Օրվա լրահոսը
Ներկայացրել եմ ազատման դիմում: Վստահ եմ՝ կատարված աշխատանքը տվել է և կտա իր արդյունքները. Ռուստամ Բադասյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձը Հարգելի քաղաքացիներ, Սիրելի հարկ վճարողներ, Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։ Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր
Օպերայի տարածքի որոշ շինություններ կքանդվեն. Տիգրան Ավինյան
Այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման համար են
Գուրգեն Արսենյանը և և ՌԴ-ում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցեր
Նոյեմբերի 15-ին ՀՀ դեսպանությունում ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Գալարագի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության խորացման գործում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ, որը դրական ազդեցություն է ունեցել համագործակցության տարբեր ոլորտների վրա։ ՀՀ ԱԳՆ
Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ. Սանոսյան
Աշխատանքից ազատման դիմում եմ գրել
Նաիրան եւ իր «Սոֆին»՝ շրջափակման օրերին
«Բոլորը գիտեին իմ խանութի տեղը ու գիտեին, որ ամեն տեսակի ապրանք, թեկուզ գետնի տակից, ես գտնում ու բերում էի, որ մարդիկ սոված չմնան…» 2022թ. դեկտեմբերին սկսած Արցախի շրջափակման առաջին օրերից Նաիրա Զաքարյանը փորձում էր ապրանքներ հայթայթել իր Sofi Market խանութի հաճախորդների համար: «Ծնունդ, հարսանիք, ինչ էլ լիներ, միշտ ելք կգտնվեր»,-պատմում է Նաիրա Զաքարյանը: Նույնիսկ շրջափակման ընթացքում, երբ
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Պորտուգալիայի մրցաշարի հաղթող
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում անցկացված «XVIII Torneio Internacional Figueira da Foz – Sabir Ali» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Մրցաշարին մասնակցում էր նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը կանանց պայքարում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայաստանի շախմատի ֆեդերացիա
Արդյունքներից դժգոհ է։ Փորձում է 0 կետից սկսել։ Նույն կանխատեսելի հետեւանքներով. Աղվան Վարդանյան
Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Իշխանյան, Լեւոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան.այս մարդկանցից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները եւ, բնույթին համաձայն, ուրացել ու դավաճանել։
«Սեփական թիմակիցներին մատաղ անելով» Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում է ընտրությունների․ Տիգրան Աբրահամյան
Միաժամանակ, բանախոսը չի բացառում, որ ուժային կառույցների ղեկավարներին պարտադրվել են բաներ, որոնք իրենք թե քաղաքական, թե իրավական առումներով ի վիճակի չեն եղել անելու
Վարժեցնում են քաղաքացիներին ապագայում թղթային փողի վերացմանը
Ավելի արդյունավետ անվճար տրանսպորտի փոխարեն քաղաքապետարանը իրականացնում է թանկարժեք ռեֆորմ՝ «չարեփոխումը» համաշխարհային անդրկուլիսի ցուցումով 1.Տրանսպորտում ռեֆորմ-չարեփոխումի գաղտնի նպատակները Քաղաքային տրանսպորտում միասնական էլեկտրոնային տոմսի չարեփոխման հետեւում կանգնած է համաշխարհային անդրկուլիսը, որը ոչ պաշտոնական իշխանություն է գրավել Արեւմուտքում եւ մի շարք երկրներում: Հենց նրան է ձեռնտու այս ռեֆորմ-չարեփոխումը, անկանխիկ վճարումներով համաշխարհային անդրկուլիսը վարժեցնում է քաղաքացիներին ապագայում թղթային
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ուղերձ է հղել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։ Շնորհակալություն եմ հայտնում նախ Քննչական կոմիտեի ողջ
Նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ այլեւս չեն ընդունվելու. Տիգրան Ավինյան
Երեւանի քաղաքապետարանն ավելացրել է սննդի վերահսկողության մակարդակը
Մարդը, որին օրենքով չի կարելի որևէ բան ստիպել, ասում է, որ ստիպված հրաժարական է տալիս. Միքայել Նահապետյան
Իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր. «Հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները: Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին
Վրաստանի խնդիրն այն է, որ կառավարությունն ազդեցություն ունի Սահմանադրական դատարանի վրա, և դա անօրինական է․ JAMnews
Կարծում եմ՝ ընդդիմադիր կուսակցությունների պահանջով մանդատների չեղարկումը կդառնա քաղաքական առևտրի առարկա։
Փաշինյանը, որքան էլ փորձի փրկել իր քաղաքական դեմքը, իր անմիջական զինակիցներին զոհաբերելով, հաջողության չի հասնելու. Ավետիք Չալաբյան
Հրաժարական տված բոլոր պաշտոնյանները Փաշինյանի վարչախմբի կարկառուն գործիչներ են, և նրա հետ միասին կիսում են նրա կառավարման քաղաքական և իրավական ողջ պատասխանատվությունը, և դրանից խույս չեն տալու
Սա նշանակում է, որ որոշումները կայացնում է մեկ հոգի՝ շատ նեղ խմբով ու անհասկանալի մոտիվացիաներով. Վահե Հովհաննիսյան
Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու «Խմած էր, հեծանվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց գործից, հեռախոսը վերցրել էին» և այլն։ Զավեշտի աստիճանն այնքան մեծ է, որ իրոք դժվար է զսպել սարկազմը, և երեկվանից դաշտը ողողած, երբեմն շատ որակյալ հումորային գրառումները լրիվ հասկանալի են։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել, եկեք նայենք պրոցեսի խորքը։
Ինչո՞ւ Փաշինեանի «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ը չընդունուիր, սակայն նոյն անձին «Արցախը Ատրպէյճանի մաս է»-ն կ՚ընդունուի. «Հայրենիք»
