Օրվա լրահոսը
Դարվինին կանչեք. «ՉԻ»
23.08.2019թ., Նիկոլ Փաշինյան «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով։ 29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը»։ 23.08.2023թ., Նիկոլ Փաշինյան «1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին,
Անտանելի է դառնում. ինչպե՞ս կարելի է 6 տարի շարունակ նախկինների թալանի, կոռուպցիայի մասին խոսել. «Հրապարակ»
Ընդդիմության ցանկացած ելույթ, ցանկացած քննադատություն իշխանության ներկայացուցիչների կողմից տղայական, ես կասեի` տխմար ու տմարդի պատասխանի է արժանանում. «Բա որ ձեր ժամանակ… բա որ նախկինները»: Կողքից լսողներիս համար սա արդեն անտանելի է դառնում` ուղղակի զզվելի: Ինչպե՞ս կարելի է 6 տարի շարունակ նախկինների թալանի, կոռուպցիայի, Արցախը հանձնելու եւ այլ բաների մասին խոսել: Հարցնում են՝ բանակն ինչո՞ւ չեք
Ու ոչ ոք չհարցրեց նրան, թե մարդն ինչպես է ապրելու կոմունալ, հեռախոսային, ինտերնետային եւ տրանսպորտային թանկ սակագները վճարելուց հետո դատարկ մնացած սեփական բյուջեով. «Ազգ»
Հայաստանի խորհրդարանում եկող տարվա բյուջեի նախագծի երեքօրյա քննարկումը ընդդիմության եւ իշխանության միասնական ջանքերով վերածվեց ոչ թե նախագծի թերի կողմերը լիարժեք վեր հանելուն, այդ թվում` Հայաստանի ահռելի արտաքին եւ ներքին պարտքի, ներդրումների ներգրավման անհաջող հետագծի կամ արտադրական նոր կարողությունների չգոյության եւ այլն, այլ պարզապես հերթական գաղափարական բախման, որն ավելի առարկայացավ վարչապետ Փաշինյանի ելույթների շուրջ: Կողքից նայողի
Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով վարչության նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին՝ իր համար վստահելի բժշկի եւ իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել։ Այս նիստից ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, հրապարակավ
Ակտիվիստները տարբեր են լինում
Շատերի նման ես էլ վերապահումներ ունեմ «ակտիվիզմի» վերաբերյալ: Եթե ես երիտասարդ ակտիվիստ եմ եւ պառկում եմ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի առաջ, որովհետեւ նա ՀՀԿ-ական է, իսկ այդ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀԿ-ական պաշտոնյա է, ապա նույն խանդավառությամբ պետք է պառկեմ ՔՊ-ական ռեկտորի դռան առաջ ու բողոքեմ, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՔՊ-ական պաշտոնյա է: Եթե չեմ պառկում,
Այս տրամաբանությամբ՝ ավելի լավ է գերեվարվածները փտեն թուրքական բանտերում, քան թե ընդդիմությունը վաստակի «կապիտալը». «Ազգ»
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը, միշտ միեւնույն Առաջնորդի հրահանգով, մերժում է Արցախին եւ արցախահայությանը վերաբերող որեւէ նախագիծ կամ բանաձեւ: Դրանցից ամենակարեւորը, ես կասեի՝ ամենաճակատագրականը եղել է 2023 թ. մարտի 21-ին Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման վերաբերյալ ընդդիմության բերած հայտարարության մերժումը, երբ ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը ու լքեց դահլիճը: Դրանով փաստորեն (de facto) վավերացվեց Արցախն ու արցախցուն լքելու Ն. Փաշինյանի միանձնյա որոշումը:
Ինչպե՞ս կարող է պոպուլիզմի վրա գիծ քաշել մի ուժ, որը հենց ամենավուլգար պոպուլիզմի շնորհիվ է հասել իշխանության. «ՉԻ»
Ինչ վերաբերում է «մենք չենք կարողանում գիծ քաշել և ապրել նորովի» արձանագրմանը, ապա երբևէ չեք էլ կարողանա։
«Իմաստուն» հողատուն. կարճ՝ Փաշինյանի ելույթի մասին
Մինչ ավարտում էի հոդվածս, ինձ ասացին, որ Նիկոլն այս ընթացքում թրաշվել է։ Կասկած չունեմ, որ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը։ Ինքս հրապարակավ խոստացել եմ թրաշվել նրա պաշտոնանկության օրը, ուստի տարոսը ինձ։
Ինչու են վիճել Տիգրան Ավինյանի աները եւ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը. «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի հայտարարությունը
Վիճաբանության մասնակիցներից մեկը ժամանած շտապօգնության մեքենայով գնացել է հիվանդանոց, որտեղ չունենալով գանգատներ, հրաժարվել է բժշկական հետազոտություններից և վերադարձել է բնականոն աշխատանքի:
