բան է, եթե նրան ընկերակցի իրապաշտությունը

Սխալը մի փորձեք դարմանել 180 աստիճան՝ հակառակն այս անգամ կրկնելով Գոնե մեկ անգամ ճիշտ վերլուծեք: Դոնալդ Թրամփի նախագահությունը չպիտի նշանակի, որ ավելի կարծր քաղաքականություն պիտի կիրառվի Կրեմլի դեմ: Ոչ: Թրամփին նախագահ դարձելու նպատակը (հենց այն ԱՄՆ-ի խորքային պետության կողմից, որի մասին ասում էիք, թե Թրամփին կարգելեն հասնի բաղձալի աթոռին, որովհետեւ իրենց նպատակների հետ չի համընկնում)

«Մասիս սարի նկարն էլ ունեմ, Արագածի նկարն էլ ունեմ, նաեւ Էվերեստի նկարն ունեմ»․ ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանն՝ Արմեն Ռուստամյանին

«Խնդիրը դրանում չէ, հայրենասերն այն մարդն է, ով ՀՀ պետական բյուջեից 100 դրամ չի գողացել»

«Հայատառ թուրքերենով ստեղծվել է տարաժանր գրականություն՝ տպագրության լայն աշխարհագրությամբ»

Հայատառ թուրքերեն գրականություն․ ուսումնասիրության մարտահրավերներն ու հեռանկարները Սկսած 14-րդ դարից՝ գրվել են հայատառ թուրքերեն ձեռագիր բնագրեր, իսկ 18-րդ դարի կեսերից՝ Օսմանյան կայսրությունում և եվրոպական մի շարք քաղաքներում սկսվել է նաև հայատառ թուրքերեն բնագրերի տպագրությունը։ Հայատառ թուրքերեն տպագիր գրականության զգալի ծավալը ցույց է տալիս, որ այն լուսանցքային կամ «էքսոտիկ» երևույթ չէր, այլ ուշ օսմանյան և եվրոպական

Օծվել է Մասյացոտնի թեմի Ոսկետափ գյուղի Ս. Սահակ Ս. Մեսրոպ եկեղեցին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռմաբ տեղի է ունեցել Ոսկետափ գյուղի Սուրբ Սահակ Սուրբ Մեսրոպ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Նորակառույց սրբավայրը կրում է հայ եկեղեցու ամենահեղինակավոր հայրերի՝ հայ գրի և դպրության հիմնադիր առաջնորդների՝ Ս. Սահակ Կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոց վարդապետի անունները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հայաստանի հինգ գրոսմայստերներ Եվրոպայի առաջնությունում առաջատարների մեջ են

Շանթ Սարգսյանը տուրում սեւ խաղաքարերով պարտության է մատնել ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ասադլիին:

Գայ գյուղի տարեց բնակիչը դիմել է ոստիկանության մարզային վարչություն

Արմավիրի մարզային վարչության պետի պարտականությունները կատարող, ոստիկանության փոխգնդապետ Հովհաննես Արիստակեսյանին է դիմել մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի 89-ամյա բնակիչ Շողիկ Գրիգորյանը: Այն, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է: Հաղորդման մեջ գրված է. «Ես՝ Շ. Գրիգորյանս, Գայ գյուղի Աբովյան 12 տան սեփականատերն եմ 1957 թվականից: Ամուսինս՝ Ստեփան Մուրադյանը մահացել է անցյալ տարի՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին:

«Մեր ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ պատրաստվո՞ւմ է այս ստուգատեսն անցնի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և իրական Հայաստանի քաղաքացի հասկացությունների մեջ, թե՞ ոչ»

Մխիթար Հայրապետյանը հայտարարեց՝ Հայաստանը շատ շուտով ծառայություններ մատուցող երկրից վերածվելու է արտադրանք մատուցող երկրի։

Անդրադարձել են համատեղ նախագծերի իրագործմանը, որոնք կարող են ԵՊՀ-ի և Ջորջթաունի համալսարանի միջև երկարաժամկետ համագործակցության հիմք հանդիսանալ

Նոյեմբերի 11-ին Երևանի պետական ​​համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը` ԵՊՀ ռեկտոր, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ջորջթաունի համալսարանում, որտեղ կայացավ հանդիպում համալսարանի Բիզնեսի դպրոցի դեկան, դոկտոր Փոլ Ալմեյդայի հետ: Հանդիպմանը ներկա էին դեսպան Լիլիթ Մակունցը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ինչպես նաև «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն

Երբ հիմա են Ադրբեջանն անվանում նավթային պետություն, դա անարդար է. Ալիև

Ալիևն անարդար է համարում Ադրբեջանին նավթային պետություն անվանելը: Բաքվում COP29 առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ելույթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «19-րդ դարում Ադրբեջանն արտադրում էր նավթի համաշխարհային արդյունահանման կեսից ավելին։ Եվ եթե որոշ արևմտյան քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ մեզ անվանում էին նավթային պետություն, ապա դա արդարացված էր։ Բայց երբ մեզ հիմա են

44-օրյա պատերազմում անմահացած Էդգարի երազանքն իրականություն է դարձրել մայրը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ֆեյսբուքյան գրառումը Նոյեմբերի 11-ին Սիսիան համայնքի Բնունիս բնակավայրում այցելել եմ 44-օրյա պատերազմում անմահացած Էդգարի տուն: Էդգար Մարտիրոսյանի երազանքն իրականություն է դարձրել մայրը` Արսինե Սահակյանը, ում նախաձեռնությամբ երեկ հանդիպել էի Սիսիան համայնքի գյուղական բնակավայրերի հրաշք երիտասարդների հետ: Էդգարի ու մեր մյուս տղաների գործն անմահ է:

Զիջումների վերջը չի երեւում

Ենթադրենք, Ադրբեջանի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվեց, ՀՀ իշխանությունները դուրս են հրավիրելո՞ւ ԵՄ դիտորդներին ՀՀ տարածքից, որպեսզի Մոսկվայի ու Բաքվի «ձեռքերն» ավելի ազատ լինե՞ն ՀՀ ինքնիշխան տարածքում… Ադրբեջանի եւ Ռուսաստանի միասնական ջանքերն` ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքում ԵՄ առաքելության, դարձել են հստակ նախապայման Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման հարցում: Իհարկե, չկա որեւէ երաշխիք, որ եթե Հայաստանի իշխանությունը

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728