Յարութ Չէքիճեան այս անդրադարձը գրած է, ի պատասխան Լիբանանի «Ազդակ» օրաթերթի 71-րդ առցանց լսարանին, որ տեղի ունեցաւ Հինգշաբթի, Նոյեմբեր 14-ին եւ դասախօսեց հակամարտութիւններու կարգաւորման մասնագէտ, «Քարթըր» կեդրոնի նախկին տնօրէն դոկտ. Հրայր Պալեան, նիւթ ունենալով․- «Արցախեան բանակցութիւննեուն ձախողութեան պատճառները. ի՞նչ կարելի է ընել այսօր»: Լսարանին նիւթն էր. «Արցախեան բանակցութիւններուն ձախողութեան պատճառները. ի՞նչ կարելի է ընել այսօր»:
ՄԱԿ-ի ղեկավարությանը կոչ եմ անում թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մահանան հավաքական անտարբերության մեջ. Դավիթ Վարդանյան
Ո՞վ կարող է վաղը կանգնեցնել Ադրբեջանին, երբ COP-ն արդեն ավարտված լինի
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Փաշինյան
Պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։
«Ազնավուրը, վստահաբար, կսիրեր այս ֆիլմը». կայացել է «Մսյո Ազնավուր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան
Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում։ Նախաձեռնողը «Պարադիզ/Սիթիլայն» կինոընկերությունն է։ Նոյեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։ Ազնավուրը պարզապես լեգենդ չէ, այլ մի ամբողջ դարաշրջանի եզակի ձայնն է, ձայն, որը նվաճել է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այսպես չի կարող շարունակվել. «Լավ, ես կարող եմ համբերել, 2 տարի համբերեմ, 3 տարի համբերեմ, 4 տարի համբերեմ, հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է, ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ»:
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կարեն Անդրեասյան. Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած
Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից:
Գնել Սանոսյանն ու Ռուստամ Բադասյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել․ Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, շտապ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Մեսրոպ Մանուկյան. «Քաղաքապետարանի ապաշնորհ պլանավորման արդյունքում ստիպված են լինում բյուջեից կրկնակի ծախս անել»
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը եթերում ցուցադրել է մայրաքաղաքի կենտրոնում իրականացված բարեկարգման անորակ աշխատանքները: Մասնավորապես, օրերս ասֆալտապատված Թումանյան փողոցում, որտեղ արդեն նշագծումներն էլ են կատարվել, Մեսրոպ Մանուկյանը ուշադրություն հրավիրեց դիտահորերի վրա: «Իրենք չեն հասկացել, որ այստեղ դիտահոր պիտի լինի եւ այդ դիտահորը իրենք պետք է փոխեին: Այսինքն, պետք է տեղադրեին դիտահորը, ավարտեին
«Վանոն ու Վազգենը». հաղթանակից պարտություն
«2020 թվականի նոյեմբերի 9-ից շատ եմ մտածել կատարված խորքային խնդիրների մասին։ Մտածել եմ նաև այն մասին, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի միջև տրոհումը, գուցե չլիներ նաև 2020 թվականի պատերազմը։ Եվ գուցե Հայաստանը բոլորովին այլ երկիր լիներ, եթե 1995 թվականի Ազգային ժողովի և հատկապես 1996 թվականի նախագահական ընտրությունները չսասանեին մարդկանց վստահությունը Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերի նկատմամբ»։
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 2023-ի սեպտեմբերի 25-ի չարաբաստիկ պայթյունի անմեղ զոհերի հիշատակին․ «Ապառաժ»
Երևանի Երազ այգում կազմակերպված հուշ-ցերեկույթը հարգանքի տուրք էր 2023-ի սեպտեմբերի 25-ի չարաբաստիկ պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառումը նախաձեռնել ու կազմակերպել է մեր հայրենակից, երևանաբնակ Սյուզի Հայրումյանը։ Նախաձեռնությանը միացել ու օժանդակել են մի շարք հովանավորներ և առանձին անհատներ, որոնք անտարբեր չեն արցախցիներին պատուհասած արհավիրքի հանդեպ։ Արցախից տեղահանվելուց հետո առաջին անգամ մեկ վայրում հավաքվել էին նույն ցավով
«Վերադարձրե՛ք ձայնը». Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է
«Ազատություն». Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընթանում է «Վերադարձրե՛ք ձայնը» բողոքի ակցիան։ Հանրահավաքի մասին միաժամանակ հայտարարեցին խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը հետևած կազմակերպությունները, ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաև ուսանողական շարժումները։ Մինչ ակցիայի մեկնարկը մի շարք բուհերի անունից ընթերցվեց մանիֆեստ, որտեղ ընդգծվում էր, որ ուսանողները պայքարելու են իրենց ձայնի համար՝ համարելով, որ ընտրությունները գողացված են։ Նյութն ամբողջությամբ՝
«Դասը» ներկայացման բեմանկարչությունը խոսուն էր, արտահայտված, թեմային համահունչ, բայց ոչ ծանրաբեռնված
«Դասն ավարտվել է օրիորդ, կարող եք գնալ»։ Անհեթեթ խոսքեր, որ հղում է ուսուցիչը քիչ առաջ իր ձեռքով սպանված աշակերտուհուն և սպասուհու օգնությամբ նրան թաղում մյուս զոհերի կողքին։
Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայում հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ մրցափուլում Ռիգայի «սկոնտո» մարզադաշտում հյուրընկալվեց Լատվիայի ընտրանուն եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Մեր ընտրանուց մրցակցի դարպասը գրավեցին Էդուարդ Սպերցյանը եւ Արթուր Միրանյանը: Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը «C» խմբի մրցաշարային աղյուսակում 7 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