Սուրիկ Հովհաննիսյանը, որը մեղադրվում էր ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեջ՝ արդարացվեց հենց նախաքննության փուլում. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանը, որը մեղադրվում էր ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեջ՝ արդարացվեց հենց նախաքննության փուլում։ Պաշտպանյալս, Սուրիկ Հովհաննիսյանը, ուղիղ հինգ ամիս ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեա–քաղաքական հետապնդման։ Ուղիղ մեկ ամիս գտնվել է բանտային կալանքում, երեք ամիս տնային կալանքում։ Այս շինծու մեղադրանքով հետապնդման
Ազգային հավաքականը պարտվեց, իսկ տրիբունաները պահանջում էին ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը
Եվ պատահական չէ, որ ամբողջ հանդիպման ընթացքում ֆուտբոլասերները վանկարկում էին «հե-ռա-ցիր»:
Գրողները կնշեն ՀԳՄ 90-ամյակը, բայց չեն մոռանա տարածքների ու դատական գործընթացների մասին
Հոբելյանական երեկոյին կներկայացվի միության աշխատանքը 50 տարվա կտրվածքով
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը. «ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը կ՛ողջունէ Լա Հէյի Արդարադատութեան միջազգային դատարանին կողմէ «Հայաստանը ընդդէմ Ազրպէյճանի» գործի ծիրին մէջ Պաքուի ներկայացուցած բոլոր նախնական առարկութիւններուն մերժումն ու Հայաստանի երկու առարկութիւններուն բաւարարումը: Հայաստանի Հանրապետութիւնը սեպտեմբեր 2021-ին նախաձեռնած էր Ազրպէյճանի դէմ դատական հայցի` վերջինիս կողմէ Ցեղային խտրականութեան բոլոր ձեւերու
Ոչ միայն ձեր միջնորդությունը ձախողվեց, այլև ձեր գործունեությունը շարունակում է վնասել ԵՄ հեղինակությանը. Եվրոպայի Հայ դատի գրասենյակը` Շառլ Միշելին
Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է ուղարկում ԵԽ Նախագահ Շառլ Միշելին Ի պատասխան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից Իլհամ Ալիևին COP29-ի ղեկավարման ժամանակ հրապարակված շնորհավորական հայտարարություններին, Եվրոպայի Հայ դատի գրասենյակը իր հիասթափությունն է հայտնում և հիշեցնում Եվրոպական խորհրդի նախագահին հոկտեմբերի 24-ին լիագումար նիստի կողմից ընդունված բանաձևը։ Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանին մարդու իրավունքների և
Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները
Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Նաիրա Զոհրաբյան. «Երբ Նիկոլն ասում էր. միսը թա՞նկ է, սխտոր կերեք, հիմա սխտոր էլ չեն կարող ուտել, որովհետեւ այն ժամանակ սխտորը 700 դրամ էր, հիմա պարսկականը 3500 դրամ է, իսկ տեղական սխտորի կիլոգրամը որպես «նամուսով ազգային-ազատագրական սխտոր»՝ 4500 դրամ է»
Տիկին Զոհրաբյանը դիմեց բոլոր նրանց, ովքեր նախկինում, երբ տրանսպորտի ուղեվարձը ուզում էին բարձրացնել ընդամենը 50 դրամով, «իրենց պատռում էին» ու հարցրեց. «Ո՞ւր եք: Թե՞ արտասահմանյան դեսպանատները ձեզ արդեն գրանտ չեն տալիս, եւ դուք այլեւս քաղաքացի չեք, քաղաքացիական հասարակություն չեք:
«Ունենք արձանագրված դեպքեր, երբ պարբերական ծեծի և բռնության այլ դրսևորումների հետևանքով անձը փակ հաստատությունում գտնվելու ժամանակահատվածում սպանվել է»․ Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյանն ասաց՝ անազատության մեջ գտնվող հայերի շարունակական կալանավորումը պետական քաղաքականության մաս է, որը շահարկվում է բանակցային գործընթացում։
«Կարմիր արծիվներ» ֆան ակումբի հիմնադիր. «ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջը ընդհանուր հայկական ֆուտբոլի արդյունքների մասին է»
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպմանն ընդառաջ Red Eagles e6 FAF ֆան ակումբների երկրպագուները, թերեւս, առաջին անգամ համատեղ երթ կազմակերպեցին դեպի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ, որտեղ կայանալու էր հանդիպումը: Հանրապետության հրապարակից քայլերթի մեկնարկից առաջ «Կարմիր Արծիվներ» ֆան ակումբի հիմնադիր Անդրանիկ Դալդումյանը լրատվամիջոցներին ասաց. « Մեր այսօրվա երթն աննախադեպ է, որովհետեւ միանալու ենք
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ
«Վերադարձի իրավունք պետք է լինի։ Ադրբեջանը չի կարող հերքել այդ իրավունքը»․ Արա Ղազարյանը՝ արցախահայերի իրավունքների մասին
Արա Ղազարյանն ասաց՝ եթե Հայաստանն առաջ է բերում վերադարձի իրավունքի մասին հարցը, Ադրբեջանը դա փորձում է հակակշռել 1992-1994 թվականի պատերազմի արդյունքներով։ Նա հիշեցրեց՝ սակայն Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ 1996-ից պետք է սկսել գործի փաստերի ուսումնասիրությունը։
Առանց քաղաքագլխի մնացած Գյումրիում վճարվեց աշխատավարձը
Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը վճարվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ «Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը կարգավորված է: Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նրանք ստանալու են իրենց հասանելիք գումարը: Նոյեմբերի 14-ին արդեն մոտ 2000-ից ավել աշխատակցի աշխատավարձ է վճարվել», -գրել
Դեսպան Լիլիթ Մակունցը և ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման վերաբերյալ
Նոյեմբերի 13-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի հետ։ Դեսպաններն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել իրենց երկրների՝ Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման վերաբերյալ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
«Դա երկերեսանիության, կեղծավորության ամենավառ ապացույցն է, և դժվար է այս ամենից հետո խոսել մարդու իրավունքների մասին»․ Գեղամ Ստեփանյանը՝ COP29-ի մասին
Գեղամ Ստեփանյանը ներկայացրեց, թե արցախահայերը շրջափակման ժամանակ ինչերի միջով են անցել՝սովի, սովամահության, զրկանքների․ «Հիմա արդեն հետադարձ հայացք նետելով, վերհիշելով, նորից վերապրելով, այդ ամենն ինձ համար երբեմն նաև զարմանք է առաջացնում, թե ինչպես կարող էր մարդ արարածն անցնել այդ ամենի միջով, և ինչպես կարող է աշխարհի հանրությունն ուղղակի ոչինչ չասել։
Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված միջոցառմանը մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը
Նոյեմբերի 11-13-ը Վիեննայում՝ Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում, անցկացվել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գլխավորությամբ: Համաժողովը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին
Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգման սկզբունքով. Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովում: Նախարարն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի որոշումները չհարգելն ու չկատարելը պետության իրավական հիմքերը խարխլելուն ուղղված ճանապարհ են, որն ընդունելի չէ Հայաստանի կառավարության համար: Սրբուհի Գալյանը նշել է՝ գործադիր իշխանությունն առաջնորդվում է Սահմանադրական դատարանի որոշումների հարգման սկզբունքով և այդ
«Բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ որակյալ կրթություն». Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին, որը նախաձեռնել էր «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան: Համաժողովին ներկա են եղել նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կրթության ոլորտային կառույցների ղեկավարներ, ոչ պետական դպրոցների ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակը ոչ պետական
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույց են ունեցել
Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին:
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ. (Ֆոտոշարք)
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ինչպես հայտնի է, ժամանել է Հայաստան: Գրետան բոյկոտում է COP29-ը՝ Ադրբեջանում անցկացվելու պատճառով։ Փոխարենը նա որոշել է համերաշխությունը հայտնել Հայաստանին: Այսօր Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
«Դանիել Դանիելյանն ասաց՝ ինձ խաղաթուղթ է պետք, հիմք». «Գոյի» ներկայացուցիչները կառուցողական են համարում ԿԳՄՍՆ-ում քննարկումը
Դանիել Դանիելյանի հետ 2 տարբերակ է քննարկվել
Չի կարելի Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարությունների ջանքերով ձեռքբերված շուրջ 6 մլրդ դոլարի սպառազինությունն ու զինտեխնիկան թողնել թշնամուն և գալ խոսել զենքի պակասից. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն ասում է բանակը պետք չէ «սրբագործել»: Ես էլ եմ ասում, այո՛, բանակը պետք չէ «սրբագործել», և չի կարելի աչք փակել նրանում առկա թերությունների ու բացթողումների վրա: Բանակը իր տղամարդկային կերպարի մեջ՝ ամենանուրբ պետական օրգանիզմն է: Այն անընդհատ պետք է՝ ինչպես ախտահարել բոլոր տիպի բացասական